Լրահոս
Հայաստան
16:03
19.01.22
139

Լևոն Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Img default alt hy

Քիչ առաջ տեղեկացություն  ստացվեց, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նա այդ պաշտոնին է 2017 թվականի փետրվարի 28-ից, երբ դեռևս պալատը կոչվում էր վերահսկիչ պալատ։ նա նշանակվել էր Իշխան Զաքարյանի հրաժարականից հետո։

«Hraparak.am»-ը կապվել է Լևոն Յոլյանի հետ, նա հաստատել է, որ դիմում է գրել ր նշել, որ պատճառն անձնական է՝ այլ բան պետք չէ փնտրել, իրեն ժամանակ է պետք։

Յոլյանը շախմատիստ է և Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերը։ Ոմանք զարմանում էին, որ հեղափոխությունից հետո նա երկար ժամանակ այդ պաշտոնին էր։ 

Որպես հաշվեքննիչ պալատի նախագահի հավանական թեկնածու, «Hraparak.am»-ի տեղեկություններով, շոշափվում է ֆինանսների նախկին նախարար Ատոմ Ջանջուղազյանի անունը։