Լրահոս
Հասարակական
22:57
30.12.19
101

Միլիոններ՝ պաշտոնյաներին, 4000-ական դրամ՝ դիրքապահներին

Այսպիսի լուրերը ամեն անգամ հարցականի տակ են դնում մեր իշխանությունների հավաստիացումները, թե Նոր Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, իսկ պետական համակարգում միլիարդների հասնող պարգևավճարների փաստը, ժողովրդի իշխանությունը արդարացնում է, թե այդպես կանխում են կոռուպցիոն ռիկսերը: Ու շարունակում առատորեն պարգևավճարներ ստանալ: Օրինակ, առողջապահության նախարարը այս տարի իրեն պարգևատրել է 15 միլիոն դրամով: Մի քանի հարյուր միլիոն դրամի պարգեւավճարներ են ստացել նաեւ Ազգային ժողովում: Միայն դեկտեմբերին՝ 4 անգամ: Իսկ սահման պահող պայմանագրային զինծառայողները տարեվերջին ընդամենը չորս հազար դրամ պարգևավճար են ստացել: