Լրահոս
Հասարակական
10:50
29.01.22
169

Մոսկվայում ոստիկանները դադարեցրել են Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունը, ներկաներին հեռացրել դահլիճից

Img default alt hy

Մոսկվայում ոստիկանները դադարեցրել են Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրությունը, ներկաներին հեռացրել դահլիճից, հայտնում է «Ռեգնում» գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։

Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ոստիկանները ժամանել են ֆիլմի ցուցադրության վայր, որը գտնվում է Սովետական բանակի փողոցում և դադարեցրել են կինոդիտումը։

Ոստիկանության ծառայողներն իրենց քայլը հիմնավորել են «նացիզմի քարոզչության անթույլատրելիությամբ»։