Լրահոս

2025-10-24
  • Img default alt hy
    Հասարակական
    Հովհաննավանքում պսակադրվողը ՔՊ-ական Վլադիմիր Վարդևանյանի եղբայրն է. News.am
    Այս պահին Օհանավան գյուղի Հովհաննավանք եկեղեցում պսակադրության արարողություն է տեղի ունենում, որը անցկացնում է կարգալույծ հռչակված նախկին քահանա Տեր Արամը (այժմ Ստեփան Ասատրյան)։ 
    21:34
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել ՄԱԿ-ի հիմնադրման 80-ամյակի կապակցությամբ
    Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, իր ելույթում փոխվարչապետը շեշտել է կազմակերպության առանցքային դերը խաղաղության, զարգացման, մարդու իրավունքների ամրապնդման հարցում։ Ի թիվս այլ հարցերի՝ անդրադարձ  է կատարել ՄԱԿ-ՀՀ արդյունավետ համագործակցությանը և Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի կարևորությանը։ 
    21:30
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանում ՇՀԿ-ի հակաահաբեկչական զորավարժություններ կանցկացվեն
    Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ հակաահաբեկչական վարժանքները՝ «Սահանդ-Հակաահաբեկչություն-2025»-ը, կանցկացվեն Իրանում դեկտեմբերի 4-ին:
    21:15
    24.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Պիտի փտեն բանտերում. ճզմելու գործիքներ և ընդդիմախոսների սև ցուցակ՝ ՔՊ-ի ծոցագրպանում
    Մեկ օրում 20 քաղբանտարկյալ արագությամբ է ընթանում հայկական ժողովրդավարությունը: Գյումրիում՝ քաղաքապետի ձերբակալության ֆոնին նրա աջակիցներին բերման ենթարկելու օպերացիան մտահոգիչ են անվանում իրավապաշտպանները:
    21:05
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սուրբ Եկեղեցու թիրախավորումը հանգեցրել է չափազանց ուշագրավ երևույթի․ Վարդան Ոսկանյան
    Մեր եկեղեցու՝ որպես հնավանդ կառուցակարգի, պաշտպանության դիրքերից են հանդես գալիս ոչ միայն քրիստոնյաները, այլ նաև այլ կրոնի հետևորդ կամ աթեիստ հայաստանցիներից շատերը։ 
    21:00
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՔԿ-ից պնդում են՝ հոկտեմբերի 27-ին Վեհարանը խուզարկելու որոշում չկա. «Փաստինֆո»
    Իշխանությունները պատրաստվում են գրոհել Վեհարանը։ Դա պատրաստվում են անել քննչական գործողությունների անվան տակ ու անգամ որոշ քննիչների զգուշացրել են կոնկրետ օրվա համար, որ  հոկտեմբերի 27-ին պատրաստ լինեն մուտք գործել Վեհարան։ 
    20:55
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆրանսիայի վարչապետը խոստացել է պետական կառավարման ոլորտում լայնածավալ բարեփոխումներ իրականացնել
    «Մենք պլանավորում ենք իրականացնել տասնամյակների ընթացքում պետական ​​կառավարման ամենակարևոր բարեփոխումներից մեկը։ Այս բարեփոխումը կվերանայի յուրաքանչյուր պետական ​​մարմնի պարտականությունները։ Մենք պետք է ազատենք պետությունը պարտքից և հաջորդ տարի բյուջեի դեֆիցիտը վերադարձնենք 5%-ից ցածր մակարդակի։ Սա անցումային բյուջե է, որը չի կարող լուծել բոլոր խնդիրները»,-ասել է վարչապետը՝ ելույթ ունենալով երկրի Ազգային ժողովում (խորհրդարանի ստորին պալատում)՝ և խոստանալով հաշվի առնել ընդդիմության պահանջները։
    20:45
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Հաղթանակ» դաշինքը Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ հանդիպել է Վաղարշապատի քաղաքացիների հետ
    Նշենք, որ Վաղարշապատում ավագանու ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 16-ին։
    20:37
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Վրիժառության ակտ՝ ընդդիմադիր Գյումրիի հանդեպ. ձերբակալվածներին չեն հասցնում հաշվել
    Հայլուր 20։30 Վրիժառության ակտ՝ ընդդիմադիր Գյումրիի հանդեպ. ձերբակալվածներին չեն հասցնում հաշվել
    20:30
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Տիխանովսկայան չեղարկել է Հայաստան նախատեսված այցը
    Բելառուսի ընդդիմադիր քաղաքական գործիչ Սվետլանա Տիխանովսկայան չեղարկել է Հայաստան նախատեսված այցը այն բանից հետո, երբ Լիտվայի իշխանությունները հրաժարվել են նրան տրամադրել անվտանգության ծառայություն։ Լիտվական ԶԼՄ-ների տվյալներով՝ Վիլնյուսը բելառուսական ընդդիմության առաջնորդին միջազգային միջոցառմանը ուղեկցելու համար անվտանգության ծառայության ոչ մի աշխատակից չի հատկացրել։ Տիխանովսկայայի այցը կապված էր «Euronest»-ի նիստին մասնակցության հետ, որը Եվրոպական խորհրդարանի պատգամավորների և Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանականների, այդ թվում ՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխգործակցության առանցքային հարթակ է:
    20:25
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եզրաս արքեպիսկոպոսի մասին վարչապետի պնդումների անապացույց աղբյուրները. Civilnet
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով եկեղեցու ներքին հարցերին չխառնվելու քննադատություններին, ամբիոնից բազմիցս հայտարարեց, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ԿԳԲ-ի գործակալ է։ Գրում է civilnet.am-ը: Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի՝ ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի (ԿԳԲ) գործակալ լինելու վերաբերյալ իր պնդումը վարչապետը հիմնավորեց՝ հղում անդլով «մամուլում հայտնված» տեղեկությունների. «Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է։ Ոչ մի բան, ո՞վ է դրա մասին հարց տալիս։ ԿԳԲ-ի գործակալ է ու հիմա Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ է։ Ոչ մի բան, հա՛, հենց այդպես էլ պետք է լինի։ Սա, կներեք, խելագարություն է»։ Նույն ելույթում Փաշինյանը կրկնեց իր պնդումը Ռուսաստանի և Նոր Նախիջեւանի թեմի առաջնորդի վերաբերյալ՝ դժգոհություն հայտնելով, որ եկեղեցականների վերաբերյալ մամուլում շրջանառվող տեղեկություններին ուշադրություն չի դարձվում։ «Մեկը ԿԳԲ-ի գործակալ ա, մեկը քահանաների հետևից ա ընկնում, ձեռ-մեռ ա գցում․ կատարյալ լռություն։ Սա այլասերվածության կատարյալ աստիճանն ա»,- նշեց Փաշինյանը՝ պնդելով, թե այս ամենին աջակցողները ուղիղ կամ անուղղակի «Եզրասի այդ գործակալական ցանցի» անդամներ են։ #CivilNetCheck-ը փորձեց հասկանալ, թե մամուլի ինչ հրապարակումների է հղում անում վարչապետը և ում հետ են դրանք կապված։ Իշխանական մամուլի «անանուն նամակը» Civic.am-ում հոկտեմբերի 1-ին հրապարակվել է «Կարո անունով Սրբազան գործակալը. Եզրաս Ներսիսյանի ճանապարհը» վերտառությամբ հոդված։ Հրապարակման սկզբում առանց հավելյալ մանրամասների նշվում է, որ խմբագրությունը «անանուն նամակ է ստացել» Եզրաս Ներսիսյանի մասին։ Հոդվածում ներկայացված այդ նամակում պնդում է արվում, թե 1986-ի հուլիսին Ներսիսյանը իբր հավաքագրվել է ՊԱԿ-ի (ԿԳԲ) կողմից «Կարո» գործակալական ծածկանունով, իսկ 1988-ի նոյեմբերին «գործերը փոխանցվել են Լենինգրադի վարչություն»՝ նույն տարում նշանակվելով Լենինգրադի հոգևոր հովիվ։ Ավելին՝ սկզբնաղբյուրում:
    20:19
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ոստիկանություն զանգած քաղաքացին Արմավիրի գերեզմանատան մոտակայքում զենք-զինամթերք էր թողել
    ՆԳՆ Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները: Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 20-ին Ոստիկանության օպերատիվ կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Արմավիր քաղաքի գերեզմանատան հարակից տարածքում զենք-զինամթերք է թողել: Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, տարբեր տրամաչափի 84 փամփուշտ և փամփշտատուփեր: Ոստիկանությունից հորդորում են ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
    20:15
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի մի շարք հասցեներում գազ չի լինի
    Ընկերությունը հայցում է գազասպառողներիներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։
    20:00
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն հարվածել է թմրանյութերի առևտրականների նավին. Պենտագոն
    «Ռազմական նախարարությունը կործանիչ կինետիկ հարված է հասցրել ահաբեկչական ճանաչված «Տրեն դե Արագուա» կազմակերպության նավին, որը ներգրավված էր թմրանյութերի մաքսանենգությանը Կարիբյան ծովում»,- նշել է Հեգսեթը։
    19:48
    24.10.25
    Ավելին
  • Իրավական
    Իրավական տեռոր՝ փաստաբանների նկատմամբ. նամակներ կուղարկեն միջազգային կառույցներին
    Փաստաբաններն ահազանգում են իրենց գործընկերների իրավունքների ոտնահարման մասին: Փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևի, Ռուբեն Մխիթարյանի կալանավորումները «իրավական տեռոր» են անվանում փաստաբանների պալատում: Նրանք պատրաստվում են նամակեր ուղարկել միջազգային կազմակերպություններ, որ այնտեղ էլ տեղյակ լինեն՝ ինչպես են փաստաբաններ կալանավորվում ժողովրդավարության բաստիոնում:
    19:45
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նաթան Սրբազանն անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին
    Հոկտեմբերի 23-ին Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը Մայր Աթոռում ընդունեց Հայ օգնության միության (ՀՕՄ) անկախ կանանց բարեգործական կազմակերպության անդամներին։
    19:30
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ըստ եկեղեցական կարգի՝ Հովհաննավանքում պատարագը պիտի մատուցեմ ես․ Տեր Սարգիս
    «Մեր եկեղեցին ընդհարումներ չի ուզում, մենք ուզում ենք ամեն ինչ խաղաղ ճանապարհով լուծվի, և ամեն ինչ իր տեղն ընկնի։
    19:15
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Քիմ Քարդաշյանը հայտնել է գլխուղեղի անևրիզմ ունենալու մասին
    45-ամյա Քարդաշյանը հեռուստաշոուի առաջին մասում ուղեղի հետազոտություն է անցնում, որից հետո ասում է, որ իր մոտ «փոքրիկ անևրիզմ կա»։
    19:05
    24.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ապօրինի կալանավորվածներ և հետապնդումներ. ՍԴ-ն կանտեսի՞ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը
    Վենտիկի հանձնաժողովը կարծում է, որ Հայաստանում մի շարք քաղաքական և հասարակական գործիչներ ապօրինի են կալանավերվել կամ քրեական հետապնդման եթնարկվել: Այսօր են իրավապաշտպաններն ու պատգամավորները ներկայացրել հանձնաժողովից ստացած փաստաթղթերի հիմնական կետերը:
    19:00
    24.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է հայտարարագրի լրացումը պարզեցնող օրինագիծը
    ԱԺ ՔՊ խմբակցությունը ներկայացրել է օրինագիծ՝ առաջարկելով փոփոխություններ կատարել համընդհանուր հայտարարագրման համակարգում և պարզեցնել այն։ Կառավարության նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրեց այն: «Հիմնական փոփոխությունն այն է, որ նախատեսվում է հայտարարագրերը նախալրացնել ՊԵԿ-ի կողմից և հայտարարատուներին տալ բավական տևական ժամանակ՝ մուտք գործելու ՊԵԿ-ի կայք»,-հայտնել է Պողոսյանը: Ըստ փոխնախարարի՝ եթե չկան հայտարարագրի լրացումներ, ապա հայտարարագրի ներկայացման վերջնաժամկետին, որը, սովորական կանոնի համաձայն, հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ն է, հայտարարագիրը կհամարվի ներկայացված. «Իհարկե, այս տարվա համար կա ավելի երկար վերջնաժամկետ, որը նոյեմբերի 1-ն է»։ Նա նաև տեղեկացրել է, որ օրինագծով կհանվի հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար նախատեսված տուգանքը: Արդյունքում ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց հայտարարագրի լրացումը պարզեցնող օրինագիծը։ Կողմ - 60 Դեմ - 2 Ձեռնպահ - 6:
    18:50
    24.10.25
    Ավելին