Լրահոս
2025-10-24
-
ՔաղաքականՄհեր Գրիգորյանը ԵՏՀ խորհրդի նիստում քննարկել է վարորդների՝ ՌԴ-ում գտնվելու տևողության սահմանափակման հարցըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին, որի օրակարգում ընդգրկված էին տասնյակից ավելի հարցեր։ Նիստի ընթացքում քննարկվեց նաև Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի վարորդների՝ Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու տևողության սահմանափակման հարցը։ Քննարկման ընթացքում ռուսական կողմը տեղեկացրեց, որ հասկանում է խնդրի հրատապությունը և աշխատում է հարցի լուծման ուղղությամբ։ Նշվեց նաև, որ Ռուսաստանի Դաշնության պատկան մարմիններում ներկայումս շրջանառվում է գործող օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին իրավական ակտի նախագիծ։Ավելին18:4524.10.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Սենսացիա. ՔՊ-ականի զոքանչ է ձերբակալվել Գյումրիում, փեսան չի խառնվելուՀայլուր 18։30 Սենսացիա. ՔՊ-ականի զոքանչ է ձերբակալվել Գյումրիում, փեսան չի խառնվելուԱվելին18:3024.10.25 -
Իրավական34-ամյա երիտասարդի մոտ կանեփի բույսեր են հայտնաբերվել․ նա ձերբակալվել էՊարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները հոկտեմբերի 22-ին՝ ժամը 23․15-ին, Նուբարաշենի խճուղու մոտակայքում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Նուբարաշենի բաժին են ներկայացրել 34-ամյա մի երիտասարդի:Ավելին18:1524.10.25 -
ՀասարակականՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենա քահանայական ձեռնադրությունՀոկտեմբերի 26-ին, Գյուտ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Միածնաէջ Մայր Տաճարում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն և օծում՝ ձեռամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանի։ Քահանայական կոչման կարժանանան եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան վեց սարկավագներ: Նախորդ օրը՝ երեկոյան ժամը 17:30-ին, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև կկատարվի ձեռնադրվողների ընծայման կարգը: Տոնի առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս կբերվի նաև Փրկչի Խաչափայտի մասունքը, որը Մայր Տաճարում կմնա մինչև Երեկոյան ժամերգություն։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10:30-ին։Ավելին18:0624.10.25 -
ՔաղաքականԿեղտոտ ծեսին չմասնակցե՛լ. ընդդիմության կոչն է Հովհաննավանք շտապող Փաշինյանին՝ չմոլորեցնել ժողովրդինԱյսօր խորհրդարանական ընդդիմությունը հորդորել է քաղաքական մեծամասնությանը Հովհաննավանքի կիրակնօրյա պատարագին, որն ինչպես գիտեք, Ստեփան Ասատրյանը հայտարարել է, որ ինքն է մատուցելու, չտանել քաղաքացիներին և չվտանգել եկեղեցու հոգևոր-աղոթական մթնոլորտը:Ավելին18:0024.10.25 -
Քաղաքական«Շողակաթ» հեռուստաընկերությունը փակելու նախագիծն ամբողջությամբ ընդունվեցՆախագիծը հեղինակել են ՔՊ խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանն ու Սիսակ Գաբրիելյանը։ ՔՊ–ական պատգամավորներն առաջարկում են կրճատել հանրային կարգավիճակ ունեցողներ հեռուստաալիքների թիվը՝ 3-ից դարձնելով 2։Ավելին17:4524.10.25 -
ԻրավականՎարդան Ղուկասյանին նոր մեղադրանք կներկայացնեն. փաստաբան«Հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Գագիկ Առաքելյանի հետ, ով հայտնել է, որ սպասվում է նոր մեղադրանքի ներկայացում պարոն Վարդան Ղուկասյանին։ Հայտնի չէ, թե նորից ինչ են ուզում կարել, կարկատել, բայց, այնուամենայնիվ, քննչական կոմիտեի քննիչներին զգուշացնում եմ՝ եթե դուք մուտք գործեք «Կենտրոն» քրեակատորղական հիմնարկ ու իմ վստահորդի հետ առանց իմ, առանց Ղուկասյանի պաշտպանների մասնակցության որեւէ գործողություն կատարեք, դա մենք դիտելու ենք որպես բռնաճնշում Ղուկասյանի նկատմամբ։ Քանի որ դուք տեղեկացված եք, որ այս պահին ես և Ղուկասյանի կողմից ընտրված պաշտպանները գտնվում ենք Գյումրիում և պետք է մասնակցենք դատական նիստին, հետևաբար մեր բացակայությունը հարգելի է»,- հայտարարել է Փոստանջյանը։Ավելին17:4024.10.25 -
ՀասարակականԵրևանում 35-ամյա կինը ոստիկանությանը հայտնել է, որ իր նկատմամբ անօրինական գործողություն է կատարվելՀոկտեմբերի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ 35-ամյա Լիանա Ս.-ից, ով հայտնել է, որ իրեն Հրազդանի կիրճում գրոծող «Նաբերեժնի» ռեստորանային համալիրում իր կամքին հակառակ պահում են:Ավելին17:3524.10.25 -
ՀասարակականԿարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանն այսօր մկրտության կարգ է կատարելԿարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանն այսօր մկրտության կարգ է կատարել, հայտնում են մի շարք ԶԼՄ-ներ։Ավելին17:3024.10.25 -
ՀասարակականՄանրամասներ՝ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարիցՀոկտեմբերի 24-ին, ժամը 11։36-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է երկու ավտոմեքենա, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Ավելին17:1624.10.25 -
ՔաղաքականՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ զոքանչի ձերբակալության մասին․ News.amՀարցին՝ արդյոք նա ձերբակալվել է համայնքապետ Վարդան Ղուկասյանին պաշտպանելու համար, Սարուխանյանը պատասխանեց. «Ոչ, Վարդան Ղուկասյանին պաշտպանելու համար չի եղել այդ ամենը։ Այո խոսքը իմ զոքանչի մասին է, որը համայնքապետարանի աշխատող էր երկար տարիներ, դեռ Վարդան Ղուկասյանից առաջ, կրթության բաժնի առաջատար մասնագետի ժամանակավոր պաշտոնակատար է։ Չգիտեմ ինչ-որ մի եսիմ ինչ պաշտոն չի զբաղեցնում, սովորական համայնքային ծառայող է և ամենայն հավանականությամբ հրաման է կատարել, որ զանգեն չգիտեմ մանկապարտեզների տնօրեններին և այլն, մանրամասները արդեն չեն տիրապետում։ Այդ տրամաբանության մեջ է եղել այս ձերբակալությունը, թե հետագայում ինչ է լինելու դա արդեն իրավապահների տիրույթում է։Ավելին17:1024.10.25 -
ՀայաստանՀակառակ Պապոյանի պնդմանը՝ առաջին անգամ չէ, որ Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքսում գտնվում է առաջին 60-ում. «Սիվիլնեթ»Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը կառավարության հոկտեմբերի 23-ի նիստին հայտարարել է, թե Հայաստանը Գլոբալ ինովացիոն ինդեքսում առաջին անգամ զբաղեցրել է 60-ից ցածր հորիզոնական։Ավելին17:0024.10.25 -
ՀասարակականԱնառակ զավակներից մեկն էլ ինքն է. Հովհաննավանքի նոր քահանայի պահանջը՝ իրավապահներիցԵկեղեցու շուրջ կատարվողի մասին լսենք նաև՝ Հովհաննավանքի նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Մանուկ քահանայի դիտարկումները:Ավելին16:4524.10.25 -
ՀասարակականՓոքր ՀԷԿ-երը Լոռու գետերից ավելի ջրառի համար կփոխհատուցեն 29 միլիոն դրամ. ԲԸՏՄԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Լոռու մարզի փոքր ՀԷԿ-երում կատարած ստուգումների արդյունքում արձանագրել են ջրային ռեսուրսների գերշահագործման դեպքեր։ «Լեռ և ջուր» ՍՊԸ-ին պատկանող «Արջուտ 1», «Արջուտ 2» և «Չիչխան» փոքր ՀԷԿ-երը, համապատասխանաբար, Լեռնաջուր, Փամբակ, Չիչխան գետերից ջրառն իրականացրել են ջրօգտագործման թույլտվությունների պահանջների խախտումներով։ Ներկայացվել է 16.419.668 դրամի ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։ «Օստ-էլ» ՍՊԸ-ին պատկանող «Հաղպատ 1» փոքր ՀԷԿ-ը՝ Դեբեդ գետի վտակներից կատարել է ջրօգտագործման թույլտվությամբ նախատեսված ծավալներից ավելի ջրառ։ Ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջի չափը՝ 6.492.144 դրամ։ «Այուդա-լոս» ՍՊԸ-ին պատկանող «Պոզիտրոն» փոքր ՀԷԿ-ը՝ Մարց գետից կատարել է սահմանված չափաքանակները գերազանցող ջրառ։ Ներկայացվել է 6.068.132 դրամի ջրային ռեսուրսներին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։ Ընկերությունների տնօրենների նկատմամբ նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1.760.000 դրամի չափով։Ավելին16:3524.10.25 -
ԻրավականՁերբակալվել է ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի զոքանչը․ «Sputnik Արմենիա»Գյումրու դեպքերի ժամանակ ձերբակալվել է նաև ՔՊ-ական Կարեն Սարուխանյանի զոքանչը` Վարդուհի Փիլոյանը, հայտնում են ArmeniaSputnik-ի աղբյուրները։Ավելին16:2124.10.25 -
ՀասարակականՀնագետների հայ-գերմանական արշավախումբը հայտնաբերել է Հայաստանի ամենահին եկեղեցու հիմնապատերըՀայաստանի Հանրապետության ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի և Գերմանիայի Մյունստերի համալսարանի հնագետների արշավախումբը Հայաստանի անտիկ շրջանի մայրաքաղաք Արտաշատում բացահայտել է Հայաստանի՝ մինչև այսօր հայտնի ամենահին եկեղեցու հիմնապատերը։ Եկեղեցին գտնվել է Հին Արտաշատի 17-րդ բլրի արևելյան լանջին և զբաղեցնում է մոտ 1000 քմ մակերես։ «Ըստ ստացված ռադիոածխածնային տվյալների՝ այս կառույցը վերաբերում է IV դարի առաջին կեսին ու, փաստորեն, Հայաստանի հնագիտորեն փաստագրված վաղագույն եկեղեցին է»,- արշավախմբի ղեկավար, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Մկրտիչ Զարդարյանի խոսքերն է մեջբերված ԳԱԱ-ի տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ բացահայտումը կարևոր վկայություն է Հայաստանում վաղ քրիստոնեության մասին։ Զարդարյանի խոսքով՝ հայտնագործության հիմնարար նշանակությունը նրանում է, որ էապես լրացնում է Հայաստանում քրիստոնեության տարածման մեխանիզմների և վաղագույն հոգևոր կառույցների ճարտարապետության մասին պատկերացումները: Սա առաջին ութանկյուն եկեղեցին է, որը հայտնաբերվել է Հայաստանում։ «Ութանկյուն, չորս խաչաձև ելուստներով եկեղեցիներն այստեղ մինչ այժմ հայտնի չէին, սակայն մենք ծանոթ ենք դրանց Արևելյան Միջերկրականի տարածաշրջանից, որտեղ նման կառույցներն ի հայտ են գալիս հենց մ.թ. IV դարից ի վեր»,- նկատում է Մկրտիչ Զարդարյանը։Եկեղեցին կառուցված է եղել կրաշաղախով ամրացված տեղական քարից և, ամենայն հավանականությամբ, ունեցել է հարթ, սվաղված պատեր։ Պատերը տարբեր բարձրությամբ են պահպանվել, որոշ հատվածներում հասնում են 2.6 մետրի, որոշ տեղերում՝ մոտ կես մետրի։ Գտածոների տեսականին ու որակն ուսումնասիրելով՝ հնագետները եզրակացրել են, որ եկեղեցին կղմինդրածածկ է եղել և ունեցել է շքեղ ներքին հարդարանք։ Այդ մասին են վկայում այստեղ հայտնաբերված փոքրասիական մարմարից պատրաստված պատերի երեսպատման բազմաքանակ սալերը և տարատեսակ քանդակազարդ բեկորները։ Աշխատանքն իրականացվել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի «Արտաշատը՝ Անտիկ Հայաստանի մշակութային, տնտեսական և սոցիալական համակարգում» բազային թեմայի և Գերմանական հետազոտական հիմնադրամի (DFG) Artaxata Project-ի շրջանակում։ Պեղումների արդյունքները պատրաստվում են հրապարակման։Ավելին16:1524.10.25 -
ԻրավականՏաքսու ուղևորը ուղեվարձը վճարել է կեղծ 20 հազար դրամանոցով․ նա ձերբակալվել էՀոկտեմբերի 22-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած տաքսի ծառայության վարորդը հայտնել է, որ ուղևորը Երևանի Խուդյակովի փողոցում ուղեվարձը վճարել է կեղծ 20.000 դրամանոցով։Ավելին16:0024.10.25 -
ՔաղաքականՄեկը ձեզ հուշե՞լ է՝ էս ամբիոնից այդպիսի բաներ ասելը ուղիղ սպառնալիք է. Էլինար ՎարդանյանՀայաստանի Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 24-ին, շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը։Ավելին15:5024.10.25 -
ՄիջազգայինԶելենսկին Վինձորում Չարլզ 3-րդի հետ հանդիպումից հետո կմեկնի ԼոնդոնՈւկրաինայի ղեկավարն այնուհետև կուղևորվի Լոնդոն, որտեղ անցկացվելու է, այսպես կոչված, «Կամեցողների կոալիցիայի» հանդիպումը։ Դաունինգ Սթրիթում Զելենսկին կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, կողմերը կքննարկեն Ուկրաինայում ընթացող պատերազմը և այն քայլերը, որ Բրիտանիան կարող է ձեռնարկել Կիևին իր աջակցությունը շարունակելու համար։Ավելին15:4524.10.25 -
ՔաղաքականԿամո Սարգսյանն ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնումՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում Կամո Սարգսյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ կառավարությունը։Ավելին15:3624.10.25