Լրահոս
2026-06-25
-
ՀայլուրՀայլուր 12։30 Փաշինյանը վերջնագի՞ր է ներկայացնում ԵԱՏՄ-ին. հակասական հայտարարություններՀայլուր 12։30 Փաշինյանը վերջնագի՞ր է ներկայացնում ԵԱՏՄ-ին. հակասական հայտարարություններԱվելին12:3025.06.26 -
ՄիջազգայինՍպիտակ տունը Կոնգրեսից 672 միլիոն դոլար է խնդրել՝ Իրանի միջուկային ծրագիրը կասեցնելու համար«Վեց հարյուր յոթանասունչորս միլիոն դոլար. ֆինանսավորումը նախատեսված է միջոցառումներ իրականացնելու համար, որոնք ուղղված են Իրանի՝ միջուկային զենք մշակելու կամ ձեռք բերելու կարողությունների ամբողջական և ստուգելի վերացմանը, ներառյալ՝ դրա հետ կապված նյութերի, տեխնոլոգիաների, սարքավորումների և ենթակառուցվածքների վերացումը», - ասված է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչության ղեկավար Ռասել Վոութի կողմից Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին ուղղված հարցման մեջ։Ավելին12:1525.06.26 -
ԱշխարհԱնոմալ շոգ՝ Ֆրանսիայում. բուժաշխատողներն ահազանգում են մահացության հնարավոր աճի մասին«Մենք մտավախություն ունենք, որ հաշվի առնելով շոգի տևողությունը և պայմանները տներում ու հաստատություններում, մարդկանց առողջական վիճակը զգալիորեն կվատթարանա, - ասել է նա France Inter ռադիոկայանի եթերում։ - Մենք իսկապես վախենում ենք, որ, ամենայն հավանականությամբ, կբախվենք ավելցուկային մահացության»։ Ռիեն հավելել է, որ մարդիկ ավելի հաճախ են շտապօգնություն կանչում։ Ֆրանսիայում անոմալ շոգ է դիտվում հունիսի 17-ից։ Այդ կապակցությամբ դադարեցվել է շուրջ 10 հազար ուսումնական հաստատությունների աշխատանքը կամ փոխվել է դրանց ժամանակացույցը, սահմանափակվել է երկաթուղային տրանսպորտի երթևեկությունը։ Անոմալ շոգի պատճառով առնվազն հինգ մարդ է մահացել, ևս առնվազն 42 մարդ խեղդվել է ջրամբարներում, ինչը նույնպես կապում են շոգ եղանակի հետևանքների հետ։ Le Parisien թերթը՝ հղում անելով Ջերմաստիճանի չափումների ազգային գործակալության տվյալներին, հայտնել է, որ հունիսի 24-ը Ֆրանսիայում օդերևութաբանական դիտարկումների պատմության մեջ ամենաշոգ օրն է դարձել։ Այդ օրը հանրապետության ողջ տարածքում միջին ջերմաստիճանը կազմել է 30 աստիճան։ Météo-France ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ ավելի քան 50 դեպարտամենտներում գրանցվել է 40 աստիճանի ցուցանիշ։Ավելին12:0025.06.26 -
ՄիջազգայինՄարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Վենեսուելային. Դելսի Ռոդրիգեսի հետ հեռախոսազրույցի մանրամասներըՎենեսուելայի նախագահի լիազոր ներկայացուցիչ Դելսի Ռոդրիգեսը հայտնել է, որ հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժից հետո հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Ինչպես X սոցիալական ցանցում գրել է քաղաքական գործիչը, զրույցի ընթացքում Ռուբիոն «իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել վենեսուելացի ժողովրդին»։ Ավելի վաղ պետքարտուղարը հայտնել էր, որ ԱՄՆ-ը Վենեսուելա է ուղարկում որոնողափրկարարական խմբեր, բժշկական պարագաներ և մարդասիրական օգնություն։ Չորեքշաբթի երեկոյան Վենեսուելայում տեղի են ունեցել 7,2 և 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու ստորգետնյա ցնցումներ։ Դրանց էպիկենտրոնները գտնվել են միմյանցից 10 կմ հեռավորության վրա՝ Վենեսուելայի Յարակույ նահանգում։ Ռոդրիգեսի խոսքով՝ առնվազն 32 մարդ զոհվել է, 700-ը՝ տուժել, ավերվել են տասնյակ շենքեր։Ավելին11:4525.06.26 -
ՀասարակականՓրկարարներն արձագանքել են քամու հետևանքով առաջացած դեպքերինՀունիսի 24-ին ՀՀ ՆԳՆ 112 և մարզային օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել քամու հետևանքով Երևան քաղաքում և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում տապալված ծառերի, տանիքների թուլացած կառուցատարրերի և թիթեղների վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումները, աջակցելով ՏԻՄ-երի աշխատակիցներին, օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին։ Տեղում իրականացվել են տապալված ծառերի մասնատման, հեռացման, թիթեղների ապամոնտաժման, տարածքի սահմանազատման և այլ համապատասխան աշխատանքներ։Ավելին11:3825.06.26 -
ԻրավականԽուզարկություն՝ Կարեն Սիմոնյանի տանըԸստ տեղեկությունների՝ խուզարկություն է ընթանում «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը։Ավելին11:3325.06.26 -
ՔաղաքականԻմ գնահատմամբ, եթե այդ հարցի պատասխանը այո է, ուրեմն ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին. Նիկոլ ՓաշինյանԱյս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելին՝ տեսանյութում։Ավելին11:2725.06.26 -
ՔաղաքականԵԱՏՄ-ն պիտի պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա, եթե չկա՝ չկա. Նիկոլ ՓաշինյանԿառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին11:1625.06.26 -
ՄիջազգայինՄարինա Տաուբերը պահանջում է հետաքննել Մոլդովայի նախագահի հարազատների հետ կապված կոռուպցիոն սկանդալները«Մինչ Մոլդովայի ժողովուրդը կոպեկներ է հաշվում, վերնախավը շվայտ կյանք է վարում՝ լողալով ժողովրդի փողերի մեջ։ Դրա վառ օրինակն է նախագահի զարմուհին՝ Անաստասիա Տաբուրչանուն։ Հաղորդակցության հարցերով մասնագետը վերջին մեկ տարվա ընթացքում աշխատավարձին կից ստացել է ավելի քան 1 միլիոն լեյ (շուրջ 58 հազար դոլար) հավելավճարների տեսքով։ Եվ միայն հասարակական ճնշումից հետո է նա բարեհաճել հրաժարական տալ՝ խոստանալով վերադարձնել պարգևավճարները», - գրել է Տաուբերը իր Telegram-ալիքում։ Քաղաքական գործչի կարծիքով՝ իրավապահները պետք է անցկացնեն բաց և անկախ հետաքննություն, պարզեն, թե ինչպես են ծախսվել միջոցները և ովքեր են ընդունել համապատասխան որոշումները։Ավելին11:1025.06.26 -
ԻրավականՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՍյունիքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Սիսիան քաղաքի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող՝ 0,13 հա մակերեսով հողամասը, օրենքի պահանջների խախտմամբ, կառուցապատման իրավունքով հատկացվել է ֆիզիկական անձի: Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Սիսիան համայնքի ղեկավարին՝ Սիսիան համայնքի և կառուցապատողի միջև 2009 թվականի հունիսի 11-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Միջնորդագրի հիման վրա, Սիսիանի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,13 հա մակերեսով, 2 միլիոն 383 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը: Հողամասը վերադարձվել է Սիսիան համայնքի տիրապետմանը:Ավելին11:0025.06.26 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը արձակուրդ է մեկնումՈրոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝Ավելին10:4525.06.26 -
ՔաղաքականԱվետիքը, Բագրատ Սրբազանը և մնացած ձերբակալվածները պայքարում են ազգային պետության պահպանման, հող չհանձնելու համար․ Վարուժան Գեղամյան«Հետո նկարահանման ընթացքում հիշեցինք այլ քաղբանտարկյալների ու ասացինք, որ նկարահանման ու հարցազրույցի եթեր գնալու միջև ընկած երեք օրում կարող են էլի մարդիկ դառնալ քաղբանտարկյալ։Ավելին10:3225.06.26 -
ԱրցախԵրևանում կատաղի մարտեր են ընթանում Արցախի դրոշի դեմ․ բերման են ենթարկվել ՀՅԴ ՀԵՄ երկու անդամներՍա պարզապես հերթական միջադեպ չէ․ սա հերթական հարձակումն է մեր խորհրդանիշերի վրա:Ավելին10:2325.06.26 -
ՔաղաքականՈւրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված հայրենակիցների հետ. Նարեկ ԿարապետյանԱյս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը։Ավելին10:1425.06.26 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներԱյս մասին տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա»-ն և հայցում գազասպառողների ներողամտությունը, խնդրում պահպանել անվտանգության պահանջները։Ավելին10:0825.06.26 -
Մամուլի տեսությունՍոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ»Ադրբեջանում նոր թափով է ակտիվացել պաշտոնական Բաքվի կողմից ամբողջությամբ ուղղորդվող «բնապահպան ակտիվիստների» և քաղաքացիական հասարակության ինստիտուտների կազմակերպված հակահայկական արշավը: Այս անգամ թիրախում հայաստանյան տնտեսական պոտենցիալի և հանքարդյունաբերության կազմակերպված ոչնչացումն է: Մասնավորապես, ադրբեջանական «Environmental Protection First» կոալիցիան, որի համահիմնադիրներն են Ամին Մամեդովն ու Փարվանա Վալիևան, հատուկ բրիֆինգների միջոցով պաշտոնական դիմում-բողոք է հղել Երևանում նախատեսվող ՄԱԿ-ի Կենսաբազմազանության COP17 համաժողովի նախագահությանը և «Leaders for Nature» («Լիդերները հանուն բնության») գագաթնաժողովի մասնակիցներին: Նրանք բացահայտ պահանջում են ճնշում գործադրել Հայաստանի վրա և կանգնեցնել սահմանամերձ հանքերի գործունեությունը:Ավելին10:0025.06.26 -
Մամուլի տեսությունՉօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ»Վաղը Սահմանադրական դատարանը քննության կառնի 7 քաղաքական ուժի դիմումները՝ հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ։ Ներկայացվել են բազմաթիվ փաստեր այն մասին, որ ընտրությունները և դրանց՝ հրապարակված արդյունքները չեն կարող համարվել լեգիտիմ:Ավելին09:5825.06.26 -
Մամուլի տեսությունՆամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է․ «Հրապարակ»Պապոյանը, ըստ նախարարության աղբյուրների, մեկնում է, որ ռուսական կողմի հետ քննարկի Հայաստանից արտահանման խնդիրները, ռուսական սանկցիաների հարցը։ Սակայն մինչ այս պահը նամակին պատասխան չի եկել․ Ռուսաստանում մտածում են՝ մերժե՞լ Պապոյանի մասնակցության հայտը, թե՞ ընդունել՝ նախարարին փորձելով նվաստացնել ֆորումի ընթացքում։Ավելին09:5525.06.26 -
Մամուլի տեսությունԻնչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ»«ՀայաՔվե» հասարակական-քաղաքական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը հերթական անգամ հայտնվել է գործող իշխանությունների թիրախում, ինչի մասին են վկայում երեկ վաղ առավոտյան նրա բնակարանում տեղի ունեցած իրադարձությունները։ Ժամը 07:10-ից 07:15-ի սահմաններում ոստիկանության և քննչական մարմինների մոտ յոթ-ութ աշխատակիցներ ներխուժել են Չալաբյանների բնակարան, երբ տան անդամներն ու երեխաները դեռ քնած են եղել։ Իրավապահները նախ իրականացրել են բնակարանի ամբողջական խուզարկություն, սակայն որևէ արգելված կամ կասկածելի իր չեն հայտնաբերել, ինչից հետո առգրավել են քաղաքական գործչի հեռախոսը։ Ընտանիքի անդամների փոխանցմամբ, իրավապահ մարմինների ներկայացուցիչները նախապես պատրաստված են եկել համապատասխան փաստաթղթերով, ինչը փաստում է, որ նրանց հստակ նպատակն է եղել հենց ձերբակալել Չալաբյանին։Ավելին09:5225.06.26 -
Մամուլի տեսությունԱրզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»Այսինքն՝ իրավապահները ոչ թե անտեսել են ներկայացված հաղորդումը, այլ հակառակը՝ այն համարել են բավարար հիմք՝ նախնական քննություն սկսելու համար։Ավելին09:4825.06.26