Լրահոս
Միջազգային
11:10
25.06.26
223

Մարինա Տաուբերը պահանջում է հետաքննել Մոլդովայի նախագահի հարազատների հետ կապված կոռուպցիոն սկանդալները

Img default alt hy

Մոլդովական ընդդիմադիր «Հաղթանակ» («Победа») դաշինքի գործադիր քարտուղար, հանրապետության խորհրդարանի նախկին պատգամավոր Մարինա Տաուբերը պահանջել է հետաքննել նախագահ Մայա Սանդուի հարազատների հետ կապված կոռուպցիոն սկանդալները։

«Մինչ Մոլդովայի ժողովուրդը կոպեկներ է հաշվում, վերնախավը շվայտ կյանք է վարում՝ լողալով ժողովրդի փողերի մեջ։ Դրա վառ օրինակն է նախագահի զարմուհին՝ Անաստասիա Տաբուրչանուն։ Հաղորդակցության հարցերով մասնագետը վերջին մեկ տարվա ընթացքում աշխատավարձին կից ստացել է ավելի քան 1 միլիոն լեյ (շուրջ 58 հազար դոլար) հավելավճարների տեսքով։ Եվ միայն հասարակական ճնշումից հետո է նա բարեհաճել հրաժարական տալ՝ խոստանալով վերադարձնել պարգևավճարները», - գրել է Տաուբերը իր Telegram-ալիքում։ Քաղաքական գործչի կարծիքով՝ իրավապահները պետք է անցկացնեն բաց և անկախ հետաքննություն, պարզեն, թե ինչպես են ծախսվել միջոցները և ովքեր են ընդունել համապատասխան որոշումները։

Սանդուի հարազատների աշխատանքի տեղավորման շուրջ սկանդալը բորբոքվել է այն բանից հետո, երբ Մոլդովայի ազգային կուսակցության (ՄԱԿ) առաջնորդ Դրագոշ Գալբուրը հայտարարեց պետության ղեկավարի շրջապատում համակարգված հովանավորչության (կումովստվո) մասին։ Նա օրինակներ բերեց, որ նախագահի զարմուհիները, այլ հարազատներ և համակուրսեցիներ աշխատանքի են ընդունվել պատկառելի պաշտոնների և ստանում են աշխատավարձեր, որոնք տասնյակ անգամ գերազանցում են երկրում միջին մակարդակը։ Քաղաքական գործիչը հիշեցրեց, որ Սանդուն իշխանության է եկել պետական կառույցներում կոռուպցիան արմատախիլ անելու և համակարգը հովանավորչությունից ամբողջությամբ մաքրելու բարձրագոչ խոստումների ֆոնին։ Սակայն ընդդիմադիր ուժերը պարբերաբար քննադատում են նախագահին և պետության մյուս ղեկավարներին՝ մրցութային ընթացակարգերը շրջանցելով առանցքային պաշտոններում լոյալ մարդկանց նշանակելու համար։

Գալբուրը նաև կասկած հայտնեց Մոլդովայի իրավապահ մարմինների անաչառության վերաբերյալ՝ նշելով, որ «դատախազները կամիկաձե չեն», որպեսզի հետաքննեն պետության ղեկավարի մերձավոր շրջապատի անձանց գործունեությունը։

Այս մեղադրանքների հրապարակումից հետո Անաստասիա Տաբուրչանուն հայտարարեց, որ հեռանում է հանրապետության օդային տարածքի օգտագործման և թռիչքների սպասարկման ձեռնարկությունից և կվերադարձնի աշխատանքի մեկ տարվա ընթացքում ստացած միլիոնավոր լեյերը։ Նա հրապարակավ ներողություն խնդրեց այն հետևանքների համար, որոնք, ըստ նրա, առաջացել են այս սկանդալի պատճառով։ Մայա Սանդուն ինքը իր հարազատների շուրջ սկանդալը չի մեկնաբանել։