Լրահոս

2025-10-22
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գր․ Լուսավորչի, Բանյո, Տիգրան Մեծի և Շիրակացու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։
    09:30
    22.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի Politik.am-ի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի հետ։
    09:25
    22.10.25
    Ավելին
2025-10-21
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ժողովրդագրական ճգնաժամն արագորեն մոտենում է․ Թադևոս Ավետիսյան
    «ՀՀ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2025 թվականի հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ժողովրդագրական բոլոր ցուցանիշներն արձանագրել են իրավիճակի էական վատացում։ Մասնավորապես․
    23:57
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում Գազայում խաղաղապահ ուժեր տեղակայելու ուղղությամբ
    Նրա խոսքով՝ նորաբաց քաղաքացիական-ռազմական համագործակցության կենտրոնում իսրայելցիներն ու ամերիկացիները համատեղ աշխատում են՝ սկսելու Գազայի վերականգնման, երկարաժամկետ խաղաղություն ապահովման ծրագրի իրականացումը, ինչպես նաև փաստացի երաշխավորելու, որ տեղում կլինեն ոչ ամերիկյան անվտանգության ուժեր, որոնք կարող են երկարաժամկետ խաղաղություն պահպանել։
    23:45
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մամուլից եմ տեղեկացել, որ ստացվել է Օհանյանի անմեղության մասին փաստող հերթական ապացույցը. փաստաբան
    Հարգելի լրագրողներ, մի հարցրեք, թե ինչպե՞ս կարող եմ մեկնաբանել Մերձավանի գործով դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝  իրեղեն ապացույցների վրա բացակայում են Նարեկ Օհանյանի ԴՆԹ հատկանիշները: Այս մասին գրում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ «Ցավոք չեմ կարող, քանի որ վարույթն իրականացնող մարմինը հարկ չի համարել իրազեկել պաշտպանական կողմին ստացված եզրակացության մասին: Գործով ներգրավված պաշտպան հանդիսանալով, միայն մամուլից եմ տեղեկացել, որ ստացվել է Նարեկ  Օհանյանի անմեղության մասին փաստող հերթական ապացույցը»,- նշել է նա։
    23:36
    21.10.25
    Ավելին
  • Հայաստան
    Սադրանք-պատարագ. կարգալույծ քահանան Փաշինյանի մասնակցությամբ պատարագ է անելու
    Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավի ֆոնին՝ կաթոլիկ քրիստոնյաների սրբավայրում՝ Սուրբ Աթոռում ստացած հաղորդությունից հետո Փաշինյանը որոշել է կիրակի Հովհաննավանքում մասնակցել պատարագի, որը մատուցել է պատրաստվում կարգալույծ Արամ քահանան: Այսօր է Մայր Աթոռը կարգալույծ հռչակել Հովհաննավանքի քահանային։
    23:30
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    1 զոհ, 3 վիրավոր․ խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում
    Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Բագրավան-Հայկաձոր ավտոճանապարհի՝ Հայկաձոր բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «ԳԱԶ 31-10» մակնիշի ավտոմեքենան և «ԳԱԶ 53» մակնիշի խոտով բարձված բեռնատարը։
    23:15
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՄԻԵԴ-ը Արցախում զինված հարձակման մեջ մեղադրվող Ավանեսյանի նկատմամբ հրատապ միջոց է կիրառել․ «Հետք»
    Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) երեկ՝ 2025թ. հոկտեմբերի 20-ին, որոշում է կայացրել Արցախում զինված հարձակման մեջ մեղադրվող Կարեն Ավանեսյանի գործով՝ կիրառելով հրատապ միջոց: Փաստաբաններ Արա Ղազարյանն ու Անաստասիա Մակարյանը,  հաշվի առնելով խնդրի հրատապությունը, այն, որ կարող են վտանգի տակ դրվել Կ. Ավանեսյանի կյանքն ու առողջությունը, առանց որևէ լիազորագրի 2025թ. սեպտեմբերի 17-ին դիմում են ուղարկել ՄԻԵԴ՝ Կարեն Ավանեսյանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու մասին, որպեսզի ՄԻԵԴ-ը պարտավորեցնի Ադրբեջանին պաշտպանության տակ վերցնել Ավանեսյանի կյանքն ու առողջությունը, ապահովել  արտաքին աշխարհի հետ կապը՝ հնարավորություն  տալով զանգահարել իր միակ քրոջը, որն ապրում է Ռուսաստանի Դաշնությունում և Երևանում գտնվող փաստաբաններին:
    23:05
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր բանակի գլխին անմեղսունակ գիտափորձեր են սարքում․ Գարեգին Խումարյան
    Հայաստանի հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ժամկետային զինծառայությունը 1,5 տարի դարձնելու (իմա՝ զորակոչային անձնակազմը 25%-ով կրճատելու) վերաբերյալ որոշումն առաջանցիկ տեմպերով անցկացնելու վերաբերյալ այսօրվա հայտարարության կապակցությամբ ցնծացող զորակոչիկներին ու նրանց ծնողներին կասեմ հետևյալը։ Տղեք, ականջներիցդ մուխ ա դուրս գալու։ Պոստերից ամիսներով չեք իջնելու։ Նարյադ օրը մեջով եք մտնելու, որովհետև փոխող չի լինելու ձեզ։ Իսկ երբ կռիվը սկսվի, մռմռալու եք, որ ամեն չորրորդը, որ պիտի հետներդ լիներ, ուղղակի չկա։ Էս թեման, ամեն անգամ երբ աշխուժանում ա, Ալեքսանդրապոլի պայմանագրի 4-րդ կետն եմ հիշում։ «Հայաստանի կառավարությունը համաձայնում է. բացի թեթև և երկրի կարգն ու անվտանգությունը պաշտպանելու համար բավարար քանակությամբ զենք ունեցող ժանդարմերիայից, սահմանների պահպանության համար չունենալ այլ ռազմական ուժ, բացի 1500 զինվորից բաղկացած ջոկատից՝ 8 լեռնային կամ դաշտային հրանոթով և 20 գնդացիրով։ Զինապարտությունը Հայաստանում պարտադիր չի լինի»։ Էս որոշման իմաստն իսկապես չեմ հասկանում։ Ու շատ կուզեի, որ զինվորականները՝ գնդերի, գումարտակների, վաշտերի հրամանատարները, վերջապես սկսեին բարձրաձայն արտահայտվել մեր բանակի գլխին սարքվող անմեղսունակ էս գիտափորձերի կապակցությամբ»։
    23:00
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը հայտարարել է, որ իր ջանքերով շուտով կավարտվի արդեն իններորդ պատերազմը
    «Մենք հասել ենք ութ պատերազմի ավարտին։ Կհավատաք, թե՝ ոչ, մոտենում իններորդի ավարտը», - ասել է ԱՄՆ նախագահը՝ չմանրամասնելով, թե որ պատերազմի ավարտի մասին է խոսքը։
    22:45
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Շիրակի մարզում ձերբակալությունները շարունակվում են․ Aysor.am
    Նրանց թիվն այնքան շատ է, որ Շիրակի մարզի ՁՊՎ-ներում արդեն չեն կարողանում տեղավորել, ձերբակալվածների  մի մասին ստիպված տեղափոխում են Արտաշատ։
    22:34
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ռազմիկ Քուրդյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
    Սերբական Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի Մ23 տարեկանների առաջնության գերծանր քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի ընտրանու անդամ Ռազմիկ Քուրդյանը մրցեց Իրանի ներկայացուցիչ Ֆարդին Հեդայատիի հետ: Քուրդյանը զիջեց 8:0 հաշվով` դառնալով ԱԱ-ի արծաթե մեդալակիր:
    22:23
    21.10.25
    Ավելին
  • Իրավական
    Հարձակվում են, հեռախոս են գողանում.Չախոյանն ասում է՝ «ծեծվել եմ», քաղաքապետարանը, թե՝ «զրպարտում ես»
    Ակտիվիստ Արթուր Չախոյանը ահազանգում է «հերթական կոռուպցիոն գործարքի» բացահայտումից հետո իրեն ծեծի ենթարկելու մասին: Մայրաքաղաքի մանկապարտեզներից մեկի նորոգման թերությունները բացահայտելուց հետո նա ծեծի էր ենթարկվել Նոր Նորքի թաղապետարանում, ինչից հետո թաղապետն ազատվեց աշխատանքից ու հայտնվեց մեղադրյալի աթոռին: Նույն՝ խուլիգանության հոդվածով մեղադրյալի աթոռին է նաև Չախոյանը: Հիմա նա պնդում է, թե բացահայտել է համայնքային հողի յուրացման դեպք, որից հետո էլի բռնության է ենթարկվել:
    22:17
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Վարշավան չի կարող երաշխավորել Պուտինի անվտանգ թռիչքը Բուդապեշտ. Լեհաստանի ԱԳ նախարար
    «Մենք չենք կարող երաշխավորել, որ անկախ դատարանը չի կարգադրի կառավարությանը կալանել նման ինքնաթիռը», - Սիկորսկու խոսքն են մեջբերել լեհական լրատվամիջոցները։
    22:07
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երեկվա միջադեպի առթիվ ձերբակալել են տարեց պապիկի, ոչ թե Ավինյանի մտերիմիներին․ Արթուր Չախոյան
    «6 օր առաջ տեսանյութ էի հրապարակել, որում ներկայացրել էի, թե ինչպես Տիգրան Ավինյանի մտերիմները Բաղյան 2/5 հասցեում՝ համայնքային 500 քմ, 360 հազար դոլար արժողության հողատարածքի վրա, ապօրինի, առանց շինարարական թույլտվության, ինքնակամ շուկա են կառուցել։
    22:00
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Ժամանց
    Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2025»–ում կներկայացնի Ալբերտը
    Հայաստանի այս տարվա պատվիրակն ընտրվել է Հանրային հեռուստաընկերության հայտարարած մրցույթի արդյունքում, որին ավելի քան 80 հայտ է ներկայացվել:
    21:56
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը
    Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը: Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել Հայաստանի գործընկերոջը «Մետաքսի ճանապարհ» 5–րդ համաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր: Կողմերն ընդգծել են երկու բարեկամական երկրների միջև քաղաքական ակտիվ երկխոսության փաստը և վստահություն հայտնել, որ այն արդյունավետ կերպով կշարունակվի: Նիկոլ Փաշինյանը և Իրակլի Կոբախիձեն մտքեր են փոխանակել առևտրատնտեսական, մշակութային ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը: Իրակլի Կոբախիձեն մեկ անգամ ևս շնորհավորել է այդ առիթով և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի տարածաշրջանային համագործակցությանն ու կայունության ապահովմանը: Վարչապետ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի իրականացման շուրջ: Ի պատիվ վարչապետ Փաշինյանի՝ Իրակլի Կոբախիձեի անունից տրվել է պաշտոնական ընթրիք:
    21:53
    21.10.25
    Ավելին
  • Իրավական
    Գյումրիում խայտառակ պարտվան, չեն մարսե. խուզարկել են կալանավորված քաղաքապետի աշխատասենյակը
    Վարդան Ղուկասյանը 2 ամսով կալանավորվել է, բայց իրավապահները նորից են գործողություն արել Գյումրիի քաղաքապետարանում: Վարդան Ղուկասյանին մեղադրում են կաշառք պահանջելու համար: Քաղաքապետը այդ մեղադրանքը չի ընդունում:
    21:45
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Աղմկոտ բացահայտում. ՔՊ փակ խմբում «Հետքի» լրագրողը պարզել է, որ իշխող ուժը վարչական ռեսուրս է կիրառել հանրահավաքներին մարդ բերելու համար
    Խումբն ունի 850-ից ավելի անդամ՝ վարչապետ Փաշինյանը, կուսակցության ղեկավարությունը, պատգամավորներ, նախարարներ ու ակտիվ կուսակցականներ։
    21:38
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլը, կարող է թեկուզ աղանդավորներով, աթեիստներով, ՔՊ-ականներով էդ մի օրը եկեղեցու դահլիճ լցնել. Սևակ Հակոբյան
    «Մայր Աթոռն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, կարգալույց հռչակեց Արամ քահանա Ասատրյանին։ Այդ երիտասարդը որոշել է չենթարկվ
    21:30
    21.10.25
    Ավելին