Լրահոս

2025-10-21
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ փոխնախագահը կոչ է արել բոլոր երկրներին ներդրում ունենալ Գազայի հետպատերազմյան վերականգնմանը
    ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ բոլոր երկրները պետք է նպաստեն Գազայի հետպատերազմյան վերականգնմանը։
    21:25
    21.10.25
    Ավելին
  • Հասարակական
    Լարված օր՝ Բագրատաշենի անցակետում. բողոքի աննախադեպ ակցիան նախարարի նոր խոստումից հետո ընդհատվեց
    Մոտ կես ժամ առաջ են բեռնատարների վարորդները բացել հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը: Կես օրից ավելի մոտ երեք կիլոմետրանոց երկկողմանի խցանում էին առաջացրել այնտեղ Հայաստանի գործադիրից հիասթափված մարդիկ:
    21:15
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կարգալույծ եղած հոգևորականը որևէ արարողություն իրականացնելու իրավունք չունի. Տեր Եսայի. News.am
    Նա լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ շարունակելու է իր ծառայությունն ու կիրակի օրը պատարագ է մատուցելու։
    21:10
    21.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Թեժ կրքեր՝ Վարդան Ղուկասյանի ձերբակալության շուրջ. ինչո՞ւ է ՔՊ-ն գրոհում «Ադրբեջանի ոճով»
    ՔՊ-ականները Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետի անմեղության կանխավարկածն են ոտքի տակ տվել այսօր՝ երկրի թիվ մեկ քաղաքական ամբիոնից: «Կաշառակեր սրիկա» են անվանել Վարդան Ղուկասյանին: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները հորդորել են իշխանականներին քաղաքական գործչի սոլիդարության սահմաններում մնալ՝ մարդն անմեղ է, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ:
    21:00
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վանաձորում բшխվել են «Mercedes» և «Ford Transit» մեքենաները․ 3 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Բաղրամյան փողոցի 39 հասցեում՝ թիվ 17 դպրոցի հարևանությամբ, բախվել են «Mercedes» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով Լոռու մարզի բնակիչներ՝ 5-ամյա Արեն Թ․-ն, 9-ամյա Ավետ Թ․-ն և 12-ամյա Նարե Թ․-ն, տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են հասել քաղաքացիները, և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ընտանիքի անդամներ են։
    20:45
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Ֆրանսիա
    Հոկտեմբերի 22-24-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կգտնվի Ֆրանսիայում՝ մասնակցելու Ֆեմինիստական դիվանագիտության 4-րդ նախարարական համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Փարիզում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։
    20:36
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Նոր սկանդալ. կարգալույծ քահանան հրաժարվում է լքել եկեղեցին
    Հայլուր 20։30 Նոր սկանդալ. կարգալույծ քահանան հրաժարվում է լքել եկեղեցին
    20:30
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեծ թերահավատությամբ, այնուամենայնիվ, ներկայացնում եմ հաղորդում տեղի ունեցած հանցագործության մասին․ Հայկ Դեմոյան
    Այսօր Հայաստանի ճարտարապետների պալատը 172 անդամ-ճարտարապետների անունից հայտարարություն է տարածել, որտեղ խորը մասնագիտական մտահոգություն է հայտնել Հայոց ցեղասպանության հուշահամալիրի ընթացիկ վերականգնման աշխատանքների կապակցությամբ, որոնք իրականացվում են սխալ ճարտարապետա-ինժեներական նախագծային լուծումներով՝ արդյունքում խաթարելով հուշարձանի ինժեներա-կառուցվածքային կայունությունը․  կորում է հեղինակային կերպարն ու արտահայտչականությունը։
    20:26
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Քարոզարշավից մեկ օր առաջ «բարեգործության» անվան տակ ՔՊ-ն կերուխում է կազմակերպել. լրագրող
    Վաղարշապատի ընտրությունների պաշտոնական քարոզարշավից մեկ օր առաջ Խոյ խոշորացված համայնքում «բարեգործական» միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցում են Արմավիրի մարզի իշխանական վերնախավը, այդ թվում՝ Վաղարշապատի համայնքապետի թեկնածու, ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանը։
    20:18
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ հանրապետական սենատորները Թրամփին Նոբելյան մրցանակի կառաջադրեն COVID-19-ի պատվաստանյութի մշակման համար
    ԱՄՆ Սենատի հանրապետական սենատորներ Ջոն Բարասոն և Բիլ Քեսիդին պատրաստվում են բանաձև ներկայացնել երկրի նախագահ Դոնալդ  Թրամփին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու վերաբերյալ՝ համաշխարհային Covid համավարակի ընթացքում պատվաստանյութերի մշակման համար։
    20:15
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա ուղիղ ապստամբություն է Հայոց Եկեղեցու դեմ, փորձ՝ ներսից խարխլելու մեր ազգային ամենահին ու կենսական ինստիտուտը․ Սուրենյանց
    Ավելին՝ նա դիմել է հավատացյալներին ուղիղ կոչով՝ հրավիրելով բոլորին կիրակի օրը մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագին, որը մտադիր է մատուցել անձամբ ինքը՝ արդեն կարգազրկված լինելով։
    20:00
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արթուր Ազարյանը հեռացել է ՀՖՖ-ից
    ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը հոկտեմբերի 21-ին հրաժեշտ է տվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային։ Այս մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Նա աշխատանքային գործունեությունը կշարունակի ֆուտբոլի միջազգային ասպարեզում։ Արթուր Ազարյանի աշխատանքային հաջորդ փուլը ևս միտված է լինելու հայկական ֆուտբոլին աջակցելուն և այն ավելի ճանաչելի դարձնելուն։ «Շնորհակալ եմ ՀՖՖ-ին փորձի և հնարավորությունների համար։ Այն, ինչ ձեռք եմ բերել ՀՖՖ-ում, անգին է։ Դժվար է լքել այն աշխատավայրը, որտեղ 18 տարի օրուգիշեր աշխատել ես։ Այն էմոցիաները, որոնք ապրել եմ այստեղ, կմնան ինձ հետ ամբողջ կյանքում։ Միշտ կապված եմ եղել և շարունակելու եմ կապված լինել այս կառույցին։ Հնարավորություններիս սահմանում միշտ լինելու եմ ՀՖՖ-ի և հայկական ֆուտբոլի կողքին։ Հաջողություն եմ մաղթում մեզ բոլորիս, քանի որ ես շարունակելու եմ ինձ համարել այս ամենի մի մասնիկը։ Հավաքականի և հայկական ֆուտբոլի հաջողությունը, ինչպես միշտ, լինելու է նաև իմը։ Շնորհակալ եմ ՀՖՖ-ի ղեկավարությանը՝ ինձ հնարավորություն տալու, և բոլոր գործընկերներիս համատեղ արդյունավետ աշխատանքի համար», – հայտարարել է Ազարյանը։ «Շնորհակալ եմ Արթուր Ազարյանին տարիների նվիրված աշխատանքի և պրոֆեսիոնալիզմի համար։ Մաղթում եմ նոր ձեռքբերումներ, անսահման հնարավորություններ և հաջողություն հետագա կարիերայում։ Վստահ եմ, որ հետագա գործունեության ընթացքում Արթուր Ազարյանը շարունակելու է նպաստել հայկական ֆուտբոլի զարգացմանը և աջակցելու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իրականացրած ծրագրերին», – ասել է ՀՖՖ նախագահ Մելիքբեկյանը։ Արթուր Ազարյանը ՀՖՖ-ում աշխատում էր 2007 թվականից։ 2013 թվականից նա ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է: Որպես պատվիրակ սպասարկել է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի ավելի քան 80 հանդիպում, այդ թվում Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլի և Չեմպիոնների լիգայի մի շարք կարևոր խաղեր։
    19:55
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանում ևս 14 ցուցարար է ձերբակալվել՝ բողոքի ցույցերի մասին նոր օրենքը խախտելու համար
    Վերջին երկու օրերի ընթացքում իրավապահ մարմինները Թբիլիսիում փոքր բողոքի ակցիաների ևս 14 մասնակից են ձերբակալել ճանապարհներ փակելու արգելքի մասին նոր օրենքը խախտելու համար:
    19:45
    21.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևի ձեռքի տակով կանցնի Հայաստանի հացը. ղազախական ցորենն Ադրբեջանի և Վրաստանի տարածքով կգա Հայաստան
    Հայաստանին անհրաժեշտ հացահատկի գրեթե 29 տոկոսը ապահոված Արցախի հանձնումից 2 տարի հետո Ադրբեջանի տարածքով ղազախական ցորեն է մտնելու Հայաստան: Ալիևը իբրև բարի կամքի դրսևորում վերացրել է ապրանքների տարանցման սահմանափակումները, ասել է՝ «ղազախական հացահատկի առաքումը Հայաստան լավ ցուցանիշ է, որ խաղաղությունը միայն թղթի վրա չէ, այլ նաև հողի վրա»: Ալիևի հայտարարությունից հետո Հայաստանի էկոնոմիկայի նախարարը շտապել է ազդարարել՝ «խաղաղությունը հաստատված է»:
    19:30
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատախազությունը բողոքարկել է Միքայել սրբազանի վերաբերյալ կայացված դատավճիռը․ պաշտպանական թիմ
    Դատախազությունը բողոքարկել է Միքայել սրբազանի վերաբերյալ կայացված դատավճիռը պատժի մասով և Վերաքննիչ քրեական դատարանից խնդրել է նշանակել պատիժ՝ ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով: «Պաշտպանական թիմի կարծիքով դատախազությունը հապշտապ կերպով բողոք ներկայացնելով փորձելու է «վերահսկել» վերաքննիչ քրեական դատարանի նախընտրելի դատավորների նշանակման գործընթացը և վերաքննիչ դատարանի կողմից գործի արագ հանգուցալուծումը»,–գրում է պաշտպանների թիմը:
    19:19
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև
    Քամին` արևմտյան՝ 2-5 մ/վ, հոկտեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
    19:15
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Մեր ձևով» շարժումը երկու լրատվամիջոցից հերքում է պահանջում, հակառակ դեպքում զրպարտության փաստով հայց է ներկայացնելու դատարան․ խոսնակ
    «Մեր ձևով» շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ շարժումը «Հայկական Ժամանակ» և civic.am լրատվամիջոցներից հերքում է պահանջում։ «Եթե 24-ժամվա ընթացքում չհերքեն իրենց հարթակներով տարածված զրպարտությունը, «Մեր ձևով» ժողովրդական շարժումը իրավական ճանապարհով է պահանջելու պարզել, թե ովքեր են նմանատիպ կեղծ ձայնագրություններ պատրաստում, որտեղի՞ց և ինչպե՞ս են այդ ձայնագրությունները հայտնվում իշխանական ԶԼՄ-ների ձեռքի տակ ու դաշտ նետվում։ Նշված պահանջը չկատարելու դեպքում նաև զրպարտության փաստով է հայց ներկայացվելու դատարան»,-գրել է նա։
    19:08
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Երևանի շենքերից մեկում բռնկված ողբերգական հրդեհից
    Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։22-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հրաչյա Ներսիսյան փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։
    19:00
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իջևանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը չի կալանավորվել․ «Փաստինֆո»
    Հիշեցնենք, որ Վարուժան Ներսիսյանը  է հոկտեմբերի 17-ին՝   փողերի լվացման և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել դատարան, սակայն դատարանն այն չի բավարարել, Ներսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Ձերբակալվել էր նաև նրա որդին։
    18:53
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երևանում տեղի կունենա ՀՀ-ի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ կլոր-սեղան քննարկում
    Երևանում հոկտեմբերի 21-22-ը տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր-սեղան քննարկում։  Այս մասին հաղորդագրություն է տարածել Անվտանգության քաղաքականության հետազոտական կենտրոնը։  Քննարկման ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ կկատարվի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո ձևավորված խաղաղության օրակարգին, երկու հանրությունների միջև փոխվստահության ամրապնդման միջոցառումներին, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության ձևավորման հնարավոր ուղիներին, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարներին։
    18:45
    21.10.25
    Ավելին