Լրահոս
2025-10-21
-
ՔաղաքականՍպանության մեջ կասկածվողին «ակուռատնի» բերման են ենթարկում, իսկ Վարդան Ղուկասյանին՝ ոչ. Քրիստինե ՎարդանյանԱյս մասին ԱԺ նիսի ժամանակ հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։Ավելին14:0421.10.25 -
ՀասարակականԱյս ամենն իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից է, ինչի հետևանքով խաթարվել է Արագածոտնի թեմի բնականոն ընթացքը. հայտարարությունԱրագածոտնի թեմի ողջ հոգևոր դասը, վանականները, աշխատակիցները, հավատավոր ժողովուրդը խստորեն դատապարտում են Արագածոտնի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ, թեմի դիվանապետ Արժանապատիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանի հանիրավի կալանքի տակ գտնվելու փաստը և թեմի գլխավոր հաշվապահ տիկին Նաիրա Ալավերդյանի նկատմամբ որոշումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արագածոտնի Թեմ-ը: «Ակնհայտ է, որ այս ամենը իշխանությունների հակաեկեղեցական արշավի բացահայտ դրսևորումներից են, ինչի հետևանքով խաթարվել է թեմի բնականոն ընթացքը և փոթորկվել է պարզ հավատացյալների առօրյան: Իրավապահ մարմինների կողմից Արագածոտնի թեմի հոգևոր դասի նկատմամբ իրագործված բռնաճնշումները, ապօրինի գործողությունները, դատաիրավական համակարգի անարդար որոշումները, շինծու մեղադրանքները իշխանությունների քաղաքական քինախնդրության ակնհայտ դրսևորումներն են։ Հուսով ենք, որ ամեն բան կշտկվի, և մեր Առաջնորդը, հոգևոր եղբայրը և աշխատակիցը կվերադառնան իրենց ծառայությանը: Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված արդարության վերականգնման համար»:Ավելին14:0021.10.25 -
ՔաղաքականՎարդան Ղուկասյանը իմացել է, որ իրեն մանրակրկիտ հետևում են. Գառնիկ ԴանիելյանՎարդան Ղուկասյանը իմացել է, որ իրեն մանրակրկիտ հետևում են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։Ավելին13:5221.10.25 -
ՀասարակականԿարգալույծ է հռչակվել Տեր Արամ քահանա ԱսատրյանըՀոկտեմբերի 21-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Տնօրինության համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունն առ այն, որ Տ․ Արամ քահանա Ասատրյանը՝ ա/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայ Եկեղեցին, Թեմակալ առաջնորդին և ծառայակից եկեղեցականներին, բ/ Անտեսելով Թեմակալ Առաջնորդի հորդորներն ու հրահանգները՝ հարատևել է կարգազանց ընթացքի մեջ, գ/ Վերջին մեկ ամսվա ընթացքում պատարագներին կամայականորեն զեղչել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Թեմակալ Առաջնորդի անունների հիշատակության հատվածը՝ այդ քայլով, ըստ էության, իրեն դուրս դնելով Եկեղեցուց, դ/ Երիցս համառել է ներկայանալ Հանձնախմբի նիստերին, շրջանցելով վերջինիս հեղինակությունն ու իրավասությունները, ինչպես նաև իր անարգալից վարքագծով դրժել հնազանդության ուխտը: Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Ստեփան Ասատրյան ավազանի անունով:Ավելին13:4821.10.25 -
ՔաղաքականԱյս իշխանությունները մի ամբողջ պատերազմ են կեղծել, ձայնագրությունն ինչ է, որ չկեղծեն. Ագնեսա Խամոյան«5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը։Ավելին13:4521.10.25 -
ՔաղաքականՊարոն Պապոյան, ավելի շատ զբաղված եք քաղաքական հայտարարություններ անելով, քան թե Ձեր գործով. Գառնիկ Դանիելյանը՝ ՊապոյանինՄեկնարկել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասներորդ նստաշրջանի հերթական նիստը:Ավելին13:3821.10.25 -
ՀասարակականԿկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 23-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:Ավելին13:3521.10.25 -
ՔաղաքականՀայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է արել Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ Լյուքսեմբուրգում ունեցած քննարկումների վերաբերյալ. «Մշտապես ուրախ եմ շարունակել երկխոսությունն Էստոնիայի ԱԳ նախարար, իմ լավ ընկեր Մարգուս Ցահքնայի հետ՝ դա լինի երկկողմ օրակարգի, ԵՄ հետ փոխգործակցության հարցերի, թե ժամանակակից մարտահրավերների հասցեագրմանն ուղղված ջանքերի շուրջ։ Այս անգամ ԵՄ նախարարական հանդիպման շրջանակներում մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային զարգացումների, հաղորդակցությունների ցանցի ընդլայնման նոր հնարավորությունների շուրջ»։Ավելին13:3021.10.25 -
ԻրավականԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխած անձը կալանավորվել էՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ՊԵԿ աշխատակիցների հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի մաքսանենգությամբ և շրջանառությամբ զբաղվելու դեպք: Այս մասին հայտնում են ՔԿ-ից: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Ա.Ս.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ։ Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին13:2321.10.25 -
ՔաղաքականՁեր մեռելներին ո՞վ պիտի թաղի, ձեր պսակներն ո՞վ պիտի օրհնի. Տեր Մանուկն արթնանալու կոչ է անումԱրագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձերբակալության օրը 12 քահանա էր քննչական տարվել՝ վկայի կարգավիճակով: Դրան նախորդել էին ստորացուցիչ խուզարկություններ: «Շուրջ 200 քահանա է ծառայում Հայաստանում, տարեք բոլորին փակեք, հետո ձեր մեռելներին ո՞վ պիտի թաղի»,- հռետարական հարց է տվել Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը:Ավելին13:1521.10.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 21-ի ցերեկն առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։Ավելին13:1021.10.25 -
ՄիջազգայինՖրանսիայի նախկին նախագահը ժամանել է բանտ, որտեղ պետք է անցկացնի 5 տարի«Ես ցանկանում եմ ասել, որ այս առավոտյան բանտարկվում է ոչ թե Հանրապետության նախկին նախագահը, այլ անմեղ մի մարդ», - հայտարարել է Սարկոզին։Ավելին13:0621.10.25 -
ԻրավականՎարդան Ղուկասյանի պաշտոնավարումը կասեցվել է. Հակակոռուպցիոն կոմիտեԿաշառք ստանալու համար մեղադրվող Վարդան Ղուկասյանի և մեղադրվող մյուս անձանց պաշտոնավարումը կասեցվել է. այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Գյումրի համայնքի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու, ինչպես նաև նույն պաշտոնատար անձանց կողմից խմբի կազմում, նախնական համաձայնությամբ իրենց լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պաշտոնատար անձանց մասով կայացվել են պաշտոնավարումը կասեցնելու մասին որոշումներ»,-նշվում են կոմիտեից։Ավելին13:0521.10.25 -
ՔաղաքականՄոտ 300 հայ վարորդի ՌԴ-ն արդեն դեպորտ է արել 90-օրյա ժամկետը խախտելու համար․ MakaryanNewsԻսկ այս նույն ընթացքում Գևորգ Պապոյանը, որ պետք է զբաղվի այս հարցով, զբաղված է ֆեյսբուքում ընդդիմադիրների դեմ հրահանգավորված ստատուսներ գրելով, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ` էժանագին երաժշտության տակ սրտիկներ անելով: Կարճ ասած` թիթեռ են նկարում:Ավելին13:0021.10.25 -
ՔաղաքականԳյումրու քաղաքապետի պարտականությունները կկատարի Վարդան Ղուկասյանի փեսան․ «Sputnik Արմենիա»«Գործադուլ չկա, բոլորը նորմալ եկել են աշխատանքի իրենց սովորական ժամին։ Ինչի՞ պիտի գործադուլ անենք, որ որոշ սադրիչներ ուրախանա՞ն, մենք մեր աշխատանքով ենք ապացուցելու, ծրագրեր ունենք գծված` ժամ առ ժամ, օր առ օր», -նշել է Աղեկյանը։Ավելին12:5421.10.25 -
ՔաղաքականՄիրզոյանն ու Կալասը մտքեր են փոխանակել ներկայիս հիբրիդային սպառնալիքների հաղթահարման մեխանիզմների շուրջՀոկտեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի վերջնականացմանն ու հաստատմանն առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:Ավելին12:4021.10.25 -
Զինված ուժերՊապիկյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարինՀայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 21-ին ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին: ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ վարչական համալիրում տեղի է ունեցել Իրակլի Չիկովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը:Ավելին12:3521.10.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Վարդան Ղուկասյանին «ԱԱԾ պադվալ» են տարել. նա 2 ամսով կալանավորվել էՀայլուր 12։30 Վարդան Ղուկասյանին «ԱԱԾ պադվալ» են տարել. նա 2 ամսով կալանավորվել էԱվելին12:3021.10.25 -
ՔաղաքականԺամկետային զինծառայության ժամկետը հունվարի 1-ից կրճատվում է. Փաշինյան«Ի սկզբանե նախատեսված էր, որ այս կարգավորումը ուժի մեջ մտնի 2026-ի ամառային զորակոչից: Այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդարանական գործընկերների հետ, որոշել եմ, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026-ի հունվարի 1-ից: Այսինքն՝ 2026-ի հունվարի 1-ից՝ ձմեռային զորակոչից, Հայաստանում ժամկետային զինծառայությունը երկու տարվա փոխարեն կլինի մեկուկես տարի»,- ասել է վարչապետը:Ավելին12:2821.10.25 -
ՔաղաքականՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՌԴ-ին՝ հայ վարորդների հարցովՆշենք՝ այս րոպեներին հայ վարորդները բողոքի ակցիա են անում հայ-վրացական սահմանին: Նրանք երկկողմանի փակել են ճանապարհը:Ավելին12:2621.10.25