Լրահոս

2025-10-21
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի նախկին գլխավոր մասնագետը և ստորաբաժանումներից մեկի ղեկավարը
    Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի նախկին գլխավոր մասնագետը և ստորաբաժանումներից մեկի ղեկավարը՝ խմբի կազմում կաշառք տվողի օգտին ապօրինի գործողության համար կաշառք ստանալու մեղադրանքներով, Tert.am-ին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից:
    16:10
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է իր փաստաբանից
    Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
    15:58
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշտարակում բախվել են «BMW»-ն ու «Mercedes»-ը. վերջինը մխրճվել է երկաթե քարշակի մեջ. կան վիրավորներ
    Երեկ՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:05-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին՝ Աշտարակից դեպի Սասունիկ տանող ճանապարհահատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 28-ամյա Մենուա Դ.-ի վարած «BMW» մակնիշի և 18-ամյա Վանիկ Վ.-ի վարած «Mercedes» մակնիշի ատոմեքենաները:
    15:53
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեզ չեն վերաբերվում այնպես, ինչպես մինչև պատերազմն էին վերաբերվում. բեռնատարի վարորդ
    Այսօր հայ-վրացական անցակետերում՝ Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում բեռնատարների վարորդները շարունակում են իրականացնել բողոքի ակցիա: 
    15:50
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրամիության մի քանի առաջնորդներ մտադիր են ներկա գտնվել Թրամփ-Պուտին նախատեսվող հանդիպմանը
    Ըստ հրատարակության աղբյուրի՝ ԵՄ-ի առանձին առաջնորդներ ձգտելու են հասնել Թրամփի և Պուտինի հանդիպմանը ներկա գտնվելու իրավունքին, ինչպես նաև ապահովել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությունը բոլոր բանակցություններին։
    15:47
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՀՀ ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը և կատարած աշխատանքը
    Հոկտեմբերի 21-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից: ՀՀ ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը և կատարած աշխատանքը: Իր հերթին Մարկուս Ռիտերը շնորհակալություն է հայտնել առաքելությանը ցուցաբերված ջերմ ընդունելության և համագործակցային վերաբերմունքի համար։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընթացքը և անդրադարձել հետագա փոխգործակցության հնարավորություններին ու հեռանկարներին։
    15:43
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կառավարությունում եթե տղամարդ չկա, թող կին գա, մեր հարցին լուծում տա. բեռնատարի վարորդ
    Այսօր հայ-վրացական անցակետերում՝ Բագրատաշենում, Գոգավանում և Բավրայում բեռնատարների վարորդները շարունակում են իրականացնել բողոքի ակցիա: 
    15:39
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաստաբանների պալատի նախագահը դատապարտում է Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ գործողությունները
    Իրավապահ մարմինների ներկայացուցիչներին հորդորում եմ զերծ մնալ նման գործելաոճից: Փաստաբանը չի կարող հետապնդվել, պատասխանատվության ենթարկվել, ձերբակալվել, կալանավորվել կամ ենթարկվել իրավունքների այլ սահմանափակման իր մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ, ներառյալ վարույթն իրականացնող և այլ մարմիններում հայտնած կարծիքի կամ դիրքորոշման համար: Ավելին նման վարքագիծը առերևույթ պարունակում է հանցակազմի հատկանիշներ:
    15:34
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Անսպասելի արագ զարգացումներ. Ադրբեջանի տարածքով ցորեն կմտնի Հայաստան
    Հայլուր 15։30 Անսպասելի արագ զարգացումներ. Ադրբեջանի տարածքով ցորեն կմտնի Հայաստան
    15:30
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երկրով դարձել ենք կատարյալ «բոմժ», ամաչում ենք ասել, որ հայ ենք. բեռնատարի վարորդ
    «5-րդ ալիք»-ի հետ զրույցում ասաց բեռնատարի վարորդներից մեկը։
    15:19
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս քայլը կարևոր նշանակություն ունի խաղաղության օրակարգի առաջմղման գործում․ Գրիգորյանը՝ Ալիևի հայտարարության մասին
    ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը՝ դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին: Նա պատասխանել է «Արմենպրես»-ի հարցին՝ բարձր գնահատելով Ադրբեջանի և Ղազախստանի իր գործընկերների ներդրած ջանքերն ու այդ ուղղությամբ իրականացված աշխատանքը։
    15:15
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանը վերացրել է դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները. Ալիև
    Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Այս մասին Աստանայում Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ բանակցություններից հետո մամուլի համար արված հայտարարության մեջ հայտնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
    15:05
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արգիշտի Մեխակյանը դեռ չի հայտարարե՞լ, որ ինքն էլ է զուտ եղել ֆիկտիվ ՀՀԿ-ական ուղիղ այնպես, ինչպես Պապոյանը․ Գագիկ Ասատրյան
    Մարդը 18 տարվա իր քաղաքական կենսագրության ընթացքում 10 տարին եղել ա նախկին իշխանությունների պետական ապարատի կարևորագույն պաշտոններում։
    15:00
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արթուր Չախոյանին բռնnւթյան ենթարկածների խմբում է եղել ապօրինի շինարարություն իրականացրածի որդին. «Հետք»
    Երևանի քաղաքապետարանի գործունեությունը քննադատող ակտիվիստ Արթուր Չախոյանը մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել։ Բռնության դեպքը տեղի է ունեցել Երևանի Նոր Նորք վարական շրջանի Բաղյան փողոցում, որտեղից օրեր առաջ ակտիվիստը տեսանյութ էր հրապարակել՝ քաղաքային իշխանություններին մեղադրելով անգործության մեջ (համայնքային հողի զավթումը չկանխելու եւ ապօրինի շինարարությունը չկասեցնելու համար)։ Այս մասին գրում է «Հետք»-ը: «Ես Բաղյան փողոցի նույն հասցեում տեսանյութ էի նկարում համայնքային հողի զավթման եւ ապօրինի շինարարության վերաբերյալ, երբ տարածքի սեփականտերը փորձել է խաչընդոտել նկարահանմանը։ Սկզբում սադրել են»,- «Հետքի» հետ զրույցում պատմեց ակտիվիստը՝ նշելով, որ սադրանքից հետո մոտ 7 հոգի հարձակվել եւ ծեծի են ենթարկել իրեն, որի ժամանակ գողացել են նրա բջջային հեռախոսը։ Արթուր Չախոյանը ոստիկանության Նոր Նորքի բաժնում ցուցմունք է տվել կատարվածի վերաբերյալ, նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ իր տեղեկություններով՝ մեկ անձ ձերբակալվել է։ Ըստ Արթուր Չախոյանի՝ ձերբակալվածը տարեց տղամարդ է։ Ապօրինի կառուցապատման մասին Արթուր Չախոյանը բարձրաձայնել էր նախորդ շաբաթ։ Երեւանի Նոր Նորք վարական շրջանի աշխատակազմի շենքից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա գտնվող՝ Բաղյան փողոց 2/5 հասցեում առանց շինթույլտվության կառուցվել է գյուղատնտեսական շուկա։ Կառուցապատողը, ըստ ակտիվիստի, շինթույլտվության համար համայնքի բյուջե չի վճարել մոտ 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Կառուցապատողը տվյալ տարածքում սեփականության իրավունքով ունեցել է 436 քմ հողամաս, սակայն շինարարությունն իրակնացրել են 936 քմ հողամասի վրա։ Արդեն կառուցված շինության երկարությունը, որը զուգահեռ է Բաղյան փողոցին՝ 35.3 մետր է, իսկ լայնությունը՝ 26.5 մետր։ Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ հողամասի լայնությունը՝ մոտ 16 մետր, երկարությունը՝ մոտ 25 մետր։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
    14:53
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ
    ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Երևան քաղաքում՝ համաձայն «Խաղալիքների անվտանգության ստուգման վերաբերյալ» ստուգաթերթի։ Իրականացվել է խաղալիքների նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ «ՍԼԱՅՄԵՐ» տեսակի խաղալիքը չի համապատասխանում տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին և պարունակում է վտանգավոր բաղադրիչներ։ Արձանագրված խախտումները վերացնելու նպատակով Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից արձակվել են արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման, հետկանչման և ոչնչացման վերաբերյալ կարգադրագրեր։ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել նշված տեսակի խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ հետագայում երեխաների առողջությանը հասցվելիք վնասներից խուսափելու համար։
    14:47
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե թույլ տանք, ավելի կլկտիանան
    Նիկոլ Փաշինյանը ոչ թե ռեպրեսիաների է անցել, այլ բացահայտ տեռորի: Այս մասին «News.5tv.am»-ի հետ զրույցում, անդրադառնալով Մկրտիչ սրբազանի և Վարդան Ղուկասյանի ձերբակալություններին, ասաց նախկին փոխոստիկանապետ, գեներալ Գագիկ Համբարձումյանը:  «Մարդկանց աչք են վախեցնում, տեսնում են, որ ձեռքերը այլ հնար չկա, մաքսիմալ տեռոր: Ուզում են վախեցնել, որ կարողանան հանգիստ շարունակել իրենց իշխանավարումը: Լկտին լկտիանում է այնքան, ինչքան շրջապատը դա թույլ է տալիս: Եթե մենք թույլ ենք տալու, ապա այդ ճիվաղը ավելի կլկտիանա»,-ասաց Համբարձումյանը:
    14:41
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Տավուշի մարզում բախվել են «Kia»-ն ու «Opel»-ը. 4 տուժածների մեջ կան անչափահասներ
    Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին՝ Թեղուտ-Հաղարծին հատվածում բախվել են «Opel» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները: Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն: Բժիշկները վիրավորներին, որոնց մեջ կա անչափահաս, մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդներից մեկը եղել է անչափահաս՝ 15-ամյա տղա:
    14:35
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մերձավանի սպանության գործով ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը
    Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես՝ հեռադիտակի մակերեսից և ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գ.Հ.-ին բնորոշ գենետիկական բնութագրին:
    14:25
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաստաբանն ահազանգում է. հափշտակություն պետական մակարդակով
    Նորամուծ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգն Արցախից տարհանված աղջկա քարտից ինքնաշխատ եղանակով քաշել է ամբողջ աշխատավարձը և նույնիսկ մինուս գրանցել քարտային հաշվին։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը:
    14:15
    21.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընդգծեցինք կառուցողական երկխոսությունը շարունակելու կարևորությունը. Սիմոնյանը՝ Ադրբեջանի խորհրդարանի նախագահի հետ հանդիպման մասին
    Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպում ունեցա Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ: Այս մասին գրել է  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
    14:09
    21.10.25
    Ավելին