Լրահոս

2025-10-19
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայ արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը և ևս 6 այլ երանելիներ սրբադասումը Վատիկանում
    Իգնատիոս արքեպիսկոպոս Մալոյանին ստիպել են հրաժարվել իր հավատքից, նրան բանտ են նետել, բայց մինչև վերջ վճռականորեն դիմադրել է։ Հայ հոգևորականը նահատակվել է 1915 թվականին՝ մինչև վերջ պայքարելով իր հավատքի համար։ 
    17:08
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև
    Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 21-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
    17:00
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մայր աթոռի մոտ՝ ոստիկանների կուտակում
    Այս պահին Մայր աթոռի մոտ ոստիկանական ուժեր են կուտակված։ Քաղաքացիները հավաքվում են Մայր աթոռի մոտ` մասնակցելու ի պաշտպանություն Հայոց եկեղեցու «Մեր ձևով» շարժման նախաձեռնած հավաքին։ «Հոկտեմբերի 19-ին` ժամը 17.30-ին, ուխտագնացություն դեպի Էջմիածին: Ցույց տանք, որ Էջմիածինը անպաշտպան չէ: Հայերը միշտ պաշտպանել և պաշտպանելու են Էջմիածինը` մերձևով»,-ասվում է «Մեր ձևով» շարժման հայտարարության մեջ:
    16:47
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք՝ Գյումրիում. բնակարանում հայտնաբերվել է 55-ամյա կնոջ դի
    Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Լ. Մադոյան փողոցի 199/1 տան բնակիչները տևական ժամանակ է՝ չեն արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Այս մասին գրում է Shamshyan.com-ը։ Նշված հասցե են ժամանել Գյումրու թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Տեղում փրկարարները, բացելով տան դուռը, հյուրասենյակում՝ անկողնում, հայտնաբերել են Շիրակի մարզի բնակիչ 55-ամյա Մարինե Պ.-ի դին: Ըստ դատաբժշկի՝ Մարիա Պ.-ի մոտ ախտորոշել են «բիոլոգիական մահ, սուր էկզոգեն թունավորում անհայտ էթալոգիայի», իսկ Շիրակի մարզի բնակիչ 68-ամյա Լուիզա Ո.-ն հիվանդանոց է տեղափոխվել «Սուր էկոգեն թունավորում շմոլ գազից աշտորոշմամբ: Նրան Գյումրու շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց: Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք թունավորումը ստացել են տանը տեղադրված գազի կաթսայի ծխատար խողովակի բացակայության և շմոլ գազի արտահոսքի հետևանքով:
    16:30
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հետ
    ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սոցցանցի իր էջում գրել է, որ մեկնում է Ժնև, որտեղ տեղի է ունենալու Միջխորհրդարանական միության 151-րդ վեհաժողովը, որին կմասնակցի նաև ՀՀ պատվիրակությունը։
    16:00
    19.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Բռնաճնշումներն ահագնանալու են. ինչպե՞ս փշրել փաշինյանական թեզերը և ազատվել ՔՊ իշխանությունից
    Նիկոլ Փաշինյանն աննախադեպ թափով է պատրաստվում 2026-ի ընտրություններին և պատրաստ է բանտերում փակել բոլոր նրանց, ովքեր թեկուզ փոքր պոնտենցիալ ունեն՝ դիմադրության օջախ ստեղծելու համար:
    15:30
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՃՏՊ՝ Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ
    Հոկտեմբերի 19-ին, ժամը 09։32-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 39-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 15 մ): Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երեք ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
    15:00
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Երևանում. աշխատանքներ կատարելիս կռունկավարն ու 1 հոգի հոսանքահարվել են
    Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Անաստաս Միկոյան փողոցից 2 քաղաքացի էլեկտրահարված վիճակում տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, հայտնում է Shamshyan.com-ը:   Տեղում պարզվել է, որ Ա. Միկոյան 111/6 հասցեում կռունկի գործողությունների հետևանքով վնասվել են էլեկտրական լարերը, ինչի հետևանքով էլ կռունկավարն ու տեղում աշխատանքներ կատարող 1 հոգի էլեկտրահարվել են ու տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:    Վնասվել են նաև կայանված «Honda» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները:  Օպերատիվորեն ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները:  Դեպքի փաստով քննչական բաժնում աշխատանքային կանոնների չպահպանման հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը: 
    14:39
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մխիթարյանը և ևս 3 ֆուտբոլիստ կհեռանան «Ինտեր»-ից
    Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին խաղացող և Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ներկայիս ակումբից:
    14:00
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ֆյուրերին» ասեք, որ կանանց ողջունելիս մանդարին ծախողի գլխարկը հանելը պարտադիր է․ Գեղամ Մանուկյան
    «Մտածում էի հետո անդրադառնալ սրանց անիմաստ հարձակմանը։ Այն էլ մեր Քրիստինե Վարդանյանը վերջակետ դրեց թեմային։
    13:30
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պաստառի վրիպակի վրա ՔՊ-ի հիստերիան խոսում է մեկ բանի մասին. երեկվա հավաքի ուղերձը տեղ է հասել․ պատգամավոր
    Իհարկե, աբսուրդ է երկրում բոլոր ոլորտներում ճգնաժամ ստեղծածների այս պահվածքը, աբսուրդի զգացողությունը սրվում է, երբ հիշում ես ծաղրողների շեֆի ելույթները միջազգային ամբիոններից, կամ ֆեյսբուքյան հրապարակումները, կամ օրինակ Աշտարակը Արմավիրի մարզկենտրոն ներկայացնելը, երբ տեսնում ես, որ ծաղրողներից մեկը Հաղարծինի վանքը Գոշավանքից չտարբերող Արփի Դավոյանն է, կամ մարդու ականջներ ու լեզու կտրել սպառնացող Արթուր Հովհաննիսյանը, երբ հիշում ես ԱԺ վերջին քառօրյան, որտեղ տգիտության հաղթարշավ էր ու պայքար բարձրագույն կրթություն ունեցողների դեմ՝ պնդումով, որ պատասխանատու պաշտոններ զբաղեցնողների համար ամենևին էլ հարկավոր չէ բարձրագույն կրթություն ունենալը:
    13:00
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Telegraph-ը ծաղրել է Զելենսկու անհաջող այցը Վաշինգտոն
    Ինչպես ավելի վաղ հայտնել էր CNN հեռուստաալիքը, Սպիտակ տանը ուղիղ և ազնիվ զրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Զելենսկուն հասկացրել է, որ նա հեռահար հրթիռներ չի ստանա։  
    12:30
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կաթնամթերքի կասկածելի թանկացումը. արտադրողները մրցո՞ւմ են բարձր գնի համար․ «Հետք»
    Վերջին գրեթե երկու շաբաթում կաթնամթերքը Հայաստանում կտրուկ թանկացել է։ Օրինակ՝ 670 դրամանոց թթվասերը դարձել է 720 դրամ։ Ընդ որում՝ հատկանշական է, որ արտադրողների մեծ մասի արտադրանքի տեսականին է թանկացել` մածուն, կաթնաշոռ, թթվասեր, կաթ և այլն։ Որոշ խանութներում սպառողները մինչև 100 դրամի թանկացում են նկատել։ Այս մասին գրում է «Հետք»-ը։
    12:00
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ցույց տանք, որ Էջմիածինն անպաշտպան չէ․ «Մեր ձևով» շարժումն ուխտագնացություն է կազմակերպել դեպի Մայր Աթոռ
    Հայերը միշտ պաշտպանել և պաշտպանելու են Էջմիածինը` մերձևով:
    11:30
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթարային ջրանջատում՝ Երևանում
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    11:25
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 20-21-ին առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։
    11:00
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գողություն՝ «Եվրոբազա» ընկերությունից․ կոտրել են պատուհանը, ապա չհրկիզվող պահարանից տարել 13 միլիոն դրամ
    Հոկտեմբերի 15-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նուբարաշենի բաժին է դիմել Երևանի բնակիչ 38-ամյա Հրայր Ա.-ն և հայտնել, որ «Եվրոբազա» ընկերությունից գողություն է կատարվել: 
    10:30
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    10:00
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 4 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
    Հոկտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 00։05-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ «Մարտունի» բժշկական կենտրոն են տեղափոխվել 4 երեխաներ։
    09:56
    19.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նոր մանրամասներ՝ Գավառում տեղի ունեցած փլուզումից
    Հոկտեմբերի 19-ին, ժամը 06։34-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Միքայելյան փողոցի շենքերից մեկի բնակարանում տեղի է ունեցել պայթյուն։ 
    09:45
    19.10.25
    Ավելին