Լրահոս

2025-10-19
  • Img default alt hy
    Հասարակական
    Պայթյուն, փլուզում՝ Գավառի շենքերից մեկում․ կա վիրավոր
    Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Գավառի Միքայելյան փողոցի 5 հարկանի շենքերից մեկում պայթյուն, փլուզում է տեղի ունեցել և կա տուժած։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ պայթյուն, փլուզումը տեղի է ունեցել նշված փողոցի 20-րդ շենքի 14-րդ բնակարանում, որտեղից Գավառի հիվանդանոց է տեղափոխել նույն հասցեի բնակիչ 71-ամյա Ջուլիետա Ղ․-ին։ Ըստ նախնական տեղեկությունների գազի արտահոսքի հետևանքով է տեղի ունեցել պայթյուն, փլուզումը, ինչի հետևանքով էլ վնասվել է նաև բակում կայանված «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, պազվում են դեպքի հանգամանքները ու վնասված ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը։
    09:30
    19.10.25
    Ավելին
2025-10-18
  • Img default alt hy
    Հասարակական
    CO2-ի մակարդակը Երկրի վրա 2024 թվականին հասել է ռեկորդային մեծության․ Լևոն Ազիզյան
    Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) նոր զեկույցի համաձայն մթնոլորտում ածխաթթու գազի (CO2) մակարդակը 2024 թվականին ռեկորդային աճ է գրանցել՝ հասնելով նոր առավելագույնի, ինչը հանգեցրել է գլոբալ ջերմաստիճանի երկարաժամկետ աճի: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։ «ՀՕԿ-ի «Ջերմոցային գազերի տեղեկագրում» ասվում է, որ պատճառը մարդկային գործունեությունից CO2-ի շարունակական արտանետումն է և անտառային հրդեհների աճը, ինչպես նաև CO2-ի կլանման նվազումը «կլանիչների» կողմից, ինչպիսիք են ցամաքային էկոհամակարգերը և օվկիանոսը, ինչը սպառնում է դառնալ արատավոր կլիմայական ցիկլ: Ջերմաստիճանի բարձրացումն ուղեկցվում է ավելի էքստրեմալ եղանակային պայմաններով CO₂ արտանետումների աճի տեմպերը եռապատկվել են 1960-ականներից ի վեր՝ տարեկան միջինը 0.8 պրոմիլից հասնելով 2.4 պրոմիլի 2011–2020 թթ․ տասնամյակում։ 2023-ից 2024 թ․ աշխարհում CO₂-ի միջին կոնցենտրացիան աճել է ևս 3.5 պրոմիլով ինչը ամենամեծ աճն է՝ սկսած 1957 թ․ ժամանակակից չափումների մեկնարկից։ Մեթանի և ազոտի երկօքսիդի խտությունները՝ ըստ արժեքների մարդու գործունեության հետ կապված երկրորդ և երրորդ երկարակյաց ջերմոցային գազերի մակարդակները նույնպես հասել են ռեկորդային մակարդակի: ՀՕԿ-ը թողարկել է ջերմոցային գազերի ամենամյա տեղեկագիրը՝ նոյեմբերին կայանալիք կլիմայի փոփոխության ՄԱԿ-ի համաժողովի համար հեղինակավոր գիտական ​​տեղեկատվություն տրամադրելու համար: Բրազիլիայի Բելեմ քաղաքում կայանալիք COP30 համաժողովը կկենտրոնանա կլիմայի փոփոխության դեմ ուղղված գործողությունների ակտիվացման վրա»,- նշել է նա:
    23:57
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արբիտրաժի որոշումը կատարելուց հրաժարվելը հայ հարկատուների վրա կարող է 700 մլն դոլար փոխհատուցում արժենալ․ փաստաբան
    Ավելի վաղ Օրբելյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունն ավելի քան 3.2 միլիոն դոլար է ծախսելու Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայցից պաշտպանվելու համար, մինչդեռ կարելի էր խուսափել այդ հսկայական ծախսերից՝ միջանկյալ դատական ակտը կատարելով․ չկատարելը ընդամենը բերելու է նրան, որ վերջնական վճիռն ուղղակի ավելի ծանր գին է արժենալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար։
    23:40
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ռուբեն Ռուբինյանը կգործուղվի Փարիզ
    Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի, ինչպես նաև Քաղաքական և ժողովրդավարության հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար դեկտեմբերի 8-11-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:
    23:20
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մանրամասներ՝ թիվ 275 երթուղին սպասարկող «Գազել»-ի մասնակցությամբ վթարից
    Հոկտեմբերի 18-ին՝ ժամը 20․50-ին, Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն Չարենցավանի բժշկական կենտրոնից ստացվել է հաղորդում, որ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել 10 քաղաքացի՝ տարբեր մարմնական վնասվածքներով։
    23:00
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում վարորդի մոտ հայտնաբերվել են ատրճանակ և խոշոր չափի կասկածելի թմրամիջոցներ
    Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվում, որ Երևանում երթևեկող «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մոտ հնարավոր է ոչ միայն զենք, այլ նաև կասկածելի իրեր լինեն։ Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, նույն գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ որոշում են տաք հետքերով հայտնաբերել կասկածելի «BMW»-ն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, րոպեների ընթացքում պարեկները հերթական օպերատիվ տեղեկությունն են ստանում, որ նշված «BMW»-ն երթևեկում է Տիգրան Մեծի պողոտայով։ Պարեկներին հաջողվում է հետապնդել և կիրառելով ֆիզիկական ուժ, ապա հատուկ միջոց ձեռնաշղթայում են նրան և տեղափոխում դեպքի վայր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում հայտնաբերում է մեծ քանակի թմրանյութի նմանվող կասկածելի փաթեթներ և ատրճանակ։ Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվում է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալը Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Խաչատուր Խ.-ն է։ Ավտոմեքենան հատուկ քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։
    22:40
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Այշատ Բայմուրադովան որոնվում է որպես անհետ կորած
    Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Այշատ Բայմուրադովան: Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ «Նա հոկտեմբերի 15-ին դուրս է եկել Ազատության պողոտայի հասցեներից մեկից և այլևս չի վերադարձել։ Հաղորդում ներկայացվել է հոկտեմբերի 17-ին։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02»,-ասված է հաղորդագրության մեջ։
    22:20
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր ավտովթար` Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազելի» մասնակցությամբ. կա 8 վիրավոր
    Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Ալափարս և Սոլակ գյուղերի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 18-ամյա Էրիկ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի, 43-ամյա Գայանե Վ․-ի վարած «Kia» մակնիշի և 41-ամյա Արամ Մ․-ի վարած, թիվ 275՝ Երևան-Չարենցավան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 8 հոգի տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են վիրավորների ինքնությունը։
    22:00
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Air China-ի Airbus A321 ինքնաթիռում հրդեհ է բռնկվել
    Արտակարգ իրավիճակը տեղի է ունեցել թռիչքի ժամանակ՝ մոտ 10 կիլոմետր բարձրության վրա։ Հրդեհի աղբյուրը հայտնաբերվել է ուղևորներից մեկի ձեռքի ուղեբեռի դարակի հատվածում, որտեղից ծուխն արագ սկսել է տարածվել ինքնաթիռի սրահում։
    21:45
    18.10.25
    Ավելին
  • Իրավական
    Կաթողիկոսին ձերբակալելու որոշում կա՞. սովորական մանիպուլյացիա կամ իրավական անգրագիտություն
    Մեր օրերում, երբ հրապարակվում է ակնհայտորեն գաղտնալսված հեռախոսազրույց, որում կարգալույծ եղած հոգևորականը կաթողիկոսին մեղադրում է իրեն հավաքներին մասնակցել հրահանգելու համար, միանգամից գործ է հարուցվում՝ ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն հարկադրելու հոդվածով: Կաթողիկոսին ձերբակալելու որոշում կա՞, թե՞ ոչ:
    21:35
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Այլևս ոչ մի հրաձգություն, ոչ մի մահ․ բավակա՛ն է, խաղաղությամբ վերադարձեք տուն․ Թրամփ
    Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքիր է որակել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ նախօրեին Սպիտակ տանը կայացած հանդիպման արդյուքները՝ միաժամանակ Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության նախագահներին հորդորելով դադարեցնել ռազմական գործողություններն ու գործարք կնքել: Այս մասին ԱՄՆ նախագահը նշել է TruthSocial սոցիալական ցանցի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումը շատ հետաքրքիր և սրտանց էր, բայց ես նրան ասացի, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել եմ, որ ժամանակն է դադարեցնել սպանությունները և գործարք կնքել։ Թող երկուսն էլ հայտարարեն իրենց հաղթանակի մասին, պատմությունն ինքն է որոշելու։ Այլևս ոչ մի հրաձգություն, ոչ մի մահ, ոչ մի հսկայական և չափազանց մեծ ծախսված գումարներ: Այս պատերազմը երբեք չէր սկսվի, եթե ես լինեի նախագահ։ Ամեն շաբաթ հազարավոր մարդիկ են զոհվում, բավակա՛ն է, խաղաղությամբ վերադարձեք տուն՝ ձեր ընտանիքների մոտ»,-գրել է Թրամփը։
    21:23
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Երկրաշարժ՝ Ֆիլիպինների ափերի մոտ
    Ինչպես հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Բուտուան ​​քաղաքից (Մինդանաո կղզի) 105 կմ արևելք, որն ունի մոտավորապես 309,000 բնակչություն։ 
    21:15
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մեր տխրահռչակ ղեկավարը չի կարող որոշել Մայր Աթոռի գահի և գահակալի փոփոխության ճակատագիրը. Ռուբեն Վարդապետ
    Սա ոչ միայն արժանապատվության հարցն է հայ հոգեւորականության, որ երաշխավորն է հայրապետական գահի, այլեւ ՀՀ քաղաքացիների, որոնց ներկայացուցիչն է վարչապետը՝ իր խայտառակ ամոթալի պահվածքով։
    21:00
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Էդուարդ Սպերցյանը 50-րդ գոլն է խփել «Կրասնոդարում»
    Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 50-րդ գոլը խփեց «Կրասնոդարում»: Այս ամսին հայտնում են ՀՖՖ-ից: Կասպիյսկի «Անժի Արենա» մարզադաշտում այս պահին ընթանում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի «Դինամո Մախաչկալա»-«Կրասնոդար» խաղը: Հյուրերի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը 43-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը՝ դառնալով իր 50-րդ գոլը «Ցուլերի» կազմում:
    20:45
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Կարևոր հայտարարություններ՝ ԱԱԾ մեկուսարանի մոտ. բազմահազարանոց երթ՝ հանրահավաքից հետո
    Հայլուր 20։30 Կարևոր հայտարարություններ՝ ԱԱԾ մեկուսարանի մոտ. բազմահազարանոց երթ՝ հանրահավաքից հետո
    20:30
    18.10.25
    Ավելին
  • Միջազգային
    Բաճկոնը չօգնեց Զելենսկիին. Պուտինի հետ հանդիպման պատրաստվող Թրամփը «Տոմահաուկ» չի տալիս Կիևին
    Քաղաքական մղձավանջ է հասունանում Եվրամիության համար: Իսպանական El País-ն է այդպես անվանել Պուտին-Թրամփ հաջորդ հանդիպումը Բուդապեշտում անցկացնելու պայմանավորվածությունը: Այն, որ հանդիպումը տեղի է ունենալու Հունգարիայի մայրաքաղաքում, ըստ պարբերականի, ցույց է տալիս «արհամարհանքը Եվրոպայի նկատմամբ» և ամոթալի դրության մեջ է դնում Եվրամիության և ՆԱՏՕ-ի մյուս առաջնորդներին։
    20:15
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Օպերատիվ նկարահանում իրականացնող «ուժեղ տղերքը»․ Գառնիկ Դավթյան
    Ասա՝ ով է ձեր վարչապետը, ասեմ՝ ով եք դուք»։
    20:00
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սամվել Կարապետյանը պատրաստ է ստանձնել «Մեր ձևով» շարժման ստեղծելիք կուսակցության առաջնորդի պաշտոնը. Արամ Վարդևանյան
    «Սամվել Կարապետյանը խոսում է այն ծրագրերից, որոնք պատկերացնում է մեր երկրի համար։ Նա այնպիսի ծրագրեր է մշակել, որ Հայաստանը դառնալու է աշխարհի ամենաերջանիկ երկրներից մեկը»,– ասել է նա։
    19:45
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկո՛լ, փողոցում ստացածդ իշխանությունը, եկեղեցում ես կորցնելու․ Սուքոյան
    Ի՞նչ էր նա ասում մի քանի ամիս առաջ՝ որ սկսում է «Վեհարանը Վեհի» շարժումը, հավաքում էր մարդանման մարմիններ և այլն՝ իբր Մայր Աթոռ ազատագրելու համար։ Սակայն նա հերթական անգամ խաբեց բոլորին, հետքայլ արեց և տեր չկանգնեց իր խոստումներին, քանի որ շան պես վախենում է առճակատվել ժողովրդի հետ։ Շատ ափսոս, որ ինչ-որ մարդիկ հուշեցին նրան, թե եթե երբևէ գնա Մայր Աթոռ, վերջին բանը, որ նա կլսի վարչապետի պաշտոնում, լինելու են Եկեղեցու զանգերի ձայները, և այդ զնգոցը կմնա նրա ականջներում՝ մնացած ամբողջ իր ոչ հիգիենիկ կյանքում։
    19:37
    18.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Այդ ո՞ր ավելի անմեղ ու արժանավոր հոգևոր սպասավորին եք տեսնում Լուսավորչի գահին, այդ ո՞վ է ձեր սուրբը․ Սեբեոս քահանա
    «․․․ աքաղաղ չի՞ կանչել։ Սիրելի եղբայրներ և քույրեր ի Քրիստոս․ Այն ամենին ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանում, ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու և հոգևոր սպասավորների, բայց խորքային առումով ընդդեմ Հայ ժողովրդի և առհասարակ Հայ ազգային, ավանդական, հոգևոր ու բարոյական արժեքների, որն իրականացվում է հակահայ ու թրքահաճո, անկասկած ժամանակավոր, անբարո ու կեղծ ժողովրդավարությամբ շղարշված կառավարության կողմից կարիք ունի իրավական-իրավագիտական, բարոյական ու հոգևոր հստակ գնահատականի։  Իրավական գնահատականը թողնելով մասնագիտական հանրության արդար ու համակողմանի քննությանը, որպես հոգևոր սպասավոր աստվածապարգև, առաքելահաստատ Հայոց եկեղեցու, կսահմանափակվեմ լոկ, ներկայիս թշնամական վարչախմբի գործունեությունը որակելով որպես անպատկառ, անբարո, հակաօրինական, հակամարդկային ու հայատյաց չափազանց մեղմ ու համարյա ոչինչ չասող տերմիններով, գնահատել որպես խիստ դատապարտելի և աստվածամարտ։ News.5tv.am-ի հետ զրույցում ասաց Սեբեոս քահանա Ղալաչյանը։ «Գալով Հայստանում տիրող իրականությանը հոգևոր ու բարոյական գնահատական տալուն, չտրվելով կոպիտ որոկումներ շռայլելու միանգամայն բնական գայթակղությանը, մեկիկ-մեկիկ չանդրադարնալու համար Սիմոնյան Ալեններին, Ռուբինյան Ռուբեններին, Հարությունյան Արայիկներին, Պետրոսյան Ռոմանոսներին, Ալեքսանյան Վահագններին, Ավանեսյան Անահիտներին, Թորոսյան Արսեններին, Հակոբյան Հասմիկներին, Հովհաննիսյան Արթուրներին, Մանավազյան Արուսյակներին, Կարապետյան Մարիաներին, Սարգսյան Արամներին, Խաչատրյան Անիներին, Սաֆարյան Ստյոպաներին, Խաչատրյան Անիներին, Ղազարյան Պետրոսներին, Մելքոնյան Մասիսներին, Մելիքսեթյան Արմինեներին, Ֆարխոյան Կարեններին, Հակոբյան Աննա ու Հրաչյաներին և այսպես շարունակ, ի դեպ Գրիգորյան Նարեկներին հատուկ չեմ նշում,  միանգամից հայացքիս առաջ հառնում է ավետարանական առակներից մեկի բացասական հերոս՝ անիրավ դատավորը, որի մասին մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս ասում է․ «Մի քաղաքում մի դատավոր կար․ Աստծուց չեր վախենում և մարդկանցից չեր ամաչում» (Ղուկ․ 18,2), որակում, որը միանգամայն ամբողջական կերպով վերաբերելի է իշխող ուժի՝ քպ-ի յուրաքանչյուր անդամի և առհասարակ Նիկոլի յուրաքանչյուր գաղափարակցի, ինչի արդյունքում Հայաստանում տիրող հոգեբարոյական իրականությունը կարելի է գնահատել՝ ողբալի ու աներևակայելի, բայց չմոռանամ նշել, որ ավետարանական «դատավորը» ի վերջո ընկրկեց։ Հիշելով մեկ այլ ավետարանական դրվագ, որում Հիսուս իր խոսքը ուղղելով Հերովդեսին ասում է․ «Գնացեք ասացե՛ք այն աղվեսին», խոսքս ուղղելով քեզ՝ «the other guy», խոստովանեմ՝ Նիկո՛լ, աղոթում եմ քեզ համար, անկեղծ, աղոթում եմ ու խնդրում Բարձրյալից, որ երկար ու ձիգ տարիների, առողջ ու սթափ մտքով կյանք պարգևի քեզ Աստված, որպեսզի տեսնես բոլոր քո բերած աղետներից վերապրած ու հառնած Հայաստան՝ իրական և պատմական, մնայուն ու հոգևոր, որպեսզի տեսնես քո բոլոր թշնամական ու կեղծ, հակահայ ու աստվածամարտ, դավադիր ծրագրերի ձախողումն ու տապալումը, որպեսզի ականատեսը լինես  Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, Սուրբ Էջմիածնի և իր գահակալի շուրջ, ազգային, ավանդական, հոգևոր, բարոյական, ճշմարիտ քրիստոնեկան արժեհամակարգով միաբանված Հայ ժողովրդի վերհառնումն ու գուցե, զղջումով, որին ես չեմ հավատա, խոստովանես և ապաշխարես, որպես ազգասպան ու ազգակործան վայ գործիչ, որ ցավոք փոխհատուցման հյուլեյի անգամ հնարավաորություն քեզ չի տա՝ Զոհերն անդառնալի են։  Սիրելի հայե՛ր, բարեպաշտ ժողովու՛րդ, որպես Աստծու Սուրբ եկեղեցու մեղվոր սպասավոր խոնարհաբար դիմում եմ ձեզ և խնդրում չնմանվել Ղուկասի ավետարանի 17-րդ գլխում նկարագրաված տաս բորոտներից իննին, ովքեր երախտամոռ գտնվելով Տիրոջ կողմից պարսավանքի արժանացան, այլ լինել միակի նման, ով իր ակնքալիքն ստանալով չմոռացավ, վերադարձավ ու փառաբանելով Աստծուն շնորհակալություն հայտեց Հիսուսին, արժանանալով Տիրոջ օրհնաբեր խոսքին։ «Սիրելինե՛ր, ճշմարիտ զավակներ մեր Մայր եկեղեցու, մենք յուրաքանչյուրիդ զորակցության կարիքն ունենք այս հակաեկեղեցական հետևաբար հակահայ արշավի ընթացքում, որովհետև իմ կամ մեր՝ հոգևորականներիս, ունեցած մեղքերն ու զանցանքները՝ եկեղեցում, ցավոք սրտի տեղ գտած մարդկային և համակարգային որոշ թերություններ, գուցե ոմանց տեսանկյունից, նույնիսկ անարդարություն, անգամ ներքին խոսակցությունների որևէ գաղտնալսում ու ձայնագրություն, անգամ իրական, դույզն ինչ չեն կարող արդարացնել ներկա թշնամական և անարգ ոտնձգություններն ընդդեմ Հայ եկեղեցու»։  Սեբեոս քահանա Ղալաչյանը նշեց, որ իր մեղքը բնավ չի արդարացնում որևէ միկի մեղքը, անտարբեր կամ անպատկառ կեցվածքը․ «Իմ մարդկային տկարություններով պայմանավորված էլ երբեք ու ոչմի կերպ չի նսեմանում այն օրհնությունը, որն առաքելաշավիղ ձեռնադրությամբ և օծումով բաշխում եմ ձեզ։ Խստորեն դատապարտում եմ և համեստաբար ակնկալում ամենքիդ գործուն արձագանքը, զորակցությունն ու պաշտպանությունը։  Տեր Արամնե՛ր, գործող կամ կարգալույծ, ձեզ անդրադառնալիս ակամա հիշում եմ ավետարանական հերոսներ՝ տաճարում աղոթող փարիսեցուն ու մաքսավորին, նկարագրված Ղուկասի ավետարանի 18-րդ գլխում, ձեզ էլ խոստովանեմ, որ ինձ տեսնում եմ մաքսավորի կերպարում, ապավինած Տիրոջ ողորմածությանը, իսկ Ձեզ ․․․ «Աստվա՛ծ, ներիր ինձ՝ մեղավորիս» (Ղուկ․ 18,13)։ Ի դեպ, տեր Արամ, Օհանավանում արևածագին ոչմի աքաղաղ չի՞ կանչում։  Հա՝, մի հարց էլ տամ, այդ ո՞ր ավելի անմեղ ու արժանավոր հոգևոր սպասավորին եք տեսնում Լուսավորչի գահին, այդ ո՞վ է ձեր սուրբը, որով պիտի զմայլվեք և որը որպես անթերի ու ձեր պես անարատ, պիտի հաճո լինի օրվա հայոյախոս, ամեն իրավունք ու օրինականություն ոտնահարող, նվիրապետական կարգն ու խորհուրդները անարգող, դատավորի ու փրկչի համարում ունեցող՝ անհայրենիք վայ առաջնորիդին։  Կուզեի տեսնել այդ եղբորս՝ ի Քրիստոս։ Եվ վերջում․ իմ խորին համոզմամբ այս արշավը, որ քողարկված է իբրև արշավ կաթողիկոսի դեմ, նպատակ ունի անդառնալիորեն պառակտելու և կազմաքանդելու ոչ միայն Հայ եկեղեցու այլև այդ եկեղեցուց սկիզբ առած և այդ եկեղեցու վրա խարսխված ամեն հայկականի՝ պատմություն, պատմական հիշողություն, պահանջատիրություն, լեզու ու գրականություն, լքված սրբավայրեր ու գերեզմաններ, մշակույթ, ընտանեկան արժեքներ և առհասարակ քրիստոնեական ավանդական կենսակերպի հիմքերը, դարձնելով Հայաստանը անդեմ, անազգ, անմշակույթ, անարմատ մի բնակավայր առանց Արարատի, Արցախի, թերևս արդեն առանց Սյունիքի, հիշողության և մինչև ու՞ր։ Ես հաշտ չեմ այս ամենի հետ ու համեստորեն պայքարում եմ իմ ձևով։ Իսկ դո՞ւ»,-ասաց քահանան։
    19:30
    18.10.25
    Ավելին