Լրահոս

2025-10-09
  • Img default alt hy
    Իրավական
    Ձերբակալել են թմրանյութ իրացնողին (տեսանյութ)
    Թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունն Արաբկիրի համայնքային ոստիկանները ստացան հոկտեմբերի 3-ին: Ըստ տեղեկության` Դավիթաշենի բնակիչ մի տղամարդ տեղադրելու միջոցով թմրանյութ էր իրացնում Արաբկիր վարչական շրջանի տարբեր վայրերում: Ժամը 11.50-ին 35-ամյա տղամարդը Արամ Խաչատրյան փողոցում ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կպչուն ժապավենով ութ փաթեթ, որոնք լցված էին բուսական զանգվածով: Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:
    15:15
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Զավիկի ղարսում» վաճառվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ
    Հիշեցնենք. որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «ԶԱՎԻԿԻ ՂԱՐՍ» հանրային սննդի օբյեկտում արտադրվող «հացով բրդուճ շաուրմայի խոզ+հավ» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ, իսկ «մայոնեզ» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին»,-նշված է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։
    15:00
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Բա որ փող չունեք, ու՞մ աչքերին եք թոզ փչում․ Արաքսյա Գրիգորյան
    Դեռևս սեպտեմբերի սկզբին ինձ էր դիմել արցախցի մեր հայրենակիցը՝ խնդրանքով, որ ցանկանում է օգտվել արցախցիների համար նախատեսված ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ծրագրից, սակայն հանդիպում է խոչընդոտի։ Կապ հաստատեցի նախարարության հետ, պատասխանեցին, որ տեխնիկական խնդիր է, և վստահեցրին, որ կկարգավորվի։
    14:45
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Իմ օրհնությունն եմ բերել համայնքին՝ անկախ նրանից համայնքապետը գործող իշխանության ներկայացուցիչ է, թե ընդդիմադիր. Սիոն Սրբազան
    Ցանկանում եմ ընդգծել, որ Եպիսկոպոսաց ժողովի հայտարարություններում հստակ արտահայտված է նաև իմ դիրքորոշումը, որով ինձ համար անընդունելի ու դատապարտելի է իշխանությունների կողմից սանձազերծված հակաեկեղեցական արշավը»,- ասված է հայտարարության մեջ։
    14:30
    09.10.25
    Ավելին
  • Միջազգային
    Վոլգոգրադում գազի գործարանի են հարվածել ուկրաինացիները. թեժ գիշեր՝ ռազմաճակատում
    Թեժ մարտեր են ռուս-ուկրաինական ճակատում: Վոլգոգրադում գազի գործարանի են հարվածել ուկրաինացիները: Զելենսկին հայտարարել է, որ Դոնեցկում իրենց բանակը ջախջախում է ռուսներին:
    14:23
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Ալռոսա»-ից գողացված ադամանդները մաքսանենգ ճանապարհով հասել են Հայաստան. ի՞նչ կապ կա ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանի հետ. Panorama.am
    Այս տարվա հունիսի 23-ին ՌԴ ԱԴԾ-ն հրապարակել էր տեղեկատվություն,  ըստ որի «Ալռոսա»-ից գողացված ադամանդները մաքսանենգ ճանապարհով հասել են Հայաստան ու հանձնվել են մի ընկերության, որի շահառուն գործարար, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է։
    14:15
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն ու Լյուքսեմբուրգի վարչապետն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին
    ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ կողմերը քննարկել են Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների օրակարգային հարցեր, ընդգծել առևտրատնտեսական կապերի զարգացման անհրաժեշտությունը և մտքեր փոխանակել Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորացման շուրջ։
    14:08
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հակոբ Արշակյանը կմեկնի Վաշինգտոն
    ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը կգործուղվի Վաշինգտոն: Այդ մասին ԱԺ նախագահի որոշումը հրապարակված է խորհրդարանի կայքէջում: «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ. 1. Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի 2025 թվականի տարեկան խորհրդարանական հանդիպման աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի հոկտեմբերի 12-15-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) գործուղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ: 2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի, ինչպես նաև գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի «Ազգային ժողովի պատգամավորների և Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների՝ օտարերկրյա պետություններ գործուղումների կազմակերպման և գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին և Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի Կ-127-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-364-Ա կարգադրության պահանջները»,- նշված է հոկտեմբերի 8-ի որոշման մեջ:
    14:00
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Զանգեզուրի միջանցք» անունով որևէ նախագիծ չկա.
    «Թե ինչպես կանվանեն Ադրբեջանի իշխանություններն իրենց տարածքով անցնող կոմունիկացիոն պրոյեկտները, դա արդեն իրենց խնդիրն է»,- ասաց Կոստանյանը:  
    13:49
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ներհայկական հանրային դիսկուրսում քննարկման դաշտ է բերվել Ղարաբաղյան շարժման թեման, և դրա մոդերատորները Հայաստանի գործող իշխանություններն են. Աշոտ Ղուլյան
    Առաջին հայացքից անհավատալի թվացող, բայց մեր օրերի դիտանկյունից հերթական արժեքային վերանայումը նպատակ ունի ամբողջացնել 44-օրյա պատերազմի, Արցախի շրջափակման ու հայաթափման ճակատագրական իրադարձությունների նարատիվները և խորացնել հանրային քննարկումների մեջ այս թեմաների շուրջ շարունակվող պառակտումները: Թեմայի խիստ վտանգավորությունը, պատմությունը կեղծելու միտումները ստիպում են կրկին հենվելով փաստերի վրա ներկայացնել ճշմարտությունը։
    13:45
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լարված իրավիճակ՝ Օհանավանում․ տեր Արամը ոստիկանություն է կանչել քահանաների դեմ
    «Հավանաբար, հենց այդ մտադրությամբ էլ կանչել էին ուժայիններին։ Ես ոստիկանների հետ որեւէ առնչություն չեմ ունեցել, հեռու էին կանգնած բոլորը, միայն խոսել եմ ժողովրդի հետ, շատ խաղաղ, հանգիստ։ Ես իրենց ասացի՝ անկեղծորեն խղճում եմ ձեզ, որով
    13:32
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ալիևը ժամանել է Դուշանբե
    Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայից կմեկնի Տաջիկստան՝ մասնակցելու ԱՊՀ առաջնորդների գագաթնաժողովին:
    13:23
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-12-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում ՝ 15-18 մ/վ արագությամբ։
    13:15
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանն արձակուրդ է մեկնում
    Կարգագրության մեջ նշվում է, որ Ալեն Սիմոնյանի արձակուրդի ընթացքում ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ 
    13:00
    09.10.25
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպում կլինի՞. ՀՀ վարչապետը Բրյուսելից մեկնելու է Դուշանբե
    Կլինի՞ արդյոք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպում Դուշանբեում, հայտնի չէ: Միջազգային այցերի մասին Հայաստանի կառավարության որոշումից ենք իմանում, որ Նիկոլ Փաշինյանը Բելգիայից մեկնելու է Տաջիկստան: Նա առայժմ Բրյուսելում է ու արդեն հասցրել է հեծանիվ քշել, իսկ տեսանյութը տարածել սոցիալական ցանցերում:
    12:55
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը կմասնակցի Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումին
    Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումին կմասնակցեն բարձրաստիճան քաղաքական գործիչներ, բիզնես ոլորտի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարածաշրջանի երկրների վարչապետներ և փոխվարչապետեր, ինչպես նաև ոլորտային նախարարներ, առաջատար համաշխարհային ընկերությունների և միջազգային ֆինանսական հաստատությունների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային փորձագետներ։
    12:45
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խնձորեսկի կամրջի վրա հայտնաբերվել է Գերմանիայի քաղաքացու մարմինը
    Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, և հայտնել են, որ Խնձորեսկի կամրջի վրա դի կա: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գերմանիայի քաղաքացի, 73-ամյա Ուլղիշ Լոտտերն է, ով որպես զբոսաշրջիկ այցելել էր Հայաստան: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Գորիսի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
    12:36
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Սպանության փորձ, ծեծկռտուք՝ Աբովյանում. ԱԱԾ նախկին աշխատակցի որդին է վիրավորվել
    Հայլուր 12։30 Սպանության փորձ, ծեծկռտուք՝ Աբովյանում. ԱԱԾ նախկին աշխատակցի որդին է վիրավորվել
    12:30
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանը Բելգիայից կմեկնի Տաջիկստան
    Նշենք, որ Փաշինյանն աշխատանքային այցով Բրյուսել է մեկնել երեկ` մասնակցելու «Համաշխարհային դարպասներ» (Global Gateway) միջազգային երկրորդ համաժողովին։
    12:25
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հորդորում են անհապաղ կյանքի կոչել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի  միջև համաձայնությունը
    «Մեծ հույսեր կան գերիների և նրանց ընտանիքների, Գազայում գտնվող պաղեստինցիների և ամբողջ տարածաշրջանի համար։ Ես ողջունում եմ այս գիշեր կայացված համաձայնությունը գերիներին ազատ արձակելու և Գազայում հրադադար հաստատելու վերաբերյալ։ Բարձր եմ գնահատում նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը, ինչպես նաև Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդներին, որոնց օգնությամբ այս ամենն իրականություն դարձավ։ Կոչ եմ անում բոլոր կողմերին խստորեն պահպանել հրադադարի պայմանները։ Այս համաձայնությունը պետք է նախանշի պատերազմի ավարտը և երկու պետության գոյության հիման վրա խնդրի քաղաքական կարգավորման սկիզբը։ Ֆրանսիան պատրաստ է աջակցել այս նպատակին»,- գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի իր էջում՝ հավելելով, որ այս հարցը Փարիզում քննարկման կդրվի միջազգային գործընկերների հետ։
    12:15
    09.10.25
    Ավելին