Լրահոս

2025-10-09
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ական պատգամավորները Թուրքիա կմեկնեն
    «ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թվականի նոյեմբերի 16-20-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) գործուղել ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին, պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ Մարիա Կարապետյանին, Լիլիթ Մինասյանին, Արթուր Հովհաննիսյանին, ինչպես նաեւ պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանին»,- նշվում է կարգադրությունում։
    12:00
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆրանսիան նոր վարչապետ կունենա
    Նախկին վարչապետ Սեբաստիան Լըկոռնյուն հրաժարական էր ներկայացրել հոկտեմբերի 6-ին՝ պաշտոնում նշանակվելուց ընդամենը երեք շաբաթ անց՝ դառնալով Ֆրանսիայի ամենակարճ պաշտոնավարած վարչապետը։ 
    11:53
    09.10.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 09.10.2025
    Մամուլի տեսություն 09.10.2025
    11:49
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Գերմանիայի ոստիկանությունը լիազորություն կստանա ոչնչացնել սպառնալիք ներկայացնող անօդաչուները
    Նոր օրենքի համաձայն՝ ոստիկանությանը թույլատրվելու է իջեցնել Գերմանիայի օդային տարածքը խախտած անօդաչու թռչող սարքերը, իսկ դրանցից հնարավոր սպառնալիքի կամ վնասի պարագայում՝ պարզապես ոչնչացնել դրանք։
    11:45
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սպարտակ Ղուկասյանի պաշտպանական խումբը կոչ է անում իրավապահ մարմիններին՝ մնալ օրենքի և օրինականության տիրությում
    Մասնավորապես՝ փորձ է արվում ոչ իրական հիմքեր ստեղծել, թե իբր վերջինս խախտել է իր նկատմամբ գործող՝ «տնային կալանք» խափանման միջոցի պայմանները։ Սույնով հայտնում ենք, որ Սպարտակ Ղուկասյանը երբևէ չի խախտել իր նկատմամբ կիրառված՝ «տնային կալանք» խափանման միջոցի պայմանները։
    11:41
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իրավացի էր ընդդիմությունը, որ բոյկոտեց հանձնաժողովի աշխատանքները և մաս չդարձավ իշխանական շոուին. պատգամավոր
    որքան էլ այս քննիչ հանձնաժողովը ձեւավորվեց 44-օրյա պատերազմի հետ կապված հանրության, քաղաքակական ամենալայն շրջանակների կողմից անդադար հնչեցվող հարցերին պատասխաններ տալուց խուսափելու եւ պատերազմի ընթացքում իշխանությունների ու Փաշինյանի գործողությունները սրբագրելու համար, բայց դա անհնար էր ու անզեն աչքով նկատելի է զեկույցին ծանոթանալուց հետո։
    11:35
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքում «BMW»-ն վրաերթի է ենթարկել հոտիոտնին, ապա բախվել փայտե էլեկտրասյանը. վիրավորը հիվանդանոցում մահացել է
    Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել 14:30-ի սահմաններում:  Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Արման Մ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ալափարս-Արզական ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել հետոիտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Սեյրան Գ.-ին, ապա բախվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից տեղադրված փայտե էլեկտրասյանը և տապալել այն: 
    11:30
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արցախցիների բողոքի ակցիան` կառավարության շենքի դիմաց
    «Ոչ մեկի, ոչ մի շան որդու թույլ չենք տա Արցախի հարցը, Արցախի վերադարձի հարցը կասկածի տակ դնի»,- այս մասին հայտարարել է «Վերածնվող Արցախ» նախաձեռնության ղեկավար Անաստաս Իսրայելյանը։
    11:25
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալիևը փաստ է ստեղծում, Փաշինյանը շարունակում է պատրանքներ վաճառել. Սուրեն Սուրենյանց
    Մինչ Բաքուն փաստացի հայտարարում է, որ միջանցքի գաղափարը իրագործված համաձայնություն է, Հայաստանի վարչապետի խոսնակը փորձում է համոզել հանրությանը, թե Ալիևի խոսքերը «չեն վերաբերում ՀՀ տարածքին»։
    11:15
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից hօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 25 միլիոն դրամ
    Հակակոռուպցիոն դատարանը, թիվ ՀԿԴ/0007/02/22 քաղաքացիական գործի նոր քննության արդյունքում (Վճռաբեկ դատարանը 2024 թվականի նոյեմբերի 27-ի որոշմամբ բավարարել էր գլխավոր դատախազության բողոքը և բեկանել Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի փետրվարի 29-ի որոշումը՝ գործն ուղարկելով Հակակոռուպցիոն դատարան՝ նոր քննության), 2025 թվականի հոկտեմբերի 7-ի վճռով բավարարել է գլխավոր դատախազության հայցն ընդդեմ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի. հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 25 միլիոն 252 հազար դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս։ Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Ըստ գործի փաստական հանգամանքների՝ վնասը պատճառվել է ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի և «Գուգարք» ընկերության միջև Քոբայրավանք վանական համալիրում վերականգնման աշխատանքներ իրականացնելու համար «Հուշարձանների վերականգնում ծրագրով» 2007 և 2008 թվականին կնքված պայմանագրերի ոչ պատշաճ կատարման հետևանքով: Դատարանը հիմնավոր է համարել Հասմիկ Պողոսյանի կողմից երկու պայմանագրերի կապակցությամբ հակաիրավական վարքագծի առկայության վերաբերյալ դատախազության փաստարկները և բավարարել է հայցը:
    11:05
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի բազմաթիվ հասցեներում գազ չի լինի
    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:
    11:00
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Չորրորդ Հանրապետություն» ստեղծելու Փաշինյանի հայտարարությունն ինքնախոստովանական ցուցմունք է. Իշխան Սաղաթելյան
    Հայաստանի Երրորդ Հանրապետության էջը փակելու և «Չորրորդ Հանրապետություն» ստեղծելու Փաշինյանի հայտարարությունն իրականում ինքնախոստովանական ցուցմունք է․ որ ինքը ոչ միայն կործանել է Արցախի Հանրապետությունը, այլ նաև պատրաստվում է կազմաքանդել ՝ Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Խորքում դա Թուքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանը վերջնական դենացիոնալիզացիայի ենթարկելու ծրագիր է, որը Նիկոլի ռեժիմը փաթեթավորում է «Չորրորդ Հանրապետություն» ձևակերպմամբ»,- գրել է Սաղաթելյանը։
    10:54
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Պուտինը պետական այցով Տաջիկստանում է
    Հոկտեմբերի 9-ին Պուտինը հանդիպում կունենա Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Ակնկալվում է ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթերի ստորագրում։ 
    10:45
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Էջմիածնի նախկին փոխքաղաքապետը և ևս երկու անձ մեղադրվում են փողերի լվացման մեջ
    Էջմիածնի նախկին քաղաքապետի տեղակալը մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքի չարաշահման համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն: «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Էջմիածնի քաղաքապետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Կ. Գ.-ն, նախնական համաձայնության գալով քաղաքապետի հետ, Վաղարշապատ համայնքին հատկացված թիվ 1 միջնակարգ դպրոցի 907.5 քմ ընդհանուր մակերեսով կիսակառույց մասնաշենքերը և պետական սեփականություն հանդիսացող 3363 քմ ընդհանուր մակերեսով հողատարածքը փաստացի Կ. Գ.-ի հետ փոխկապակցված անձինը դարձնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, մեկ այլ անձի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և օրինականացրել ակնհայտ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի գույքը: Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Կ. Գ.-ն, ի պաշտոնե հանդիսանալով նշված անշարժ գույքերի օտարման գործընթացում աճուրդային հանձնաժողովի նախագահ, դրանք իր հետ փոխկապակցված անձի՝ Ն. Ա.-ի սեփականությունը դարձնելու նպատակով, աճուրդային հանձնաժողովի անդամների հետ խմբի կազմում, անտեսելով օրենքի պահանջները, անցկացրել է ձևական աճուրդ, որի արդյունքում հաղթող է ճանաչվել իր հետ փոխկապակցված մեկ այլ անձ: Վերջինս, նախապես տեղյակ լինելով աճուրդների ձևական բնույթ կրելու մասին, իր ստորագրությամբ օժանդակել է Կ. Գ.-ի կողմից իրականում տեղի չունեցած աճուրդի արդյունքների մասին կեղծ արձանագրության կազմմանը: Հետագայում, նշված գույքերն առանձին չորս մասերի բաժանելուց հետո, կրկին կազմակերպվել են ձևական կեղծ աճուրդներ, որոնց արդյունքում դարձյալ հաղթող է ճանաչվել Կ. Գ.-ի հետ փոխկապակցված նույն անձը, իսկ Էջմիածնի քաղաքապետը հաստատել է դրանց վերաբերյալ կազմված կեղծ արձանագրությունները և հանձնարարել անշարժ գույքերի առուվաճառքի պայմանագրեր կնքել աճուրդում հաղթած անձի հետ: Արդյունքում՝ հիշյալ անշարժ գույքերի նկատմամբ գրանցվել է տվյալ անձի սեփականության իրավունքը, սակայն դրանք փաստացի տնօրինվել են Ն. Ա.-ի կողմից: Նկարագրված ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում՝ համայնքին պատկանող անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարվել են շուկայականից էականորեն ցածր՝ 17.215.142 ընդհանուր արժեքով: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Կ. Գ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, իսկ Ն. Ա.-ին՝ նույն օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև Կ. Գ.-ին օժանդակած անձին: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
    10:40
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Փաշինյանը խնդրում է Ալիևին՝ դադարել օգտագործել «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, քանի որ դա չափազանց բացահայտ ցույց է տալիս՝ խոսքը վերաբերում է էքսպանսիային։ 
    10:38
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:35
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վահագն Արսենյանը կնշանակվի Վայոց ձորի մարզպետ
    Մեկ այլ նախագծով Կոլյա Միքայելյանը կազատվի մարզպետի պաշտոնից: 
    10:30
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Դանակահարություն՝ Աբովյանում. վիրшվորն ԱԱԾ նախկին աշխատակցի որդին է
    Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00:05-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ մի քաղաքացի դանակահարված վիճակում տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեկական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության պետ Վարդան Խաչատուրյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Տիգրան Պողոսյանը, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանը: Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են: Տեղում բժիշկները քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը իրենց մոտ է տեղափոխվել «դեմքի, կրծքավանդակի, որովայնի առաջնային պատերի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է վիրահատարանում: Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, քրեական և համյանքային ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Շանթ Հ.-ն է, ում հիվանդանոց է տեղափոխել իր հայրը: Քրեական և համայնքայն ոստիկանները պարզել են, որ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված Շանթ Հ.-ի, Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Հրաչյա Հ.-ի, 20-ամյա Լեռնիկ Ա.-ի, 16-ամյա Մինաս Գ.-ի 19-ամյա Վարդգես Ս.-ի, 19-ամյա Ասատուր Խ.-ի, մյուս կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Ամուր Ա.-ի, 20-ամյա Վիրաբ Ա.-ի, 17-ամյա Ռաֆիկ Ա.-ի, 17-ամյա Կարեն Ե.-ի և 16-ամյա Հայկ Կ.-ի միջև, որի ընթացքում կռվի մասնակից անձանցից մեկը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Շանթ Հ.-ին: Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ և ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործություն կատարած անձանց և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը Աբովյան քաղաքում հայտնի «Բոշ»-ի Հայկի տղան է. նրա հայրը նախկինում աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում, իսկ ինչո՞ւ են նրան ասում «Բոշ»-ի Հայկ, քանի որ զբաղվում է ավտոմեքենաների վրա, ժողովրդի լեզվով ասած, «սիգնալներ» դնելով:
    10:15
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ծաղկաձորի փոխքաղաքապետը հայտնվել է սկանդալի կենտրոնում. ծեծ` մարզպետարանի դիմաց. «Ժողովուրդ»
    Ավելի ուշ միջադեպի վայր է ժամանել ոստիկանությունը, եւ հարուցվել է վարույթ։ Քանի որ բռնություն գործադրող կողմը «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ են, քննությունը տեղից չի շարժվում: Ո՛չ դատախազությունը, ո՛չ Քննչական կոմիտեն փութաջանություն չեն դրսեւորում ՔՊ-ականներին բերման ենթարկելու, պատժելու համար:
    10:00
    09.10.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ժամանակն է, որ Հայաստանը դադարի լինել փորձադաշտ… անփորձների համար. «Փաստ»
    «Հայաստանի հանրային-քաղաքական օրակարգում իրենց առանձնահատուկ տեղն են գտել «համախմբվենք», «պայքարենք», «կառուցենք նոր Հայաստան» կոչերը։ Միավորվելու և համախմբվելու գաղափարն, իհարկե, ողջունելի է, սակայն կոչերից գործողության անցնելու գոր
    09:50
    09.10.25
    Ավելին