Լրահոս
2026-06-23
-
ՀասարակականԵրևանում բախվել են 2 «Toyota»-ն ու «Lada»-ն. կան վիրավորներԱյսօր՝ հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Արտեմ Նիկոյան–Գալշոյան փողոցների խաչմերուկում բախվել են 2 «Toyota» և «Lada» մակնիշի ավտոմեքենաներ։Ավելին22:0223.06.26 -
ՔաղաքականԿրեմլում Փաշինյանին դեռ չեն սպասում, իսկ Եվրոպայում հայկական ծիրանի հետ նկարվում են«Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է Եվրամիություն»,- X-ի իր էջում գրել է Մարթա Կոսը և մի լուսանկար հրապարակել Դավիթ Խուդաթյանի հետ։ Լուսանկարում Եվրահանձնակատարի ձեռքին կես կիլոգրամ ծիրան կա: Տարեկան մինչև 40-50 հազար տոննա ծիրան արտահանող Հայաստանի գյողատնտեսական խնդիրները չեն լուծվում եվրոպական լավատեսական հայտարարությունների ֆոնին:Ավելին21:4523.06.26 -
ԱշխարհՎաշինգտոնի հետ համաձայնագրի դեպքում Իրանին չի թույլատրվի վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից. ՌուբիոԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ հնարավոր վերջնական համաձայնագրի դեպքում Իրանին չի թույլատրվի վճար գանձել Հորմուզի նեղուցով անցնող նավերից։Ավելին21:3123.06.26 -
ՀասարակականՔահանաները ներկայացել են զինկոմիսարիատ. նրանց արգելել են վերադառնալ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմՌուսաստանից Հայաստան եկած չորս հոգևորականներ 25-օրյա վարժական հավաքների մասնակցելու ծանուցագրեր են ստացել։ Եկեղեցականները համոզված են՝ սա քաղաքական որոշում է և հիշեցնում՝ իշխանության ներկայացուցիչները նախկինում հայտարարել էին, որ արտերկրից ընտրություններին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած տղամարդիկ կարող են ներգրավվել վարժական հավաքներում։ 4 քահանաներից երկուսն արդեն զորամասերում են: Քահանաներն ասում են՝ պատիվ է ծառայել հայկական բանակին:Ավելին21:0923.06.26 -
ՀասարակականՎանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կանԱյսօր՝ հունիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել են 48-ամյա Գուգրեն Դ․-ի վարած «Toyota Camry» մակնիշի և 44-ամյա Աղաբեկ Ք․-ի վարած «DAF» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է։Ավելին20:4823.06.26 -
Հասարակական10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով, հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմից:Ավելին20:3923.06.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Եվրոպական շոուներին չեն հավատում իրական Հայաստանում. գյուղացու վերջին հույսըՀայլուր 20։30 Եվրոպական շոուներին չեն հավատում իրական Հայաստանում. գյուղացու վերջին հույսըԱվելին20:3023.06.26 -
ՀասարակականԾեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել էԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է՝ այսօր քաղաքապետարանում ծեծի ենթարկվելուց հետո։Ավելին20:2123.06.26 -
ՀասարակականՔննչական կոմիտեի կողմից հարցաքննության է հրավիրվել նաև Իշխան Սաղաթելյանի կինըYerkir.am-ի տեղեկություններով` այսօր Քննչական կոմիտեի կողմից հարցաքննության է հրավիրվել նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի կինը՝ բժշկուհի Լիանա Խաչատրյանը։Ավելին20:0723.06.26 -
ՀասարակականԽցանված Երևանի Կիևյան կոլապսը. քաղաքացիները չեն կարողանում տեղ հասնել, Ավինյանը գոհ էԿիևյան կամրջի հիմնանորոգումը Երևանի երթևեկությունը հասցրել է կոլապսի։ Քաղաքացիները դժգոհում են՝ կամուրջը նորոգել պետք էր, բայց ոչ առանց այլընտրանքային ճանապարհներն ապահովելու։ Արդյունքում՝ մայրաքաղաքի բազմաթիվ փողոցներ ժամերով խցանված են։Ավելին20:0023.06.26 -
ՏարածաշրջանՎերականգնվել է օդային երթևեկությունը Իրանի ամբողջ տարածքումԻրանը վերականգնել է օդային երթևեկությունը երկրի ամբողջ տարածքում, այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը։Ավելին19:4023.06.26 -
ՀասարակականԵվրոպական շոուին չեն հավատում հայ ծիրանագործները. վերջին հույսը վրացիներն ենԱյն, որ Եվրահանձնակատարի հետ լուսանկարը ընդամենը շոու է, համոզված են Արմավիրի Հացիկ գյուղի այգեգործները: Նրանք ամեն օր գյուղ մտնող ճանապարհին են նայում, որ մի բեռնատար մտնի, գնի ծիրանը:Ավելին19:2523.06.26 -
Հասարակական«Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներԱյսօր՝ հունիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ Նարեկ Ս.-ն իր վարած «Ford» մակնիշի մեքենայով Միասնիկյան պողոտայում, 36/6 հասցեի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին։Ավելին19:1923.06.26 -
ՔաղաքականՄինչ ձեզ կերակրում են խաղաղության մասին պատրանքներով, Բաքուն Հայաստանի դեմ հերթական արշավն է իրականացնում. Ղահրամանյան«Մինչ ձեզ կերակրում են խաղաղության մասին վարդագույն պատրանքներով, ԱՄՆ կոնգրեսի շենքում Ադրբեջանը այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» զավթողական օրակարգի շրջանակում հակահայ համաժողով է կազմակերպում»,- նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։Ավելին19:0823.06.26 -
ՀասարակականԳարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ ԲյուրեղավանումԱրդեն 20 օր է, որ Բյուրեղավան քաղաքի գլխավոր փողոցներից մեկում՝ Զորավար Անդրանիկի փողոցում, տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ, ու ըստ բնակիչների՝ կա վտանգ, որ հնարավոր է համաճարակ առաջանա, հաղորդում է Shamshyan.com–ը։Ավելին18:5123.06.26 -
ԱրցախԵրևանի Ֆրանսիայի հրապարակում նորից տեղադրվել է Արցախի դրոշըՀունիսի 20-ին Սիմոնյանը հայտնել էր Ֆրանսիայի հրապարակից Արցախի դրոշը հեռացնելու մասին։ «Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի հրապարակից հանել են Արցախի դրոշը»,-գրել էր Նարե Սիմոնյանը։Ավելին18:3723.06.26 -
ՀայլուրՀայլուր 18։30 Կոշտ զգուշացում՝ Կրեմլից, ծիրանով «խաղ»՝ Եվրոպայում. Պուտինը դեռ չի ընդունի ՓաշինյանինՀայլուր 18։30 Կոշտ զգուշացում՝ Կրեմլից, ծիրանով «խաղ»՝ Եվրոպայում. Պուտինը դեռ չի ընդունի ՓաշինյանինԱվելին18:3023.06.26 -
ՔաղաքականԱտելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան«Եթե երկրի վարչապետը կարող է հայհոյել, հարձակվել կանանց վրա, ապա նույն կերպ էլ իրենց կարող են դրսևորել ավելի ցածր օղակում: Եթե իշխանական ֆեյքերով կարող են վիրավորել ու նսեմացնել կանանց, ապա նույն դրսևորումը կարող ենք տեսնել նաև առօրյա կյանքում:Ավելին18:1523.06.26 -
ՄիջազգայինԼեհ-ուկրաինական ճգնաժամի նոր փուլ. Տուսկը խոսել է հասարակական դժգոհությունների մասին«Ես գիտակցում եմ, թե ինչ տրամադրություններ են տիրում հասարակության մեջ [Ուկրաինայի վերաբերյալ]։ Մենք ի սկզբանե գիտեինք, որ ավելի քան 1 միլիոն ուկրաինացի փախստական ընդունելու փաստը վաղ թե ուշ կհանգեցնի հակամարտությունների և հիասթափության», - հայտարարել է Տուսկը նախարարների կաբինետի նիստից առաջ, որի ընթացքում նրա ելույթը հեռարձակվել է նրա գրասենյակի սոցիալական ցանցերում։ Լեհաստանի վարչապետն ընդգծել է, որ ինքը «ձեռք չի մեկնի այս հակամարտությունը բորբոքելուն»՝ չնայած նման քայլերից հնարավոր քաղաքական դիվիդենտներին։Ավելին18:0023.06.26 -
Իրավական5.5 կգ թմրամիջոցի իրացման փորձ. 3 անձի գործը դատարանում էՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 3 անձի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ քննված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ս․Հ․-ն, Ն․Մ․-ն և Ս․Հ․-ն 2025 թվականի դեկտեմբերին, նախնական համաձայնությամբ, փորձել են իրացման նպատակով ձեռք բերել մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխված առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 5.5 կգ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը: Մասնավորապես՝ օտարազգի քաղաքացին սահմանով՝ Արաքս գետի վրայով մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է թմրամիջոցը և թաքցրել ՀՀ տարածքում, որից հետո Ս․Հ․-ի և Ն․Մ․-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում նրանցից մեկին է տրամադրել ՀՀ տարածքում նախապես թաքցված թմրամիջոցի գտնվելու վայրի մասին տվյալները, սակայն ՀՀ քաղաքացին թմրամիջոցը վերցնելու պահին հայտնաբերվել ու ձերբակալվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից։ Ս․Հ․-ի, Ն․Մ․-ի և Ս․Հ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու փորձը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: 3 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին17:5323.06.26