Լրահոս
2026-06-23
-
ՀայլուրՀայլուր 18։30 Կոշտ զգուշացում՝ Կրեմլից, ծիրանով «խաղ»՝ Եվրոպայում. Պուտինը դեռ չի ընդունի ՓաշինյանինՀայլուր 18։30 Կոշտ զգուշացում՝ Կրեմլից, ծիրանով «խաղ»՝ Եվրոպայում. Պուտինը դեռ չի ընդունի ՓաշինյանինԱվելին18:3023.06.26 -
ՔաղաքականԱտելության մթնոլորտը սարսափելի մակարդակում է. Գոհար Ղումաշյան«Եթե երկրի վարչապետը կարող է հայհոյել, հարձակվել կանանց վրա, ապա նույն կերպ էլ իրենց կարող են դրսևորել ավելի ցածր օղակում: Եթե իշխանական ֆեյքերով կարող են վիրավորել ու նսեմացնել կանանց, ապա նույն դրսևորումը կարող ենք տեսնել նաև առօրյա կյանքում:Ավելին18:1523.06.26 -
ՄիջազգայինԼեհ-ուկրաինական ճգնաժամի նոր փուլ. Տուսկը խոսել է հասարակական դժգոհությունների մասին«Ես գիտակցում եմ, թե ինչ տրամադրություններ են տիրում հասարակության մեջ [Ուկրաինայի վերաբերյալ]։ Մենք ի սկզբանե գիտեինք, որ ավելի քան 1 միլիոն ուկրաինացի փախստական ընդունելու փաստը վաղ թե ուշ կհանգեցնի հակամարտությունների և հիասթափության», - հայտարարել է Տուսկը նախարարների կաբինետի նիստից առաջ, որի ընթացքում նրա ելույթը հեռարձակվել է նրա գրասենյակի սոցիալական ցանցերում։ Լեհաստանի վարչապետն ընդգծել է, որ ինքը «ձեռք չի մեկնի այս հակամարտությունը բորբոքելուն»՝ չնայած նման քայլերից հնարավոր քաղաքական դիվիդենտներին։Ավելին18:0023.06.26 -
Իրավական5.5 կգ թմրամիջոցի իրացման փորձ. 3 անձի գործը դատարանում էՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է 3 անձի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի վերաբերյալ քննված քրեական վարույթի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ս․Հ․-ն, Ն․Մ․-ն և Ս․Հ․-ն 2025 թվականի դեկտեմբերին, նախնական համաձայնությամբ, փորձել են իրացման նպատակով ձեռք բերել մաքսանենգ ճանապարհով ՀՀ տեղափոխված առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 5.5 կգ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը: Մասնավորապես՝ օտարազգի քաղաքացին սահմանով՝ Արաքս գետի վրայով մաքսանենգ ճանապարհով տեղափոխել է թմրամիջոցը և թաքցրել ՀՀ տարածքում, որից հետո Ս․Հ․-ի և Ն․Մ․-ի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում նրանցից մեկին է տրամադրել ՀՀ տարածքում նախապես թաքցված թմրամիջոցի գտնվելու վայրի մասին տվյալները, սակայն ՀՀ քաղաքացին թմրամիջոցը վերցնելու պահին հայտնաբերվել ու ձերբակալվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից։ Ս․Հ․-ի, Ն․Մ․-ի և Ս․Հ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու փորձը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը: 3 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին17:5323.06.26 -
Արտաքին քաղաքականությունԴեմ ենք, որ «Զանգեզուրի նախագիծը» ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար հող ստեղծի. բացառիկ հարցազրույց՝ ԻրանիցԴեմ ենք, որ «Զանգեզուրի նախագիծը» ՆԱՏՕ-ի ռազմաբազայի համար հող ստեղծի. բացառիկ հարցազրույց՝ ԻրանիցԱվելին17:4523.06.26 -
ՔաղաքականՀՀ իշխանությունները ցուցաբերում են ընդգծված անտարբերություն Բաքվում պահվող հայերի ճակատագրի հարցում․ Վահագն ՍարոյանՄինչ իշխանությունները խոսում են խաղաղության օրակարգից, ադրբեջանցիների հետ հարաբերությունների կարգավորման և նոր էջ բացելու մասին, ադրբեջանական բանտերում շարունակում են մնալ մեր հայրենակիցները, որոնց վերադարձի ուղղությամբ համարժեք քաղաքական, դիվանագիտական կամ միջազգային ճնշման հետևողական աշխատանք չի երևում:Ավելին17:3423.06.26 -
ՄիջազգայինԻնչո՞ւ Զելենսկին հրաժարվեց Լեհաստան այցից«Ես կգլխավորեմ ուկրաինական պատվիրակությունը և ընդհանուր առմամբ մեր աշխատանքը Գդանսկում կայանալիք URC-2026-ին,- հայտնել է Սվիրիդենկոն Telegram-ալիքում:- Համաժողովին ուկրաինական թիմի կազմում կընդգրկվեն ուկրաինական բիզնեսի ներկայացուցիչներ, պետական ընկերությունների ղեկավարներ, ամբողջ երկրից մեր համայնքների ներկայացուցիչներ և, իհարկե, պաշտոնյաներ ու խորհրդարանականներ»։ Սվիրիդենկոն նաև հավելել է, որ ակնկալում է «միջազգային գործընկերների հետ մի շարք կարևոր համաձայնագրերի ստորագրում»։ Ուկրաինայի վերականգնման համաժողովը Լեհաստանի Գդանսկում տեղի կունենա հունիսի 25-ից 26-ը։ Դրան Զելենսկու մասնակցությունը հարցականի տակ էր լեհ-ուկրաինական հարաբերություններում առաջացած լարվածության պատճառով։ Մայիսի 26-ին Զելենսկին Ուկրաինայի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի «Հյուսիս» առանձին կենտրոնին շնորհեց «ՈւՊԱ-ի հերոսների» (Ուկրաինայի ապստամբական բանակ, ՌԴ-ում ճանաչված է ծայրահեղական և արգելված) անունը։ Այս որոշումը Լեհաստանում զանգվածային վրդովմունք առաջացրեց։ Հունիսի 19-ին Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին որոշում կայացրեց Զելենսկուն զրկել հանրապետության բարձրագույն պետական պարգևից՝ Սպիտակ արծվի շքանշանից։ 1943 թվականի փետրվարից ՈւՊԱ-ի գրոհայինները սկսեցին Վոլինի լեհ բնակչության ոչնչացման գործողությունը։ Պատժիչ գործողությունները իրենց գագաթնակետին հասան 1943 թվականի հուլիսի 11-ին, երբ ՕՈւՆ-ՈւՊԱ-ի (Ուկրաինական ազգայնականների կազմակերպություն - Ուկրաինայի ապստամբական բանակ, ՌԴ-ում ճանաչված են ծայրահեղական և արգելված) ջոկատները հարձակվեցին մոտ 100 լեհական բնակավայրերի վրա։ Զոհ դարձավ շուրջ 100 հազար մարդ, հիմնականում՝ կանայք, երեխաներ և ծերեր։ 2016 թվականին լեհական խորհրդարանը այդ իրադարձությունները ճանաչեց ցեղասպանություն, իսկ 2025 թվականին հուլիսի 11-ը հայտարարվեց պետական հիշատակի օր։Ավելին17:2623.06.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ից ռազմավարական կայունության շուրջ երկխոսության հնարավորության ազդանշաններ կան․ ՌԴ ԱԳՆՌյաբկովը նշել է, որ այդ հարցերի արդյունավետ քննարկման համար անհրաժեշտ են որոշակի պայմաններ։ Դրանց թվում են՝ ռուսական ուղղությամբ ամերիկյան քաղաքականության մեջ շոշափելի դրական տեղաշարժերը։ Ընդ որում, ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսություն սկսելու հեռանկարներ տեսանելի ապագայում չկան, հավելել է դիվանագետը։ «Մեզ համար ակնհայտ է, որ աշխարհում տիրող իրավիճակը և ամերիկյան մերձավոր դաշնակիցների, այդ թվում՝ միջուկային զենք ունեցողների, Լոնդոնի և Փարիզի պահվածքը խորապես կործանարար է, այն վտանգավոր է եվրոպական և միջազգային անվտանգության համար։ Այդ պատճառով մենք անընդհատ հիշեցնում ենք ռազմավարական կայունության վերաբերյալ ապագայում հիպոթետիկորեն հնարավոր ցանկացած քննարկումներին այդ պետությունների մասնակցության հրամայականի մասին», — պատմել է ԱԳՆ ղեկավարի տեղակալը։ Նա նաև ընդգծել է, որ Մոսկվան տեսնում է, թե ինչպես է Վաշինգտոնը հեռանում Ուկրաինայի հարցով Անքորեջում ձեռք բերված հիմնարար ըմբռնումներից և մերձենում եվրոպացիների հակառուսական քաղաքականությանը։Ավելին17:1823.06.26 -
ՄիջազգայինԻրանական ակտիվները կուղղվեն ԱՄՆ-ից գյուղատնտեսական ապրանքների և դեղորայքի գնմանը․ Թրամփ«ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից ազատ արձակված միջոցները և/կամ պատժամիջոցների շրջանակներում ստացված միջոցները տեղադրվում են ԱՄՆ-ի կողմից վերահսկվող էսքրոու-հաշվի վրա (արժեթղթերի պայմանական ավանդադրում երրորդ անձի մոտ) և կօգտագործվեն բացառապես Միացյալ Նահանգներից սննդամթերք և դեղորայք գնելու համար, ներառյալ եգիպտացորեն, ցորեն և սոյա», - գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում իր էջում։Ավելին17:0523.06.26 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքը՝ այսօրՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 5.02 դրամ:Ավելին16:5623.06.26 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը«Հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության, անկախության, ինքնիշխանության և հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը և շահերի պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար: Փառք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:Ավելին16:4923.06.26 -
ՔաղաքականԴավայ ստուց, արա՛. ծեծուջարդ, ցայտող շշեր, վիրավորանքներ՝ Երևանի ավագանու նիստումԱռավոտյան ծեծկռտուք է եղել Երևանի ավագանու նիստերի դահլիճում: Ընդդիմադիրները իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը մեղադրել են Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ձայներ գողանալու համար։ Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանն էլ, «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի թիմակիցներին է մեղադրել:Ավելին16:4523.06.26 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանի և Թուրքիայի տրանսպորտի նախարարները հանդիպել են․ ի՞նչ են քննարկելՄինչ մենք մեր երկրում սկսում ենք անհրաժեշտ պահպանման աշխատանքները, գնահատեցինք նաև հայկական կողմի պատրաստության և մրցութային գործընթացներում հասած փուլը։Ավելին16:3023.06.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ն վերացրել է Իրանի ծովային շրջափակումը․ Թրամփ«Իրանի կողմից այս և այլ նշանակալի զիջումների հիման վրա ես համաձայնեցի բաց պահել Հորմուզի նեղուցը՝ առանց հետագա ռազմածովային շրջափակման։ Այնուամենայնիվ, բոլոր նավերը մնում են իրենց տեղում՝ շրջափակումը վերականգնելու անհրաժեշտության դեպքի համար, ինչը այս պահին ծայրահեղ անհավանական է թվում»,- գրել է նա Truth Social-ում։Ավելին16:2023.06.26 -
ՔաղաքականՀայաստանի իշխանությունները հրաժարվում են անցյալից, իսկ Ադրբեջանը նորն է կերտում. Նարեկ ԿարապետյանԱդրբեջանի կառավարություն- Հնարում է նոր անցյալ ու ամբողջ աշխարհին նախապատրաստում իր հետագա պահանջներին»,- գրել է Կարապետյանը:Ավելին16:1623.06.26 -
ՄիջազգայինԹրամփի հետ կոնֆլիկտից հետո Իտալիայի վարչապետի վարկանիշն աճել է․ AdnkronosՄելոնիի աջակցության մակարդակը վերջին 48 ժամվա ընթացքում աճել է մայիսին արձանագրված 38%-ից մինչև 40%։ Մինչդեռ Demopolis-ի հաշվարկներով՝ Սպիտակ տանը գտնվելու 18 ամիսների ընթացքում իտալացիների շրջանում Թրամփի ժողովրդականության վարկանիշը փլուզվել է 42%-ից 11%։Ավելին16:0723.06.26 -
ՄիջազգայինՈւժգին հարվածներ՝ Վորոնեժին. լարված է դրությունը ռուս-ուկրաինական ռազմաճակատումՈւկրաինայի զինված ուժերը հարվածել են Վորոնեժին։ 5 զոհ ունի ռուսական կողմը: Ուկրաինական աղբյուրները պնդում են, թե բարձր ճշգրտության թևավոր հրթիռներ են կիրառվել՝ «Սբորկա» անունով գործարանին հարվածելու համար, որտեղ «Իսկանդեր» համակարգի համար էլեկտրական մասեր են արտադրվում։Ավելին16:0023.06.26 -
ԻրավականԻշխան Սաղաթելյանի «հանցանքն» այն է, որ իրեն պատկանող գույքի մասին նշել է հայտարարագրումՔննչական կոմիտեն հայտարարություն է տարածել Իշխան Սաղաթելյանի տանը այսօր կատարված խուզարկության և նրան առնչվող մեղադրանքի կապակցությամբ: ՔԿ հաղորդագրության մեջ կարդում ենք. «2026 թվականի ապրիլի 28-ին Ի.Ս.-ն ներկայացրել է հայտարարագիր, որում ի թիվս այլի նշել է գույք, որը հանդիսանում է պարտադիր առգրավման ենթակա գույք: Տվյալ գույքի վրա դրվել է արգելանք»: Փաստորեն, Իշխան Սաղաթելյանի «հանցանքը» հայտարարագրում իրեն պատկանող գույքի մասին նշելն է եղել, ինչը քննչականը համարել է «արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքը», մինչդեռ ՀՀ ՔՕ 509 հոդվածը հստակ սահմանում է, թե ինչն է համարվում արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարք կատարել, ըստ հոդվածի. «1. Քաղաքացիական կամ վարչական գործով կամ վարչական վարույթով կամ քրեական, քաղաքացիական կամ վարչական գործով կամ վարույթով դրանց վարույթի ցանկացած փուլում արգելանքի տակ վերցված գույքի նկատմամբ ապօրինի արարքը, որը դրսևորվել է՝ 1) գույքի մեկուսացվածությունը կամ նույնականացումն ապահովող և իրավասու անձի կողմից դրված կնիքը կամ կողպեքը ոչնչացնելով, վնասելով կամ այլ կերպ չեզոքացնելով, 2) գույքը յուրացնելով, օտարելով, թաքցնելով, ոչնչացնելով, վնասելով, փոխելով, ապօրինաբար մեկ ուրիշին հանձնելով, այլ կերպ տնօրինելով կամ ապօրինի օգտագործելով այն անձի կողմից, որին այդ գույքը պաշտոնապես վստահված է եղել, ինչպես նաև գույքի սեփականատիրոջ կամ այլ տիրապետողի կողմից, եթե նրանք տեղյակ են եղել գույքի արգելանքի մասին, 3) գույքի պահպանման պարտականությունը չկատարելով այն անձի կողմից, որի վրա դրված է եղել նման պարտականություն, 4) վարկատու կազմակերպության ծառայողի կողմից կալանքի տակ գտնվող դրամական միջոցներով բանկային գործառնություններ իրականացնելով կամ 5) գույքի բռնագրավման վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատավճռի կատարումից այլ ապօրինի եղանակով խուսափելով՝ պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»: Այս արարքներից որևէ մեկը Իշխան Սաղաթելյանը փաստացի չի կատարել:Ավելին15:4923.06.26 -
ՄիջազգայինԻրանը Հորմուզի նեղուցով սահմանափակ թվով նավերի անցում կթույլատրի․ FarsԸստ աղբյուրի՝ ջրային տարածքով անցնելու թույլտվությունների քանակը ամեն օր փոխվելու է՝ կախված հանգամանքներից։Ավելին15:4523.06.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Պարզ մեսիջներ՝ Թեհրանից. բացառիկ հարցազրույց Իրանի նախկին ԱԳ նախարարի հետՀայլուր 15։30 Պարզ մեսիջներ՝ Թեհրանից. բացառիկ հարցազրույց Իրանի նախկին ԱԳ նախարարի հետԱվելին15:3023.06.26