Լրահոս
2025-10-07
-
ՔաղաքականԱսի՝ կարող է տակից կրակեն. Ղուկասյանը ակնարկում է՝ Գյումրիում հնարավոր է կրկնվի Փարաքարի սցենարըԱսի՝ կարող է տակից կրակեն. Ղուկասյանը ակնարկում է՝ Գյումրիում հնարավոր է կրկնվի Փարաքարի սցենարըԱվելին23:4407.10.25 -
ՍպորտՇախմատի Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ խաղափուլի արդյունքներըԻնչպես հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, այսօր Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2:2 հաշվով ավարտեց իր հանդիպումը Չեխիայի հավաքականի հետ:Ավելին23:3007.10.25 -
ՔաղաքականԱզգի պատիժը «միջանցք» բառի տակ մեր անունից իր երկաթյա մուրճով ստորագրություն է դրել․ քաղաքագետ«Ինչ է նշանակում «միջանցք» ասվածը։ «Միջանցքն» ընդանենը մեկ բան է նշանակում` անխոչընդոտ երթեւեկություն, ու վերջ։Ավելին23:1607.10.25 -
ՔաղաքականՎարդան Ղուկասյանը դիմել է Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին«Հայաստանի իշխանությունների կողմից վերջին օրերին առավել հետևողականորեն՝ քաղաքական և ուժային տարբեր միջոցների ու գործիքների կիրառմամբ, իրականացվում է քաղաքական հաշվեհարդար և հետապնդում Գյումրու ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ»։ Այս մասին հայտարարություն է տարածել Գյումրու ավագանու Կոմունիստական կուսակցությունը՝ դիմելով Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին։Ավելին23:0007.10.25 -
ՔաղաքականՍպանված Վալոդյա Գրիգորյանի գործը շարունակել է խոստանում Փարաքարի նոր համայնքապետըՓարաքարի ավագանին այսօր նոր համայնքապետ է ընտրել: Վալոդյա Գրիգորյանի սպանությունից երեք շաբաթ հետո նրա քաղաքական ուժի՝ «Միասնություն» դաշինքի հաջորդ համարը՝ Օնիկ Ախվերդյանն է դարձել համայնքապետ, խոստացել շարունակել Գրիգորյանի գործը:Ավելին22:4907.10.25 -
ՀասարակականԾաղկեվանք է բերվել Սուրբ Վարվառա կույսի մասունքը հավատացյալներին հաղորդ դարձնելու համարԱյսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է Սուրբ Թեկղի, Վարվառա և Պեղագեա կույսերի հիշատակության օրը:Ավելին22:3007.10.25 -
ՔաղաքականԻմ թիմը մասնակցելու է ընտրություններին, Փաշինյանի վերընտրվելը ձգտում է 0-ի. Ռոբերտ ՔոչարյանՆիկոլ Փաշինյանի վերընտրվելու հավանականությունը գրեթե զրոյական է գնահատում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա այսօր ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է գիտակցի՝ ընտրություններում ձայների գողությունը բերելու է հեղափոխության: Ինքը, ըստ ամենայնի, գլխավորելու է իր քաղաքական թիմի ընտրական ցուցակը, ինչպես 2021-ին:Ավելին22:1607.10.25 -
ՀասարակականՄեր կյանքի ճամփան ու գործի նպատակը ազգին, եկեղեցուն ու հայրենիքին ծառայելն է․ Արամ Ա Վեհափառ«Հրաւէրով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Երեքշաբթի, 7 Հոկտեմբեր 2025-ին, երեկոյեան ժամերգութենէն ետք, վեհարանի դահլիճին մէջ տեղի ունեցաւ վանաբնակ միաբանական հաւաք: Վեհափառ Հայրապետը ողջունելով միաբան հայրեր շեշտեց յաճախակի առիթներով նման հաւաքներ կազմակերպելու կարեւորութիւնը, որպէսզի կարելի ըլլայ մեր միաբանական կեանքը դարձնել աւելի կազմակերպ, եղբայրական սէրը աւելի ամրապնդել եւ առաւել ներդաշնակ ու համադրուած կերպով իրագործել մեր ծառայութիւնը:Ավելին22:1107.10.25 -
ՔաղաքականԱլիևն անտեսում է Փաշինյանի ալերգիան. թյուրքական աշխարհը հաղթանակ է տոնում «Զանգեզուրի միջանցքում»Ադրբեջանի նախագահն ու արտգործնախարարն այսօր թյուրքական պետությունների կազմակերպության նիստում կրկնել են վիճահարույց «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը: Փաշինյանի խոսնակը պետական «Արմենպրես»-ին վստահեցրել է, թե այդ արտահայտությունը կապ չունի Հայաստանի տարածքի հետ: Ըստ նրա՝ Ալիևն ու Փաշինյանը այդ հարցը հստակեցրել են Կոպենհագենում:Ավելին21:5507.10.25 -
ՔաղաքականՊանթուրքիզմը հենց այսպես՝ բոլորի աչքի առաջ ձևավորվում ու կապիտալիզացվում է․ Պողոսյան«Էրդողանը հայտարարել է, թե «Մենք պետք է արագացնենք ընդհանուր թյուրքական այբուբենի ստեղծման գործընթացը։ Առաջարկում եմ դեկտեմբերի 15-ը ընդունել որպես Ընդհանուր թյուրքական լեզվի օր»:Ավելին21:4807.10.25 -
ՀասարակականՊատրաստվում են երկրորդ անգամ կրակել. Վարդան Ղուկասյանն ահազանգում է՝ Գյումրին ուզում են խլելԳյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որի զրահապատ մեքենան այսօր պարեկները փորձել են քարշակով տանել հատուկ պահպանվող տարածք, ահազանգում է իր դեմ քաղաքական հետապնդումների ահագնացման մասին: Նա իրեն կյանքից զրկելու սպառնալիք է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Գյումրին ղեկավարող կլանը պետք է դուրս շպրտվի քաղաքական ու հանրային դաշտից:Ավելին21:2607.10.25 -
ՀասարակականՎթարային ջրանջատում՝ Կոտայքի մարզումԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին21:0807.10.25 -
ՀասարակականԹող իրանցից մեկն իր երեխու ձայնը չլսի.խուլիգանության համար անհետ կորածների հարազատներին են մեղադրումԱրցախյան պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը, մեկ ամսով կալանավորվել է: Տեղեկությունը «Հայլուր»-ին հաստատել է Քննչական կոմիտեի խոսնակը: Նրա պարզաբանման համաձայն՝ քրեական հետապնդում է հարուցվել 2 մարդու նկատմամբ՝ խուլիգանության ու պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու մեղադրանքով:Ավելին20:5407.10.25 -
ՄիջազգայինԳուտերեշը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել առանց նախապայմանների վերադարձնել իսրայելցի պատանդներին«Ազատ արձակեք պատանդներին՝ առանց որևէ պայմանի և անմիջապես։ Վերջ դրեք բոլորի տառապանքներին։ Սա հումանիտար աղետ է, որի մասշտաբներն աներևակայելի են։ Անհապաղ դադարեցրեք ռազմական գործողությունները Գազայում, Իսրայելում և տարածաշրջանում։ Դադարեցրեք խաղաղ բնակչությանը ստիպել, որ նրանք վճարեն իրենց կյանքով և ապագայով», - գրել է նա՝ դատապարտելով 2023 թ. հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա։Ավելին20:4507.10.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ալիևին շախումատ կարելի էր անել Վաշինգտոնում. Քոչարյանը կոտրում է Փաշինյանի թեզերըՀայլուր 20։30 Ալիևին շախումատ կարելի էր անել Վաշինգտոնում. Քոչարյանը կոտրում է Փաշինյանի թեզերըԱվելին20:3007.10.25 -
ՔաղաքականՄիջանցքի շուրջ ստերը պայթում են՝ քարտեզին նայելիս. կարևոր դիտարկումներ է անում երկրորդ նախագահըՌոբերտ Քոչարյանն այսօր քարտեզով է ցույց տվել՝ ինչ վտանգավոր թուղթ է ստորագրել Փաշինյանը: Նա բացատրել է, որ միֆ է Հայաստանը խաղաղության խաչմերուկ դարձնելու Փաշինյանի հայտարարությունը, որովհետև տարածաշրջանի բոլոր պետությունները հնարավորություն ունեն Հայաստանը շրջանցելով մեկը մյուսին կապվելու:Ավելին20:2007.10.25 -
ԻրավականՈստիկանները տղամարդուն բռնել են գողության պահինՀոկտեմբերի 6-ի գիշերը` ժամը 4.50-ին, Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, Շիրակի փողոցում գործող հանրային սննդի կետից գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և բաժին են տեղափոխել մի տղամարդու։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: «Սննդի կետի պատուհանը բաց էր, իսկ տղամարդը ներսի սեղանին դրված մետաղյա դրամարկղից հանում և իր գրպանն է լցնում մետաղադրամներ: Տեսնելով ոստիկանության ծառայողներին՝ տղամարդը դեպքի վայրում է թողնում իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դիմում փախուստի, սակայն, ոստիկանները նրան ձերբակալում և տեղափոխում են բաժին։ Մայրաքաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է 6350 դրամի մետաղադրամ և «Մերսեդեսի» բանալին։ Պարզվել է, որ Պրոբացիայի ծառայության կողմից նա գտնվում էր վարչական հսկողության տակ։ Սննդի կետի տիրոջից գողության վերաբերյալ ընդունվել է հաղորդում: 32-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին»,- ասված է հաղորդագրությունում։Ավելին20:1507.10.25 -
Զինված ուժերՎթարի հետևանքով տուժած զինծառայողներ չկան. ՊՆԱյսօր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած զինծառայողներ չկան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: «Մեկ զինծառայող աննշան քերծվածքներ ունի: Հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել»,- ասվում է հաղորդագրության մեջ:Ավելին20:0807.10.25 -
ՄիջազգայինՌուսաստանը չի պլանավորում ռազմաբազաներ տեղակայել Աֆղանստանում«(ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ) Լավրովն ասել է, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է հանդես գալիս երրորդ երկրների ռազմական բազաների տեղակայմանը ինչպես Աֆղանստանի, այնպես էլ սահմանակից պետությունների տարածքում։ Ռուսաստանն ինքը նման պլաններ կամ մտադրություններ չունի և չի էլ ունեցել», - լրագրողներին ասել է Քաբուլովը՝ ամփոփելով Աֆղանստանին նվիրված մոսկովյան ձևաչափով նիստի արդյունքները։Ավելին20:0007.10.25 -
ՀասարակականՊՆ-ին պատկանող «ՈՒԱԶ»-ը վթարի է ենթարկվել. 6 զինվոր և բուժքույրը տուժել են․ Oragir.newsՄեղրի-Սիսիան ավտոճանապարհին այսօր վթար է տեղի ունեցել: Հոսպիտալի ճանապարհին վթարի է ենթարկվել ՊՆ-ին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի մեքենան, որի մեջ զինվորներ և բուժքույր են եղել: Oragir.News-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 7 հոգի տուժած կա, որից 6-ը՝ զինվոր, 1-ը՝ բուժքույր, ամենածանրը զինվորներից մեկի վիճակն է, որը հոսպիտալացվել է այտոսկրի կոտրվածքով և գլխի լուրջ վնասվածքով: Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն:Ավելին19:4907.10.25