Լրահոս
2025-10-07
-
ՀասարակականՄեր կյանքի ճամփան ու գործի նպատակը ազգին, եկեղեցուն ու հայրենիքին ծառայելն է․ Արամ Ա Վեհափառ«Հրաւէրով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, Երեքշաբթի, 7 Հոկտեմբեր 2025-ին, երեկոյեան ժամերգութենէն ետք, վեհարանի դահլիճին մէջ տեղի ունեցաւ վանաբնակ միաբանական հաւաք: Վեհափառ Հայրապետը ողջունելով միաբան հայրեր շեշտեց յաճախակի առիթներով նման հաւաքներ կազմակերպելու կարեւորութիւնը, որպէսզի կարելի ըլլայ մեր միաբանական կեանքը դարձնել աւելի կազմակերպ, եղբայրական սէրը աւելի ամրապնդել եւ առաւել ներդաշնակ ու համադրուած կերպով իրագործել մեր ծառայութիւնը:Ավելին22:1107.10.25 -
ՔաղաքականԱլիևն անտեսում է Փաշինյանի ալերգիան. թյուրքական աշխարհը հաղթանակ է տոնում «Զանգեզուրի միջանցքում»Ադրբեջանի նախագահն ու արտգործնախարարն այսօր թյուրքական պետությունների կազմակերպության նիստում կրկնել են վիճահարույց «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը: Փաշինյանի խոսնակը պետական «Արմենպրես»-ին վստահեցրել է, թե այդ արտահայտությունը կապ չունի Հայաստանի տարածքի հետ: Ըստ նրա՝ Ալիևն ու Փաշինյանը այդ հարցը հստակեցրել են Կոպենհագենում:Ավելին21:5507.10.25 -
ՔաղաքականՊանթուրքիզմը հենց այսպես՝ բոլորի աչքի առաջ ձևավորվում ու կապիտալիզացվում է․ Պողոսյան«Էրդողանը հայտարարել է, թե «Մենք պետք է արագացնենք ընդհանուր թյուրքական այբուբենի ստեղծման գործընթացը։ Առաջարկում եմ դեկտեմբերի 15-ը ընդունել որպես Ընդհանուր թյուրքական լեզվի օր»:Ավելին21:4807.10.25 -
ՀասարակականՊատրաստվում են երկրորդ անգամ կրակել. Վարդան Ղուկասյանն ահազանգում է՝ Գյումրին ուզում են խլելԳյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որի զրահապատ մեքենան այսօր պարեկները փորձել են քարշակով տանել հատուկ պահպանվող տարածք, ահազանգում է իր դեմ քաղաքական հետապնդումների ահագնացման մասին: Նա իրեն կյանքից զրկելու սպառնալիք է համարում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե Գյումրին ղեկավարող կլանը պետք է դուրս շպրտվի քաղաքական ու հանրային դաշտից:Ավելին21:2607.10.25 -
ՀասարակականՎթարային ջրանջատում՝ Կոտայքի մարզումԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին21:0807.10.25 -
ՀասարակականԹող իրանցից մեկն իր երեխու ձայնը չլսի.խուլիգանության համար անհետ կորածների հարազատներին են մեղադրումԱրցախյան պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը, մեկ ամսով կալանավորվել է: Տեղեկությունը «Հայլուր»-ին հաստատել է Քննչական կոմիտեի խոսնակը: Նրա պարզաբանման համաձայն՝ քրեական հետապնդում է հարուցվել 2 մարդու նկատմամբ՝ խուլիգանության ու պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու մեղադրանքով:Ավելին20:5407.10.25 -
ՄիջազգայինԳուտերեշը ՀԱՄԱՍ-ին կոչ է արել առանց նախապայմանների վերադարձնել իսրայելցի պատանդներին«Ազատ արձակեք պատանդներին՝ առանց որևէ պայմանի և անմիջապես։ Վերջ դրեք բոլորի տառապանքներին։ Սա հումանիտար աղետ է, որի մասշտաբներն աներևակայելի են։ Անհապաղ դադարեցրեք ռազմական գործողությունները Գազայում, Իսրայելում և տարածաշրջանում։ Դադարեցրեք խաղաղ բնակչությանը ստիպել, որ նրանք վճարեն իրենց կյանքով և ապագայով», - գրել է նա՝ դատապարտելով 2023 թ. հոկտեմբերի 7-ի ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա։Ավելին20:4507.10.25 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ալիևին շախումատ կարելի էր անել Վաշինգտոնում. Քոչարյանը կոտրում է Փաշինյանի թեզերըՀայլուր 20։30 Ալիևին շախումատ կարելի էր անել Վաշինգտոնում. Քոչարյանը կոտրում է Փաշինյանի թեզերըԱվելին20:3007.10.25 -
ՔաղաքականՄիջանցքի շուրջ ստերը պայթում են՝ քարտեզին նայելիս. կարևոր դիտարկումներ է անում երկրորդ նախագահըՌոբերտ Քոչարյանն այսօր քարտեզով է ցույց տվել՝ ինչ վտանգավոր թուղթ է ստորագրել Փաշինյանը: Նա բացատրել է, որ միֆ է Հայաստանը խաղաղության խաչմերուկ դարձնելու Փաշինյանի հայտարարությունը, որովհետև տարածաշրջանի բոլոր պետությունները հնարավորություն ունեն Հայաստանը շրջանցելով մեկը մյուսին կապվելու:Ավելին20:2007.10.25 -
ԻրավականՈստիկանները տղամարդուն բռնել են գողության պահինՀոկտեմբերի 6-ի գիշերը` ժամը 4.50-ին, Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ստացած օպերատիվ տեղեկությունն իրացնելիս, Շիրակի փողոցում գործող հանրային սննդի կետից գողություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել և բաժին են տեղափոխել մի տղամարդու։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից: «Սննդի կետի պատուհանը բաց էր, իսկ տղամարդը ներսի սեղանին դրված մետաղյա դրամարկղից հանում և իր գրպանն է լցնում մետաղադրամներ: Տեսնելով ոստիկանության ծառայողներին՝ տղամարդը դեպքի վայրում է թողնում իր կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և դիմում փախուստի, սակայն, ոստիկանները նրան ձերբակալում և տեղափոխում են բաժին։ Մայրաքաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչ 32-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է 6350 դրամի մետաղադրամ և «Մերսեդեսի» բանալին։ Պարզվել է, որ Պրոբացիայի ծառայության կողմից նա գտնվում էր վարչական հսկողության տակ։ Սննդի կետի տիրոջից գողության վերաբերյալ ընդունվել է հաղորդում: 32-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին»,- ասված է հաղորդագրությունում։Ավելին20:1507.10.25 -
Զինված ուժերՎթարի հետևանքով տուժած զինծառայողներ չկան. ՊՆԱյսօր տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած զինծառայողներ չկան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: «Մեկ զինծառայող աննշան քերծվածքներ ունի: Հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել»,- ասվում է հաղորդագրության մեջ:Ավելին20:0807.10.25 -
ՄիջազգայինՌուսաստանը չի պլանավորում ռազմաբազաներ տեղակայել Աֆղանստանում«(ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ) Լավրովն ասել է, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է հանդես գալիս երրորդ երկրների ռազմական բազաների տեղակայմանը ինչպես Աֆղանստանի, այնպես էլ սահմանակից պետությունների տարածքում։ Ռուսաստանն ինքը նման պլաններ կամ մտադրություններ չունի և չի էլ ունեցել», - լրագրողներին ասել է Քաբուլովը՝ ամփոփելով Աֆղանստանին նվիրված մոսկովյան ձևաչափով նիստի արդյունքները։Ավելին20:0007.10.25 -
ՀասարակականՊՆ-ին պատկանող «ՈՒԱԶ»-ը վթարի է ենթարկվել. 6 զինվոր և բուժքույրը տուժել են․ Oragir.newsՄեղրի-Սիսիան ավտոճանապարհին այսօր վթար է տեղի ունեցել: Հոսպիտալի ճանապարհին վթարի է ենթարկվել ՊՆ-ին պատկանող «ՈւԱԶ» մակնիշի մեքենան, որի մեջ զինվորներ և բուժքույր են եղել: Oragir.News-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 7 հոգի տուժած կա, որից 6-ը՝ զինվոր, 1-ը՝ բուժքույր, ամենածանրը զինվորներից մեկի վիճակն է, որը հոսպիտալացվել է այտոսկրի կոտրվածքով և գլխի լուրջ վնասվածքով: Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն:Ավելին19:4907.10.25 -
ՔաղաքականԳյումրիի ցնցող տոնը չեն մարսում ՔՊ-ականները. ոչ մի շնորհավորանք չի ստացել երկրորդ քաղաքըՀանրապետության երկրորդ քաղաքի օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձներ չեն հղել Փաշինյանն ու բարձրաստիճան թիմակիցները: «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի կարծիքով՝ ՔՊ-ականները նեղացել են, որովհետև կալանավորված բարերար Սամվել Կարապետյանի հովանավորությամբ է կայացել Գյումրիի՝ շաբաթօրյա տոնը:Ավելին19:4507.10.25 -
ՀասարակականԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական առանձին գործառույթը կասեցվել էՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները անհատ ձեռնարկատեր Արմինե Հովհաննիսյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Բաբաջանյան 112/5) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա սննդամթերքից՝ տեղում պատրաստվող մայոնեզից և շաուրմայի պատրաստման համար նախատեսված խոզի կտրատված մսից:Ավելին19:3007.10.25 -
ՏարածաշրջանՊուտինն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր»։Ավելին19:2107.10.25 -
ՄիջազգայինՀռոմի պապը կայցելի Թուրքիա և ԼիբանանԽոսնակը նշել է, որ Թուրքիա կատարվող ուղևորությունը կներառի ուխտագնացություն դեպի Իզնիկ՝ Նիկեայի առաջին տիեզերական ժողովի 1700-ամյակի կապակցությամբ։ Լիբանան ուղևորության մանրամասները կհայտարարվեն ավելի ուշ։Ավելին19:1507.10.25 -
Հասարակական«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգը խափանվել է. ՊԵԿ«2025 թվականի հոկտեմբերի 7-ին «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-Invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով։Ավելին19:0007.10.25 -
ՄիջազգայինՄակրոնի կուսակցությունը նրա հրաժարականի կոչերն «անիմաստ» է անվանելFrance24 պարբերականը նշում է, որ կուսակցության այս արձագանքից առաջ Մակրոնի նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպն առաջարկել էր, որ նա արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպի։Ավելին18:4507.10.25 -
ՀայլուրՀայլուր 18։30 Քոչարյանը հաստատում է ընտրարշավին մասնակցելու վճռականությունը. 3 ժամ՝ կարևորի մասինՀայլուր 18։30 Քոչարյանը հաստատում է ընտրարշավին մասնակցելու վճռականությունը. 3 ժամ՝ կարևորի մասինԱվելին18:3007.10.25