Լրահոս

2026-06-04
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը Իրանից չի հանի բոլոր պատժամիջոցները ուրանի հարստացումից հրաժարվելու դիմաց․ Ռուբիո
    «Այն, ինչին մենք կցանկանայինք հասնել, այն է, որ նրանք համաձայնեն բացել նեղուցները, ինչպես նախատեսված էր զինադադարի համաձայնեցման ժամանակ։ Մենք կհանեինք [ծովային] շրջափակումը [իրանական նավահանգիստներից], և նրանք, այս ամենի շրջանակում, կհամաձայնեին, որ պատրաստ են նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել մի համաձայնագիր, որը նախատեսում է բարձր հարստացված ուրանի ոչնչացում, ինչպես նաև կսահմանափակի կամ կարգելի նրանց [միջուկային վառելիքի] հարստացման ծրագիրը», - նշել է նա Կոնգրեսի Սենատի հատկացումների հանձնաժողովում անցկացված լսումների ժամանակ։
    12:00
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    «Թող վերադառնա նախկին Թրամփը». Մեքսիկայի նախկին նախագահ
    Մեքսիկայի նախկին նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը կարծում է, որ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի վերաբերմունքի կտրուկ փոփոխությունը հանրապետության նկատմամբ կապված է նրա շրջապատի վնասակար ազդեցության հետ։ Այս մասին ասվում է քաղաքական գործչի՝ X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։ «Թրամփի զարմանալի փոփոխությունը ես վերագրում եմ նրա կեղծ ընկերներին, ինչպես նաև ներքին և արտաքին խորհրդատուներին, որոնք նրան ներքաշում են ստոր և չարագուշակ արկածախնդրությունների մեջ», - գրել է նախկին նախագահը։ Պետության նախկին ղեկավարը հույս է հայտնել, որ Թրամփը կսթափվի, կհրաժարվի իրեն շրջապատող «մանիպուլյատորներից ու սրիկաներից» և կվերադառնա կառավարման իր նախկին ոճին։ «Հանուն ընդհանուր բարօրության՝ թող վերադառնա նախկին Թրամփը», - եզրափակել է քաղաքական գործիչը։ Իր ուղերձում Մեքսիկայի նախկին առաջնորդը նաև անվերապահ աջակցություն է հայտնել պետության գործող ղեկավար Կլաուդիա Շեյնբաումին։ Վաշինգտոնի կողմից վերջին հարձակումների ֆոնին նա ամերիկացի որոշ պաշտոնյաների մեղադրել է միգրացիայի և թմրահանցագործությունների դեմ պայքարի պատրվակով ինտերվենցիոնիստական գործելաոճ կիրառելու մեջ։ Նրա կարծիքով՝ այդ հարձակումներն ուղղված են ԱՄՆ-ում նոյեմբերյան ընտրությունների նախաշեմին Մեքսիկայում իշխող կուսակցության թուլացմանը։ Նախկին նախագահը հիշեցրել է, որ իրենց համատեղ աշխատանքի ընթացքում Թրամփը զերծ է մնացել մեքսիկացիների հասցեին կտրուկ արտահայտություններից, խոչընդոտներ չի ստեղծել արտահանման համար և լսել է Մեխիկոյի կարծիքը։ Մասնավորապես, ըստ քաղաքական գործչի, անցյալում Թրամփն իր խորհրդով հրաժարվել է մեքսիկական թմրակարտելները ահաբեկչական կազմակերպություններ ճանաչելու գաղափարից, ինչպես նաև օգնել է ապացուցել Մեքսիկայի պաշտպանության նախկին նախարար Սալվադոր Սիենֆուեգոսի դեմ ամերիկյան մեղադրանքների շինծու լինելը։
    11:54
    04.06.26
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 04.06.2026
    Մամուլի տեսություն 04.06.2026
    11:50
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
    Քաղաքացին ձերբակալվել է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնի ծառայողների կողմից և հայտնաբերված զանգվածներով ներկայացվել ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչություն:
    11:46
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Բունտ» չի եղել․ Էկոնոմիկայի նախարարությունը հերքում է ջերմոցատերերի հետ հանդիպման մասին հրապարակումը
    «Հարկ ենք համարում ընդգծել, որ ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ հանդիպումն անցել է կառուցողական և գործնական մթնոլորտում։ Քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները, ներկայացվել են տնտեսավարողների մտահոգություններն ու առաջարկությունները, իրականացվել է կարիքների գնահատում։ 
    11:39
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՔՊ-ն սպառնnւմ է ՀՀ քաղաքացիներին բանակ զորակոչելով. Գեղամ Մանուկյան
    «Ով Ռուսաստանից եկավ Հայաստան պետք է տանեն 25 օրյա վարժական հավաքների: Այս իշխանությունն իր այդ ուղերձով փորձում է մեր հայրենակիցներին վախեցնել:
    11:30
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց
    Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
    11:21
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները․ Իշխան Սաղաթելյան
    «Գործող վարչախմբի գործողությունները, հատկապես վերջին օրերին ընդդիմադիր շտաբերի բնականոն գործունեությունը խաթարելու ապօրինի փորձերը, վարչախմբի հուսահատ քայլեր են՝ ընտրողների կամքի և ընտրությունների արդյունքների վրա ազդելու:
    11:16
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն ցորեն, գարի և պարարտանյութեր
    Ինչպես հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցները, վագոններն այսօր կուղարկվեն Բալաջարի կայարանից։
    11:07
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նիկոլի կառավարման տարիները հիշվելու են որպես աղետի ու խարանի տարիներ․ քաղաքագետ
    Այդ աղետալի ժառանգությունը, որը ներքին ատելության, պառակտման ու ինքնաոչնչացման շրջափուլ էր բացել, ստիպում է նոր հանրային դաշինք կնքել, պայմանավորվելով, որ այլևս ո’չ մի քաղաքական առաջնորդի համար իրար չենք ատելու, չենք պառակտվելու, չենք սպանելու իրար…
    10:58
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
    10:45
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուսուցչուհին ծեծել է 10-ամյա աշակերտներին, ասեղով ծակել երեխաների մատները, քաշել մազերը, ձգել ականջները
    Մայիսի 29-ին ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ գյուղերից մեկի դպրոցի 64-ամյա ուսուցչուհին 2021թ-ից մինչև 2023թ-ի ընթացքում ՝ դպրոցի դասասենյակում ձեռքով, ինչպես նաև ցուցափայտով հարվածներ է հասցրել իր աշակերտներին։
    10:37
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու
    Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։
    10:24
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Խուզարկություններ՝ 50-ից ավելի հասցեներում․ ՔԿ
    «Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ»,-հայտնում է Կիմա Ավդալյանը։
    10:12
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վարակիչ օրինակ. այս տեմպերով, էլ ի՞նչ պետք է սպասել. «Փաստ»
    Ընդ որում, դեռ մի երկու օր կա մինչև ընտրարշավի ավարտը, և ակնհայտ է, որ նման խայտառակ դեպքեր էլի կարող են տեղի ունենալ: Ու շատ մտահոգիչ է, որ կարող են նմանօրինակ դեպքեր լինել նաև քվեարկության օրը: Այնպես որ, թեպետև իշխանության հլու կամակատարը դարձած, բայցև կարգուկանոնի համար պատասխանատու ոստիկանությունը շատ աչալուրջ պետք է լինի բոլոր տեղերում, ընտրատեղամասերում ու դրանց շրջակայքում:
    10:08
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչպես կարող են օրենքով սահմանված ժամկետից հետո կառուցված ինքնակամ կառույցները օրինականացվել. նախագիծ. «Փաստ»
    Գործնականում արձանագրվել են այնպիսի դեպքեր, երբ օրենքի ընդունումից հետո կառուցված ինքնակամ առանձին կառույցների նկատմամբ գործող օրենսդրությամբ օրինականացման հնարավորության բացակայությունը ոչ բոլոր դեպքերում է բխում հանրային շահից։ Մասնավորապես, առկա են դեպքեր, երբ նման կառույցների քանդումը կհանգեցնի արդեն իսկ ստեղծված տնտեսական և սոցիալական արժեքի կորստի, մինչդեռ դրանց օրինականացումը՝ համապատասխան պահանջների պահպանման պայմաններում, կնպաստի գույքի իրավական կարգավիճակի հստակեցմանը, տնտեսական շրջանառության ընդլայնմանը, հարկային և տեղական բյուջեների եկամուտների ավելացմանը, ինչպես նաև անշարժ գույքի հաշվառման համակարգի ամբողջականության ապահովմանը։
    10:00
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի հայտարարագրերի հետքերով. «Ժողովուրդ»
    Հատկանշական է նաև կանխիկ միջոցների ծավալը։ Միայն վերջին հինգ տարիներին Խանզրադյանը մշտապես հայտարարագրել է 17-20 մլն դրամի սահմաններում կանխիկ գումար։ 2021 թվականին՝ 18 մլն դրամ, 2022-ին՝ 20 մլն, 2023-ին՝ 19 մլն, 2024-ին՝ 17 մլն, իսկ 2025-ին՝ 14,4 մլն դրամ։ Այսինքն՝ տարիներ շարունակ պաշտոնյան նախընտրել է տասնյակ միլիոնավոր դրամներ պահել կանխիկ, այլ ոչ թե բանկային համակարգում։
    09:56
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Բովանդակությունը, կոնկրետությունը, հնարավորությունն՝ ընդդեմ... աղմուկի և սպառնալիքների. «Փաստ»
    Նախընտրական արշավը արագորեն մոտեցավ եզրագծին: Ընտրապայքարի մեջ մտած հիմնական ուժերն էլ «ամփոփիչ հավաքներ» են անում: Հաշվի առնելով, որ մեր հաջորդ համարը համընկնում է «լռության օրվա» հետ՝ փորձենք ամփոփել ու մասնավորաբար կենտրոնանալ հիմնական երեք ընդդիմադիր ուժերի շեշտադրումների ու արձանագրված ուշագրավ պահերի, քաղտեխնոլոգիական նրբերանգների վրա:
    09:53
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ջերմոցատերերը նախարարի կաբինետում «բունտ» են արել․ Պապոյանը լուծումներ չի առաջարկել․ «Հրապարակ»
    Անցած շաբաթ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հանդիպել էր խոշոր ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ եւ քննարկել առկա խնդիրները։ Չնայած պաշտոնական հաղորդագրությունը բավականին զուսպ է, եւ հպանցիկ անդրադարձ կա ջերմոցատերերի առջեւ ծառացած մարտահրավերներին, նշվում է, թե անդրադարձ է կատարվել «արտահանման դիվերսիֆիկացիային»: Սակայն, մեր տեղեկություններով, բավա
    09:50
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են անում․ «Հրապարակ»
    Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկնածու Սասուն Միքայելյանի որդին՝ Մեխակ Միքայելյանը, ըստ լուրերի, մարզում ուղղակի տեռոր է սկսել։
    09:46
    04.06.26
    Ավելին