Լրահոս

2026-06-04
  • Img default alt hy
    Հասարակական
    «FLYONE ARMENIA» ավիաընկերությունը գործարկել է Երևան- Ալիկանտե-Երևան երթուղով չվերթերը
    «FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. հունիսի 4-ից մեկնարկել է Երևան- Ալիկանտե-Երևան չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:
    17:19
    04.06.26
    Ավելին
  • Միջազգային
    Ռուս-ուկրաինական մարտերի ամենաթեժ ուղղությունը. Եվրոպան ուզում է խոսե՞լ Ռուսաստանի հետ
    Հունգարիան պատրաստ է կանաչ լույս տալ Ուկրաինայի՝ Եվրամիության անդամակցությանը, եթե ապահովվեն Ուկրաինայում ապրող հունգարական փոքրամասնության իրավունքները։ Եվրախորհրդում նախագահող Կիպրոսն է հայտարարել, որ սկսվում է Ուկրաինայի և Մոլդովայի՝ Եվրաանդամակցության բանակցությունների առաջին փուլի բացման նախապատրաստությունը։
    17:13
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արա Նախշքարյանի սենյակը՝ խուզարկությունից հետո
    ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արա Նախշքարյանի սենյակը՝ խուզարկությունից հետո։
    17:02
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընտրական հանձնաժողովի անդամներին արգելվում է քարոզչություն իրականացնել․ ԿԸՀ
    Ընտրական օրենսգիրքը չի արգելում ՏԸՀ անդամներին լինել կուսակցական, սակայն երբ վերջիններս նշանակվում են որպես ընտրական հանձնաժողովի անդամ, որևէ կերպ իրավունք չունեն կազմակերպել և իրականացնել նախընտրական քարոզչություն, այդ թվում՝ սոցիալական հարթակներում։
    16:50
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արամ Դավթյանի վրա ճնշումներ են գործադրել. լրատվամիջոցի տնօրենը մանրամասներ է հայտնում
    «Ambion-News.am» լրատվական կայքի տնօրեն Հասմիկ Վիրաբյանը մանրամասներ է հայտնում այսօր առավոտյան ձերբակալված 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի ձերբակալությունից: Դավթյանը, հիշեցնենք, ձերբակալվել է ընտրակաշառքի կասկածանքով: Վիրաբյանը News.5tv.am-ի հետ զրույցում ասաց, որ Արամը իր ղեկավարած լրատվամիջոցում փորձաշրջան էր անցնում, պատրաստվում է նրան աշխատանքի վերցնել: Հասմիկի Վիրաբյանն ասաց, որ Արամը իրեն է զանգել հակակոռուպցիոն կոմիտեից, նրան առավոտյան ձերբակալել են, բայց ժամեր հետ են թույլ տվել, որ փաստաբան այցելի նրան. «Առավոտյան զանգեցի Արամին, գալու էինք Երևան, որպեսզի լուսաբանենք հանրահավքը: Մի քանի անգամ փորձեցի, ինքը անհասանելի էր, մի ժամ հետո զանգեց հայրը, տեղեկացրեց, որ Արամին ձերբակալել են: Արամը շատ կիրթ, գրագետ, հավասարակշիռ երեխա է, սկսնակ, բայց լավ լրագրող»,- ասաց Վիրաբյանը:
    16:43
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները տարվել է Շողակաթի վանք
    Հունիսի 4-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Հովհաննես Կարապետի և Սուրբ Աթանագինե եպիսկոպոսի տոնը, որը նաև Վաղարշապատի Սուրբ Շողակաթ վանքի ուխտի օրն է: Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքներն ամփոփող խաչ-մասունքարանն առավոտյան Մայր Աթոռից Սուրբ Շողակաթ վանք տարվեց եկեղեցականների հանդիսավոր թափորով: Թափորը մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի կամար գլխավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ մասունքարանով օրհնելով բարեպաշտ ժողովրդին: Այնուհետև սրբազան մասունքները Նորին Սրբությունը փոխանցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Անանիա եպիսկոպոս Ծատուրյանին: Տոնի կապակցությամբ վանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Սուրբ Շողակաթ վանքի վանահայր Հոգեշնորհ Տ․ Արիս աբեղա Տոնոյանը։ Սուրբ Պատարագի ավարտին Սուրբ Շողակաթ վանքի բակում Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանի հանդիսապետությամբ Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքներն ամփոփող խաչ-մասունքարանով կատարվեց Անդաստանի կարգ:
    16:35
    04.06.26
    Ավելին
  • Քաղաքական
    Ունենալ ազգայի՛ն պետություն. Ժողովրդավարական համախմբում կուսակցության ծրագիրը
    Մարդկանց ամեն քայլափոխի խաբում են, հայտարարել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավարն ու խոստացել ազգային պետություն:
    16:26
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «1 տարի է՝ բերում ենք, նոր դարձա՞վ խոչընդոտ»․ Սրբազանի աջակիցներին չեն թողնում շշերով ջուրը դատարանի դահլիճ տանել
    Բագրատ Սրբազանի գործով դատական նիստին չեն թույլատրում փակ շշերով ջուր ներս տանել. «1 տարի է՝ բերում ենք, նոր դարձա՞վ խոչընդոտ»:
    16:12
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լարված իրավիճակ՝ Բագրատ Սրբազանի և նրա 17 աջակիցների դատից առաջ
    Իրավիճակը լարվեց՝ Բագրատ Սրբազանի և նրա 17 աջակիցների դատից առաջ։
    16:09
    04.06.26
    Ավելին
  • Քաղաքական
    300 հազար ադրբեջանցի չի գալու, 300 հազար աշխատատեղ է բացվելու. «Ուժեղ Հայաստանի» մեծ հանրահավաքը
    300 հազար ադրբեջանցի չի գալու, 300 հազար աշխատատեղ է բացվելու Հայաստանում: Հանրապետության հրապարակում մեծ հանրահավաքի գլխավոր մեսիջը «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը հիշեցրել է՝ Ալիևը Նախիջևանում ֆորում է կազմակերպելու, այսպես կոչված, վերադարձի մասին: Իրենք խոստանում են դա կանխել՝ հայերի համար աշխատատեղեր բացելով:
    16:00
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բեռլինը պետք է դատապարտի ռուսների դեմ իրականացված ահաբեկչությունները․ Զախարովա
    «Ապագայի վերաբերյալ ցանկացած խոսակցություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ պաշտոնական Բեռլինը հայտարարի մեր երկրի քաղաքացիների դեմ ահաբեկչություններ իրականացնելու անթույլատրելիության մասին, դատապարտի դրանք և դադարեցնի միջազգային ահաբեկչության հովանավորումը։ Միայն այդ դեպքում մենք ընդհանրապես, ինձ թվում է, կարող ենք նույնիսկ բառերով երևակայել այդ թեմայի շուրջ», - ասել է Զախարովան ՊՄՏՖ-ի շրջանակներում անցկացվող ճեպազրույցի ժամանակ։ ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը մայիսի 22-ին հայտնել էր Լուգանսկի պետական մանկավարժական համալսարանի Ստարոբելսկի մասնագիտական քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա Ուկրաինայի զինված ուժերի (ՈւԶՈւ) հարձակման մասին։ Քննչական կոմիտեի տեղեկատվությամբ՝ գիշերը ՈւԶՈւ-ն հարված է հասցրել ինքնաթիռատիպ չորս ԱԹՍ-ների օգնությամբ։ ԼԺՀ ղեկավարի տվյալներով՝ զոհվել է 21, վիրավորվել՝ 44 մարդ։
    15:53
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է շորթման 20 դեպք. ձերբակալվել է 15-ամյա պատանի
    Հետևողական աշխատանքի հերթական արդյունքը Շենգավիթի համայնքային ոստիկաններն արձանագրեցին մայիսի 22-ի գիշերը։ Ժամը 4․40-ին, մայրաքաղաքի Եղբայրության փողոցի մոտ, գողության և շորթման փորձ կատարելու կասկածանքով նրանք ձերբակալեցին Արին Բերդի փողոցի բնակիչ 15-ամյա մի պատանու։
    15:45
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 15։30 Նոր զգուշացումներ՝ Մոսկվայից, խոստումներ՝ Բրյուսելից. ճակատագրական ընտրություններ
    Հայլուր 15։30 Նոր զգուշացումներ՝ Մոսկվայից, խոստումներ՝ Բրյուսելից. ճակատագրական ընտրություններ
    15:30
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ընտրությունների նախաշեմին՝ ԵՄ-ն ավելի քան 50 մլն եվրոյի անհապաղ աջակցության փաթեթ է նախապատրաստում Հայաստանին
    Ուրսուլա ֆոն դեր Լայենը վերահաստատել է Եվրոպական միության հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը և զարգացման ծրագրերին։ Նա տեղեկացրել է, որ ԵՄ-ն պատրաստում է աջակցության փաթեթ, որը ներառում է ավելի քան 50 միլիոն եվրոյի անհապաղ ֆինանսական աջակցություն, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներ՝ հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման նպատակով։
    15:26
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Բացառվում է, որ իմ տղան ընտրակաշառքի հետ կապ ունենա. Արամ Դավթյանի մայրը մանրամասներ է պատմում
    Գյումրեցի 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի մայրը բացառում է, որ իր որդին, որը վաղ առավոտյան ԱԱԾ աշխատողների կողմից ձերբակալվել է, կարող է ընտրակաշառքի հետ կապ ունենալ: Արամ Դավթյանը բնակվում է Գյումրիում, երիտասարդ լրագրող է, նա մի քանի անգամ անհարմար հարցեր է ուղղել ՔՊ-ականներին, օրինակ՝ Սարիկ Մինասյանին: Արամի մայրը՝ տիկին Մարինեն, «News.5tv.am»-ի հետ զրույցում ասաց, որ որդին պարզապես լրագրությամբ է զբաղվել, ինչպես մյուս բոլոր լրագրողները, Սարիկ Մինասյանի հետ հարցազրույցը ինքն էլ ա է տեսել, բայց չի կարող ասել, թե որդուն արդյոք ՔՊ-ականներին սուր հարցեր տալու համար են թիրախավորել: Տիկին Մարինեն պատմեց, որ որդուն ԱԱԾ երկու աշխատակիցներ ձերբակալել են առավոտյան ժամը 7-ից 8-ի սահմաններում, ինքն աշխատանքի է եղել, տանը Արամն է եղել ու նրա հայրը: Ցույց են տվել ձերբակալման որոշումը, սկսզբից տարել են Գյումրու ԱԱԾ բաժին, ապա Երևան: Մենք տեղեկացանք, որ Արամ Դավթյանի պաշտպանությունը պատրաստվում է ստանձնել փաստաբան Մհեր Հակոբյանը:
    15:24
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է․ փաստաբանը հրապարակել է Օսիպյանի ուղերձը
    Հիշեցնում եմ, որ այսօր Օսիպյանի հայտարարած հացադուլի 16-րդ օրն է։ Անկախ իմ և այլ պաշտպանների հորդորներից՝ Օսիպյանը հացադուլից դուրս գալ չի պատրաստվում, քանի դեռ հրապարակային ներողություն չի ստացել Նիկոլ Փաշինյանից։
    15:15
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Հունգարիայի վարչապետը նշել է Զելենսկու հետ հանդիպման պայմանը
    Հունգարիայի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ «Ուկրաինայում բնակվում է մոտ 100 հազար հոգանոց հունգարական փոքրամասնություն, սակայն արդեն մոտ 10 տարի է՝ այն զրկված է հիմնարար իրավունքներից, օրինակ՝ դպրոցում հունգարերեն սովորելու հնարավորությունից»։ «Հենց որ ուկրաինական իշխանությունները պարտավորվեն վերջ դնել այս բացարձակապես անարդար խտրականությանը, ես պատրաստ կլինեմ հանդիպել Զելենսկու հետ», - ասել է Մադյարը Le Monde թերթին տված հարցազրույցում։ Որպես հանդիպման հնարավոր վայր՝ նա առաջարկել է Ուկրաինայի արևմուտքում գտնվող Բերեգովո քաղաքը, որտեղ բնակվում է հունգարական զգալի համայնք։ Միևնույն ժամանակ, վարչապետը կարծիք է հայտնել, որ «հունգարների իրավունքների հետ կապված իրավիճակը կարող է զարգանալ ճիշտ ուղղությամբ»։ Ավելի վաղ Մադյարը նշել էր, որ Կիևի և Բուդապեշտի միջև բանակցություններ են ընթանում հունգարական փոքրամասնության լեզվական և մշակութակրթական իրավունքների շուրջ, և դրանցում «նկատվում է հուսադրող առաջընթաց»։
    15:00
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հակակոռուպցիոն կոմիտեն՝ 18-ամյա լրագրող Արամ Դավթյանին ձերբակալելու մասին․ News.am
    Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված ևս մեկ քրեական վարույթի շրջանակներում այսօր ձերբակալվել է 2 անձ։
    14:43
    04.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    43 պետական աշխատողի ընտրատեղամասը տեղափոխվել է այն գյուղ, որտեղ նախագահում է ՔՊ-ական կոմունալի պետը․ «Իշխանություն» լրատվական
    Ենթադրաբար ՔՊ-ի օգտին քվեարկությունը վերահսկելի դարձնելու համար Սիսիանի կոմունալ բաժնի պետ, կարկառուն ՔՊ-ական Դավիթ Մարգարյանը կոմունալի շուրջ 43 աշխատակցի ընտրատեղամասը Սիսիանից տեղափոխել է տվել Լոր գյուղի միջնակարգ դպրոց։ Որոշ աշխատակիցների ասել են, թե «էքսկուրսիա» է կազմակերպվում, որտեղ էլ նրանք կկատարեն իրենց քվեարկությունը։
    14:37
    04.06.26
    Ավելին