Լրահոս
2025-10-04
-
ՔաղաքականՄիքայել արքեպիսկոպոսի դեպքը ցույց է տալիս հանրային գործչի գլխին կախված սպառնալիքը. Տաթևիկ ՀայրապետյանԱդրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Երեկ հանրային դաշտում շատերը արդարացիորեն դատապարտեցին Միքայել Աջապահյանի ակնհայտ ապօրինի ազատազրկումը։ Պարզից էլ պարզ է՝ Միքայել արքեպիսկոպոսի ազատազրկումը իշխանության կողմից հենց հանրային կարծիքի ու խոսքի ազատության նկատմամբ ցենզուրայի սահմանման ակներև քայլ է։ Գերագույն գլխավոր «ստատուսագիրը» մի քանի խնդիր է փորձում լուծել այդ քայլով։ Նա հստակ փորձում է վախի մթնոլորտ ստեղծել հանրային դաշտում ու մեր երկրում։ Նա փորձում է սահմանափակել ազատ խոսքն ու այլակարծությունն առհասարակ։ Կարծիքները կարող են լինել շատ տարբեր, մեզանից շատերը կարող են չկիսել այդ կարծիքները, քննադատել դրանք, բայց մարդը չի կարող իր ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ զրկվել, որովհետև ԿԱՐԾԻՔ է արտահայտել։ Ազատությունից զրկվում են բուն արարքի համար, բայց ոչ անշառ, միգուցե և ոչ ընդունելի, բայց ընդամենը կարծիքի համար։ Սա վախի սերմանման հարցում կարևոր «տուֆաքար» էր, որը երեկ դրեց «ստատուսագիրը», ով համատեղության կարգով ԴԵՌԵւՍ ՀՀ վարչապետ է։ Հանրային դաշտում վախի մթնոլորտի սերմանումը կարևոր է «Քանդենք պետությունը» կուսակցության համար, որովհետև «Պատերազմը՝ խաղաղություն է։ Ազատությունը՝ ստրկություն է։ Տգիտությունը՝ ուժ է»՝ Օրուելի «1984»-ի հայտնի խոսքերով առաջնորդվողները չեն կարող հաջողել, եթե չսահմանափակեն հանրային այլակարծությունը։ Փաշինյանը, ով հստակ լծված է պետության կազմաքանդման գործին, հասկանում է, որ ադրբեջանական մոդելի պետությունը Հայաստանում չի կարող կառուցել, որովհետև հենց նույն հանրային դաշտում մարդկանց մեծ մասը չի խորշում ասել ճշմարտությունը, խոսել փաստերով, բերել հակափաստարկներ։ Այս առումով՝ նա ուղերձ է տալիս բոլոր հանրային գործիչներին, որ՝ «տեսեք, եթե ինձ խանգարեք, ես առանց որևէ պատճառի ձեզ կզրկեմ ազատությունից»։ Այս իրավիճակում առանձնահատուկ կարևորվում է հանրային՝ ակտիվ, ոչ ակտիվ, քաղաքական ու միգուցե ոչ այնքան քաղաքական գործիչների խոհեմության հարցը։ Կգտնե՞նք մենք ուժ, կամք ու հեռատեսություն՝ մի կողմ դնելու գաղափարական, հաճախ նաև անձնական տարակարծությունները, որպեսզի կարողանանք կանխել բոլորիս՝ անձնապես և մեր պետությանը՝ ընդհանուր առմամբ սպառնացող աղետալի զարգացումները։ Այս հարցի պատասխանից է կախված՝ կհաջողի «Քանդենք պետությունը» ուժը, թե ոչ։ Միքայել արքեպիսկոպոսի դեպքը ցույց է տալիս հանրային գործչի գլխին կախված սպառնալիքը։ Արդեն սա հասկանալու ու ըստ այդմ գործելու պահն է եկել մյուսներիս համար…»:Ավելին14:3004.10.25 -
Հասարակական77-ամյա վարորդը «Mitsubishi»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել մոտ 6 մետր խորությամբ փոսում․ կա վիրավորԵրեկ՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Գառնի-Հացավան ավտոճանապարհին, Հացավան գյուղի վարչական տարածքում Կոտայքի մարզի բնակիչ 77-ամյա Գրիշա Բ․-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել մոտ 6 մետր խորությամբ փոսում։Ավելին14:1504.10.25 -
Հասարակական44-օրյա պատերազմի այս օրը հրթիռակոծության հետևանքով զոհվեցին ոստիկանության 27 ծառայողներ․ ՆԳՆՀոկտեմբերի 4-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ու նախարարության ղեկավար կազմը ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ 44-օրյա պատերազմի այս օրը հրթիռակոծության հետևանքով զոհվեցին ոստիկանության 27 ծառայողներ։ Տավուշի մարզային վարչություն Թաթուլ Օթարյան Վահե Ղազարյան Վազգեն Գրիգորյան Արտուշ Զոհրաբյան Լենտուշ Գյոզալյան Սերյոժա Վիրաբյան Սուրեն Խաչատրյան Կարեն Բադոյան Լոռու մարզային վարչություն Իգոր Ոսկանյան Սարգիս Նավասարդյան Մհեր Հարությունյան Միքայել Բաշոյան Գոռ Աջամյան Շիրակի մարզային վարչություն Արման Գրիգորյան Սրապ Շահինյան Հակոբ Աղաբեկյան Սևակ Մովսիսյան, Խաչիկ Կարապետյան Կարեն Մանուկյան Մկրտիչ Մուրադյան Սամվել Քոչինյան Համլետ Մքոյան Հակոբ Թովմասյան Ծովակ Մադաթյան Սիմոն Ավագյան Ռաֆայել Նահապետյան Արմեն Ղազարյան: Հավերժ փա՜ռք հանուն հայրենիքի և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ծառայողներին։Ավելին14:0004.10.25 -
Քաղաքական«Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման դեպքում Հայաստան-Թուրքմենստան գործընկերությունը կարող է ստեղծել նոր հնարավորություններ․ Խաչատուրյանը՝ Թուրքմենստանի դեսպանինՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մահմեդգելդի Այազովին՝ Թուրքմենստանի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Նախագահը շնորհավորել է դեսպանին տոնի կապակցությամբ և իր բարեմաղթանքները փոխանցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին և Հալք Մասլահաթիի (Ժողովրդական խորհրդի) նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին, մաղթելով Թուրքմենստանին և թուրքմեն ժողովրդին խաղաղություն, շարունակական զարգացում և բազմակողմանի բարգավաճում։ Մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստան-Թուրքմենստան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված արդյունավետ գործունեության և ջանքերի համար, բարձր գնահատել նրա ներդրումը երկու երկրների համագործակցության զարգացման գործում և մաղթել նորանոր հաջողություններ աշխատանքային գործունեության մեջ։ Զրույցի ընթացքում ընդգծվել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, քննարկվել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Նախագահը շեշտել է, որ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի իրականացման դեպքում Հայաստան-Թուրքմենստան գործընկերությունը կարող է ստեղծել նոր հնարավորություններ ոչ միայն տնտեսության, այլև սոցիալական և մշակութային ոլորտներում, նպաստելով երկկողմ կապերի խորացմանը։ Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Թուրքմենստանի միջև քաղաքական հարաբերությունների կայուն բարձր մակարդակը և փոխայցելությունները, ինչպես նաև միջազգային տարբեր հարթակներում արդյունավետ և վստահելի համագործակցությունը։Ավելին14:0004.10.25 -
ՄիջազգայինՃապոնիայի իշխող կուսակցության նոր ղեկավար է ընտրվել ՆԳ նախկին նախարար Սանաե ՏակաիտինՃապոնիայի ներքին գործերի նախկին նախարար Սանաե Տակաիտին հաղթանակ է տարել երկրում իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի ընտրություններում:Ավելին13:4504.10.25 -
ՔաղաքականՔՊ-ականների նախագծի թիրախը «Շողակաթ» հեռուստաընկերությունն է․ Գոհար Մելոյան«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երկու պատգամավորների նախաձեռնությամբ նախագիծ է շրջանառվել՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», համաձայն որի՝ նվազեցվում է հանրային հեռարձակողների նվազագույն թիվը՝ պարտադիր երեքից՝ երկու դարձնելով։Ավելին13:3004.10.25 -
ՍպորտԼևոն Արոնյանը 20:8 հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու ՊրագնանանդհայինԼևոն Արոնյանը «Grand Chess Tour Finals» մրցաշարի եզրափակչում 20:8 հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստեր Ռամեշբաբու Պրագնանանդհային։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։Ավելին13:1504.10.25 -
ՄիջազգայինՈւկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սոչիի ուղղությամբՈւկրաինական անօդաչու թռչող սարքերը գրոհել են Սոչիի ուղղությամբ, երբ այնտեղ է եղել Պուտինը, գրում է «Moscow Times»-ը: Ուրբաթ գիշերն են ուկրաինական ԱԹՍ-ները թիրախավորել Սոչիի նավթային պահեստը: Այդ պահին Դաշնության նախագահը քաղաքում է եղել:Ավելին13:0504.10.25 -
ՔաղաքականԳրքում Աննա Հակոբյանը չի հանդիպել` ինչպես իլսամական խմբերը ամենաանմարդկային գործողություններն իրականացրեցին Արցախի դեմ․ պատգամավորՀիշու՞մ եք, դա այն հատորյակն էր, որը Թուրքիայի նախագահից ստանալուց հետո Նիկոլը ջերմությամբ սեղմել էր կրծքին։ Աննա Հակոբյանն ընթերցելուց հետո էլ լուրջ-լուրջ մեկնաբանել է գիրքը։ Դրանով է պարզել, որ աշխարհում սովամահություն, աղքատություն, գաղթականություն ու միջազգային հարաբերություններում անարդարություն կա։Ավելին13:0004.10.25 -
ՀասարակականՆոր Երզնկա գյուղի մոտակայքում բախվել են «GAZel» բեռնատարը և «PAZ» ավտոբուսը․ 3 քաղաքացի հոսպիտալացվել էՀոկտեմբերի 4-ին, ժամը 08։43-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Նոր Երզնկա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Նոր Երզնկա գյուղի մոտակայքում բախվել են «GAZel» մակնիշի բեռնատարը և «PAZ» մակնիշի ավտոբուսը․ երեք քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակվել «GAZel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։Ավելին12:4504.10.25 -
ՏարածաշրջանՎրաստանում ՏԻՄ ընտրություններ ենԱյսօր Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են: Ընտրությունների քվեարկության համար բոլոր ընտրատեղամասերը բացվել են ժամը 08: 00-ին, քվեարկությունը սկսվել է առանց խոչընդոտների, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԿԸՀ մամուլի խոսնակը։ Հանրապետության ողջ տարածքում բացվել է 3,061 ընտրատեղամաս։ Դրանցից 2,284-ում քվեարկությունն ընթանում է էլեկտրոնային ձեւաչափով, իսկ 777-ում՝ ավանդական համակարգով։ Գրանցված ընտրողների ընդհանուր թիվը 3 513 818 է: Ընտրություններն անցկացվում են 64 մունիցիպալիտետներում, ներառյալ հինգ ինքնակառավարվող քաղաքներում՝ Թբիլիսիում, Քութայիսում, Բաթումում, Փոթիում և Ռուսթավիում: Ընդհանուր առմամբ կընտրվեն տեղական խորհուրդների 2,058 անդամներ։ Ընտրություններին մասնակցում է տասներկու կուսակցություն։ «Վրացական երազանք»-ի հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին քվեարկել Է Թբիլիսիում: Նա ընտրատեղամաս էր եկել ընտանիքի հետ։ «Այսօր ևս մեկ կարևոր օր է Վրաստանի նորագույն պատմության համար»,-ասել է նա։ 26 քաղաքներում և մունիցիպալիտետներում քաղաքապետի թեկնածու է առաջադրել միայն «Վրացական երազանքը»:Ավելին12:3504.10.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Հացադուլ՝ ի նշան սրբազանի դատավճռի դեմ բողոքի. Գյումրիի օրը՝ առանց թեմի առաջնորդիՀայլուր 12։30 Հացադուլ՝ ի նշան սրբազանի դատավճռի դեմ բողոքի. Գյումրիի օրը՝ առանց թեմի առաջնորդիԱվելին12:3004.10.25 -
ՔաղաքականԱրաքս գետի պատնեշի հետքերով. ՀՀ-ն պարտավոր չէ, բայց քայլերը համաձայնեցնում է Թուրքիայի հետ. Sputnik ԱրմենիաԱյս կապակցությամբ մենք նոր հարցում էինք ուղարկել նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե արդյոք Անկարայի հետ համաձայնեցումը շարունակվում է, երբ է սկսվելու շինարարությունը, և, ամենակարևորը, թե որ համաձայնագրի (և կետի) հիման վրա է Հայաստանը համաձայնեցնում իր տարածքում ամբարտակի կառուցումը Թուրքիայի հետ։Ավելին12:1504.10.25 -
ՀասարակականՊարույր Սևակ գյուղում բախվել են խնձորով բարձված «Ford Transit»-ն ու մեկ այլ բեռնատար. կա տուժածԱյսօր՝ հոկտեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:30-ի սահմաններում Երևան - Մեղրի ավտոճանապարհի Պարույր Սևակ գյուղի վարչական տարածքում բախվել են «Ford Transit»-ն ու բեռնատարը։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորը «Ford»-ի վարորդն է, իսկ ավտոմեքենան բարձված է եղել խնձորով։Ավելին12:0004.10.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 04.10.2025Մամուլի տեսություն 04.10.2025Ավելին11:5504.10.25 -
ՔաղաքականԱՄՆ-ն ուշադիր հետևում է Բաքվում հայերի դատերին, հնարավորության դեպքում մասնակցում․ «Ազատություն»Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ Թրամփ-Վանսի վարչակազմը, անցած շաբաթ աննախադեպ քայլ կատարելով, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ակտիվորեն խրախուսում է Երևանին և Բաքվին ապահովելու «էթնիկ հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ»:Ավելին11:5204.10.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.72 դրամ:Ավելին11:4504.10.25 -
ԱրցախԵԽ պատգամավորը հայ գերիների հարցով հրատապ հարցումներ է ուղարկել ԵվրահանձնաժողովԵվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆերնան Կարտհայզերը (Լյուքսեմբուրգ) հրատապ գրավոր հարցումներ է ուղարկել Եվրոպական հանձնաժողովին՝ հետաքրքրվելով, թե արդյոք հնարավոր է ԵՄ ներկայացուցիչներ ուղարկել Բաքու՝ հետևելու հայ գերիների դատավարական ընթացքին։ Տեղեկությունը հայտնում է Հանուն արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան (EAFJD)։ Նա նշել է` Ադրբեջանը վերջերս հրահանգել է փակել ԿԽՄԿ Բաքվի գրասենյակը` միջազգային միայ կառույցը, որ պարբերաբար մուտք ուներ հայ պահվող անձանց մոտ։ Այս քայլով փաստացի վերացվել է նրանց պահման պայմանների արտաքին հումանիտար մոնիտորինգը։ «Վստահելի տեղեկությունները վկայում են նաև մի շարք պահվողների առողջական վիճակի վատթարացման, համապատասխան բժշկական օգնության մերժման, ընտանիքների հետ կապի բացակայության, մեկուսացված պահման, ինչպես նաև քաղաքական շարժառիթներով և կեղծ մեղադրանքներով դատավարությունների մասին։ Չնայած դրան` Բելգիայում անցած ապրիլին կայացած խորհրդարանական լսումների ժամանակ Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, որ հայերի դատավարությունները բաց են Բաքվում գործող բոլոր օտարերկրյա դիվանագետների համար»,– գրել է պատգամավորը։ Կարտհայզերը հիշեցրել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այն հայտարարությունը, որ գերիների հարցը շարունակում է մնալ չլուծված, և նրանց ազատ արձակման ապահովումը հիմնական հումանիտար առաջնայնություն է։ «Հաշվի առնելով այս զարգացումները և ԵՄ միջնորդական դերը տարածաշրջանում` ի՞նչ կոնկրետ քայլեր է ձեռնարկելու հանձնաժողովը՝ ապահովելու համար, որ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչը Բաքվում (կամ այլ միջազգային դիտորդ) ներկա լինի հայ գերիների առաջիկա դատավարություններին, նպաստի ռիսկի տակ գտնվող գերիների շտապ և անկախ բժշկական հետազոտություններին»,– հարցրել է պատգամավորը։ Նա պահանջել է տրամադրել հստակ ժամանակացույց, թե երբ է հանձնաժողովը հրապարակավ զեկուցելու այդ քայլերի և Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունների կատարման մասին:Ավելին11:3004.10.25 -
ՔաղաքականԱյս գործը վաղ թե ուշ արժանանալու է անփառունակ վախճանի. ՀԱԿ-ը խստորեն դատապարտում է Միքայել Սրբազանի նկատմամբ դատարանի կայացրած դատավճիռըՄիքայել սրբազանի նկատմամբ քրեական հետապնդման ողջ գործընթացը՝ շինծու քրեական վարույթի հարուցումից, Շիրակի թեմի առաջնորդարանում ու Սրբազանի կեցավայրում իրականացված խուզարկությունները, Աջապահյանի ձերբակալության համար Մայր Աթոռի տարածքում հատուկջոկատայինների արշավանքը, ապա՝ նրա կալանավորումն ու դատական ողջ ֆարսը, վկայում են՝ իրականում տեղի է ունենում ամենավայրագ ձևերով քաղաքական հետապնդում։Ավելին11:1504.10.25