Լրահոս
2025-10-04
-
ՀայաստանՄիքայել Աջապահյանին ազատազրկելու վերաբերյալ դատավճիռը ՔՊ իշխանության քաղաքական հաշվարկների հետևանք է. ԹաթոյանՀայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարով ազատազրկելու վերաբերյալ դատավճիռը քաղաքական հրահանգով ակնհայտ խտրական քրեական հետապնդման ու ՔՊ իշխանության քաղաքական հաշվարկների հետեւանք է, գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ «Սա Հայոց Եկեղեցու դեմ իշխանության քաղաքական արշավի բացահայտ դրսևորում է, որով ոտնահարվեց Միքայել Սրբազանի խոսքի և կրոնի սահմանադրական ազատությունը, դրսևորվեց անթաքույց խտրականություն։ Այս ամենն իշխանությանն անհրաժեշտ էր Եկեղեցին հեղինակազրկելու ու այդ ճանապարհին Եկեղեցու դեմ Կառավարության ղեկավարի նախաձեռնած քաղաքական արշավի արհեստական հիմքեր ստեղծելու համար»,-գրել է Թաթոյանը։Ավելին11:0004.10.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ։Ավելին10:4504.10.25 -
ՔաղաքականՄիքայել Սրբազանը դատական համակարգի «պիղատոսների» որոշմամբ ազատազրկվեց. Վարդան ՂուկասյանԳյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ ասվում է. «Սիրելի’ հայրենակիցներ Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Գյումրին 22-րդ անգամ նշում է «Քաղաքի օր» տոնը: Այն ոչ միայն հայրաքաղաք Գյումրիինն է, այլեւ նրանց, ովքեր սիրում են Գյումրին, գյումերցիներին, հարգում են մեր ավանդույթներն ու մշակույթը, նրանց, ում համար Գյումրին հարազատ, ջերմ ու տաք օջախ է: Գյումրին և գյումրեցիները ամեն օր են գրում քաղաքի նոր պատմությունը: Ժամանակագրության մեջ տեղ են գտնում ոչ միայն հինավուրց Գյումրու քարեղեն ժառանգության վկայությունները, ուրախ և հանդիսավոր տոները, այլև, ցավոք, քաղաքի ծանր օրերը: Այսօր Գյումրին իր տոնը նշում է առանց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ Աստծո նվիրյալ, հայրենապաշտ այն ծառայի, որն դատական համակարգի «պիղատոսների» որոշմամբ ազատազրկվեց մեր հայրենիքի ճակատագրի վերաբերյալ իր անկեղծ մտահոգությունները հայտնելու համար: Գիտեմ ՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն հոգով մեզ հետ է, սրտով՝ ուրախ և պինդ կամքով: Սիրելի’ հայրենակիցներ Մեր ամենօրյա ջանքերն ուղղված են Գյումրու և գյումրեցու բարօր կյանքին, քաղաքի զարգացմանն ու առաջընթացին: Առաջիկայում տեսանելի կլինեն մեր իրականացրած բազմաթիվ ծրագրերի արդյունքները, որոնց մասին ես խոսել եմ նախընտրական շրջանում:Ձեր վստահությունն ու հավատքն են ինձ ուժ տալիս չշեղվելու նախանշված ուղուց: Ինչպես ասում է Սուրբ Գիրքը՝ ով համբերե, նա կեցցե: Շնորհավո՛ր տոնդ, պաշտելի Գյումրի»։Ավելին10:3004.10.25 -
ՄիջազգայինՀԱՄԱՍ-ը համաձայնել է վերադարձնել պատանդներին. Իսրայելը կդադարեցնի Գազայի ռմբակոծությունըԱՄՆ նախագահը ՀԱՄԱՍ-ին մինչև հոկտեմբերի 5-ն էր ժամանակ տվել՝ ընդունելու 20 կետից բաղկացած իր ծրագիրը, այլապես խոստացել էր, որ կլինեն լուրջ հետևանքներ։Ավելին10:1504.10.25 -
ՔաղաքականԴավիթ Գրիգորյանը կրկին նշանակվել է դատավորի պաշտոնումԱվելի վաղ Դավիթ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել նախկին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար։Ավելին10:0804.10.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՄիքայել սրբազանի դատավճիռը մի նպատակ ունի` ցուցադրել, որ օրենքը խախտելու, դատարանների նկատմամբ ճնշումներ գործադրելու հարցում ոչ մի սահմանափակում, ոչ մի կոմպլեքս այս իշխանությունը չունի եւ հակառակորդների դեմ պատրաստ է պայքարել ցանկացած անթույլատրելի մեթոդներով:Ավելին10:0504.10.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին10:0004.10.25 -
Մամուլի տեսությունՎարդան Ղուկասյանը որոշել է պայքարել․ «Փաստ»Նախ՝ նա հրապարակեց կոնկրետ խախտումներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից. ըստ նրա, ընտրողներին առաջարկվել են դրամական պարգևներ՝ հասնելով մինչև 60 հազար դրամ, իսկ Գյումրի են տեղափոխվել կուսակցության անդամներ տարբեր մարզերից՝ գրանցվելով քաղաքում։ Մեկ տանը, ըստ քաղաքապետի, գրանցվել է 57 մարդ։ Այս մեղադրանքները լուրջ են և կարող են հարվածել Փաշինյանի՝ առանց այդ էլ խախուտ հեղինակությանը, որը պարծենում է, թե Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում։ Եթե այս տեղեկությունները հաջողվի հաստատել, օրինակ՝ փաշինյանականների մասսայական գրանցումը Գյումրիում, հետևանքները կարող են լինել զգալի։ Սակայն, կարծում ենք, իշխանությունը արդեն քայլեր է ձեռնարկել հետքերը մաքրելու համար:Ավելին09:5404.10.25 -
Մամուլի տեսություն3 բնակարան, 1 մեքենա, ինչ ունի ԿԳՄՍ փոխնախարարը. «Ժողովուրդ»Սվաջյանը քաղաքական պաշտոն զբաղեցրել է 2018 թվականի հեղափոխությունից հետո, իսկ փոխնախարար դարձել է 2023 թվականի հունվարի 3-ին։ Մինչեւ 2018 թվականը եղել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանում գործող ՀՀ ԲՈՀ-ի «Մանկավարժություն» 020 մասնագիտական խորհրդի գիտական քարտուղար, մի շարք ծրագրերում ներառված է եղել որպես փորձագետ, ապա աշխատել է որպես Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն, որից հետո դարձել է փոխնախարար։ Նշանակումից ամիսներ անց մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ նորանշանակ փոխնախարարը իր մտերիմներին աշխատանքի է տեղավորում։ Հետո իրապես պարզվեց, որ Սվաջյանի նշանակումից 6 ամիս անց` հունիսի 23-ին, ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետ է նշանակվել Թամարա Սարգսյանը, որը, ըստ մամուլի հրապարակումների, փոխնախարարի մտերիմն է։Ավելին09:4704.10.25 -
Մամուլի տեսությունՓարաքարում 3 ընտանիք լքել է տունը. ոստիկանական ուժեր են կենտրոնացրել. «Ժողովուրդ»Սեպտեմբերի 23-ի կեսգիշերին Փարաքար համայնքում տեղի ունեցած ողբերգական միջադեպը շարունակում է լարված պահել իրավիճակը։ Հիշեցնենք, որ կրակոցների հետեւանքով սպանվեցին համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը եւ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը:Ավելին09:3804.10.25 -
Մամուլի տեսությունԱրարատ Միրզոյանը բացահայտում է իշխանության ստերը. «Հրապարակ»Մինչ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չլսելու տալ Ալիեւի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, քանի որ դա իր ներքին լսարանի համար է արվում, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խոստովանում է, որ իրականում Ալիեւը նախապայմաններ է դնում խաղաղության պայմանագրի ստորագրման համար։Ավելին09:3204.10.25 -
Մամուլի տեսությունԱնդրանիկ Քոչարյանի դավաճանության քրոնիկան. «Ժողովուրդ»Հիշեցնենք, որ հենց նա էր ղեկավարում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը, որի օբյեկտիվությունը այն ժամանակ էլ հաճախ կասկածի տակ էր դրվում։ Մասնավորապես, մամուլում շրջանառվում էր գործարարների ցուցակ, որոնց թիկնազորները, ըստ լուրերի, իրավապահներից ստացել էին զենք ու համազգեստ՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար։ Սակայն, բոլորի անունները գրանցելուց հետո, այդ ցանկից հանվեց Անդրանիկ Քոչարյանի մտերիմ Ռուբեն Հայրապետյանի անունը։Ավելին09:2804.10.25 -
Մամուլի տեսությունՍրբուհի Գալյանի ծանր հրետանին պատրաստվում է լքել նախարարությունը. «Հրապարակ»Մեկ տարի առաջ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը 28-ամյա Ներսես Զեյնալյանին նշանակեց իր խորհրդական։ Զեյնալյանն աշխատել է Պետեկամուտների կոմիտեում, այժմ դասախոսում է Ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում։ Նաեւ Գալյանի լիազորված անձն է ԲԴԽ-ում, նա դատավորների դեմ նախարարության հարուցած վարույթներն է պաշտպանում ԲԴԽ-ում։Ավելին09:2504.10.25 -
Մամուլի տեսությունՀայտնի է՝ ով կդառնա Փարաքարի համայնքապետ. «Փաստ»Հոկտեմբերի 7-ին տեղի կունենան Փարաքար համայնքի նոր ղեկավարի ընտրություններ։ Վալոդյա Գրիգորյանի ողբերգական մահվանից հետո ավագանին իր կազմից ընտրելու է համայնքապետ: Թերթի նախորդ համարում տեղեկացրել էինք, որ «Ապրելու երկիր» խմբակցությունն առաջադրելու է համայնքի ղեկավարի թեկնածու:Ավելին09:2104.10.25
2025-10-03
-
ՍպորտՀայաստանը դարձել է տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի անդամԱյսօր՝ հոկտեմբերի 3-ին, Ֆրանսիայի Նիս քաղաքում կայացած տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիայի (IIHF) կոնգրեսում ընդունվել է որոշում Հայաստանին տալ կառույցի անդամի կարգավիճակ։ Այս մասին հայտնում է ՀՀՖ-ի մամուլի ծառայությունը, գրում է ArmSport.am-ը։Ավելին23:4503.10.25 -
ՀասարակականՍևանա լճում հայտնաբերվել է ապօրինի 423 հատ խեցգետնորսիչ և 43 հատ ձկնորսական ցանցՇՄՆ էկոպարեկային ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճում հայտնաբերել են ապօրինի 423 հատ խեցգետնորսիչ և 43 հատ ձկնորսական ցանց։Ավելին23:3003.10.25 -
ՔաղաքականՉներե՛ս, Տե՛ր, քանզի շատ լավ գիտեն, թե ինչ են անում. Արսեն ՋուլֆալակյանԱշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի մեդալակիր, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետք է վերջապես ընդունել մեկ պարզ ճշմարտություն․ երբ հանցագործը-պետական դավաճանը, պատասխանատվության ենթարկվելու փոխարեն մնում է իշխանության, լինում է այն, ինչ այսօր կատարվում է Միքայել Սրբազանի և ցանկացած հայրենասեր մարդու հետ:Ավելին23:1803.10.25 -
ՄիջազգայինՊատմական ընտրություններ՝ Սիրիայում. հայեր կլինե՞ն նոր խորհրդարանումՍիրիայում հեղաշրջումից 9 ամիս անց նոր խորհրդարան են ընտրելու այս կիրակի: Բայց ժողովուրդը չի մասնակցելու ընտրություններին, անգամ թեկնածուներին չեն ճանաչում սիրիացիները: Նրանց միջից 6 հազար ընտրիչի ընտրել է Սիրիայի անցումային ղեկավարին ենթարկվող իսլամիստ մարտիկներից կազմված ընտրական բարձրագույն հանձնաժողովը: Նրանք կընտրեն պատգամավորների 66 տոկոսին, մնացածին կնշանակի Ահմեդ Ալ-Շարաան անձամբ:Ավելին23:0903.10.25 -
ՔաղաքականՓաշինյանը խաղից հանո՞ւմ է բոլոր մրցակիցներին. ընտրությունից առաջ կուսակցություններ փակելու վտանգ կաՆիկոլ Փաշինյանը ցանկանում է հետևել կուսակցությունների ներքին կյանքին: Այսպես են մեկնաբանում վարչապետի ընդդիմախոսները նրա առաջ քաշած մեխանիզմը, ըստ որի՝ կուսկացություններն ավելի ժողովրդավար ու թափանցիկ են լինելու: Ազգային ժողովի ամբիոնից էր Նիկոլ Փաշինյանը հայտնել նորությունը՝ ընտրությունից 8 ամիս առաջ:Ավելին22:5303.10.25 -
ՔաղաքականՓաշինյանի երեկվա պահվածքը հուշում էր, որ Միքայել Սրբազանի դատավճռի քաղաքական պատվերը տրված է․ Գեղամ ՄանուկյանԱմբողջ դատաքննությունը լրիվ ուրիշ թեմայի մասին էր, և ամբողջ իշխանական քարոզչամեքենան, Նիկոլի ստրուկ դատաիրավական համակարգը, գլխավոր դատախազ, քննչականի պետ բոլոր բոլորի գլխավորությամբ, ուղղակի կատարում էին ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերը և քաղաքական իշխանության պատվերը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգմավար Գեղամ Մանուկյանը։Ավելին22:4503.10.25