Լրահոս
2025-09-29
-
ՄիջազգայինՖոն դեր Լայենը և Կոշտան ողջունել են Մոլդովայում խորհրդարանական ընտրությունների արդյունքները«Մոլդովա, ձեզ մոտ կրկին ստացվեց։ Վախ կամ պառակտում սերմանելու ոչ մի փորձ չկարողացավ կոտրել ձեր վճռականությունը։ Դուք հստակ ընտրություն կատարեցիք՝ Եվրոպա, ժողովրդավարություն, ազատություն։ Մեր դռները բաց են։ Եվ մենք Ձեզ հետ կլինենք ճանապարհի յուրաքանչյուր փուլում», - գրել է քաղաքական գործիչը:Ավելին17:1529.09.25 -
ՔաղաքականԿգա օրը, և մենք կայցելենք ձեզ գլուխներս բարձր՝ պատմելու ձեր երազած պետության մասին, հանուն որի զոհաբերեցիք ամենաթանկը՝ ձեր կյանքը․ պատգամավորԱյստեղ առանձին ճակատագրերն են․ ամեն մեկն ունի հերոսական մի պատմություն, սխրանքի ճանապարհ, որն արժանի է պատումի, գրքի, ֆիլմի վերածվելու։ Մեր միջի լավագույն որակների խտացումն է ննջող տղաների մեջ։ Իրենք ֆիզիկապես մեզ լքելուց հետո էլ են դասեր տալիս՝ անձնազոհության, հայրենասիրության, նվիրումի։ Քայլում ես, նայում շիրմաքարերին, կարդում անունները, որսում հայացքները և թվում է, թե բոլորը հարազատ են քեզ, ճանաչել ես երբևէ։Ավելին17:0029.09.25 -
ՔաղաքականԽաղաղությունը մեզ համար անծանոթ բան է․ մենք չգիտենք՝ ինչ է խաղաղությունը․ ՓաշինյանՀայաստանի 3-րդ Հանրապետությունը երբեք չի իմացել՝ ինչ է խաղաղությունը, մեր երկիրը չի ունեցել խաղաղ կյանք, մենք պետք է սովորենք, թե ինչ է նշանակում խաղաղ կյանքը և իմիջիայլոց, պետք չի շտապել, տեղ էլ պետք չի շտապել»։Ավելին16:5429.09.25 -
ՀասարակականՎեհափառը Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորների հետ հանդիպմանը կարևորել է ուխտագնացությունների կազմակերպումը դեպի հայրենիքՍեպտեմբերի 29-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին` ուղեկցությամբ Բրազիլիայի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու պատգամը փոխանցեց ուխտավորներին՝ կարևորելով աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը դեպի Հայրենիք և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որոնք ազգային ինքնության պահպանման և միասնականության գրավականն են։ Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը նկատեց, որ հայրենիքի նկատմամաբ սիրով ու ամուր հավատքով մեր ժողովրդի զավակները դիմագրավել և հաղթահարել են պատմության ընթացքում մեզ բաժին հասած բազմաթիվ փորձություններ, նաև վերապրելով Հայոց Ցեղասպանությունը՝ տարբեր երկրներում վերակերտել ազգային-հոգևոր կյանքը և իրենց կարևոր նպաստը բերել հայրենաշինության գործին: Հանդիպմանը Նորին Սրբությունը հորդորեց բրազիլահայ ուխտավորներին ամեն ջանք ի գործ դնել՝ զորացնելու իրենց համայնքը և օգտակար ծառայություն բերելու ազգին, հայրենիքին և Եկեղեցուն:Ավելին16:4529.09.25 -
ԻրավականԵ՞րբ կհրապարակվի Միքայել Սրբազանի դատավճիռըՀիշեցնենք, որ սեպտեմբերի 24–ին դատարանը հրապարակել է Միքայել Սրբազանի վերաբերյալ վերդիկտը և նրան մեղավոր ճանաչել Քրդեկան օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):Ավելին16:3429.09.25 -
ՀասարակականԵրևան-Երասխ ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Chevrolet Niva»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավորՍեպտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 48 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 43-ամյա Էրիկ Ս․-ն իր վարած «Chevrolet Niva» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին16:3029.09.25 -
ՀասարակականՈտները կկոտրվի նրանց, ովքեր գրոհում են եկեղեցու վրա. Միքայել սրբազանի պատժի տեսակն ու չափն են քննումԱվանի դատարանում շարունակվում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավարությունը: Դատարանի մեղադրական վերդիկտից հետո սրբազանի գործով լրացուցիչ դատալսումներ են նշանակված: Դատարանը կողմերի հետ քննարկում է ծանրացնող և մեղմացնող հանգամանքների, պատժի տեսակի և չափի վերաբերյալ հարցերը: Այս հարցերի քննարկումից հետո դատարանը կհեռանա դատավճիռ կայացնելու: Շիրակի մարզում «Հայլուրի» թղթակիցը գյումրեցիների հետ է զրուցել սրբազանի շուրջ այս իրավական զարգացումների մասին:Ավելին16:1529.09.25 -
ՄիջազգայինԳազայում իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է ևս 29 պաղեստինցիԳազայի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Իսրայելի ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 66055-ի, իսկ վիրավորների թիվը՝ 168346-ի։Ավելին16:0029.09.25 -
ԻրավականՔիչ անց կհրապարակվի Միքայել Սրբազանի դատավճիռըՄիքայել Սրբազանը ժամանեց դատական նիստերի դահլիճ։ Քիչ անց պարզ կլինի Սրբազանի դատավճիռը։ Միքայել Սրբազանի պաշտպանական թիմը բացարկի միջնորդություն ներկայացրեց գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանին։ Դատարանը մերժեց բացարկի միջնորդությունը։ Դատախազը միջնորդեց 2տարի 6 ամիս ժամկետով ազատազրկել Սրբազանին։Ավելին15:4829.09.25 -
ՔաղաքականԵթե միայն հեռացնում ենք Փաշինյանին, առանց վերափոխվելու, ապա կարճ ժամանակ հետո նոր շառլատանի ձեռքում կհայտնվենք․ Բորիս ՄուրազիՓաշինյանի բերելիք Չորրորդ հանրապետությունը լինելու է նույնքան անարդար, քաղաքականապես անբարոյական և տգետ, որքան Երրորդ հանրապետությունն է, որը ծնեց Նիկոլ Փաշինյանին։ Տարբերությունն իհարկե այն է, որ Չորրորդը լինելու է թուրքական և առանց Արցախի։Ավելին15:4529.09.25 -
ՀայլուրՀայլուր 15։30 Գերլարված իրավիճակ՝ ՊՆ շենքի մոտ. քաշքշուկ է սկսվել անհետ կորածների հարազատների հետՀայլուր 15։30 Գերլարված իրավիճակ՝ ՊՆ շենքի մոտ. քաշքշուկ է սկսվել անհետ կորածների հարազատների հետԱվելին15:3029.09.25 -
ՔաղաքականՓաշինյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում` Եվրոպայի պալատում, հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ: Մուտքի մոտ վարչապետին դիմավորել են ԵԽԽՎ նախագահը և ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն, որից հետո Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում» և կարճատև շրջայց կատարել: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպայի խորհրդի համագործակցության օրակարգը՝ ընդգծելով ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրականացվող բարեփոխումները։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Հայաստանի Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ փոխգործակցությունը ԵԽ կառույցների հետ։ Կողմերն անդրադարձել են նաև ԵԽԽՎ-ի հետ ձևավորված աշխատակարգային կապերին, ինչպես նաև մոնիթորինգի ձևաչափերում համագործակցությանը։ Զրուցակիցները ընդգծել են, որ Հայաստան–Եվրոպայի խորհուրդ գործընկերության խորացումը կարևոր է ինչպես ինստիտուցիոնալ դիմակայունության, այնպես էլ եվրոպական իրավական տարածքի հետ ինտեգրացիոն գործընթացների համար։ Անդրադարձ է կատարվել ԵԽԽՎ ընթացիկ նստաշրջանի օրակարգին։ Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահ Ռուսոպուլոսին բարձր մակարդակով կազմակերպված հյուրընկալության և մշտական աջակցության համար՝ ընդգծելով, որ Հայաստանը գնահատում է Եվրոպայի խորհրդի դերակատարությունը տարածաշրջանում խաղաղության օրակարգի, հիմնարար ազատությունների պաշտպանությունը և դատական համակարգի արդյունավետության բարձրացումը խթանելու գործում։ Կողմերը վերահաստատել են երկխոսության շարունակականության և գործնական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։ ՀՀ վարչապետը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն ու վստահություն հայտնել, որ խաղաղության հաստատումը նոր և նշանակալի ազդակ կհաղորդի տարածաշրջանում համագործակցության զարգացմանն ու կայունության ապահովմանը:Ավելին15:2329.09.25 -
ԱշխարհՉինաստանում մեկ շաբաթում չիկունգունյա տենդի 3153 դեպք է հայտնաբերվելՉինաստանի բժիշկները չիկունգունյա վիրուսով վարակման 3 153 նոր դեպք են գրանցել հարավային Գուանդունի նահանգում։ Ինչպես հայտնել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման տարածաշրջանային կենտրոնը, ախտահարվածները հայտնաբերվել են սեպտեմբերի 21-ից մինչև 27-ն իրականացված մոնիթորինգի միջոցով։Ավելին15:1529.09.25 -
ՔաղաքականԱնդրանիկ Քոչարյանը լարված է և «փրփրած». ArmlurՆշվում է, որ Սիմոնյանը ՔՊ խմբակցության մոտ հայտարարել է, որ զեկույցի զեկուցման հետ կապված բոլոր ժամկետները սպառված են ու ըստ ԱԺ կանոնակարգի ինքն իրավունք չունի զեկույցը նստաշրջանում քննարկել: Երեքշաբթի մեկնարկելիք ԱԺ օրակարգում հարցն ընդգրկված չէ:Ավելին15:0029.09.25 -
ՔաղաքականՏի՛կ, ապեր, նախընտրականի ժամանակ խոսք ես տվել, որ 2025-ին Երևանի բոլոր մանկապարտեզները վերանորոգված կլինեն, կատակ ես արե՞լ. Մեսրոպ ՄանուկյանԵրևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը տեսանյութ է հրապարակել և գրել․ «Ձերոնց՝ ՔՊ և Արամ Զավենի Սարգսյանի համար, արդեն օրինաչափություն է , որ մանկապարտեզները փակում ու մոռանաում են տեղը, բայց մի անհամեստ հարց էլի, եթե կարելի է . Նիկոլ Փաշինյան Ինչպե՞ս կմեկնաբանեք, որ Աջափնյակում իրար կողք 3 մանկապարտեզ փակել եք ու նվազագույնը 5 տարի պետք է վերանորոգեք Անկեղծ պատասխանեք՝ պահե՞լ եք, որ նախընտրական ժամանակ նորից խոստանաք այս 3 մանկապարտեզների վերանորոգումը ( N 40, 41, 42 )։ Թե բա սիրում ենք Ձեզ ժողովուրդ, ԼՈՒ՞ՐՋ։ Տիգրան Ավինյան, Տիկ ապեր, նախընտրականի ժամանակ խոսք ես տվել, որ 2025 թվականին Երևանի բոլոր մանկապարտեզները վերանորոգված կլինեն, կատա՞կ ես արել ապեր»։Ավելին14:5329.09.25 -
ՀասարակականՏուգանվել է «Ձագեձոր» հեռուստաընկերությունը. ՀՌՀՍեպտեմբերի 26-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը գումարել է իր հերթական նիստը։ Օրակարգային հարցերն էին՝ «Հիբրիդ փրոդաքշն էնդ դիսթրիբյուշն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված տեսալսողական ծրագրի ծանուցման վերաբերյալ: «Հաուզ նեթ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 42 վարչական վարույթի եզրափակիչ փուլ): ««Ձագեձոր» հեռուստաընկերություն» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական ակտի ընդունում (սեփական նախաձեռնությամբ հարուցված թիվ 43 վարչական վարույթի եզրափակիչ փուլ): «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2004 թվականի մայիսի 6-ի թիվ 8-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ։ Օրակարգը հաստատելուց հետո Հանձնաժողովը որոշեց բավարարել «Հիբրիդ փրոդաքշն էնդ դիսթրիբյուշն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված «Playboy TV Europe» տեսալսողական ծրագիրը։ Ուսումնասիրելով օրականգային երկրրորդ հարցը՝ Հանձնաժողովն արձանագրեց, որ «Հաուզ նեթ» ՍՊ ընկերության կողմից մի շարք տեսալսողական ծրագրեր վերահաղորդվել են առանց համապատասխան իրավական հիմքերի՝ պայմանագրերի, ինչը բավարար հիմք է հանդիսանում Հանձնաժողովի կողմից oրենքի դրույթներով սահմանված իրավախախտումը արձանագրելու և ցանցային օպերատորի նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու համար: Ցանցային օպերատորը տուգանվեց 65․572 ՀՀ դրամի չափով: Հանձնաժողովն իր վերահսկողական գործառույթներն իրականացնելիս հայտնաբերել է, որ ««Ձագեձոր» հեռուստաընկերություն» ՍՊ ընկերության «Սյունիք ՏՎ» տեսալսողական ծրագրում հեռարձակվել են ոչ սեփական տեսալսողական հաղորդումներ՝ ֆիլմեր, առանց ֆիլմերի նկատմամբ գույքային իրավունքները կրող անձի թույլտվության՝ հեռարձակման իրավունքը հավաստող փաստաթղթերի բացակայության պայմաններում։ Ինչպես նաև, hեռարձակողը տեսալսողական տեղեկատվությունը (ֆիլմերը) հեռարձակել է oրենքով սահմանված կարգի խախտմամբ՝ հեռարձակելով օտար լեզվով` առանց հայերեն ընկալման միջոցների ուղեկցության։ Հանձնաժողովն արձանագրում է, որ hեռարձակողը մեկ տարվա ընթացքում կրկնել է նույն խախտումները՝ տեսալսողական ծրագրերն առանց պայմանագրերի և օտար լեզվով հեռարձակում իրականացնելով, ինչը առաջացնում է տուգանքի նշանակում։ Վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում Հանձնաժողովը որոշեց ««Ձագեձոր» հեռուստաընկերություն» ՍՊ ընկերությանը տուգանել 712 910 ՀՀ դրամով։ Օրակարգային վերջին հարցը վերաբերվում էր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2004 թվականի մայիսի 6-ի «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 8-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) և Որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) մեջ փոփոխությունները և լրացումները կատարելուն։ Ուսումնասիրելով առաջարկվող փոփոխությունները և լրացումները՝ Հանձնաժողովը որոշեց հաստատել այն։Ավելին14:4529.09.25 -
ԻրավականՓաթեթներով թմրամիջոց տեղադրած երիտասարդը ձերբակալվել էՊարեկային ծառայութան Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները սեպտեմբերի 24-ին Վարդենիս քաղաքի Գայի փողոցում ձերբակալել և, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին են տեղափոխել Դարակերտ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ փաթեթներում մարիխուանա է։ Դրանք իրացնելու նպատակով ձեռք է բերել «տելեգրամի» միջոցով։ Պարզվել է նաև, որ սեպտեմբերի 23-ին ձերբակալվածը մայրաքաղաքի Ամիրյան փողոցում գտնվող շենքերից մեկի հարակից տարածքից իրացնելու նպատակով վերցրել է թմրամիջոցով 17 փաթեթ և արդեն իսկ Մարտունիում տեղադրել 10, Վարդենիսում՝ 5 փաթեթ։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։Ավելին14:3029.09.25 -
ԻրավականՍպանություն՝ շանը հայհոյելու պատճառով և դանակահարություն՝ կոմբինատում. կրիմինալ ՀայաստանՍպանություն՝ շանը հայհոյելու պատճառով և դանակահարություն՝ կոմբինատում. կրիմինալ ՀայաստանԱվելին14:2429.09.25 -
ՄիջազգայինՄեծ Բրիտանիան մտադիր է խստացնել միգրանտների համար մշտական բնակության հաստատման պայմաններըՇատ միգրանտներ ներկայում կարող են դիմել «անժամկետ մնալու թույլտվության» համար՝ Բրիտանիայում հինգ տարի ապրելուց հետո՝ կարգավիճակ, որը նրանց իրավունք է տալիս մշտական բնակություն հաստատել երկրում։Ավելին14:1529.09.25 -
ՀասարակականԱնհետ կորածների հարազատներից մեկի ինքնազգացողությունը վատացավ. ժամանել է շտապօգնության մեքենաՊաշտպանության նախարարության դիմաց շարունակվում է անհետ կորածների հարազատների բողոքի ակցիան։ Իրավիճակը մի պահ լարվել էր և հարազատների ու ռազմական ոստիկանության աշխատողների միջև քաշքշուկ էր սկսվել։ Քիչ առաջ անհետ կորածների հարազատներից Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը վատացել է, ՊՆ է ժամանել շտապօգնության մեքենա։Ավելին14:1029.09.25