Լրահոս

2025-09-29
  • Img default alt hy
    Հասարակական
    Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
    Սեպտեմբերի 29-ին, ժամը 07։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի տներից մեկի խոհանոցում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան ամառային խոհանոցում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։40-ին, մարվել՝ 07։50-ին։ Այրվել են խոհանոցի տանիքը (մոտ 20 քմ) և կենցաղային իրեր։ Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։
    14:00
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կապարակնքված լցակայանը շարունակում է գործել Վաղարշապատ համայնքի նախկին և ներկա ղեկավարների հովանավորությամբ. «Հետք»
    Լցակայանը մինչ օրս ինքնակամ շինություն է համարվում և շարունակում է գործել անգամ այն ժամանակ, երբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության (ՔՏՀԱ) տեսչական մարմնի պահանջով այն կապարակնքել է այս տարվա մարտ ամսին։ Մինչդեռ  Վաղարշապատի համայնքապետարանը մեզ հավաստիացնում է, որ տնտեսվարողը լցասյունակներն ապամոնտաժել է իրենց պահանջով։
    13:45
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    2 զոհ, 17 անհետ կորած․ Վիետնամում թայֆունի հետևանքով վնասվել է 245 տուն
    Կառավարության աղետների կառավարման գործակալության տվյալներով՝ քաղաքացիներից մեկը զոհվել է հեղեղումների պատճառով, իսկ մյուսի վրա ծառ է ընկել։ 
    13:30
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախում՝ անհետ կորածների ծնողների և ոստիկանների միջև
    Այս պահին պաշտպանության նախարարության շենքի մուտքի մոտ իրավիճակը շարունակում է լարված մնալ։ 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների ծնողները ուժով փակել են ՊՆ–ի դռները և թույլ չեն տալիս, որ որեւէ մեկը դուրս գա շենքից։ Ոստիկանության ուժեր են կենտրոնացել ՊՆ շենքի մոտ։ «Մեկդ ինձ կպավ, չգիտեմ՝ ինչ կանեմ»,–ասաց ծնողներից մեկըն։ Ոստիկանները փորձեցին ազատել ՊՆ-ի մուտքի հատվածը, քաշքշուկ սկսվեց նրանց և ծնողների միջև։
    13:25
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    29-ամյա քաղաքացու առևանգման դեպքը բացահայտվել է
    Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ սեպտեմբերի 18-ին Բյուրեղավանի բնակիչ 28-ամյա երիտասարդը մեկ այլ անձի հետ իր «ԲՄՎ» մակնիշի մեքենայով 29-ամյա համաքաղաքացուն բռնի տեղափոխել են Նոր Գեղի գյուղի «Խնձորի այգիներ» կոչվող հատվածում գտնվող կիսակառույց շինություն, որտեղ նրանց է միացել նաև Նոր Գեղիի բնակիչ 30-ամյա երիտասարդը: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Վիճաբանության ժամանակ վերջինս փորձել է խեղդել 29-ամյա երիտասարդին, ով, սակայն, դանակով հարվածելով նրա ոտքին՝ փորձել է փախչել, ինչը չի հաջողվել: Այդ ընթացքում 30-ամյա երիտասարդն ատրճանակից կրակոց է արձակել: Միջադեպի ընթացքում նրանց են միացել նաև մի խումբ այլ անձինք: Այնուհետև շինություն են տարվել 29-ամյա երիտասարդի երկու ընկերները, որոնք նույնպես ծեծի են ենթարկվել: Նրանց, իրենց կամքին հակառակ, կիսակառույց շինությունում պահել են մի քանի ժամ, ապա վերցրել են բջջային հեռախոսները և բաց թողել՝ յուրաքանչյուրից պահանջելով տասնհինգ հազար դոլար։ Նախաձեռնվել է քրեական վարույթ: Բյուրեղավան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա և 28-ամյա, Նոր Գեղիի բնակիչ՝ 30-ամյա երկու երիտասարդները ձերբակալվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմին։ Կատարվում է նախաքննություն:
    13:15
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լարված իրավիճակ՝ ՊՆ-ի մոտ
    Վարչական շենքի մոտ հավաքված անհետ կորածների ծնողներին հայտնեցին, որ ԳՇ պետի, Կամո Վարդանյանի փոխարեն ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը կընդունի 3 ծնողի` հավաքված 30-ի փոխարեն։
    13:10
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Շվեդիան Ուկրաինային 122 մլն դոլար կհատկացնի
    Նոր աջակցության փաթեթը «ուղղված կլինի Ուկրաինայի ամենահրատապ կարիքների բավարարմանը»։ Դրանք ներառում են «էներգամատակարարում, բնակարանային ապահովում, առողջապահություն, ականազերծում, փախստականներին օգնություն և անկախ լրատվամիջոցներ»։ Հատկացված միջոցներից 145 միլիոն կրոն (15.44 միլիոն դոլար) նախատեսված է մարդասիրական օգնության համար։
    13:05
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտահանման ոլորտում պատկերը մտահոգիչ է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
    - Տնտեսական ակտիվության աճը վերջին ամիսներին պահպանվում է բարձր մակարդակում։ Օգոստոսին ՏԱՑ-ը կազմել է 7.5%, իսկ հունվար-օգոստոս ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 7.1%։ Բարձր աճերի պահպանումը հիմնականում պայմանավորված է նախորդ տարվա բարձր բազայի աստիճանաբար չեզոքացմամբ, որի արդյունքում նկատվում է արդյունաբերության ոլորտի որոշակի վերականգնում։ Բացի այդ, բարձր աճի տեմպեր են գրանցվում նաև շինարարության ոլորտում՝ ինչը ևս դրականորեն է նպաստում բարձր աճերի ձևավորմանը։ Այնուամենայնիվ, խոսքը ՏԱՑ-ի բարձր լինելու մասին է, մինչդեռ ՀՆԱ-ի իրական աճը, որը տնտեսական աճը բնութագրող հիմնական ցուցանիշն է, համաձայն հունվար-հունիս ամիսների տվյալների` շուրջ 1 տոկոսային կետով ավելի ցածր է։
    13:00
    29.09.25
    Ավելին
  • Իրավական
    Երկու ձերբակալված կա Փարաքարի համայնքապետի և ոստիկանի սպանության գործով
    Փարաքարի համայնքապետի սպանության գործով երկրորդ ձերբակալվածի մասին է հայտնել Ներքին գործերի նախարարությունը: Կիրակի ձերբակալվել է 20-ամյա Գևորգ Հարությունյանը: Դատարանը նրան կալանավորել է: Մերձավանում տեղի ունեցած սպանության համար առաջինը կալանավորվել էր Նարեկ Օհանյանը:
    12:54
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ում չորս մարդ է զոհվել մորմոնների եկեղեցում տեղի ունեցած հրաձգությունից հետո
    Ավելի վաղ հաղորդվել էր երկու զոհվածների մասին։ «Մենք ևս երկու մարմին ենք գտել եկեղեցում, այդպիսով զոհերի թիվն այժմ հասել է չորսի», - ասել է նա մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է  ամերիկյան հեռուստաալիքներով։ 
    12:47
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Քիչ մնաց՝ քաղաքն ու քաղաքացիները շուտով կազատվեն ՔՊ-ի ճիրաններից. Գևորգ Ստեփանյան
    Ոչ բարեփոխված տրանսպորտը թանկացնելով խոստանում էին բարեփոխումների շարք։
    12:37
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 12։30 Նոր սպանություններ՝ Հայաստանում և նոր ձերբակալված՝ Փարաքարի գործով. մանրամասներ
    Հայլուր 12։30 Նոր սպանություններ՝ Հայաստանում և նոր ձերբակալված՝ Փարաքարի գործով. մանրամասներ
    12:30
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու
    Գազամատակարարումը կդադարեցվի գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
    12:20
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում «Nissan»-ը բախվել է ծառին. վարորդի ամուսինն ու 7-ամյա երեխան տեղափnխվել են hիվանդանnց
    Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 21:15-ի սահմաններում Գայի պողոտա-Մոլդովական փողոցի խաչմերուկի հատվածում Երևանի բնակիչ 41-ամյա Գ. Աղայանը իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին: Վթարի հետևանքով ուղևորներից Երևանի բնակիչ 47-ամյա Գ. Հարությունյանը մարմնական վնասվածքներով տղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ 7-ամյա Է. Հ.-ն՝ «Ուիգմոր» բժշկական կենտրոն: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները ընտանիքի անդամներ են:
    12:15
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Անհետ կորածների ծնողների բողոքի ակցիան` ՊՆ-ի մոտ
    Այս պահին 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց։ Ծնողները նախարարությունից հստակ պատասխանի են սպասում:
    12:08
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Մերձավանի կրակոցներից վիրավորում ստացած Արծրուն Գալստյանի առողջական վիճակը բավարար է գնահատվում․ News.am
    Ավելի վաղ հայտնել էինք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
    12:02
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՊՆ պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
    ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացված նյութերի հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ավտոմոբիլային և ՀՀՍ ծառայությունների պետի պաշտոնը զբաղեցրած անձը, ծառայողական լիազորություններն օգտագործելով, վաշտի հրամանատարի և մի շարք այլ անձանց օժանդակությամբ, 2024 թվականի հունվարից 2025 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու միջոցով հափշտակել է փաստացի իր տնօրինմանը հանձնված 1130 լիտր բենզինային վառելիքի կտրոնները: Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: «Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված ժամանակահատվածում կայազորային տարբեր հոսպիտալներ գործուղումների տեղափոխվող բուժանձնակազմին ծառայողական ավտոմեքենաներ հատկացնելու փոխարեն հիշյալ պաշտոնատար անձը, չմերժելով որոշ գործուղումների անձնական ավտոմեքենաներով մեկնելու վերաբերյալ բժիշկների խնդրանքը, իր ենթակայության ներքո գտնվող ծառայողներին հանձնարարել է բենզինային վառելիքի կտրոններ ստանալու և իրեն փոխանցելու նպատակով կազմել համապատասխան ուղեգրեր: Նշված հանձնարարությունը կատարելու համար վաշտի հրամանատարը կազմել է կայազորային տարբեր հոսպիտալներ մեկնելու վերաբերյալ ուղեգրեր և դրանք փոխանցել վարորդներին, ովքեր փաստացի չիրականացված երթուղիների և այլ տվյալների վերաբերյալ դրանցում մտցրել են կեղծ տեղեկություններ, այնուհետև նույն ուղեգրերի հիման վրա ստացված բենզինային և դիզելային վառելիքի կտրոնները փոխանցել ՊՆ պաշտոնյային ու վաշտի հրամանատարին: Արդյունքում՝ 2024 թվականի հունվարից 2025 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում կազմված կեղծ ուղեգրերի հիման վրա ստացված ընդհանուր 1720 լիտր բենզինային և դիզելային վառելիքի կտրոնները փոխանցվել են ՊՆ պաշտոնյային, ով 590 լիտրը հատկացրել է անձնական ավտոմեքենաներով գործուղումների մեկնող բժիշկներին, իսկ հափշտակված 1130 լիտր բենզինային և դիզելային վառելիքի կտրոնները տնօրինել է անձամբ՝ պետությանը պատճառելով 514.550 ՀՀ դրամի վնաս: Հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրեսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և 445-րդ հոդվածի 2-րդ մասով: Մեղադրանքներ են ներկայացվել նաև նրան օժանդակած և պաշտոնեական կեղծիք կատարած վաշտի հրամանատարին ու վարորդներից մեկին: Պետությանը պատճառված վնասը նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    11:52
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոլդովայի նախագահի թիմը հաղթել է խորհրդարանական ընտրություններում
    Այդ մասին փաստում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալները՝ քվեների 100%-ի հաշվարկից հետո, նրա ղեկավարած ուժը հավաքել է 44,13%։
    11:48
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միջազգային հարաբերությունները հենց ուժի մասին են․ Արա Պողոսյան
    «Միջազգային հարաբերությունները հենց ուժի մասին են։ Օրինակն այն է, որ Ալիևը աշխարհի «թիվ մեկ ամբիոնից» իր նարատիվներն է առաջ տանում, շարունակելով Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը, շարունակելով ապագայում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված քաղաքականության միջազգային` վերբալ և վիզուալ լեգիտիմացման գործընթացը։ Իսկ Փաշինյանը նույն ամբիոնից բողոքում է, թե բա TRIPP-ի մեջ «զանգեզուրյան միջանցք» հասկացություն գոյություն չունի։ Ու մի բան էլ բողոքել, թե բա Վաշինգթոնում խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո էլ Ալիևը չի փոխել իր խոսույթը։ Ուղղակի սրան պետք է բացատրել, որ էդպես էլ լինելու է ապագայում, քանի դեռ իր ու իր թիմի նման դառմայեդներն են բազմած Հայաստանի Կառավարության աթոռների»։
    11:45
    29.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    20 հոգանոց արշավախումբը մոլորվել է Թեղուտ գյուղի անտառում
    Սեպտեմբերի 28-ին, ժամը 20։47-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիմաց լեռից իջնելիս՝ Թեղուտ գյուղի անտառում, 20 հոգանոց արշավախումբ է մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
    11:30
    29.09.25
    Ավելին