Լրահոս
2025-09-21
-
ՀասարակականՀրդեհ՝ Բժշկական համալսարանի լաբորատորիայում․ մեկ անձ հոսպիտալացվել էԻնչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։Ավելին21:3021.09.25 -
Հասարակական18-ամյա ժամկետային զինծառայողը «Toyota»-ով բшխվել է կայանված բեռնատարին․ կան տուժածներԱյսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Կապան քաղաքի Արամ Մանուկյան փողոցում Սյունիքի մարզի բնակիչ 18-ամյա Միրիկ Մ․-ն իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված «Shacman» մակնիշի բեռնատարին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Վթարի հետևանքով Միրիկ Մ․-ն և ուղևոր, Սյունիքի մարզի բնակիչ 18-ամյա Աշոտ Մ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է կայանված բեռնատարի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։ Ըստ տեղեկությունների՝ «Toyota»-ի վարորդ Միրիկ Մ․-ն ժամկետային զինծառայող է, իսկ վիրավոր Աշոտ Մ․-ն՝ պայմանագրային զինծառայող։Ավելին21:0021.09.25 -
ՍպորտԸմբշամարտիկ Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունումԸմբշամարտիկ Սլավիկ Գալստյանը (67 կգ) նվաճեց բրոնզե մեդալ։ Հայ ըմբիշը հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 15-5 հաշվով հաղթեց ղրղզ ըմբիշ Ռազակ Բեյշեկեևին։ Սա Գալստյանի երկրորդ բրոնզե մեդալն է աշխարհի առաջնությունում։Ավելին20:5021.09.25 -
ՀասարակականԱհազանգ է ստացվել, որ «Ծաղկեվանք» եկեղեցու մոտակայքում քաղաքացին բարձրացել է քարափի վրա և չի կարողանում իջնելԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։Ավելին20:3021.09.25 -
ՄիջազգայինԿանադան, Միացյալ Թագավորությունը և Ավստրալիան ճանաչեցին Պաղեստին պետությունըՊաղեստինը ճանաչելու մտադրության մասին հայտարարել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը:Ավելին20:1521.09.25 -
ՍպորտԸմբշամարտիկ Սլավիկ Գալստյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համարԽորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում և կպայքարը բրոնզե մեդալի համար: 67 կգ քաշային կարգի սփոփիչ գոտեմարտում Սլավիկ Գալստյանը մրցեց Ավստրալիան ներկայացնող ճապոնացի Ցուշիկա Շիմոյամադայի հետ եւ ծանր գոտեմարտում հաղթեց 6:4 հաշվով: Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալը կվիճարկի Ղրղզստանի ներկայացուցիչ, Ասիայի փոխչեմպիոն Ռազակ Բիշեկեևի հետ: Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը մեկ ոսկե և մեկ բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում: Աշխարհի չեմպիոնի տիտղոս է նվաճել Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ): Բրոնզե մեդալակիր է դարձել Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը (63 կգ):Ավելին20:0521.09.25 -
ՔաղաքականԻտալիայի Բարիի քաղաքապետարանում բարձրացվել է Հայաստանի դրոշըԱրարողությունը կազմակերպվեց և ղեկավարվեց Բարիում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության կողմից։ Մասնակցել են Դարիո Ռուբեն Թիմուրյանը, Կառլո Կոպպոլան, Սիրանուշ Քվարանտան և Տիտո Քվարանտան։ Նախաձեռնությունը հնարավոր դարձավ պատվավոր հյուպատոսության կողմից վերջին օրերին ներկայացված հայցի շնորհիվ, որը անմիջապես ընդունվեց Բարի քաղաքապետի և քաղաքային վարչակազմի կողմից։Ավելին20:0021.09.25 -
ՀասարակականԵրևանում թшլшնել են բժշկի ավտոմեքենանՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնից սեպտեմբերի 12-ին Բագրևանդի փողոցում տեղի ունեցած գողության փաստով, հայտնում է Shamshyan.com-ը։ Այդ օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում, Բագրևանդ փողոցի 4/3 շենքի բնակիչ Ավագ Ավագյանը, ով մասնագիտությամբ բժիշկ է, աշխատանքի գնալիս նկատում է, իրեն պատկանող, բակում կայանված «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան թալանել են: Դեպքի վայր են ժամանում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական ոստիկանները: Պարզվում է, որ անձը կամ անձինք գիշերը թալանել են ավտոմեքենան՝ տանելով առջևի հատվածի լուսարձակները, շիթը և մի քանի դետալներ՝ այդ կերպ տուժողին պատճառելով մոտ 2 միլիոն դրամի վնաս:Ավելին19:3021.09.25 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱյս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից։Ավելին19:0021.09.25 -
Հասարակական«Opel Zafira»-ն բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա երկաթբետոնե արգելապատնեշներին․ կա վիրավորՍեպտեմբերի 19-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Բագրատաշեն-Վանաձոր ավտոճանապարհին՝ Այրում քաղաքի վարչական տարածքում, Երևանի բնակիչ 61-ամյա Արտաշես Կարապետյանը իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, ապա երկաթբետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Նոյեմբերյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել ապա տեղափոխել «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին18:3021.09.25 -
ՔաղաքականԱնկախության տոնի կապակցությամբ Վարշավայի Սիլեզյան-Դանբրովսկի կամուրջն այսօր կլուսավորվի ՀՀ դրոշի գույներովՀայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Վարշավայի Սիլեզյան -Դանբրովսկի (Śląsko-Dąbrowski) կամուրջը ժամը 19:00-ից կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։ Այդ մասին հայտնում են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից։Ավելին18:0021.09.25 -
ՔաղաքականԿեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը. Ֆրանսիայի դեսպանի ուղերձըՀայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում գրառում է արել ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ, որում նշված է. «Շնորհավոր Անկախության տոնը: Կեցցե ազատ, ինքնիշխան և ժողովրդավար Հայաստանը։ Եկեք հիշենք բոլոր նրանց, ում զոհողությունների շնորհիվ դա հնարավոր դարձավ»։Ավելին17:4021.09.25 -
ՀասարակականԱմենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կատարվեց Հանրապետական մաղթանքՍեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով, հավարտ Սուրբ Պատարագի Միածնաէջ Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հանրապետական մաղթանք։ Հոգևորականաց դասն ու ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք բարձրացրին առ Աստված Հայաստանի Հանրապետության անսասանության և հայ ժողովրդի խաղաղ, ապահով ու անվտանգ կյանքի համար։Ավելին17:3021.09.25 -
ՍպորտՀայ բռնցքամարտիկները 1 ոսկի և 2 արծաթ են նվաճել միջազգային մրցաշարումՀայ բռնցքամարտիկները 1 ոսկի և 2 արծաթ են նվաճել Կասպիսկում ընթացող Մուհամեդ Ումախանովի անվան միջազգային մրցաշարում։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան: Մեր մինչև 23 տարեկանների հավաքականից ոսկե մեդալակիր է դարձել 71 կգ Հարություն Հակոբկոխյանը, որը եզրափակիչում հաղթել է ռուս Աբդուլա Չերգեսովին։ 63.5 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 75 կգ Մարատ Միքայելյանը դարձել են արծաթե մեդալակիր։Ավելին17:0021.09.25 -
ՔաղաքականԹեհրանի Ազատության աշտարակը կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներովՀայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ սեպտեմբերի 21-ի ժամը 20:00-ից Թեհրանի Ազատության աշտարակը (Borj-e Azadi) կլուսավորվի Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով։Ավելին16:3021.09.25 -
ՔաղաքականՈւժեղ պետություն կառուցելու ամենամեծ նախապայմանը խաղաղությունն է. Վահագն Խաչատուրյանի ուղերձըԱնկախության օրը ոչ միայն պատմական հիշողության պահ է, այլև ապագայի ճանապարհի ելակետ։ 34 տարի առաջ մեր ժողովուրդը կայացրեց վճռական ընտրություն՝ վերագտնելու և վերահաստատելու իր պետականությունը։ Այս մասին ասված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձում՝ ՀՀ անկախության 34-րդ տարեդարձի առիթով։ Ուղերձում նշված է. «Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի անկախության 34-ամյակի կապակցությամբ: Անկախության օրը ոչ միայն պատմական հիշողության պահ է, այլև ապագայի ճանապարհի ելակետ։ 34 տարի առաջ մեր ժողովուրդը կայացրեց վճռական ընտրություն՝ վերագտնելու և վերահաստատելու իր պետականությունը։ Այդ ընտրությունը մեզ պարտավորեցրեց անցնել բարդ ու փորձություններով լի ուղի և դիմակայել պատերազմներին, կորուստներին ու դժվարին մարտահրավերներին։ Բայց նաև այդ ճանապարհը մեզ սովորեցրեց, որ անկախությունն ինքնին արժեք չէ, եթե այն չի ծառայում մեր ժողովրդի անվտանգությանը, բարեկեցությանը և խաղաղությանը։ Այսօր մեր պետության առջև ծառացած ամենամեծ ու հրատապ խնդիրը խաղաղությունն է։ Խաղաղություն ոչ թե որպես կարճատև դադար կամ որպես փխրուն համաձայնություն, այլ որպես կայուն ու ամուր հիմք՝ Հայաստանի ապագան կառուցելու համար։ Մենք գիտակցում ենք, որ խաղաղությունը միայն արտաքին պայմանավորվածություն չէ․ այն ներքին համոզմունք է, համախմբման և համազգային ուժի արդյունք։ Այս օրերին մենք քայլեր ենք ձեռնարկում համապարփակ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Դա բարդ ու պատասխանատու գործընթաց է, որը պահանջում է համբերություն, կամք և անկեղծություն։ Տարածաշրջանում խաղաղության հաստատումը կնշանակի նոր որակի հարաբերություններ հարևանների հետ, բարիդրացիական ապրելու հնարավորություն, բաց սահմաններ և նոր հեռանկարներ։ Գիտակցում ենք, որ սա հեշտ ճանապարհ չէ, բայց դա միակ ճանապարհն է, որը կարող է ապահովել մեր երկրի զարգացումը և քաղաքացիների բարեկեցիկ ու արժանապատիվ կյանքը։ Սիրելի հայրենակիցներ, Անկախությունը շարժում է, շարունակվող ընթացք։ Այն չի ավարտվում որևէ տարեթվով կամ խորհրդանշական տարեդարձով։ Անկախությունն ամեն օր նորոգվող պատասխանատվություն է՝ մեր պետության հանդեպ, մեր հարևանների հանդեպ, մեր սերունդների հանդեպ։ Այն ապրելակերպ է, որը պետք է կյանքի կոչենք հետևողականորեն՝ մեր աշխատանքով, մեր գիտակցությամբ ու մեր միասնականությամբ։ Այսօր մենք գիտենք, որ ուժեղ պետություն կառուցելու ամենամեծ նախապայմանը խաղաղությունն է։ Խաղաղություն, որ թույլ կտա բացել նոր հնարավորություններ տնտեսության, կրթության, մշակույթի, գիտության համար, որ կապահովի մեր քաղաքացիների վստահությունը վաղվա օրվա հանդեպ, որը կդարձնի անկախությունը ոչ թե նվաճում, այլ մեր երկրի, մեր հասարակության ամենօրյա իրականություն։ Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի առթիվ։ Թող անկախությունը շարունակի լինել մեր ժողովրդի միասնության և խաղաղ ապագայի ամուր հիմքը:Ավելին16:0021.09.25 -
ՔաղաքականԱյսօր հայ ժողովուրդն ավելի ուժգին է զգում անկախության կորստի վտանգը. Արթուր Խաչատրյան․ ABC MediaՊատգամավորն ընդգծել է, որ իշխանությունների գործողությունները անկախ պետությունը տանում են խամաճիկային կառույցի՝ վասալ միավորման մոտեցման: Նա հավելել է, որ իր և խմբակցության համար առաջնային է շարունակել պայքարն ընդդեմ գործող իշխանությունների՝ թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային ճնշումների միջոցով:Ավելին15:4021.09.25 -
ՔաղաքականՄեր Հանրապետությունը և ժողովուրդը, դժվարությունների միջոցով, բայց վճռականությամբ, ունեն ամուր հիմք․ Միրզոյանի ուղերձըԱյս տեսլականը մեր արտաքին քաղաքականության և մեր քաղաքացիների համար խաղաղ միջավայրը շարունակաբար բարելավելու ու գործընկերություններն ամրապնդելու ջանքերի հիմքում է:Ավելին15:2021.09.25 -
ՔաղաքականԻրական Հայաստանում չի կարող փակվել Արցախի էջը. Իշխան ՍաղաթելյանԻրական Հայաստանում չի կարող փակվել Արցախի էջը. Իշխան ՍաղաթելյանԱվելին15:1521.09.25 -
ՔաղաքականՄեր ժողովուրդների միջև ամուր կապերն ու համատեղ արժեքները շարունակում են մնալ մեր երկու երկրների միջև կայուն բարեկամության հիմքը. ԹրամփԱմերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ՝ նշելով. «Մենք ակնկալում ենք բացահայտել Հայաստանը որպես «Խաղաղության խաչմերուկ» ներկայացնելու Ձեր գեղեցիկ տեսլականի, ինչպես նաև Հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու (TRIPP) ամբողջ ներուժը. դրանք երկուսն էլ կխորհրդանշեն մեր փոխադարձ հանձնառությունը և կստեղծեն իրական տնտեսական առավելություններ։»։Ավելին15:0721.09.25