Լրահոս
2025-09-22
-
ՀայլուրՀայլուր 12։30 Թուրք պաշտոնյաներ են Երևան եկել. ՀՀ-ն ՆԱՏՕ-ի հետ է որոշում իր տեղը՝ փոփոխվող աշխարհումՀայլուր 12։30 Թուրք պաշտոնյաներ են Երևան եկել. ՀՀ-ն ՆԱՏՕ-ի հետ է որոշում իր տեղը՝ փոփոխվող աշխարհումԱվելին12:3022.09.25 -
ՀասարակականԴիլիջանի թունելը կփակվի երթևեկության համարԳծանշման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 22-ին, 23-ին և 24-ին՝ ժամը 21.00-ից մինչև առավոտյան 06.00, Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։Ավելին12:2222.09.25 -
ՀասարակականԿասեցվել է կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի արտադրությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Բիալկա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, ք․ Աբովյան), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:Ավելին12:1522.09.25 -
ՀասարակականՎթարային ջրանջատում՝ Մասիս քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, սեպտեմբերի 22-ին ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Մասիս քաղաքի ջրամատակարարումը:Ավելին12:0022.09.25 -
ՔաղաքականՀՀ ՊՆ-ն մշտական հիմունքներով մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, օժանդակություն է ցուցաբերում նաև Հունաստանը. ՊապիկյանՀՀ ՊՆ-ն մշտական հիմունքներով մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, մի շարք ուղղություններով համակարգված օժանդակություն է ցուցաբերում նաև Հունաստանը, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ժամանակ ասել է նախարար Սուրեն Պապիկյանը:Ավելին11:4922.09.25 -
ՀասարակականՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն ԵրևանումՆԳ նախարարի հրամանով՝ շրջիկ սպասարկման գրասենյակները տեղահանված անձանցից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումներ կընդունեն նաև Երևանում։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։Ավելին11:3422.09.25 -
ՀասարակականՍևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «Toyota Camry»-ն և «Լադա»-ն․ կան վիրավորներԱյսօր՝ սեպտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։35-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 59 կմ հատվածում բախվել են «Toyota Camry» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին11:0722.09.25 -
ՏնտեսականՊԵԿ-ը տարեկան հարյուրավոր միլիոն դրամների վնաս է հասցնում մեր տնտեսությանը. Վահրամ ՄիրաքյանՊԵԿ-ը տարեկան հարյուրավոր միլիոն դրամների վնաս է հասցնում մեր տնտեսությանը։ Խոսքը բիզնեսի նկատմամբ ՊԵԿ-ի որդեգրած ահաբեկչական ստուգումների ռազմավարության մասին չէ, որտեղ վնասը հաճախ անուղղակի է, այլ շատ ուղղակի ու կոնկրետ։ Ես կասեի՝ չափելի վնասի մասին է, որը ՊԵԿ-ը հասցնում է մեր տնտեսությանը իր «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի»՝ e-Invoicing-ի միջոցով։ Այս մասին գրել է «Մանթաշյանց» գործարարների միության համահիմնադիր և նախագահ Վահրամ Միրաքյանը:Ավելին10:4922.09.25 -
ՀասարակականԱվտոմեքենան բախվել է էլեկտրասյանը․ վարորդն արգելափակվել է ներսումՍեպտեմբերի 21-ին, ժամը 13։37-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Շիրակ» օդանավակայանի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է սյանը․ նկատվում է ծուխ:Ավելին10:3522.09.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին10:1722.09.25 -
ՀասարակականՊՆ «Թեժ գիծ»-ը սեպտեմբերի 22-23-ը չի աշխատիՊՆ «Թեժ գիծ»-ը սեպտեմբերի 22-23-ը չի աշխատիԱվելին10:0322.09.25 -
ՏարածաշրջանԹուրքիայում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիայի Բալըքեսիր նահանգում 4.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Թուրքիայի աղետների կառավարման վարչությունը (AFAD), փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։Ավելին09:4522.09.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 22-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 23-ը ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի փողոցի թիվ 10, 12, 14, 16, 18 բազմաբնակարան շենքերի, Գոգոլի փողոցի թիվ 1-ից մինչև 24 հասցեների առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 22-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 23-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սեբաստիա փողոցի թիվ 78, 80, 82, 84, 86, 88, Միքայելյան փողոցի թիվ 1, 3, Ծերենցի փողոցի թիվ 3, 5, 7, 7ա, Մանուկյան փողոցի թիվ 2, 4, 6, 8 բազմաբնակարան շենքերի, Ծերենցի, Մանուկյան, Մամիկոնյան փողոցների, Ջիվանու փողոցի 1-ին նրբանցնքի առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Ձմռան նախապատրաստական, պլանային պրոֆիլակտիկ և նորոգմանն աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 09:30-ից մինչև սեպտեմբերի 25-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 1-ին զանգվածի, Նորքի 2-րդ զանգվածի (բացառությամբ Մոլդովական փողոցի թիվ 32/2, 32/4 բազմաբնակարան շենքերի և առանձնատների), Նորքի 3-րդ և 4-րդ զանգվածների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան, Բագրատունյաց փողոցներով և Բագրատունյաց 2-րդ նրբանցքով պարփակված թաղամասի տարբեր նշանակության հանրային ձեռնարկությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ (Գորիսի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) իրականացնելու նպատակով` սեպտեմբերի 25-ին ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի, Քարահունջ, Վերիշեն, Ակներ, Խոտ, Շինուհայր բնակավայրերի գազասպառողների, «Զաքի» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «ՍԱԼ ՔԱՐ ԳԱԶ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի, «Բեստ Ռոուդ» ՍՊԸ-ի (ասֆալտի գործարան), «Էլոլա» ՓԲԸ-ի (կաթնամթերքի արտադրություն), «ՄԱՏ» ՍՊԸ-ի (հացամթերքի արտադրություն), նշված բնակավայրերում գործող այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 26-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Արջուտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 26-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Դարակերտ բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:Ավելին09:3022.09.25
2025-09-21
-
Զինված ուժերԱնկախության տոնի կապակցությամբ ՀՀ ԶՈՒ նվագախմբերը քայլերթ են իրականացրել Երևանի փողոցներովԱնկախության տոնի կապակցությամբ ՀՀ ԶՈՒ նվագախմբերի քայլերթը Երևանի կենտրոնական փողոցներով, պատվո պահակային վաշտի դեֆիլեն և ուղղաթիռի անցումը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։Ավելին23:5721.09.25 -
Արտաքին քաղաքականությունԳնահատում եմ մեր երկարամյա բարեկամությունն ու սերտ համագործակցությունը․ Հնդկաստանի ԱԳ նախարարՀնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ շնորհավորելով Հայաստանի Հանրապետության Անկախության օրը: «Ջերմորեն ողջունում եմ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, Կառավարությանը և Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Գնահատում եմ մեր երկարամյա բարեկամությունն ու սերտ համագործակցությունը»,- նշել է նա։Ավելին23:3021.09.25 -
ՀասարակականԱճառյան փողոցում բեռնատար «Ford»-ը բախվել է կայանված «Mitsubishi»-ին և «Opel»-ին․ կա վիրավորՍեպտեմբերի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։40-ի սահմաններում Աճառյան փողոցում «Ford» մակնիշի բեռնատարը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Mitsubishi» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների, ինչի հետևանքով «Ford»-ի և «Mitsubishi»-ի դիմացի անվահեծանները կոտրվել են։Ավելին23:0021.09.25 -
ՀասարակականԱնկախության տոնին նվիրված լուսային միջոցառում` Երևանի Ազատության հրապարակումԱնկախության տոնին նվիրված լուսային միջոցառում` Երևանի Ազատության հրապարակում։Ավելին22:3021.09.25 -
ՀասարակականԵրևանի կենտրոնում 5 ամիս առաջ հրազենային վնասվածք ստացած օտարերկրացին օրերս մահացել էՎերջինը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց և առաջին իսկ օրվանից գտնվում էր կոմայի մեջ։Ավելին22:1021.09.25 -
ՀասարակականԳարշահոտություն ու հակասանիտարական վիճակ՝ ԵրևանումՏևական ժամանակ է՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի 2-րդ նրբանցքում դիտահորից դուրս եկող կեղտաջուրը ողողել է մոտ 2 կմ-անոց ճանապարհահատված՝ հասնելով մարդկանց տներ:Ավելին22:0021.09.25 -
ՀայաստանԱրարատահայաց ՀՀ-ն ստեղծվել է հայոց դարավոր երազանքի շուրջ և համայն հայության համախմբման արդյունքում․ «Հայոց Տուն»Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով ուղերձ․ Սիրելի հայրենակից, Արարատահայաց Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է հայոց դարավոր երազանքի շուրջ և համայն հայության համախմբման արդյունքում։ Այն իրողություն է, երիտասարդ պետականություն՝ մեծ ձգտումներով, արդեն գրանցած հաջողություններով, որոնք, սակայն, մթագնվում են նաև կորուստներով։ Մենք՝ մտավորականության ներկայացուցիչներս, չենք կարող լռության մատնել՝ հայության մի հատվածի հայրենազրկումը, դրան հանգեցրած գործողությունները և առաջացած անջրպետը՝ պետական մարմինների, պետության գաղափարի և հասարակության միջև։ Այս ամենը, որ ներքին և արտաքին նոր, ավելի ուժգին մարտահրավերներ է ստեղծել, մեզ համար մտահոգություն առաջացնող է։ Հայը մշտապես պետականաստեղծ է եղել։ Եվ հենց այսօր է, որ մենք պետք է դա ոչ միայն հիշենք, այլև դրան առավել կարևորություն հաղորդենք։ Մեր պետականությունը բոլորիս կարիքն ունի՝ որպես հայության դարավոր իրականացած երազանքի դրսևորում։ Մեր ազգի ու պետության վերքերը բուժելու, Անկախության օրն իսկապես անկախ ու լիաթոք նշելու համար, մեզ նախ և առաջ անհրաժեշտ է հիշել, որ պետությունը յուրաքանչյուրս ենք, և մենք պետք է որոշենք ու մեր գործողություններով ապացուցենք, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի Հանրապետությունը։ Միայն ու միայն մեր անմիջական մասնակցությունն է, մեր հավաքական կամքի դրսևորումը, որ թույլ կտա, ուժ կտա հաղթահարել օրեցօր ահագնացող ներքին ու արտաքին մարտահրավերները։ Ու այդ դեպքում, երբ մենք պետության համար կստանձնենք պատասխանատվություն, Անկախության օր կլինի տարվա յուրաքանչյուր օրը։ Թող լինի այդպես։Ավելին21:4221.09.25