Լրահոս

2025-09-17
2025-09-16
  • Img default alt hy
    Միջազգային
    Գուտերեշն իր միջնորդությունն է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի հարցում
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր միջնորդական ծառայություններն է առաջարկել Իրանի միջուկային ծրագրի բոլոր կողմերին՝ Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերականգնումից խուսափելու համար։
    23:57
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանում 23-ամյա վարորդը «KIA»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում
    Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում Երևանի բնակիչ 23-ամյա Սարգիս Հ․-ն իր վարած «KIA» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում։  Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վարորդին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
    23:45
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ահազանգ. Մեղրիում մեղուներն անհասկանալի վարքագիծ են դրսևորում
    Հորդորում ենք համայնքի բնակիչներին ցուցաբերել զգոնություն և զերծ մնալ անհարկի անհանգստությունից։ Խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են, և սպասում ենք համապատասխան արձագանքի»,- ասված է հաղորդագրությունում։
    23:30
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են Հակոբ Կարապետյանի նկատմամբ բռնությունը և պահանջում արդար քննություն
    Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ իրականացված բռնությունը և իրավապահ մարմիններին պահանջում ամենայն պատասխանատվությամբ և խորությամբ քննել այս գործը։ «Սեպտեմբերի 12-ին, երեկոյան ժամը 21-ի սահմաններում դեռևս անհայտ անձի կողմից ֆիզիկական բռնության է ենթարկվել լրագրող, Երևանի մամուլի ակումբի փորձագետ Հակոբ Կարապետյանը։ Հարձակվողը դիմակավորված է եղել, դարանակալել է լրագրողին, և երբ վերջինս դուրս է եկել աշխատավայրից, հարձակվել է նրա վրա, բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին ու դեմքին։ Հակոբ Կարապետյանը փորձել է պաշտպանվել ու նախևառաջ դիմակը պոկել այդ անձի վրայից, բայց չի հաջողվել։ Այս միջադեպին նախորդել է շաբաթներ առաջ ծավալված մի վեճ Ֆեյսբուքում, որի օգտատերերից մեկը հայհոյախառն, լկտի արտահայտություններով և սպառնալիքներով արձագանքել է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին ուղղված լրագրողի քննադատական գրառմանը, որի առիթը քաղաքային տրանսպորտում ուղևորի հանիրավի տուգանումն էր։ Ավելի ուշ Հակոբ Կարապետյանը բացահայտել է, որ այդ օգտատերը՝ Ավետիք Բաբայանը, Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Լրագրողը կապ է հաստանել նրա հետ, սակայն բախվել է նույն հայհոյախոսությանն ու սպառնալիքներին։ Ավելի մանրամասն այս պատմությունը նկարագրված է Հակոբ Կարապետյանի ֆեյբուքյան էջում և մամուլի հրապարակումներում։ Որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու մտադրություն չունենալով՝ տուժող լրագրողն, այդուհանդերձ, ֆեյսբուքյան սպառնալիքների ու իր նկատմամբ ֆիզիկական բռնության միջև ուղիղ կապ է տեսնում, քանի որ այլ անձանց հետ չունի կոնֆլիկտներ կամ լարված հարաբերություններ։ Այսօրվա դրությամբ, քանի դեռ հակառակը չի ապացուցվել, սպառնալիքների ու այնուհետև բռնություն կիրառելու փաստերի միջև կապ տեսնելը տրամաբանական է և պետք է դիտարկվի որպես ողջամիտ վարկած։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ իրականացված վայրագ հարձակման կապակցությամբ, և ի գիտություն ընդունելով, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ՝ պահանջում ենք իրավապահ մարմիններից ամենայն պատասխանատվությամբ և խորությամբ քննել այս գործը, բացահայտել և դատարանի առաջ կանգնեցնել ոչ միայն բռնարարին, այլ նաև նրա հնարավոր պատվիրատուին ու հովանավորին։ Անկախ նրանից՝ լրագրողին ուղղված հայհոյանքներն ու սպառնալիքները կապ են ունեցել դրանց հաջորդած ֆիզիկական բռնության հետ, թե ոչ, պահանջում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից լրջորեն ուսումնասիրել տեղի ունեցածն ու այդ ընթացքում Ավետիք Բաբայանի դրսևորած վարքը՝ լրագրողին սպառնալն ու հայհոյելը, և փաստերի հաստատման դեպքում նրան անհապաղ ազատել զբաղեցրած պաշտոնից։ Միաժամանակ մեր խորը մտահոգությունն ենք հայտնում, որ ինքը՝ Տիգրան Ավինյանը, սեպտեմբերի 15-ին կայացած իր ասուլիսում չափազանց դյուրագրգիռ և հանիրավի մեղադրանքներ էր հնչեցնում մեդիայի հասցեին։ Սա ևս մի դրսևորում էր հատկապես վերջին ժամանակներում նկատվող այն միտումի, երբ իշխող վերնախավի ներկայացուցիչները թիրախավորում են նույնիսկ այն լրատվամիջոցներին, որոնք որակյալ լրագրության ջատագով են և իրենց աշխատանքով անաչառության համբավ են ձեռք բերել։ Ի վերջո, շատ վառ երևակայություն պետք է ունենալ, որպեսզի հետաքննող լրագրողների «Հետք» առցանց պարբերականին մեղադրել կոռուպցիայի և պատվերով հոդվածներ պատրաստելու մեջ, ինչպես դա արեց Ավինյանը։ Թեև այդ լրատվամիջոցի անունը չհնչեց, քաղաքապետի կողմից հենց «Հետք»-ին թիրախավորելը կասկած չի հարուցում։ Մինչդեռ՝ այդպիսի վերաբերմունքով է գեներացվում ատելությունն ընդհանրապես լրագրության և լրագրողների նկատմամբ, ինչը հող է ստեղծում անհանդուրժողականության տարբեր դրսևորումների, այդ թվում՝ բռնության համար։ Եվ Հակոբ Կարապետյանի հետ տեղի ունեցածը դրա բազմաթիվ օրինակներից մեկն է։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ »,–նշված է տարածված հայտարարությունում։
    23:24
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԾիծեռնակԱմբերդ, կամ Պետրոսն ու ընտանեկան բյուջեն․ Հայկ Դեմոյան
    Գիշերվա ուշ ժամի մեր սիրելի Պետրոս Ղազարյանն էլի ինձ էր հիշել ու գրառում էր կատարել: Երևի ԿԳՄՍ նախարարության պատիվը փրկելու ուղղությամբ գործադրած ջանքերը տանը ոչ բավարար են գնահատվել: Պետրոսն էլի մոռացել է, որ հարկատուների հաշվին է աշխատավարձ ստանում ու տուն պահում: Նա շարունակաբար մոռանում է, որ Առաջին ալիքը պապական բոստանը չի և որ ուղիղ եթերի պարտավոր է հրավիրել ոչ միայն ցանկալի անձանց՝ իր կնոջ պատիվն ու վերջինիս ղեկավարած նախարարության անկում ապրող վարկանիշը փրկելու, այլև հակադիր տեսակետներ ներկայացնելու համար:
    23:15
    16.09.25
    Ավելին
  • Հասարակական
    Քիթն ու ողերը կոտրել են, մի աչքը բացած է վերքի պես. ծեծվածի կինը պատմում է, Կադաստրի պետը՝ դեռ լռում
    Սարսափելի սկանդալ է պայթել նաև Կադաստրի կոմիտեում: Կադաստրի պետին մեղադրում են նախկին աշխատակցուհու ամուսնու դաժան ծեծը պատվիրելու համար: Կոմիտեն հերքում է, բայց մեկնաբանություն կտա միայն հարուցված քրեական գործի քննությունից հետո:
    23:00
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Անվտանգության խորհրդի բարեփոխման կարիք է տեսնում
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն անհրաժեշտություն է համարել Անվտանգության խորհրդի բարեփոխումը, քանի որ ներկայիս կազմն արտացոլում է 1945 թվականի, ոչ թե ժամանակակից աշխարհի իրողությունները, ինչը խնդիրներ է ստեղծում լեգիտիմության և արդյունավետության հարցում։
    22:45
    16.09.25
    Ավելին