Լրահոս

2025-09-16
  • Img default alt hy
    Իրավական
    Ավազակության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է (տեսանյութ)
    Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողներն օրեր տևած հետևողական օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ տվյալներ ստացան, որոնք իրացրին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Սեպտեմբերի 13-ին` առավոտյան ժամը 7-ին, մայրաքաղաքի Ավան թաղամասում հայտնաբերվեց ու Երևան քաղաքի վարչություն տեղափոխվեց ավազակության մեղադրանքով հետախուզվող 44-ամյա տղամարդը: Առանձնապես ծանր հանցանքը տեղի էր ունեցել այս տարվա հունիսի 24-ին՝ մայրաքաղաքի Մուշավան թաղամասի բնակիչ 86-ամյա տղամարդու նկատմամբ։ Ըստ հաղորդման՝ գիշերվա ժամը 2-ի սահմաններում, դիմակավորված անձինք էին մտել տուն, հարվածներ հասցրել, կպչուն ժապավենով կապել ձեռքերը, ոտքերն ու բերանը, ապա հափշտակել էին 16 հազար յոթ հարյուր դոլար ու 650 հազար դրամ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Նույն օրը պարզվել էր ավազակությունը կատարած անձանց ինքնությունը․ Երևանի Վարդաշեն թաղամասի բնակիչներ էին։ Դեպքի հաջորդ օրը քրեական ոստիկանները ձերբակալել ու նախաքննական մարմնին էին ներկայացրել տուն մտած անձանցից մեկին ու նրանց դեպքի վայր հասցրած տղամարդուն։ Սեպտեմբերի 13-ին հայտնաբերված խմբի մյուս անդամը ևս ներկայացվել է քննչական մարմնին։ Նախաքննությունը շարունակվում է:
    19:00
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՄԱԿ-ի անկախ միջազգային հետաքննչական զեկույցի համաձայն՝ Իսրայելը Գազայում Ցեղասպանություն է իրականացնում
    «2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելը սկսեց իր ռազմական հարձակումը Գազայում, որը ներառում էր ավիահարվածներ և ցամաքային գործողություններ։ Ռազմական գործողությունների արդյունքում այդ ժամանակից ի վեր Գազայում տասնյակ հազարավոր պաղեստինցիներ են զոհվել, այդ թվում՝ մի քանի սերունդ պարունակող ամբողջական ընտանիքներ։ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը սպանվել է 60199 պաղեստինցի, որից 18430-ը՝ երեխա, իսկ 9735-ը՝ կին»,- նշված է զեկույցում։
    18:50
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ 22-ամյա վարորդը «Hyundai Elantra»-ով բախվել է հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
    Սեպտեմբերի 13-ին ավտոմեքենայի և հեծանվորդի բախում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։35-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 134 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի «Չայնիի» ոլորաններում, Կոտայքի մարզի բնակիչ 22-ամյա Արտյոմ Դ․-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ 40-ամյա Դավիթ Մ․-ի վարած հեծանիվին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով հեծանվորդը տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    18:45
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արամազդ Ղալամքարյանը կնշանակվի Ջրային կոմիտեի նախագահ. Sputnik Armenia
    Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, ՀԱԿ վարչության նախկին անդամ։
    18:40
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Խուժանություն. նոր մանրամասներ՝ քաղաքացիներին դաժանաբար ծեծելու դեպքերից
    Հայլուր 18։30 Խուժանություն. նոր մանրամասներ՝ քաղաքացիներին դաժանաբար ծեծելու դեպքերից
    18:20
    16.09.25
    Ավելին
  • Միջազգային
    Իսրայելը ցեղասպանություն է անում Գազայում. ՄԱԿ-ի առաջին եզրակացությունը և Գազայի մահաբեր գիշերը
    ՄԱԿ-ի Միջազգային անկախ քննիչ հանձնաժողովն իր նոր զեկույցում Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում ճանաչեց որպես ցեղասպանություն: Իսրայելի ԱԳՆ-ն հայտարարել է, որ կտրականապես մերժում է այդ զեկույցը՝ այն անվանելով խեղաթյուրված և կեղծ: Գիշերը իսրայելական բանակը ցամաքային լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Գազա քաղաքում: Իսրայելական և արաբական լրատվամիջոցները հայտնում են, որ Ցահալը քաղաք է մտել տանկերով ու ծանր զրահատեխնիկայով:
    18:15
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
    Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-ի ցերեկը կբարձրանա 2-4, 19-ի ցերեկը կնվազի 4- 5 աստիճանով։
    18:00
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիայի և Սիրիայի նախագահները հանդիպել են
    «Կարևոր է, որ ՍԴՈՒ-ն պահպանի մարտի 10-ի համաձայնագիրը՝ Սիրիայի միասնությունն ու ամբողջականությունը պահպանելու համար»,- ասել է նա։
    17:54
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կատարի էմիրը Ռուբիոյի հետ քննարկել է Դոհայի վրա Իսրայելի հարձակումը և Գազայի դեմ պատերազմը
    «Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունները, ինչպես նաև համագործակցության ամրապնդման ուղիները, մասնավորապես՝ պաշտպանության ոլորտում։ Նրանք նաև քննարկել են վերջին տարածաշրջանային և միջազգային զարգացումները, մասնավորապես՝ Դոհայի վրա Իսրայելի կողմից դավաճանական հարձակման հետևանքները», - ասել է Կատարի ԱԳՆ խոսնակ Մաջիդ ալ-Անսարին։
    17:51
    16.09.25
    Ավելին
  • Միջազգային
    Թեժ հարձակումներ՝ ռուս-ուկրաինական ռազմաճակատում. Զելենսկին մերժում է Պուտինին և սպասում է Թրամփին
    Ուկրաինան սպասում է ամերիկյան աջակցության նոր քայլերի՝ միևնույն ժամանակ մերժելով Մոսկվայի առաջարկները։ Զելենսկին միջազգային գործընկերներից պահանջում է հստակ դիրքորոշում՝ ակնկալելով, որ համատեղ ճնշմամբ հնարավոր կլինի կանգնեցնել պատերազմը:
    17:45
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հենց նախագահ Քոչարյանի օրոք՝ 2005-ին, այդ կնիքի վրա հայտնվեց Արարատը․ Արթուր Սուքոյան
    Բայց եթե ուզում եք նմանվել՝ գնացեք մինչև վերջ։ Արցախ, Ցեղասպանության ճանաչում, անվտանգություն, տնտեսական աճ, արտաքին պարտքի նվազում։ Փորձեք դա էլ կրկնել։
    17:35
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Վաղարշապատում ընկել են ընդդիմության հետևից․ MediaHub
    Արմավիրի մարզպետարանի աշխատակիցները, արդեն երկու օր է, Վաղարշապատի արտահերթ ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստանի» ցուցակի առաջատարներ Դավիթ Կարապետյանի և Գրիշա Հարությունյանի նախկին աշխատասենյակներում ստուգումներ են իրականացնում։ 
    17:30
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Լևոն Պետրոսյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորին և մաղթել հաջողություններ:
    17:24
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր առաջարկն է, որ 3-րդ երեխայից հետո բազմազավակ ընտանիքները լավ պայմաններով բնակարաններ գնեն. Նարեկ Կարապետյան
    Այսօր մենք խոսելու ենք մեր բազմազավակ ընտանիքների քաջալերման ծրագրերի մասին, որը մենք առաջարկելու ենք եւ անվանել ենք «մեծ հակակական ընտանիք»։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջում հայտարարել է «Մեր ձեւով» շարժման համակարգողներից Նարեկ Կարապետյանը։ «Մեր հայկական մշակույթը, ընդհանրապես ավանդույթները ընտանիքակենտրոն են, և հայերի ճնշող մեծամասնության մոտ երջանկության հիմնական ցուցանիշը մեծ ընտանիքն է։ Եթե մենք կարողանանք աջակցել մեր հայ ընտանիքներին, որպեսզի ավելի շատ բազմազավակ ընտանիքներ լինեն մեր հասարակության մեջ, մենք այս հարյուրամյակում տեղ ենք ունենալու այս տարածաշրջանում և մեր տոկոսային դերը կբարձրանա։ Դրա համար մենք պետք է անենք մի քանի քայլ։ Հիմնական խնդիրը ՀՀ–ում, ըստ հարցումների, բնակարանային հարցն է։ Դա է պատճառը, որ երիտասարդ ընտանիքները մտածում են 3–4–րդ երեխան ունենալիս»։
    17:20
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որպես անհետ կորած որոնվում է Բենիամին Հովհաննիսյանը
    Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1985թ. ծնված Բենիամին Հովհաննիսյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
    17:15
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Սևան» քրեակատարողական հիմնարկում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով ներնետված թմրամիջոցների և այլ արգելված իրերի փոխանցումը
    2025 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական շրջայցի ընթացքում նկատել են անօդաչու թռչող սարք, որով հիմնարկի տարածք ներնետվել է ինչ-որ առարկա։ Անմիջապես իրականացված զննության արդյունքում հայտնաբերվել է պլաստմասե տարա՝ մետաղական կախիչով։ Տարայում առկա են եղել 2 բջջային հեռախոս, լիցքավորման լար, գործարանային արտադրության խաղաքարտեր, ինչպես նաև թմրամիջոցների նմանվող, ընդհանուր 18․2 գրամ տարբեր զանգվածներով փաթեթներ։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։
    17:00
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևան-Գյումրի ճանապարհին խողովակները տապալվել ու փակել են ճանապարհը
    Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 46 կմ հատվածում՝ Արուճ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս չպարզված հանգամանքներում երկաթե խողովակները վերևից պոկվել և տապալվել են: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան, սակայն ճանապարհը ամբողջությամբ փակվել է: Այս պահին երթևեկությունը ժամանաաորապես դադարեցված է և ճանապարհը սպասարկող ընկերությունը արդեն հատուկ տեխնիկայով փորձում է հեռացնել երկաթե խողովակները, որոնք վերջերս են տեղադրվել Արուճ և մի քանի գյուղերի համար ջրամատակարարում ապահովելու նպատակով: Պարեկային ծառայությունը պարզում է, թե ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել. կամ բեռնատար ավտոմեքենա է բախվել, կամ աշխատանքները կատարել են թերի և խողովակները իրենք իրենց «խոնարհվել են»:
    16:52
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Եգիպտոսում շնաձկան պատճառով փակված մի քանի լողափ վերաբացվել է
    Ավելի վաղ հաղորդագրություններ էին տարածվել, թե Հուրգադայի և Մակադի Բեյի ափերի մոտ արձանագրվել է շնաձկների ներխուժում։
    16:45
    16.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Տեղի է ունեցել նորանշանակ նախարարների երդման արարողությունը
    Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի և Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանի երդման արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից: Վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ Կառավարության անդամի բարձր կոչմանը»: Երդման արարողության ավարտին Նիկոլ Փաշինյանը և Վահագն Խաչատուրյանը շնորհավորել են նախարարներին՝ մաղթելով բեղմնավոր ու արգասաբեր աշխատանք՝ ի շահ պետության և ժողովրդի:
    16:34
    16.09.25
    Ավելին