Լրահոս

2025-09-13
  • Img default alt hy
    Հասարակական
    Լարված իրավիճակ՝ Լոռու մարզում․ մեծավանցիները կրկին փակել էին Հայաստան-Վրաստան ճանապարհը
    Երեկ՝ սեպտեմբերի 12-ին, հերթական անգամ լարված իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան բնակավայրում:
    12:20
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ
    Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.51 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.57 դրամ:
    12:15
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ձեռքսեղմում՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի ու Ադրբեջանի նախագահի օգնականի միջև
    Ձեռքսեղմում՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի միջև՝ «Աբրահամի համաձայնագրերի» հինգերորդ տարեդարձին նվիրված ԱՄՆ-ում կազմակերպված միջոցառման ժամանակ։ Լուսանկարը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները։
    12:06
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հորեղբայրս ասում էր․ «Ուրիշի ունեցածին աչք չդնես, մեզ չի սազում»․ Նարեկ Կարապետյան
    «90-ականներ էին։ Տաշիրում էինք բնակվում։ Համատարած աղքատություն էր՝ հպարտ մարդկանց աղքատություն։ Բակում մոտ 200 երեխա կար՝ շատ ուրախ ու համերաշխ։ Ու մի հեծանիվ, որի տերը չէր թողնում երեխաներին մի քիչ քշել այն։
    12:00
    13.09.25
    Ավելին
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 13.09.2025
    Մամուլի տեսություն 13.09.2025
    11:50
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մանրամասներ՝ Արարատի մարզում բռնկված խոշոր հրդեհի դեպքից
    Սեպտեմբերի 13-ին, ժամը 02։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Մրգավետ գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աբովյան փողոցի տներից մեկի և կից ավտոտնակի տանիքում (ընդհանուր մոտ 250 քմ)․ տուժածներ չկան։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։00-ին, մարվել՝ 05։02-ին։ Այրվել են տան և ավտոտնակի տանիքն՝ ամբողջությամբ, ավտոտնակում 2 ավտոմեքենա և կենցաղային իրեր: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։
    11:45
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Educational Visionaries Award մրցանակ է շնորհվել Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին
    Հայկական կրթական հիմնարկությունը (Armenian Educational Foundation) իր 75-ամյակի հանդիսավոր միջացառման ընթացքում Educational Visionaries Award մրցանակ է շնորհել Ռուբեն Վարդանյանին և Վերոնիկա Զոնաբենդին՝ որպես կրթության ապագայի տեսլական ունեցող գործիչների: Վերոնիկա Զոնաբենդը ներկա է գտնվել միջոցառմանը ու իր և ամուսնու՝ արդեն երկու տարի ադրբեջանական բանտում կեղծ մեղադրանքներով ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի անունից շնորհակալության է հայտնել գնահատանքի համար: «Մեծ պատիվ է այսօր այստեղ լինելն ու այս հեղինակավոր մրցանակը Ռուբենի և իմ անունից ստանալը։ Իհարկե, կցանկանայի այստեղ Ռուբենի հետ միասին կանգնած լինեինք: Խորապես շնորհակալ եմ այսօր ձեզ դիմելու հնարավորության համար։ Չնայած ես ծնվել եմ ռուս-հրեական ընտանիքում, ինձ համարում եմ ընտությամբ հայ՝ Armenian By Choice: Հայաստանում փոփոխության գաղափարի նկատմամբ Ռուբենի կիրքն ու սերն ինձ ոգեշնչեց նույնն անել։ Աշխարհն իսկապես ենթարկվում է մեծ փոփոխությունների, և այն համակարգերը, որոնց վրա մենք ժամանակին հույս էինք դնում, փլուզվում են։ Ռուբենն ու ես աշխարհի այն մասից ենք, որտեղ կայունությունը հազվադեպ երևույթ է եղել, և մեր սերունդն այսպիսի ժամանակներ նախկինում ևս ապրել է։ Բայց մենք հաստատ գիտենք, որ կրթությունը միշտ էլ անձնական հզորացման խթանիչ է եղել։ Մեր դեպքում՝ ես ուսումնասիրել եմ ավիատիեզերական ճարտարագիտություն, մինչդեռ Ռուբենը՝ տնտեսագիտություն, և մենք մեծ հավատ ունենք կրթության ազդեցության նկատմամբ։ Մեր ծնողներից մենք սովորել ենք կրթության իրական արժեքը։ Դա միակ ունեցվածքն է, որը ոչ ոք երբեք չի կարող խլել։ Ո՛չ գիտելիքը, ո՛չ արժեքները չեն կարող խլվել մեզանից։ Եվ չնայած հայերը վաղուց ցրված են ամբողջ աշխարհում, միայն միասնության և գիտելիքի փոխանցման միջոցով է, որ մենք մնում ենք կապված միմյանց հետ։ Կրթությունը և ընդհանուր արժեքներն անտեսանելի թելեր են, որոնք մեզ կապում են անկախ նրանից, թե որքան հեռու ենք ապրում միմյանցից։ Այսօր, ևս մեկ անգամ, մենք կանգնած ենք նոր դարաշրջանի շեմին։ Այնուամենայնիվ, կան բաներ, որ անփոփոխ են՝ մարդկային արժեքները և մեզ միավորող կապերը: Հայ կրթական հիմնարկության 75-ամյակը վկայում է այն կարևորության մասին, որը մեր ժողովուրդը տալիս է կրթությանը՝ որպես ապագայի ուղի։ Ինչ էլ որ անեք կյանքում, պետք է անեք սրտով և սիրով, քանի որ դա միակ բանն է, որը ոչ ոք երբեք չի կարող խլել ձեզանից։ Եվ հիմա, երբ Ռուբենը զրկված է ազատությունից՝ գտնվելով դաժան և անարդար պայմաններում, նրա կյանքն ինքնին դարձել է ավելի լավ աշխարհի նկատմամբ նրա անսասան հավատի վկայությունը՝ այնպիսի աշխարհի, որը կառուցված է գիտելիքի, կրթության և համայնքի ուժի վրա։ Այժմ ավելի քան երբևէ, մենք պետք է միասին կանգնենք փոփոխությունների առջև՝ ձգտելով կայունություն բերել աշխարհին՝ մեր գիտելիքն ու մեր փորձով քաղված դասերը փոխանցելով հաջորդ սերնդին, քանի որ հենց նրանք են մեզ դուրս բերելու վաղվա անորոշություններից։ Եկե՛ք միավորվենք և ինքներս մեզ խոստանանք սովորեցնել, սովորել ու միասին լինել։ Շնորհակալություն այս պատվի համար»,- նշել է նա։
    11:36
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
    Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
    11:30
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ ԱԱԾ-ն գնել է նոր մոդելի 7 KIA սեդան․ Sputnik Արմենիա
    Պայմանագիրը կնքվել է «Կապիտալ Մոտորս» ընկերության հետ։ ԱԱԾ-ն պատվիրել է սև գույնի, 1,6 լիտր բենզինային շարժիչով և 128 ձիաուժ հզորությամբ մեքենաներ։
    11:22
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Անիի կամրջի հայտնվելը «բանակցություններում» բացառապես մի նպատակ ունի՝ հայ ժողովրդի մոտ արթնացնել հույզեր դեպի կորուսյալ հայրենիքը. Գեղամյան
    «Միանգամից ասեմ, որ Թուրքիայում Հայաստանն ու հայ ժողովրդին լավ են ճանաչում։ Գիտեն, թե որքան կարևոր է պատմական հիշողությունը մեզ համար։ Քաջատեղյակ են, թե որքան ենք մենք կապված մեր հայրենիքի Արևմտյան մասի հետ, որ այսօր Թուրքիայի վերահսկողության ներքո է»,- գրել է Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
    11:15
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
    11:00
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր հրդեհ՝ Արարատի մարզում․ քաղաքացիներն ու հրշեջները կանխել են կրակի տարածումը հարևան տներ
    Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մրգավետ գյուղի Կոմիտասի փողոցի տներից մեկում։
    10:50
    13.09.25
    Ավելին
  • Միջազգային
    Թրամփի աջակցի սպանության կասկածյալին ձերբակալել են. 22-ամյա տղային հայրն է հանձնել իրավապահներին
    ԱՄՆ-ում ձերբակալվել է Թրամփի գաղափարների ակտիվ տարածող Չարլի Քըրքի սպանության կասկածյալը: 22-ամյա Թայլեր Ռոբինսոնը Յուտայից է: Նրան իրավապահներին է հանձնել հայրը, որին որդին խոստովանել է՝ ինքն է կրակել համալսարանում դասախոսություն կարդացող Քըրքի վրա:
    10:45
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Թուրք բանագնացի կողմից չի կիրառվել ՀՀ պաշտոնական տեղանունը, ինչպես նաև «Թրամփի ուղի» («TRIPP») ձևը․ Ոսկանյան
    Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Հայաստանի հետ հարաբերությունների «կարգավորման» հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը նույնիսկ Հայաստան այցից անմիջապես առաջ հարկ չի համարել օգտագործել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված Սյունիք տեղանունը։ Իգդիրում տված հարցազրույցում վերջինս թեև խուսափել է «միջանցք» տխրահռչակ բառից, բայց, այսուհանդերձ, Սյունիքով անցնելիք ճանապարհը կոչել է «Զանգեզուրյան գիծ»՝ նշելով որ դրա գործարկումը շատ կարևոր է Միջին Ասիայի և թյուրքական հանրապետությունների հետ Թուրքիայի կապն ապահովելու առումով։ Ուշագրավ է նաև, որ թուրք բանագնացի կողմից ոչ միայն չի կիրառվել Հայաստանի պաշտոնական տեղանունը, այլ նաև նույնիսկ վաշինգտոնյան փաստաթղթերում արձանագրված «Թրամփի ուղի» («TRIPP») ձևը, իսկ այդ ամենը համեմվել է նաև միջինասիական հանրապետությունների թյուրքական լինելու հանգամանքի շեշտադրմամբ, ինչի «փայլփլուն» փաթեթավորման թիկունքում երևում են Էրդողանական վարչախմբի կողմից առաջ մղվող համաթյուրքականության պատրանքի ականջները»։
    10:40
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Խոշոր վթար` Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին․ կա 4 տուժած
    Սեպտեմբերի 13-ին, ժամը 01։56-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին՝ Արշալույս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 9-րդ կմ-ին բախվել են երկու «Opel» մակնիշի ավտոմեքենաներ։ Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը՝ չորս տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
    10:30
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
    Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    10:16
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Կհստակեցվի օրհներգի կատարման կարգը. «Փաստ»
    Մինչ այդ կարգավորումները օրհներգի միայն մեկ՝ ստանդարտ տարբերակն էր գործնականում կիրառվում։ Օրենքում կատարված փոփոխություններով օրենսդրորեն սահմանվել են օրհներգի մի քանի խմբագրություններ՝ երկար և կարճ տարբերակներ, նվագախմբային, երգչախմբային և մեներգային կատարման ձևեր։ Սակայն այս խմբագրությունների կիրառման կանոնները գործնականում դեռևս հստակ կարգավորված չեն։ Չկան հստակ չափանիշներ կամ ցուցումներ, թե որ խմբագրությունը (երկար/ կարճ, մեներգ/նվագախմբային/երգչախմբային) երբ, որտեղ և ինչպես պետք է հնչի։
    10:10
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նախկին պատգամավորի դեմ երկրորդ գործն են հարուցել․ «Հրապարակ»
    2025թ․ հուլիսի 4-ին դատարանըդատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ դատական նիստին անհարգելի կերպով չներկայանալու պատճառաբանությամբ որոշել է փոխել Կարինե Հովհաննիսյանի ու Լիա Ճաղարյանի խափանման միջոցը` նրանց նկատմամբ կիրառել վարչական հսկողություն եւ վարչական հսկողության կիրառման ժամանակահատվածում Կ․ Հովհաննիսյանին ու Լ․ Ճաղարյանին պարտավորեցնել՝ շաբաթը 3 անգամ գրանցվել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում, նրանց արգելել՝ առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության՝ երեկոյան ժամը 20:00-ից մինչեւ առավոտյան ժամը 08։00-ն ներառյալ լքել բնակության վայրը, որոշման կատարումը հանձնարարել ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությանը։ Դատավորը խափանման միջոցը փոխելու որոշման մեջ սխալմամբ նշել է, որ Լիա  Ճաղարյանն անչափահաս մեկ երեխայի մայր է, մինչդեռ Ճաղարյանը 2 անչափահաս երեխա ունի։ Կ․ Հովհաննիսյանը 3 անչափահաս երեխայի մայր է, նրա ամուսինը՝ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը, ավելի քան 3 տարի, առանց դատավճռի, անազատության մեջ է` Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման գործով։
    10:05
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վեթինգը շարունակվում է. հիմա էլ կինն է իրավապահների թիրախում. «Հրապարակ»
    Ոչ յուրային դատավորները շարունակում են ոսկորի պես մնալ իշխանության կոկորդում: Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրության կենտրոնում է 2013 թվականից Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանը, որն ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գրիգոր Հարությունյանի դուստրն է, Քեթրինի Միհրանի քեռու աղջիկը, Սնանկության դատարանի դատավոր Տիգրան Փոլադյանի կինը: Տ. Փոլադյանը, հիշեցնենք, կալանավորված էր մեկ տարի` առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեղադրանքով, եւ այս տարվա սկզբին է ազատ արձակվել։
    09:59
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Էջմիածինը չի «հանձնվում». հոգևորն ընդդեմ քաղաքական ճնշումների. «Փաստ»
    Նրա «աղոթքներից» ու «հավատացյալ լինելու» հայտարարություններից բխող խոսքերը հնչում են կեղծ ու անբնական։ Եթե նա ազնվորեն խոստովաներ իր հակակրոնական դրդապատճառները, գուցե ստանար որոշակի աջակցություն՝ թեկուզ մարգինալ շրջանակներից։ Բայց սրբի անհաջող դիմակով Փաշինյանը դառնում է վանող՝ առանց բացառության բոլորի համար։
    09:57
    13.09.25
    Ավելին