Լրահոս

2025-09-13
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հանդիպել են Արցախում. որոշել են սահմանազատումը շարունակել ոչ թե Տավուշում, այլ Սյունիքում. «Հրապարակ»
    Օրերս հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 5-ին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաեւի ղեկավարությամբ կայացել են «փոխադարձ այցելություններ Հայաստանի Հանրապետության տարածք, Ադրբեջանի Հանրապետության տարածք»։
    09:54
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 3 կարևոր լուրով
    Մհեր Գրիգորյանը եւ Մուստաֆաեւը  նախ Մեղրիում են հանդիպել, ապա, որպես «Ադրբեջանի Հանրապետության տարածք», այցելել են Արցախ:  Պատմել են, որ աննկարագրելի զգացում է պատել հանդիպման մասնակիցներին, սակայն որեւէ մեկը որեւէ բառով չի արտահայտել դա։ Ադրբեջանական կողմի պահանջով, որոշել են սահմանազատումը շարունակել Սյունիքում:
    09:49
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Լավություններ» ընտրողներին հենց... ընտրողների հաշվին. «Փաստ»
    Դրանք լիովին տեղավորվում են նախընտրական տրամաբանության մեջ: Ու, որպես կանոն, այսօրինակ որոշումները կամ նախագծերը ավելի շատ պոպուլիստական բաղադրություն ու բովանդակություն ունեն, քան թե կոչված են ռեալ որևէ լուրջ խնդիր լուծելու: «Ձայն շահելու» խնդիր կա: Այն կա միշտ, բայց առկա իրողությունների պայմաններում Փաշինյանին ու նրա թիմին «ձայներ» պետք են ամեն գնով: Հետևաբար, առաջիկայում ավելի շատ են լինելու այդպիսի որոշումներ և օրինագծեր: Փորձագետները մատնանշում են, որ իրական խնդիրներ լուծելու առումով նման որոշումներում արտացոլված մոտեցումները հիմնավորված չեն, մեծ հաշվով նման որոշումներն էլ բովանդակությամբ դատարկ են: Բայց քաղաքական գովազդի, այսպես ասած՝ փիառվելու համար կարող են և բավարար լինել:
    09:45
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    1 ամսում պետական պարտքն աճել է 116 մլն դրամով. «Ժողովուրդ»
    Արտաքին պարտքը՝ 6 մլրդ 943 մլն 296 հազար, իսկ ներքինը 6 մլրդ 908 մլն 842 հազար դոլար է:
    09:42
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արգիշտի Մեխակյանը քաղաքացիների ընդունելության անվան տակ նախընտրական քարոզարշավ է իրականացնում․ «Հրապարակ»
    Էջմիածնի համայնքապետի ՔՊ-ական թեկնածու, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Մեխակյանը քաղաքացիների ընդունելության անվան տակ նախընտրական քարոզարշավ է իրականացնում։ Տեւական ժամանակ է՝ նա հանդիպումներ է ունենում համայնքի բնակիչների տարբեր խմբերի հետ, երեկ ուշ երեկոյան էլ մշակույթի տանը հանդիպման է կանչել համայնքում բնակվող արցախցիներին։
    09:38
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Վաղարշապատում ՔՊ-ի վիճակը չափազանց ծանր է․ «Փաստ»
    Նոյեմբերի 16-ին տեղի կունենան Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններ: Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո ՔՊ-ն որոշեց գնալ արտահերթ ընտրությունների՝ Խոյ խոշորացված համայնքը Վաղարշապատին միացնելու միջոցով: Իշխանությունների հույսն այն է, որ առաջադրելով այդ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը՝ նրա ղեկավարած համայնքի բնակավայրերից համապատասխան քվե կստանան: Այս ընտրություններին ՔՊ-ն մոտենում է որպես «կենաց-մահու» խնդրի՝ նախևառաջ այն պատճառով, որ սա համապետական ընտրություններից առաջ վերջին «քննությունն» է:
    09:34
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    ՔՊ-ի ներսում Անահիտ Ավանեսյանի դեմ գործընթացներ են տեղի ունենում. «Ժողովուրդ»
    Ի հեճուկս դրա՝ Ավանեսյանն էլ շատ ակտիվ քարոզչություն է անում հօգուտ իրեն, մասնակցում է ՔՊ նախաձեռնող նիստերին եւ բոլոր այն միջոցառումներին, որտեղ ներկա է հատկապես Նիկոլ Փաշինյանը:
    09:30
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Տեսչական մարմնի ղեկավարից` Միասնական սոցիալական ծառայության պետ. «Ժողովուրդ»
    Մկրտումյանը տեսչությունում տեղակալ է նշանակվել 2023 թվականի սեպտեմբերի 19-ին. օրեր անց կլրանար նրա պաշտոնավարման 2 տարին։
    09:25
    13.09.25
    Ավելին
  • Հասարակական
    Լոլիկի առատության գաղտնիքը կամ ինչո՞ւ է «սկում» հայ գյուղացին
    Գյուղացիներին չի զարմացնում վարչապետական զարմանքը: Լոլիկն իսկապես առատ է այս տարի, ինչի պատճառով գործարանները ջրի գնով են այն մթերում գյուղացիներից: Բայց ինչո՞ւ քաղաքային շուկաներում չի էժանանում լոլիկը:
    09:15
    13.09.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի Շտապօգնության պարկ զինված անձինք են մտել
    «Սեպտեմբերի 10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի շտապօգնության պարկում զինված անձ կա։
    00:09
    13.09.25
    Ավելին
2025-09-12