Լրահոս
2025-08-26
-
ՔաղաքականԱրտահոսած զեկույց. 44-օրյա պատերազմում Ադրբեջանը բելառուսական զենքով հայկական 11 ԱԹՍ է խոցել. «Հետք»Բելառուսական ընկերությունից արտահոսած փաստաթղթերը ցույց են տալիս, որ «Տետրաէդրը» ադրբեջանցի գործընկերների հետ 2006-2020 թթ. առնվազն 16 պայմանագիր է ստորագրել: Դրանք վերաբերել են գույքի առքուվաճառքին/մատակարարմանը եւ ծառայությունների մատուցմանը: Պայմանագրերից երկուսը, որոնք ստորագրվել են 2017 թ. դեկտեմբերի 26-ին եւ վերաբերել են «Պեչորա-2ՏՄ»-ի տեխնիկական սպասարկմանն ու ընթացիկ վերանորոգմանը, արժեցել են ընդհանուր 13,3 մլն դոլար: Ընդ որում՝ դրանից առաջ՝ 2017-ի հոկտեմբերին, Բելառուսի մայրաքաղաք Մինսկ էր այցելել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:Ավելին16:1526.08.25 -
ՀասարակականՈւլնեցի փողոցում հրդեհ է բռնկվել ընթացող «Toyota Camry»-ում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոցԱյսօր՝ օգոստոսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուլնեցի փողոցի թիվ 70/4 հասցեի մոտ ավտոմեքենա է այրվում:Ավելին16:0026.08.25 -
ՀասարակականԱրարատի մարզում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական առանձին գործառույթըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Ահարոն Ղարիբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արարատի մարզ, գ․ Գոռավան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Պանիր Չանախ» (արտադրված 30․07․2025 թ․) և «Պանիր Լոռի» (արտադրված 31․07․2025 թ․) արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ «Կաթնաշոռ» (արտադրված 30․07․2025թ․) արտադրատեսակի նմուշը «Կաթնաթթվային միկրոօրգանիզմներ» ցուցանիշներով, չեն համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։ Արտադրողին տրվել են խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:Ավելին15:4526.08.25 -
Արտաքին քաղաքականություն«3+3» ձևաչափը պատմական նշանակություն ունի Հարավային Կովկասում. Իրանի ԱԳՆ խոսնակՄինչ այսօր տարբեր երկրներում անցկացվել են բազմաթիվ հանդիպումներ, և առաջին հանդիպումներից մեկը տեղի է ունեցել Թեհրանում։ Այս մեխանիզմը արդարացրել է իրեն, մասնավորապես՝ որպես տարածաշրջանային հարթակ, որը նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերի կարգավորմանը»,-նշել է նա։Ավելին15:3026.08.25 -
ՔաղաքականԲաբաջանյանը ԱՄՆ-ում շքեղ առանձնատուն է գնել․ որտեղի՞ց 1․3 մլն դոլար․ Politik.amԱզգային ժողովի նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում, 2024 թվականին մոր՝ Վերգինե Բաբաջանյանի անունով ձեռք է բերել առանձնատուն՝ 1 միլիոն 380 հազար դոլար արժողությամբ։Ավելին15:1526.08.25 -
ՀասարակականԿարմիր խաչը Ադրբեջանում կդադարեցնի գործունեությունըԿարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակը շուտով կդադարեցնի իր գործունեությունն Ադրբեջանում: Այս մասին հայտարարել է Կազմակերպության հասարակայնության հետ կապերի մասնագետ Աուրելիա Լաչանտը։ Ըստ նրա՝ ԿԽՄԿ-ն ներկայում երկխոսություն է վարում ադրբեջանական կողմի հետ միջազգային մարդասիրական իրավունքով պաշտպանված անձանց վերաբերյալ իր ապագա գործունեության շուրջ։ Քննարկումների մանրամասները չեն մեկնաբանվել։Ավելին15:0526.08.25 -
ՀասարակականՄանրէաբանական շեղումներ «Մարիլա» ՍՊ ընկերության թթվասերումՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Մարիլա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Սյունիքի մարզ, ք․ Կապան), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության: ՍԱՏՄ-ից հայտնում են, որ լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ «Թթվասեր» (արտադրված՝ 14․08․2025) արտադրատեսակի նմուշը ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։ Կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։ Տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրիր։ Հանձնարարվել է արտադրատեսակը համապատասխանեցնել սահմանված նորմերին:Ավելին15:0026.08.25 -
Հասարակական«Առանց համազգեստի մարդիկ տրանսպորտում պարտադրում են բանկային քարտս մոտեցնեմ գումար գանձող սարքին»․ ահազանգ․ MediaHubԻնչպես նախկինում արդեն հայտնել էինք, օրենքով վերահսկողության իրականացումը վերապահվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությանը։ Նշված ծառայության աշխատակիցներն արդեն սկսել են տուգանել ուղևորներին, ովքեր տրանսպորտից օգտվում են առանց վճարելու կամ խախտում են կանոնները։Ավելին14:5526.08.25 -
ՄիջազգայինԼոնդոնում ավելի քան 420 մարդ են ձերբակալել Կարիբյան կառնավալի ժամանակ«Ներկայում 423 ձերբակալություն է կատարվել Նոթինգ Հիլում կառնավալի երկու օրերի ընթացքում», - ասվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։Ավելին14:4526.08.25 -
ՄիջազգայինՆոր ողբերգություն Գազայում՝ վախեցած, վշտացած և շոկահար աշխարհի աչքի առաջ. լրագրողներ են սպանվելՍովը շարունակում է սեղմել Գազայի ժողովրդի կոկորդը: Մինչև 5 տարեկան 132 000 երեխայի կյանիք է վտանգ սպառնում արդեն, նրանցից 41 000-ը ծայրահեղ թերսնված են: Ռուսաստանն Իսրայելին կոչ է արել դադարեցնել կրակը և անհապաղ միջոցներ ձեռնարկել հումանիտար վիճակի բարելավման համար: Իսկ Թել Ավիվը շարունակում է գրոհել ու թույլ չի տալիս միջազգային լրատվամիջոցներին ազատ լուսաբանել Գազայում տեղի ունեցողը: Պատերազմի 22 ամիսների ընթացքում զոհվել է ավելի քան 200 լրագրող:Ավելին14:3026.08.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․73 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.8 դրամ:Ավելին14:1526.08.25 -
ՀասարակականԳործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 27-ին՝ ժամը 10։00-ից մինչև 14։00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի Գնդևազ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։Ավելին14:0026.08.25 -
ԻրավականՏնային կալանքը չի կարող դիտվել որպես վերջնական արդարացում, սա ընդամենը նվազ վնասակար միջոց է. հայտարարությունՄենք՝ փաստաբանական թիմը, ողջունում ենք այս քայլը, սակայն չենք դադարելու պաշտպանել հրամանատարի իրավունքները մինչև արդարացի վերջնական դատավճիռը։ Տնային կալանքը չի կարող դիտվել որպես վերջնական արդարացում, սա ընդամենը նվազ վնասակար միջոց է։Ավելին13:5326.08.25 -
ԻրավականԲացահայտվել են ՆԳՆ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքեր․ Հակակոռուպցիոն կոմիտեՀայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ներքին գործերի նախարարության տնտեսական վարչության երկու աշխատակիցներ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, առևտրային կազմակերպության տնօրենի օգտին հովանավորչության և ապօրինի գործողության համար ստացել են կաշառք։Ավելին13:4526.08.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։Ավելին13:3026.08.25 -
ԻրավականՌուբեն Հակոբյանի գործով նախնական դատալսումները կսկսվեն վաղը. փաստաբանԲացառապես քաղաքական խոսքի համար կալանավորված, հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի գործով նախնական դատալսումները կսկսվեն վաղը։ Այս մասին գրել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:Ավելին13:2626.08.25 -
Հասարակական«Nissan»-ը Երևանում վրաերթի է ենթարկել հետիոտնինԱյսօր՝ օգոստոսի 26-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահաններում Երևանի բնակիչ 35-ամյա Գևորգ Թ.-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Փափազյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Երևանի բնակիչ 87-ամյա Սուսաննա Ս.-ին:Ավելին13:2026.08.25 -
ԻրավականԶվարթնոց օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացի 35-ամյա տղամարդուՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 23-ին օդանավակայանում ձերբակալել են օտարերկրացի 35-ամյա տղամարդու։ Նա 2024 թվականի մայիսի 1-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր կեղծ կամ ժամկետանց դեղերի անօրինական ներմուծման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը։Ավելին13:1526.08.25 -
ՀասարակականՏեղեկատվական անվտանգության փորձագետն ահազանգում էՍամվել Մարտիրոսյանն այդ մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։Ավելին13:0026.08.25 -
ՄիջազգայինԹեհրանը թույլ չի տա ամերիկյան միջանցքի ստեղծումը Հարավային Կովկասում. ՎելայաթիԻրանի նախագահի՝ Հայաստան այցից մեկ շաբաթ հետո «Թրամփի ուղու» վերաբերյալ կոշտ հայտարարություն է արել Իրանի հոգևոր իշխանությունը: Թեհրանը թույլ չի տա ամերիկյան միջանցքի ստեղծում Հարավային Կովկասում՝ անկախ Մոսկվայի դիրքորոշումից, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին: Նրա խոսքով՝ Կովկասը պատմականորեն միշտ Իրանի համար ռազմավարական պաշտպանական բուֆերի դեր է ունեցել, իսկ այդ ծրագրի իրականացումն անխուսափելիորեն կխաթարի ամբողջ տարածաշրջանի անվտանգությունը: Իրավիճակը Հարավային Կովկասում երկուշաբթի հեռախոսով քննարկել են Իրանի և Ռուսաստանի նախագահները: Փեզեշքիանն ու Պուտինն ընդգծել են, որ տարածաշրջանային զարգացումները իրենց ուշադրության կենտրոնում են:Ավելին12:5526.08.25