Լրահոս
2025-08-26
-
ԻրավականԲացառապես քաղաքական հետապնդման հետևանքով՝ Սամվել Կարապետյանը շուրջ 70 օր է ապօրինի կալանավորված է. փաստաբան2025 թվականի հունիսի 18-ից, պարզապես հարցազրույցում Մայր Աթոռը պաշտպանելու համար՝ ակնհայտ ապօրինի կերպով կալանավորված է Սամվել Կարապետյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը: «Ակնհայտ ապօրինի կալանքի երկարաձգման Հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը համեմատության մեջ Արմեն Դանիելյանին մակագրմանը՝ տևական ժամանակ անց մակագրվեց Վերաքննիչ ատյանի դատավոր Ժ. Մելիքսեթյանին: Անհրաժեշտ եմ համարում հիշեցնել, որ վերջերս՝ Վճռաբեկ դատարանի հենց հակակոռուպցիոն պալատը՝ կալանքի երկարաձգման հետևանքով իրավունի խախտում արձանագրելով՝ նախադեպային որոշում է ընդունել, ըստ որի քրեադատավարական նվազագույնի սկզբունքը պահանջում է այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը: Ավելին՝ Սահմանադրական դատարանի 2025 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ առաջին անգամ ՄԻԵԴ որոշումներից հղմամբ ուղիղ արձանագրվել է, որ՝ կանխավարկածը միշտ էլ կալանավորված անձի ազատման օգտին է: Չնայած այս ակնհայտ իրավական երաշխիքներին, առանց որևէ իրավական հիմքի, բացառապես քաղաքական հետապնդման հետևանքով՝ Սամվել Կարապետյանը շուրջ 70 օր է, ինչ ապօրինի կալանավորված է»,-գրել է Արամ Վարդևանյանը:Ավելին12:4526.08.25 -
ՀայլուրՀայլուր 12։30 Սիմուլյացիա՝ ծառայությունից խուսափելու նպատակո՞վ. զինծառայող է վիրավորվելՀայլուր 12։30 Սիմուլյացիա՝ ծառայությունից խուսափելու նպատակո՞վ. զինծառայող է վիրավորվելԱվելին12:3026.08.25 -
Կրթություն և գիտությունԲյուրականի դպրոցի ուսուցչական կոլեկտիվը գործադուլ է հայտարարելԱյսօր՝ օգոստոսի 26-ին, Արագածոտնի մարզի Բյուրականի Հովհաննես Թումանյանի անվան դպրոցի կոլեկտիվը, ի նշան բողոքի, ընդդեմ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի կայացրած որոշման, հայտարարել են գործադուլ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Կոլեկտիվը այսօր հավաքվել է դպրոցում և պահանջում են, որպեսզի Արագածոտնի մարզպետը չեղյալ հայտարարի իր կողմից կայացրած որոշումը, որով տնօրեն Մկրտչյանին ազատել է աշխատանքից: Ֆոտոլրագրողի հետ զրույցում ուսուցիչներն ասում էին. «Անցյալ տարի էր, որ մարզպետը անհեթեթ որոշմամբ որոշել էր ազատել տնօրենին, ով 7 տարի է՝ ղեկավարում էր դպրոցը ու մեծ հարգանք է վայելում ոչ միայն ուսուցչական կոլեկտիվի, այլև ծնողների ու երեխաների շրջանում: Կատարեցինք բողոքի ակցիաներ, դիմեցինք նաև դատարան ու դատարանը 2 անգամ որոշում է կայացրել մեր տնօրենի օգտին, ինչից հետո մարզպետը չեղյալ է հայտարարում իր որոշումը: Վերջերս տեղեկացանք, որ այն տևել է ընդամենը 3 օր. 3 օր անց տնօրենին ազատում է աշխատանքից, նշանակում մեկ այլ տնօրեն, ով մեր դպրոցի աշխատակից է, որի նկատմամբ մենք ոչ մի բացասական վերաբերմունք չունենք, պարզապես ուզում ենք, որ մարզպետը իրեն վեր չդասի օրենքից, չարհամարհի ողջ գյուղի ու դպրոցի կոլեկտիվի կարծիքը, այն է՝ չթաղի արդարությունը: Եթե այս անգամ էլ մեր պահանջը չկատարվի, գործադուլը շարունակվելու է ու դրան միանալու է ողջ գյուղը, ինչպես որ անցյալ տարի, հայտարարելու ենք և՛ գործադուլ, և՛ դասադուլ, ասում են իրավական երկիր ենք, եթե սա էլ Արագածոտնի մեծն մարզպետի իրավական պետություն պահելու ձևն է, վայ էն երկրին, որ նման մարզպետ ունի: Առաջիկայում եթե 1-2 օրերի ընթացքում մեր պահանջը չկատարվի, սեպտեմբերի 1-ին դպրոցում դասադուլ ենք սկսելու»:Ավելին12:2426.08.25 -
ՄիջազգայինՀարավային Կորեայի նախագահը դրական է գնահատել Թրամփի հետ բանակցությունների արդյունքները«Իմ հանդիպումը նախագահ Թրամփի հետ գերազանցեց սպասումները: Լավ զրույց ունեցանք, մենք բարձրացրինք փոխըմբռնման մակարդակը», - ասել է Լի Չժե Մյոնը:Ավելին12:1526.08.25 -
ԻրավականՎճիռ՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի գազալցակայանում սպանության արյան հետքերը լվանալու դեպքով․ ArmlurՔրեական գործով հարցաքննվեց նաև Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի ամուսինը: Սակայն ուշագրավ բացահայտումներ եղան սպանությունից հետո, թե ինչպես էին նախկին քաղաքապետի ամուսնու գազալցակայանի աշխատակիցները լվացել ու մաքրել սպանության հետքերը։Ավելին12:0026.08.25 -
ՀասարակականԳազ չի լինի․ հասցեներԸնկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։Ավելին11:5326.08.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 26.08.2025Մամուլի տեսություն 26.08.2025Ավելին11:5026.08.25 -
ՔաղաքականՔննարկվել են Եվրասիական տարածաշրջանի երկրների հետ համագործակցության հարցեր, անդրադարձ է կատարվել ՀՀ-ՌԴ օրակարգային հարցերի. ՀՀ ԱԳՆԿապանում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում կայացել է քննարկում ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Քննարկվել են Եվրասիական տարածաշրջանի երկրների հետ համագործակցության հարցեր: Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել ՀՀ-ՌԴ օրակարգային հարցերի։ Ընդգծվել է ասիական և խաղաղ-օվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ ակտիվ քաղաքական երկխոսությունը, որի շնորհիվ հաջողվել է շոշափելի արդյունքներ ունենալ այդ թվում ռազմավարական բնույթի գործընկերությունների զարգացման ուղղությամբ։ Մտքեր են փոխանակվել առաջիկա շփումների օրակարգի շուրջ, մասնավորապես Չինաստանի, Ճապոնիայի և Հնդկաստանի հետ: Ի թիվս այլ հարթակների, անդրադարձ է կատարվել ՇՀԿ-ին ՀՀ անդամակցության հայտին: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման ներուժի առավել արդյունավետ իրացման նպատակով քննարկվել են Կենտրոնական Ասիայի և հեռավոր Արևելքի երկրների հետ համագործակցության ուղղությամբ բացվող նոր հնարավորությունները։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել նաև Ղազախստանի հետ ակտիվ երկխոսությանը։ Նախարարի տեղակալ Սաֆարյանը կարևորել է նաև տնտեսական դիվանագիտության բաղադրիչի ակտիվացումը հատկապես հարավ-արևելյան Ասիայի երկների հետ համարեբերություններում։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային առկա միտումների, փոխշահավետ և ռազմավարական գործընկերությունների զարգացման հեռանկարների շուրջ։Ավելին11:4026.08.25 -
ԻրավականԱպօրինի ծառահատումներ` «Իջևանի անտառտնտեսությունում». պատճառվել է 43 միլիոն դրամի վնասԱԱԾ աշխատակիցների կողմից ստացված տվյալների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգումներ են իրականացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Իջևանի անտառտնտեսություն» մասնաճյուղի, «Իջևանի անտառպետության» 5-րդ և 6-րդ, «Խաչարձանի անտառպետության» 5-րդ և 6-րդ պահաբաժիններում։ Այս մասին հայտնել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը: «Ստուգումներն ընդգրկել են 2024թ. օգոստոսից 2025թ. հուլիսը ներառող ժամանակահատվածը, որոնց արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է տարբեր տեսակի ու տրամագծերի ապօրինի հատված 693 ծառ։ Բուսական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է 43.084.000 դրամ։ Ստուգման արդյունքները փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին11:3026.08.25 -
ՀասարակականՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչները մասնակցել են էկումենիկ շաբաթինՕգոստոսի 20-25-ը Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում տեղի է ունեցել «Աստծո խաղաղության ժամանակն է» խորագրով էկումենիկ շաբաթը՝ նվիրված 1925 թ․ Ստոկհոլմի Էկումենիկ պատմական համաժողովի 100-ամյակին, որը խոստումնալից սկիզբ էր ժամանակակից էկումենիկ շարժման համար։ Միջոցառումը կազմակերպել էր Շվեդիայի եկեղեցիների խորհուրդը։ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ էկումենիկ շաբաթվա ծրագիրը բազմաբովանդակ էր՝ գիտական և աստվածաբանական միջոցառումներ, լիագումար նիստեր և քննարկումներ, որոնց ընթացքում մասնավոր անդրադարձ է կատարվել արդի աշխարհում խաղաղության, արդարության և քրիստոնեական միասնության հրամայական խնդիրներին։ Միջոցառմանը մասնակցել են տարբեր եկեղեցիների պետեր, հոգևոր առաջնորդներ, միջեկեղեցական գործիչներ, աստվածաբաններ և կրոնագետներ աշխարհի տարբեր երկրներից։ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն Էկումենիկ շաբաթվա ընթացքին ներկայացրել են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումյանը։Ավելին11:1526.08.25 -
ՀասարակականԿասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արայիկ Ավետիսյանին պատկանող (Արարատ, գ․ Բյուրավան) հացի արտադրամասում։Ավելին11:0226.08.25 -
Մամուլի տեսությունԱդրբեջանը Կենտրոնական Ասիայի համար դառնում է միջանցք դեպի Թուրքիա. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը նախ հիշեցնում է, որ 2024 թվականին Թուրքմենստանի եւ Ադրբեջանի միջեւ ապրանքաշրջանառությունը հասել է 400 միլիոն դոլարի. «Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի համար դառնում է միջանցք դեպի Թուրքիա։Ավելին10:5726.08.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին10:5426.08.25 -
Հասարակական«Opel Astra»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված բախվել ծառին․ 5 վիրավորներից 2-ը անչափահասներ ենԱյսօր՝ օգոստոսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05:10-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71 կմ հատվածում Լոռու մարզի բնակիչ 57-ամյա Արժանիկ Ս․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված բախվել ծառին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ, Լոռու մարզի բնակիչներ 44-ամյա Աննա Վ․-ն, 42-ամյա Մարատ Վ․-ն, 5-ամյա Գ․ Ղ․-ն, 6-ամյա Ռ․ Գ․-ն և 18-ամյա Արման Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։ Վիրավորներից 2-ին հիվանդանոց են տեղափոխել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանություն Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայողական ավտոմեքենայով։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին10:4526.08.25 -
ԻրավականԶինծառայողի հրազենային վնասվածք ստանալու դեպքով հարուցվել է քրվարույթՕգոստոսի 25–ին, ՊՆ զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 527-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը վնաս պատճառելու (անդամախեղելու), հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելը)։ Այս մասին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից։ Կատարվում է նախաքննություն։ Ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. ՊՆ ռազմական ոստիկանության Գեղարքունիքի ռազամական ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի դիրքերում կրակոց է հնչել և կա վիրավոր, որը տեղափոխվել է Երևանի «Մուրացան» զինվորական հոսպիտալ։ Հիվանդանոց տեղափոխված զինվորը Արարատի մարզի բնակիչ է։ Այս առնչությամբ ՊՆ–ն պարզաբանում է տարածել՝ նշելով. «Զինծառայողը ենթարկվել է վիրահատական շտապ միջամտության, տեղափոխվել Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։ Այժմ զինծառայողը հոսպիտալի բժիշկների հսկողության ներքո է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում»։Ավելին10:3726.08.25 -
Մամուլի տեսությունՆԳՆ-ում հավելավճարները չեն վճարում. «Հրապարակ»ՆԳՆ ղեկավարությունն անհիմն պատճառաբանություններով չի վճարում ատեստավորում անցած աշխատակիցների հավելավճարները՝ ասելով, թե տեխնիկական բարդ մեխանիզմ է, որը ժամանակ է պահանջում։Ավելին10:3326.08.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՀայաստանն այլեւս հանձնվողի, հարմարվողի եւ արտաքին ազդեցության տակ համահունչ տեղավորվողի դերում է հայտնվել, չի կարող չանհանգստացնել բազմամյա փորձ ունեցող դիվանագետներին։Ավելին10:2326.08.25 -
Մամուլի տեսությունՄտահոգիչ ու անորոշ վիճակ՝ անշարժ գույքի և հիպոթեքային ոլորտներում. «Փաստ»Առանց այդ էլ Երևանում արդեն իսկ անշարժ գույքի շուկայի ակտիվության նվազում է նկատվում։ Քանի որ այս տարվանից արդեն դադարեցվում էր մայրաքաղաքում եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, 2024 թվականի վերջին մեծ թվով պոտենցիալ գնորդներ շտապեցին օգտվել այդ համակարգից, որը դեռ չէր դադարեցրել իր գործողությունը։ Այս միտումը հանգեցրեց վարկերի պորտֆելի կտրուկ աճի, ինչի արդյունքում 2024 թվականի ընթացքում բանկերում հիփոթեքային վարկերի ծավալն ավելացավ մոտ 29 %-ով։ Սակայն 2025 թվականի առաջին կիսամյակում վարկային պորտֆելի աճի նվազման միտումն արդեն ակնհայտ է, հիպոթեքային վարկերի ընդհանուր ծավալը հասավ միայն 1,5 տրիլիոն դրամի՝ տարեսկզբի համեմատ աճելով ընդամենը 4,4 %-ով։Ավելին10:1826.08.25 -
Մամուլի տեսությունՔպացնում են ՀԷՑ-ը և անդադար մտնում հարկատուների գրպանը. «Փաստ»Նախ՝ ինքնին քաղաքական ակնառու դրդապատճառներ ունեին Սամվել Կարապետյանի ապօրինի ձերբակալությունն ու կալանքը: Ի դեպ, վերաքննիչ քրեական դատարանն էլ վերջերս ապօրինի ճանաչեց Սամվել Կարապետյանի թե՛ ձերբակալությունը, թե՛ նրա տան խուզարկությունը:Ավելին10:1526.08.25 -
Մամուլի տեսությունՄիջգերդաստանային մարտեր քաղաքական հողի վրա․ «Հրապարակ»Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին ամենաբարձր մակարդակով այնքան պառակտվեց հանրությունը, որ եղբայրը եղբոր դեմ դուրս եկավ, բարեկամը՝ բարեկամի։ Ասում են՝ բացառություն չէ նաեւ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի ընտանիքը։ Պապոյանը մի ընդդիմադիր, ավելի ճիշտ՝ հականիկոլական մորեղբայր ունի՝ Արարատ Մորիկյան անունով, որը նաեւ ՀԱԿ համակիր է եւ, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով ֆեյսբուքյան գրառումներ է անում իշխանության, նաեւ՝ իր զարմիկ Պապոյանի դեմ։Ավելին10:1026.08.25