Լրահոս
2025-08-22
-
ՔաղաքականՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՄիացյալ Նահանգներում ընդգծված մոտեցում է դրսևորվում օրենքների ու հասարակական կարգի պահպանության հարցում, և օտարերկրացիներից ևս ակնկալվում է հետևել ԱՄՆ բոլոր օրենքներին։Ավելին23:1522.08.25 -
ՄիջազգայինԹրամփը Պուտինին և Զելենսկուն համեմատել է կարագի և քացախի հետ«Գիտեք, սա մի փոքր նման է կարագի և քացախի։ Նրանք այդքան էլ լավ տրամադրված չեն միմյանց նկատմամբ հայտնի պատճառներով։ Ես կնախընտրեի նրանց հանդիպմանը ներկա չլինել։ Կցանկանայի, որ նրանք հանդիպեն և տեսնեն, թե ինչպես կընթանան բանակցությունները», - հավելել է Թրամփը։Ավելին23:0022.08.25 -
Իրավական37-ամյա աշտարակցու տնամերձ հողամասում կանեփի 164 բույս է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթՀամայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Աշտարակի 37-ամյա բնակիչն ապօրինի պահում, օգտագործում է մարիխուանա տեսակի թմրամիջոց, ինչպես նաև տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Օգոստոսի 18-ին տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նրա հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 164 բույս։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին22:4522.08.25 -
ՀասարակականԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավորԱյսօր՝ օգոստոսի 22-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատջրեք գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։Ավելին22:3022.08.25 -
ՀասարակականԿվճարի քաղաքացին, կպարտվի պետությունը. ՀԷՑ-ի գործով Փաշինյանը կպաշտպանվի հերոս հարկատուների հաշվինՀայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը ազգայնացնելու՝ Հայաստանի կառավարության ղեկավարի որոշումը թանկ է նստում հերոս հարկատուների վրա: Գործադիրի վերջին նիստում որոշվել է, որ միջազգային արբիտրաժային դատարանում ՀԷՑ-ի ներկայացրած բողոքից պաշտպանվելու համար ամերիկյան իրավաբանական ընկերությանը 3,5 մլն դոլար է տրամադրվելու, ընդ որում գործարքը մեկ անձից գնումների փաթեթով է եղել: Կրկնակի կորուստ ենք ունենալու՝ շատերի կարծիքով:Ավելին22:0022.08.25 -
Արտաքին քաղաքականություն«Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը կավարտվի 4-5 տարիների ընթացքում. Ուրալօղլու«Մենք ֆինանսավորման չենք սպասում, ամեն ինչ արդեն համաձայնեցված է։ 43 կիլոմետր հատվածի կառուցումը կսկսվի վերջում, բայց ամբողջ միջանցքը շահագործման կհանձնվի առավելագույնը հինգ տարվա ընթացքում»,- նշել է նախարարը։Ավելին21:4522.08.25 -
ԻրավականԻրավաբանությունն անզոր է. Սրբազան պայքարի գործով հերթական դատական նիստըԵրևանի առաջին ատյանի դատարանում այսօր շարունակվել է Բագրատ Սրբազանի և «Սրբազան պայքար»-ի 17 աջակիցների գործով դատական նիստը, որը վարող դատավորը համատարած կալանքի երկարաձգման որոշումներ է կայացնում: Այսօր ևս 4-ի խափանման միջոցը երկարաձգելու միջնորդություն է բավարարել Կարեն Ֆարխոյանը:Ավելին21:3022.08.25 -
ՄիջազգայինԵՄ-ն Ուկրաինային Անկախության օրվա առթիվ հատկացրել է ավելի քան 4 միլիարդ եվրո«Այս նոր ֆինանսավորումն ընդգծում է մեր հանձնառությունը ոչ միայն Ուկրաինայի վերականգնման գործում, այլև նրա ապագայի կերտման հարցում՝ որպես ինքնիշխան և ժողովրդավարական երկիր», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։Ավելին21:1522.08.25 -
ԻրավականԱրմեն Ալեքսանյանը ևս կմնա կալանքի տակՆշենք՝ Արմեն Ալեքսանյանը «Սրբազան պայքար» շարժման գործով 18 մեղադրյալներից մեկն է։Ավելին21:0022.08.25 -
ՄիջազգայինԴատարանը չեղյալ է հայտարարել Թրամփի 500 միլիոն դոլարի տուգանքըՊետության նախկին ղեկավարի և նրա երեք ավագ երեխաների՝ Էրիկ Թրամփի, Դոնալդ Թրամփ կրտսերի և Իվանկա Թրամփի դեմ քաղաքացիական հայցը 2022 թվականի սեպտեմբերին ներկայացրել էր Նյու Յորք նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը, ով դեմոկրատների կողմնակից է։ Իվանկա Թրամփի դեմ հայցը հետագայում մերժվեց։Ավելին20:4522.08.25 -
ԻրավականԱղվան Արշակյանը կշարունակի մնալ տնային կալանքի մեջԴատավոր Կարեն Ֆարխոյանը մերժեց հանրային մեղադրողի ներկայացրած միջնորդությունը՝ Աղվան Արշակյանի նկատմամբ կրկին խափանման միջոց կիրառել կալանքը։Ավելին20:3722.08.25 -
ՀայլուրՀայլուր 20:30 Պուտինի բանակը նոր թափով է գրոհում. Թրամփը հակագրո՞հ է ակնկալումՀայլուր 20:30 Պուտինի բանակը նոր թափով է գրոհում. Թրամփը հակագրո՞հ է ակնկալումԱվելին20:3022.08.25 -
ՔաղաքականԱկտիվորեն պատրաստվում ենք Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը. Դավիթ ԽուդաթյանՀայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն արձագանքել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի հայտարարությանը, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ը կամրապնդի Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը։Ավելին20:1522.08.25 -
ՀասարակականՁկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Սմբատ Սիմոնյանին պատկանող ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասում (ք․ Երևան, Նուբարաշեն) իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: Մասնավորապես՝ - արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն ապահովել պարենային հումքի և սննդամթերքի աղտոտված և մաքուր գույքի հանդիպական հոսքերը բացառող հոսքայնության հնարավորությունը, - արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, մասնավորապես ապխտման և քացախաթթվի շշալցման մասերը, - տանիքների ներքին մակերևույթները քողարկված են եղել պոլիէթիլենային ծածկույթով, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը և բորբոսի առաջացումը, - պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվել սննդամթերքի հետ, կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից։ Ձկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։Ավելին20:0022.08.25 -
ԻրավականՁերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Կադաստրի կոմիտեի պաշտոնյա․ «Sputnik Արմենիա»«Նրանք ձերբակալվել են կաշառք տալու, ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք ստանալուն օժանդակելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում»,- ասացին կոմիտեից։Ավելին19:4522.08.25 -
ՔաղաքականՓաշինյանի իրական կյանքը. «Թրամփի ուղու» չափանիշները գաղտնի են պահվումՆիկոլ Փաշինյանի ընկալումներով՝ խաղաղությունն ավելի շատ հարցեր է առաջացնում վերլուծաբանների շրջանում: Այնքան է ուզում համոզել ժողովրդին, որ ինքը Վաշինգտոնից «աննախադեպ «իրական կյանք ապահովող»» փաստաթուղթ է բերել, որ անձամբ է զբաղվում «Թրամփի ուղի» նախագծի քարոզով՝ չվստահելով այդ գործը թիմակիցներին:Ավելին19:3122.08.25 -
ԻրավականԴատարանը գնդապետ Միհրան Մախսուդյանի կալանքը ևս երկարացրեցՆշենք՝ Միհրան Մախսուդյանը «Սրբազան պայքար» շարժման գործով 18 մեղադրյալներից մեկն է։Ավելին19:2322.08.25 -
ՀասարակականԼարված իրավիճակ՝ Երևանի Էրեբունու Ջրաշեն բնակավայրումԱյսօր՝ օգոստոսի 22-ին, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ջրաշեն բնակավայրում էին հավաքվել տեղի բնակիչները և ուզում էին վերջապես հստակ պատասխան ստանալ, թե արդյո՞ք իրենք Երևանի բնակիչներ են, թե քարե դարի: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ֆոտոլրագրրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Այս տարի ոռոգման ջուր ընդհանրապես չենք ստացել: Խմելու ջուրն էլ մի օր տալիս են, մի քանի օր չեն տալիս, որ օրն էլ որ տալիս են՝ 2-3 ժամ, էն էլ 1 ժամ մենակ ծորակներից օդ է դուրս գալիս: Ժողովրդի ամբողջ բերքը չորացել է, անգամ խոտ չկա: Վարկերով ապրում ենք, կոմունալ բոլոր ծառայություները մեզնից դժգոհելու տեղ չունեն, էստեղից էնտեղից պարտք ենք արել ու վճարումները կատարել ենք, նույնիսկ կան տներ, որ ոռոգման ջրի համար կանխավճար են վճարել, իսկ փոխարենը ոչ մի գրամ ջուր այս տարի չենք ստացել: Հետաքրքիր է, որ այդ հարցով դիմոմ ենք պատկան մարմիններին, ամեն մեկն անհասկանալի պատասխան է տալիս: Ով է տեսել՝ 21-րդ դարում վճարումը կատարես, բայց որակյալ սպասարկում չունենաս, որակյալը որն ա՝ 0 սպասարկում: Երևանի քաղաքապետարան ենք դիմել, ոչ մի դրական պատասխան, «Վեոլիա ջուր» ենք դիմել, անհեթեթ պատասխան, ջրօգտագործման ընկերություն ենք դիմել, դրանց ղեկավարն էլ դասարանի ծույլիկ աշակերտի պատասխան է տալիս: Մի պաշտոնյայի էլ դիմեցինք, ասում է՝ ինչ անեմ, հո չե՞մ գալու ձեր ծառերի վրա լացեմ: Լրիվ պաշտոնյանյին ոչ վայել պատասխան: Հեսա առաջիկայում ընտրություններ են լինելու, ի՞նչ երեսով եք գալու ու մեզ խնդրելու, որ ձեզ ձայն տանք, պատկերացնո՞ւմ եք մեր պատասխանը ձեզ: Հիմա եթե մեզ արհարարհում եք, մենք էլ ձեզ կարհամարհենք: Այնպես որ, հարգելի՛ քաղաքապետ Տիգրան Ավինյան, էրեբունու հարգելի՛ թաղապետ Հակոբ Բալայան, հարգելի՛ «Վեոլիա ջուր» ու ջրօգտագործողների ընկերություն, դեռ մտածելու տեղ ունեք, եթե մի քիչ իմանաք հողի մշակի արժեքը, ապա էդ ջրի հարցը ժամերի ընթացքում կլուծեք, թե չէ ստիպված դիմելու ենք տարբեր միջոցների, այդ թվում՝ բողոքի ակցիաների և փոխհատուցման համար դիմելու ենք դատարան, էնպես որ էս հեկտարներով այգիները, որ չորանում են, դրա մեղավորը դուք եք, ձեր կաբինետներում նստած մեր հաշվին ձեր թափանները մի՛ լցրեք, իրական գործով զբաղվեք, իսկ իրական գործը այն է, որ լուծեք շարքային քաղաքացու ոռոգման ու խմելու ջրի խնդիրը»:Ավելին19:1522.08.25 -
ՀասարակականՀոգեշնորհ Տեր Դերենիկ աբեղա Սահակյանը ծառայության է կոչվել Իրաքի հայոց թեմումՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Դերենիկ աբեղա Սահակյանը, ազատվելով Դամասկոսի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Իրաքի հայոց թեմում։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Հայր Դերենիկը Դադիվանքի վերջին վանահայրն էր։ 2020 թվականի պատերազմից հետո Քարվաճառը, որտեղ գտնվում է Դադիվանքը, անցել էր Ադրբեջանին։ Սակայն հայ հոգևորականները շարունակվում էին ծառայել վանքում՝ ռուս խաղաղապահների հսկողության ներքո։ 6 ամիսը մեկ հոգեւորականների կազմը փոխվում էր։ Հայր Դերենիկը Դադիվանքում ծառայեց 14 ամիս։ 2022թ. դեկտեմբերին սկսվեց Արցախի շրջափակումը, ու աբեղան ծառայակից սարկավագների հետ մնաց Դադիվանքում մինչև Արցախի հայաթափումը։Ավելին19:0022.08.25 -
ԻրավականՔԿՀ-ներում պահվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 261 անձ. «Հետք»Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության վերաբերյալ 2024թ. զեկույցի համաձայն՝ իրավասու գերատեսչությունների կողմից ինքնասպանության իրական պատճառների վերաբերյալ պատշաճ հաշվառում և գնահատում չի իրականացվում։ Մասնավորապես, «սատանայի կողմից դրդելու», «կյանքին վնաս հասցնելու ցանկության» գործոնները հաշվառվել են որպես «այլ պատճառներ» այն պարագայում, երբ դրանք ուղղակիորեն առնչվում են անձի հոգեկան առողջության վիճակին և հոգեբուժական օգնության տրամադրմանը:Ավելին18:4522.08.25