Լրահոս
2025-08-22
-
ՀայլուրՀայլուր 18։30 Ցինիկ հայտարարություն. Փաշինյանն առաջարկում է կուրորե՞ն հավատալ խաղաղությանըՀայլուր 18։30 Ցինիկ հայտարարություն. Փաշինյանն առաջարկում է կուրորե՞ն հավատալ խաղաղությանըԱվելին18:3022.08.25 -
ԻրավականԱրցախի Աժ պատգմավոր Դավիթ Գալստյանի կալանքը երկարաձգվեց«Եթե դա համարվում է ահաբեկչություն կազմակերպելու իր, ապա մտածում եմ՝ մենք տեղերով պիտի փոխվենք մեղադրողի հետ»,– ասաց պատգամավորը։Ավելին18:2722.08.25 -
ՀասարակականԿասեցվել է «Արտաշի մոտ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Վան-2000» ՍՊԸ-ին պատկանող (Արտաշի մոտ) հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան փ․ Մոսկովյան), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • սննդի կառույցի առաստաղների մակերևույթները չեն կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը, • ներքին պատուհանները չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։ Սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:Ավելին18:2122.08.25 -
ԻրավականՀրաչյա Արաբյանը որոնվում է որպես անհետ կորածՈրպես անհետ կորած որոնվում է 1999 թվականին ծնված Հրաչյա Արաբյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։Ավելին18:1522.08.25 -
ՔաղաքականԼՂ-ի հարցը փակված չէ, և նրա ժողովրդի վերադարձի իրավունքը սկզբունք է, որն ամրագրված է միջազգային իրավունքով․ ՕսկանյանԵրբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձը իրենց տները «իրատեսական չէ», նա իրականությունը չի նկարագրում․ նա ձևավորում է պարտվողական նարատիվ՝ արդարացնելու սեփական ձախողումները։ Այս մասին գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։Ավելին18:0022.08.25 -
ՔաղաքականԱմեն մեկիս ընտանիքի վրա ՔՊ-ն 7 տարում վերցրել է 10.000 դոլար պարտք․ Նարեկ Կարապետյան«Մինչև 2024 թվականը ամեն ինչ լավ էր ընթանում՝ պետությունը վարկեր էր ներգրավում և դպրոցներ կառուցում։ Հետո հայտնվեց մեր երկրի ղեկավարը, և 2024 թվականի սկզբին որոշեց այցելել դպրոցներ։ Տեղի ունեցավ «կախիչ» օպերացիան։ Ստուգեց դպրոցի կախիչները, խիստ նկատողություն տվեց աշխատակիցներին, քաղաքաշինության կոմիտեի նախագահին հեռացրեց աշխատանքից։ Այդ շոուից հետո մրցույթների գները մի դպրոցի հաշվարկով թանկացան մեկ միլիոն դոլարով։ Նախագծերի մեջ որևէ տարբերություն չկա, ուղղակի երկրի ղեկավարը սխալ իմպուլս է տվել՝ ասել է, եթե թերություններ լինեն աշխատանքներում, միջամտելու են ուժայինները։ Գործարարաներն արձագանքելու մի ձև ունեն, նրանք վերանայում են գները։ Ինչքան պետությունը խստացնում է ճնշումը գործարարների վրա, այդքան գործարարը բարձրացնում է գները՝ իր ռիսկի հաշվարկով։Այդ օրվանից առ այսօր 128 դպրոցի մրցույթ է տեղի ունեցել, և ստեղծված իրավիճակի պատճառով պետությունն այդ դպրոցների կառուցման ընթացքում 120 մլն դոլարի կորուստ է ունեցել»,- նշել է նա։Ավելին17:4522.08.25 -
ՀասարակականՄեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ եկեղեցի. «Տաշիրը» ճամբար է կազմակերպելԼոռու հիասքանչ անտառում ծվարած «Ծիծեռնակ» ճամբարում երեխաները պարզապես չեն հանգստանում, նաև սովորում են, թե ինչու է կարևոր համախմբումը ազգային գաղափարների շուրջ:Ավելին17:3022.08.25 -
ԻրավականՀՅԴ ԳՄ անդամ Իգոր Սարգսյանի կալանքը ևս երկարաձգվեցՆշենք՝ Իգոր Սարգսյանը «Սրբազան պայքար» շարժման գործով 18 մեղադրյալներից մեկն է։Ավելին17:2022.08.25 -
ՔաղաքականՍրբազանի ամրությունը, կամքն ու իմաստությունը ուժ ու լավատեսություն են ներշնչում․ Ագնեսա Խամոյան«Քիչ առաջ դուրս եկանք ԱԱԾ մեկուսարանից, ուր տեսակցեցինք ապօրինի կալանքի տակ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։Ավելին17:1522.08.25 -
ԻրավականՄովսես Շարբաթյանի կալանքը ևս երկարաձգվեց 3 ամիս ժամկետովՆշենք՝ Մովսես Շարբաթյանը «Սրբազան պայքար» շարժման գործով 18 մեղադրյալներից մեկն է։Ավելին17:1022.08.25 -
ՀասարակականԳեղարքունիքի տներից մեկում հրդեհ է բռնկվել. կա տուժածՕգոստոսի 22-ին, ժամը 12։21-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Շատջրեք գյուղի 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ բնակիչը հոսպիտալացվել է։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։58-ին, մարվել՝ 14։02-ին։ Այրվել են տան (ընդհանուր 96 քմ) առաստաղի մոտ 40 քմ հատվածը և տան գույքը։Ավելին17:0022.08.25 -
ԻրավականՏիգրան Թոփալյանի կալանքի ժամկետը ևս երկարաձգվեցՆշենք՝ Տիգրան Թոփալյանը Բագրատ Սրբազանի և շարժման 17 մասնակիցների գործով մեղադրյալներից մեկն է։Ավելին16:4922.08.25 -
ՍպորտԸմբիշ Գասպար Տերտերյանը դուրս է եկել կիսաեզրափակիչՄինչև 20 տարեկանների հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (72 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ: Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Նա երեք տպավորիչ հաղթանակ է տարել՝ նախ 6:2 հաշվով հաղթելով ադրբեջանցի մրցակցին, այնուհետև 3:1 հաշվով՝ Ասիայի Մ20 չեմպիոն ղազախ մրցակցին, իսկ 1/4-ում վստահ առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցչի նկատմամբ: Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կլինի հույն Կոլիցոպուլուսը:Ավելին16:4522.08.25 -
ՔաղաքականԱԺ-ն պարզաբանում է տարածել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներից մեկին ծրագրից հեռացնելու վերաբերյալՀայաստանի Ազգային ժողովը պարզաբանում է տարածել «Ամառային դպրոց» ծրագրի մասնակիցներից մեկին ծրագրից հեռացնելու վերաբերյալ։ «Անդրադառնալով համացանցում տարածված գրառումներին եւ մեկնաբանություններին՝ կապված Ազգային ժողովի «Ամառային դպրոց» չորրորդ ծրագրի մասնակիցներից մեկի հեռացման հետ՝ տեղեկացնում ենք, որ վերջինս հեռացվել է ծրագրից համացանցում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ (կեղծ գրառմամբ փորձել է վարկաբեկել ԱԺ «Ամառային դպրոց» ծրագիրը) հրապարակելու պատճառով: Վերոնշյալ մասնակցի օրինական ներկայացուցիչը (ծնողը) հրավիրվել է Ազգային ժողով՝ քննարկելու իր երեխայի դիտարկումները ծրագրի հետ կապված, եւ զրույցի ընթացքում պարզվել է, որ մասնակիցն արդեն ընդունվել է բարձրագույն ուսումնական հաստատություն եւ չի համապատասխանում ծրագրով նախատեսված ավագ դպրոցի աշակերտ լինելու պահանջին, ինչն արդեն իսկ հիմնավոր պատճառ է նրան «Ամառային դպրոցից» հեռացնելու համար: Հիմք ընդունելով այդ տեղեկությունը եւ կատարված հրապարակումները՝ մասնակիցը հեռացվել է «Ամառային դպրոցից»: Այս որոշումն ընդունելու եւ «Ամառային դպրոցի» գործունեության հետ կապված ցանկացած այլ մեկնաբանություն կամ տարածված հայտարարություն չեն համապատասխանում իրականությանը»։ Ավելի վաղ օգտատեր Դավիթ Ղազարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել էր, որ «Ամառային դպրոց» ծրագրից հեռացվել է ֆեյսբուքյան գրառման համար։Ավելին16:3022.08.25 -
ԻրավականԱնօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով հետախուզվողը տեղափոխվել է ՔԿՀՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Կողբացի փողոցում գտնվող շենքերից մեկում հայտնաբերել և Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել 30-ամյա օտարերկրացու։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Նա օգոստոսի 15-ից հետախուզվում էր անօրինական միգրացիայի կազմակերպման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։Ավելին16:1522.08.25 -
ԻրավականԴատարանը մերժել է Արման Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունըԴատարանը մերժել է «Հայփոստ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, «Գույքի գնահատման և աճուրդի կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին գլխավոր տնօրեն Արման Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը։Ավելին16:1522.08.25 -
ՏնտեսականՏարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբՌուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.75 դրամ:Ավելին16:0022.08.25 -
ՄիջազգայինՊատերազմը չեն հաղթում առանց հարձակվելու. Թրամփն ու Զելենսկին համաձայնԵվրամիությունը Պուտինին մեղադրում է թակարդ հյուսելու համար: Ըստ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի՝ Ռուսաստանին ուկրաինական տարածքները պահպանելու թույլտվություն տալը թակարդ է, որի մեջ Պուտինը ցանկանում է ներքաշել Եվրոպային: BBC-ին տված հարցազրույցում Կալասը նշել է, որ բանակցությունների այս փուլում զսպող ուժի համար շատ «կոնկրետ քայլեր» չկան։Ավելին15:4522.08.25 -
ՀասարակականԵրկրաշարժ՝ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավՕգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 15:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 11։03-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.00⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Նոյեմբերյան քաղաքից 19 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզի՝ Նոյեմբերյան, Իջևան, Բերդ քաղաքներում, Ոսկեպար, Աչաջուր, Կոթի գյուղերում՝ 3 բալ, ինչպես նաև Լոռու մարզի Ալավերդի, Ստեփանավան քաղաքներում, Դսեղ, Լորուտ և Թեղուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։Ավելին15:2922.08.25 -
ԻրավականԴատարանը երկարաձգեց Տիգրան Գալստյանի կալանքըՆշենք՝ Տիգրան Գլստյանը Բագրատ Սրբազանի և շարժման 17 մասնակիցների գործով մեղադրյալներից մեկն է։Ավելին15:2022.08.25