Լրահոս
2025-08-21
-
ՀասարակականՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՔամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ։ Օգոստոսի 21-22-ը և 25-26-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։Ավելին15:2021.08.25 -
Զինված ուժերԱրտակ Տոնոյանը պաշտպանության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրելՀիշեցնենք, որ երեկ մամուլում տեղեկություններ տարածվեցին Պռոշյան գյուղում «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ մահվան ելքով միջադեպի շրջանակում Անդրանիկ Տոնոյանի որդու կալանավորման վերաբերյալ:Ավելին15:0921.08.25 -
ՀասարակականԵրևանում ավտոմեքենա է այրվել. կա տուժածՕգոստոսի 20-ին, ժամը 21։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի շենքերից մեկի հետնամասում՝ ավտոտնակում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:44-ին, մարվել՝ 21:55-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել են ավտոտնակի պատերը (մոտ 10 քմ): Փրկարարներն ավտոտնակից դուրս են բերել քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:Ավելին15:0021.08.25 -
Մամուլի տեսությունՄամուլի տեսություն 21.08.2025Մամուլի տեսություն 21.08.2025Ավելին14:5021.08.25 -
ՄիջազգայինՌուսաստանը խոշորագույն հարձակում է իրականացրել Ուկրաինայի դեմ և թիրախավորել ամերիկյան արտադրողի․ ԶելենսկիՈւկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ Ռուսաստանն այս գիշեր իրականացրել է ուկրաինական կողմի վրա այս տարվա ընթացքում իրականացված ամենամեծ օդային հարձակումներից մեկը, որի ընթացքում թիրախավորվել են երկրի գլխավորապես արևմտյան շրջանները։Ավելին14:4521.08.25 -
ՀասարակականՎրшերթ՝ Զովունիում. կան տուժածներԴեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վրաերթի ենթարկվածները հարազատ քույրեր են:Ավելին14:3021.08.25 -
ՀայաստանՈւղիղ I Բագրատ սրբազանի և «Սրբազան» պայքարի 17 աջակիցների գործով դատական 3-րդ լսումներն ենՈւղիղ I Բագրատ սրբազանի և «Սրբազան» պայքարի 17 աջակիցների գործով դատական 3-րդ լսումներն ենԱվելին14:1521.08.25 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթերը լիովին ապահովում են Բաքվի շահերը. Ալիև«Բաքուն հասել է իր բոլոր նպատակներին, իսկ Մինսկի խումբն ապրում է իր վերջին օրերը և շուտով կդադարի գոյություն ունենալ նույնիսկ իրավական առումով»,- նշել է Ալիևը։Ավելին14:0021.08.25 -
ՀայաստանՊԵԿ-ը բացահայտել է շինանյութի շուկայում շուրջ 3.5 միլիարդ դրամի թաքցված շրջանառությունՇինանյութի առևտրով զբաղվող խոշոր ընկերության նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՊԵԿ-ը բացահայտել է էական ծավալներով ստվերային շրջանառություն։ «Այսպես՝ ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության ոլորտային թիվ 1 բաժնում ստացված օպերատիվ տվյալների համաձայն՝ շինանյութի մանրածախ առևտրով զբաղվող խոշոր ցանցը տարիներ շարունակ ապրանքներն իրացրել է և չի տրամադրել հաշվարկային փաստաթուղթ ու ՀԴՄ կտրոն։ Համաժամանակյա օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որոնք վկայում են, որ ընկերության իրական իրացման ծավալները հարկային մարմին ներկայացված տվյալների համեմատ էականորեն գերազանցել են։ Այսինքն՝ բացահայտվել է համակարգային սխեմա, որի միջոցով տնտեսվարողը թերհայտարարագրումների ճանապարհով խուսափել է առանձնապես խոշոր չափի հարկային պարտավորություններից։ Նախնական հաշվարկով՝ շինանյութի առևտրով զբաղվող ընկերության կողմից չհայտարարագրված շուրջ 3.5 միլիարդ դրամի շրջանառության արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ մոտ 1.1 միլիարդ դրամի վնաս։ Բացի պետական բյուջեին հասցված էական վնասից, նման դեպքերը խաթարում են նաև արդար մրցակցությունը՝ խաթարելով օրինապահ և թափանցիկ գործունեություն իրականացնող տնտեսվարողների շահերը։ Հիմք ընդունելով ձեռքբերված ապացույցները՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հատկանիշներով: Վարույթային և օպերատիվ-հետախուզական գործողությունների շրջանակներում ընկերության գործունեության հասցեներում իրականացվել են խուզարկություններ, առգրավել են նախաքննության համար կարևորություն ունեցող փաստաթղթեր, տվյալների շտեմարան, էլեկտրոնային այլ կրիչներ։ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ստվերային տնտեսության դեմ պայքարը շարունակական բնույթ է կրում և պետությանը հասցված վնասներն ենթակա են լիարժեք փոխհատուցման»,- ասված է հաղորդագրությունում։ Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։Ավելին13:4521.08.25 -
ՄիջազգայինՊուտինի և Զելենսկու հանդիպումը կարող է հաղթահարել հակամարտության փակուղին. Վենս«Պարտադիր չէ լուծում գտնել յուրաքանչյուր հարցի շուրջ, երբեմն ղեկավարները, նստելով միմյանց դեմ դիմաց, կարող են հաղթահարել այն փակուղին, որից նրանց թիմերը չեն կարողանում դուրս գալ», - ասել է Վենսը Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:Ավելին13:3021.08.25 -
ՀասարակականԿասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել անհատ ձեռնարկատեր Անահիտ Հակոբյանին պատկանող (Վայոց ձոր, ք․ Եղեգնաձոր) կաթնամթերքի արտադրամասում, որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • արտադրամասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, • արտադրական շինությունների դռները հարթ չեն եղել և պատված չեն եղել չներծծվող նյութերով, • արտադրամասի դասավորվածությունը ապահովված չի եղել պարենային հումքի և սննդամթերքի աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքայնության հնարավորությունը, • ապահովված չի եղել կենդանիների ներթափանցումը բացառող միջոցներով, • ապահովված չի եղել օդափոխության համակարգերով, • սարքավորված չեն եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով, • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել բարվոք վիճակում։ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խատումներն ու անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:Ավելին13:1521.08.25 -
ՔաղաքականՀայտնի է՝ ինչ պաշտոն կստանան Արսեն Թորոսյանն ու Արեն ՄկրտչյանըՀիշեցնենք՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը օգոստոսի 20-ին պատգամավորական մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։Ավելին13:0021.08.25 -
ՀասարակականՏեղադրվել է նոր արագաչափ սարքՃանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Կապան քաղաքի Բաղաբերդ 1 հասցեի հարակից ճանապարհահատվածում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարք։ Նշված հատվածում սահմանված երթևեկության առավելագույն թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է։Ավելին12:5721.08.25 -
ՔաղաքականՊատրաստ ենք ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբունքների շրջանակում․ Փաշինյան«Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված են այն 5 սկզբունքները, որոնց հիման վրա գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, սահմանների անխախտելիություն ու փոխադարձություն: «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացնելիս՝ մենք արդեն ասել ենք, որ պատրաստ ենք կարգավորումների, պարզեցումների՝ այս սկզբունքների հիման վրա»,–ասաց Փաշինյանը:Ավելին12:4321.08.25 -
ՔաղաքականՓաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերինԱռաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խшղաղության և ոչ խաղшղության միջև, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Ավելին12:3621.08.25 -
ՄիջազգայինԶելենսկին խոսել է ԱՄՆ-ի հետ համաձայնագրի վերաբերյալ Ուկրաինայի առաջարկի մասինՎլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ անօդաչու թռչող սարքերի գործարքի վերաբերյալ ուկրաինական առաջարկը ենթադրում է 50 միլիարդ դոլարի արտադրություն հինգ տարվա ընթացքում, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հաղորդում Է Reuters-ը: «Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ անօդաչու թռչող սարքերի գործարքի վերաբերյալ Ուկրաինայի առաջարկը նախատեսում է 50 միլիարդ դոլարի արտադրություն հինգ տարվա ընթացքում», - ասվում է հրապարակման մեջ: Գործակալության տվյալներով՝ Զելենսկին նաև նշել է, որ գործարքի շրջանակներում ակնկալում է տարեկան 10 միլիոն անօդաչու թռչող սարքերի արտադրություն: Երեքշաբթի օրը Financial Times թերթը, հղում անելով դիտված փաստաթղթին, հայտնել էր, որ Ուկրաինան և ԱՄՆ-ը կարող են 50 միլիարդ դոլարի գործարք կնքել դրոնների արտադրության վերաբերյալ ուկրաինական ընկերությունների հետ:Ավելին12:3021.08.25 -
ՀասարակականՃՏՊ՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԴեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։Ավելին12:1521.08.25 -
ՔաղաքականՏրանսպորտի տոմսերի վրա «ժամկետ» դնելով՝ իրականում թալանի նոր մեխանիզմ է ներդնում․ Սոնա ԱղեկյանԺամկետով և ժամկետանց տոմսը իշխանության ձեռքին դառնում է վերահսկման գործիք․ մարդը պարտադրված է անընդհատ վճարել ու մնալ համակարգի ճիրաններում։Ավելին12:0021.08.25 -
ՄիջազգայինԲելառուսը հետաքրքրված է Հայաստանի միջոցով Իրան և Պարսից ծոց դուրս գալու հեռանկարովԲելառուսի նախագահը նախ անդրադարձել է Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին՝ շեշտելով, որ այդ համաձայնագիրն ընդլայնում է ԵԱՏՄ-ի և Իրանի առևտրային կապերի աշխարհագրությունը, բացում է նոր շուկաներ երկրների համար։Ավելին11:4921.08.25 -
ՀասարակականԵրևանում հյուրանոցի սենյակներից մեկից գումար են գողացելՕգոստոսի 9-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Ոսկերիչների 8 հասցեում գտնվող «Ռեդ Բրիջ» հյուրանոցում գողություն է կատարվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին տուժող, 33-ամյա Ալինա Տ․-ն հայտնել է, որ ժամը 12։00-ից մինչև 21։30-ն ընկած ժամանակահատվածում վերը նշված հասցեի հյուրանոցի սենյակներից մեկից նույն հյուրանոցի հավաքարար Կարինեն, ում նախօրոք զգուշացրել էր, որ սենյակը մաքրելու կարիք չկա, սակայն վերջինս մուտք է գործել սենյակ և սեղանի վրա դրված անձնագրի միջից գողացել է 1․500 ԱՄՆ դոլար։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Կարինեն հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Կարինե Թ․-ն։Ավելին11:4521.08.25