Լրահոս
2025-08-21
-
ՀասարակականՄեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ կան տուժածներՕգոստոսի 21-ին, ժամը 07:50-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և, բախվելով ճամփեզրյա հողաթմբերին, կողաշրջվել։ Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորը հոսպիտալացվել է Սևանի ԲԿ։ Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:Ավելին11:3621.08.25 -
ՀասարակականԱյսօր Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է«Որդիական խոնարհությամբ շնորհավորում ենք Հայոց Հայրապետին և մաղթում կենաց արևշատություն, քաջառողջ երկար տարիներ, արդյունաշատ հովվապետություն՝ հայոց կյանքը շարունակ պայծառացնելու բազում նորանոր աստվածաշնորհ ձեռքբերումներով: Աղոթում ենք, որ Բարին Աստված Իր Ամենազոր Աջով և կենսատու Խաչի զորությամբ զորակից լինի Նորին Սրբությանը Հայրապետական բարձրագույն առաջնորդությամբ և անխախտ կորովով երկար տարիներ հովվելու ամենայն հայոց հավատավոր հոտը` ի փառս Քրիստոսի, ի բարօրություն մեր Սուրբ Եկեղեցու և ի խաղաղություն Հայաստան աշխարհի»։Ավելին11:2521.08.25 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին11:1521.08.25 -
ՀասարակականԴիլիջանի թունելը ժամանակավորապես կփակվի երթևեկության համար«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Դիլիջանի թունելի երթևեկելի հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ի ժամը 20.00-ից մինչև օգոստոսի 23-ի ժամը 8.00-ն Դիլիջանի թունելը կփակվի երթևեկության համար։ «Մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները Դիլիջանի թունելը կարող են շրջանցել Սեմյոնովկա բնակավայրով։ 7 տոննայից ավելի և կցորդով տրանսպորտային միջոցների համար տվյալ ճանապարհը փակ է լինելու։ Օգոստոսի 23-ից Դիլիջանի թունելը երթևեկության համար կփակվի միայն գիշերային ժամերին՝ ժ.00.00-ից մինչև 06.00»,-նշված է հաղորդագրության մեջ։Ավելին11:0021.08.25 -
ՀասարակականՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 13-19-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ օգոստոսի 16-ին, 18-19-ը, Արաբկիրում՝ օգոստոսի 15-16-ը և 18-ին, Շենգավիթում՝ օգոստոսի 15-16-ը, Նոր Նորքում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, Նոր Նորքում՝ օգոստոսի 13-14-ը և 16-17-ը, Շենգավիթում` օգոստոսի 13-ին, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։Ավելին10:4521.08.25 -
ԻրավականՁերբակալություններ՝ Երևանում և Գյումրիում (տեսանյութ)Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվեցին արդեն Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողների և Շիրակի պարեկների հետ համագործակցված: Օգոստոսի 14-ին` ժամը 18.10-ին, արդեն Գյումրիում թմրամիջոց ձեռք բերելու կասկածանքով ձերբակալվեց օտարերկրյա քաղաքացի 23-ամյա երիտասարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 500 գրամ մարիխուանա: Օգոստոսի 15-ին, դատարանի որոշմամբ, խուզարկություն կատարվեց Երևանում ձերբակալված 46-ամյա գյումրեցու տանը. հայտնաբերվեց «Ալֆա-ՊՎՊ» տեսակի թմրամիջոցի զանգվածով ապակե տարա` ընդհանուր մոտ 300 գրամ, նաև էլեկտրոնային կշեռք ու նռնակի երեք պայթուցիչ: Նշանակվել են դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ: Ձերբակալված երկու տղամարդիկ էլ կալանավորվել են: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:Ավելին10:3021.08.25 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՔամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 22-ին և 25-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։Ավելին10:1521.08.25 -
ԻրավականՊահանջում եմ ընդդիմադիրներից գոնե քաղբանտարկյալների մասով ձևավորել պայքարի միասնական հարթակ․ փաստաբանՈրպես քաղաքական մի շարք գործերով ներգրավված փաստաբան, որն իր աշխատաժամանակի արդեն գերակշիռ մասը pro bono զբաղված է այդ գործերով, պահանջում եմ ընդդիմադիր քաղաքական ուժերից մի կողմ թողնել բոլոր տարաձայնությունները և գոնե քաղբանտարկյալների մասով ձևավորել պայքարի միասնական հարթակ ու կոնկրետ քաղաքական քայլեր ձեռնարկել քաղբանտարկյալների ազատությանը հասնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։Ավելին10:0021.08.25 -
ԱրցախԼՂ-ում հայազգի ականավոր գործիչների հուշարձանների և կիսանդրիների քանդումը անպատվաբեր արարք է․ ՇվիդկոյՀիշեցնենք՝ ադրբեջանցիները օկուպացված Ստեփանակերտում ոչնչացրել են ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկիի հուշարձանը։Ավելին09:5521.08.25 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՄիքայել Սրբազանի գործը քննող դատավոր Արմինե Մելիքսեթյանը 2024 թ-ին գույքային մեծ առաջխաղացում է ունեցել. ունի 6 անշարժ գույք, մեկ Toyota մակնիշի մեքենա:Ավելին09:5021.08.25 -
ՀասարակականԳազ չի լինելու․ հասցեներՁմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 21-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան փողոցի թիվ 27/3 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի Ա, Բ, Գ, և Դ մասնաշենքերի («Լույսեր» բնակելի համալիրի) գազասպառողների գազամատակարարումը։Ավելին09:4521.08.25 -
Մամուլի տեսությունՄիքայել Սրբազանի գործով դատավորը ունի 6 անշարժ գույք. բարելավված կենցաղ․ «Ժողովուրդ»Տրանսպորտային միջոցներ դատավորը չի հայտարարագրել, սակայն ունի մեկ Toyota մակնիշի մեքենա, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է իր կողմից։Ավելին09:4221.08.25 -
Մամուլի տեսությունՔՊ-ում շոկի մեջ են. «Ժողովուրդ»ՔՊ-ամերձ մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունների ներսում երեկ թեժ քննարկվել է այս նշանակումը:Ավելին09:3821.08.25 -
Մամուլի տեսությունԻնչու է Փաշինյանը դրժում խոստումը և գործադիրում պաշտոն տալիս Թորոսյանին. «Հրապարակ»Իշխող թիմում շատերն են անակնկալի եկել Արսեն Թորոսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու եւ գործադիր՝ սոցապնախարարի պաշտոն տեղափոխվելու փաստից։ Խոսքը հատկապես ՔՊ վերին էշելոնի «նեղ կռուգի» մասին է, որտեղ գիտեին, թե ինչպես է Փաշինյանը Թորոսյանին գործադիրից ճամփել։Հայտնի է, որ առողջապահության նախարարի պաշտոնից ազատելուց հետո Փաշինյանը նրան վարչապետի աշխատակազմի ղեկավար էր նշանակել, սակայն նրա աշխատանքից այնքան է դժգոհ եղել, որ ազատելիս գրեթե բառացի սպառնացել է․ «Դու այլեւս գործադիրում պաշտոն չես զբաղեցնելու»։Ավելին09:3421.08.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3021.08.25 -
Մամուլի տեսությունՈվ է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնում Անահիտ Ավանեսյանի «սրտի» թեկնածուն. «Ժողովուրդ»Ըստ մեր աղբյուրների՝ նախարար Ավանեսյանը ամեն բան անում է, որպեսզի տարբեր բժշկական կենտրոններում տնօրենի պաշտոնում իր սրտով մարդիկ նշանակվեն, որոնք անվերապահորեն կենթարկվեն իրեն:Ավելին09:2721.08.25 -
Մամուլի տեսությունԿաշառքի սկանդալով հայտնի Նարեկ Վանեսյանին Արսեն Թորոսյանն ու նախարարը տնօրեն են փորձում դարձնել․ «Ժողովուրդ»Արդեն 2018 թվականի հետհեղափոխական Հայաստանում Նարեկ Վանեսյանը Արսեն Թորոսյանի կողմից նշանակվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի՝ Նուբարաշենի հոգեբուժարանի ղեկավար: Նա աշխատանքից ազատման դիմում էր գրել, որին նախորդել էր սկանդալ, այն է՝ 2018 թվականի հոկտեմբերի 26-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել էր հայտարարություն այն մասին, որ Պաշտպանի աշխատակազմի արագ արձագանքումից հետո հոգեբուժարանից ազատ է արձակվել անձ, որը հոգեբուժարանում պահվել է առանց հիմքերի։ Հայտարարությունից հետո այդ հոգեբուժարանի ղեկավարը թույլ էր տվել անօրինական վարքագիծ (https://factor.am/94388.html):Ավելին09:2421.08.25 -
ԻրավականԴատարանը կալանավորել է նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդականի տղայինՕգոստոսի 18-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սահակ Բաբախանյանը և երկու քննիչներ միջնորդություն են ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարան՝ նստավայրը Եղվարդ քաղաք, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի օգոստոսի 14-ին, Կոտայքի մարզի Պռոշյան բնակավայրում «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ հրազենի գործադրմամբ խուլիգանություն և սպանություն կատարողներից 3-ի նկատմամբ։Ավելին00:0921.08.25 -
Քաղաքական«Խաղաղության» սուտ պատրանքը․ ինչպես է մանիպուլացվում «Արևմտյան Ադրբեջանի» թեման. Արման ԱբովյանՄիակ եզրակացությունն այն է, որ «Արևմտյան Ադրբեջանի» նախագծի չեղարկման մասին ֆեյքը պարզապես խաղաղության իմիտացիա է։ Այն ավելի շատ հիշեցնում է զանգվածային տեղեկատվական «ցավազրկում»՝ «Արևմտյան Ադրբեջանի» իրական գործողությունից առաջ։Ավելին00:0021.08.25
2025-08-20
-
ՔաղաքականԹուրքիայում կրկին սկսել են խոսել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին. Արա ՊողոսյանԹուրքիայի Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրարօղլուն հայտարարել է, որ Կարս–Իգդիր–Արալըք–Դիլուջու երկաթուղու շինարարությունը կմեկնարկի օգոստոսի 22-ին։Ավելին23:5820.08.25