Լրահոս

2026-06-18
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխխոսնակն ուղիղ ասում է, որ Հայաստանը «իրենց նախնիների հողն է». Տաթևիկ Հայրապետյան
    ««Արևմտյան Ադրբեջանի համայնքի գլխավոր նպատակն է միջազգային հանրությանը հասցնել Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտությունը, պաշտպանել այս հողերից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները և ապահովել նրանց խաղաղ վերադարձը հայրենիք։ Համայնքի ղեկավարությունն ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ միջազգային ֆորումներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում։ Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցու իրավունքն է վերադառնալ իր նախնիների հողը, և սա նրանց իրավական, պատմական և բարոյական իրավունքն է։ Որովհետև այս հողերը մեր նախնիների տարածքներն են»։
    18:24
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մոլագարը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար․ Ստեփան Դանիելյան
    Հայաստանն արտաքին ազդեցությունների խաչմերում է գտնվում և նման տարածքներում գործում է խաղի կանոն` ընտրությունները պետք է արդար լինեն և թող ժողովուրդն ընտրի իր ճակատագիրը։
    18:15
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի հիստերիկ ու գռեհիկ ելույթի պատճառն իրականությունն է, որտեղ նա չունի մանդատ Ալիևի պահանջները կատարելու համար․ Իշխան Սաղաթելյան
    Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
    18:00
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կարո Օկումուշյանի տնային կալանքը վերացվեց
    Կարո Օկումուշյանը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Սարգսյանի վարորդն է։
    17:54
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
    Հունիսի 18-ին՝ ժամը 13։04-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հայկավան գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:51-ին, մարվել՝ 14:06-ին: Այրվել է խոտածածկույթ:
    17:49
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմում զոհված այգեստանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը
    «Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է  Այգեստանի Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարն ու գյուղի` Հայրենական մեծ պատերազմում զոհված այգեստանցիների  հիշատակը հավերժացնող հուշարձանը»։
    17:43
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայկական լրատվամիջոցները փորձում են ՌԴ-ին մեղադրել հուշարձանի իբր թե պղծման մեջ․ Զախարովա
    «Նկատել ենք հանրապետության [Հայաստանի] իշխանությունների հետ կապված որոշ տեղեկատվական ռեսուրսների փորձերը՝ միջադեպը ներկայացնելու որպես դիտավորյալ սադրանք՝ չեք հավատա՝ ում կողմից՝ ռուսական կողմի»,- ճեպազրույցի ժամանակ նշել է դիվանագետը։ «Պետք չէ որևէ բան հորինել, որ իբր մենք կարող էինք նման բան սադրել կամ անել։ Ոչ, դա այդպես չէ։ Դա ճշմարտություն չէ։ Դա սուտ է՝ ստոր և, ակնհայտորեն, ընթացքում հորինված։ Այս ամենը ողջախոհության սահմաններից դուրս է, պարկեշտության մասին էլ չեմ խոսում»,- հավելել է Զախարովան։ Ինչպես նշել է դիվանագետը, «կարելի էր հորինել ամեն ինչ, եթե չլիներ ՌԴ պլանաչափ գործունեությունը՝ Արևմտյան Եվրոպայի երկրների տարածքում քանդվող կարմիրբանակայինների, խորհրդային բանակի զինվորների հուշարձանները պաշտպանելու ուղղությամբ»։ «Իսկ մենք, ըստ էության, միայնակ ենք զբաղվում դրանով, և ոչ ոք մեզ չի օգնել,- ընդգծել է նա,- մի շարք այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ նախնիների հիշատակի ոտնահարումը և հուշարձանների դեմ պայքարը անբաժանելի մաս են, իսկ երբեմն էլ՝ պարզապես պարտադիր պայման Եվրոպական միության հետ մերձենալու համար, որի տարածքում հենց քանդում են ֆաշիզմի և նացիզմի դեմ կռված զինվորների հուշարձանները, հուշահամալիրները, իսկ երբեմն նաև՝ տապանաքարերը»։ «Մենք ակնկալում ենք, որ ընդհանուր անցյալը, դրա փառահեղ էջերը չեն ենթարկվի եվրոպական չափանիշներով տխրահռչակ, այսպես կոչված, բարեփոխումներին»,- եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
    17:33
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հովտաշենում բացահայտվել է դիտավորյալ վրաերթի դեպքը. կան ձերբակալվածներ
    Հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել Արարատի մարզի Հովտաշեն գյուղի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ։ Նա հայտնել էր, թե վնասվածքը ստացել է հեծանիվից ընկնելու հետևանքով։  
    17:28
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատարանը երկարաձգեց Բագրատ Սրբազանի տնային կալանքի ժամկետը
    «Դատարանին չեմ խնդրելու մեղմ խափանման միջոց կիրառել, պահանջում եմ դադարեցնել ապօրինի քրեական հետապնդումը։ Դուք որոշեք՝ ինչ որոշելու եք, մենք կանդրադառնանք ձեր որոշումներին մեր բողոքներով»,- մինչ դատարանի որոշման հրապարակումը հայտարարեց պաշտպան Հովհաննես Խուդոյանը։
    17:23
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող՝ 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
    Արարատի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, ուսումնասիրել է Արարատի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերը տարբեր անձանց տրամադրելու վերաբերյալ փաստաթղթերը: Ուսումնասիրության արդյունքում, ի թիվս այլնի, պարզվել է, որ Արարատ համայնքի նախկին ղեկավար Ա.Բ.-ն, խախտելով իրավահարաբերության ծագման պահին գործող Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, Արարատ քաղաքի Շահումյան 36/5 հասցեում գտնվող՝ 0,1280 հա մակերեսով հողամասը 2008 թվականի ապրիլի 18-ին կառուցապատման իրավունքով՝ 99 տարի ժամկետով, հատկացրել է ֆիզիկական անձի: Վերջինս կառուցապատման իրավունքը վաճառել է մեկ այլ ֆիզիկական անձի: Դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել Արարատ համայնքի ղեկավարին՝ Արարատ համայնքի և կառուցապատողի միջև 2008 թվականի ապրիլի 18-ին կնքված կառուցապատման իրավունքը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Միջնորդագրի հիման վրա, Արարատի համայնքապետարանի իրավասու մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում, 2026 թվականի հունիսի 18-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Արարատ քաղաքի Շահումյան 36/5 հասցեում գտնվող՝ 0,1280 հա մակերեսով, 2 միլիոն 403 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ գրանցված կառուցապատման իրավունքը:
    17:19
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Մոսկվան խստացնում է ԵՄ դիվանագետների մուտքի կանոնները
    «Հունիսի 15-ին ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության պետական սահմանը հատելու ծանուցողական կարգը՝ մեր երկրում հավատարմագրված ԵՄ անդամ երկրների, ԵՄ-ին չանդամակցող Շենգենյան գոտու պետությունների և Մոսկվայում Եվրոպական միության ներկայացուցչության դիվանագիտական ներկայացուցչությունների ու հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների, ինչպես նաև նրանց հետ հավատարմագրված չափահաս ընտանիքի անդամների համար։ Նշված անձանց համար Ռուսաստանի Դաշնության պետական սահմանները հատելու ծանուցողական կարգը, կրկնում եմ, ներդրվել է ի պատասխան Եվրոպական միության խորհրդի որոշման, որին միացել են Եվրոպական միությանը չանդամակցող առանձին շենգենյան երկրներ, Եվրոպական միության և Շենգենյան գոտու պետությունների տարածքով մեր ռուսական դիվանագիտական առաքելությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների տեղաշարժի կանոնները խստացնելու վերաբերյալ»,- նշել է դիվանագետը։
    17:07
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Չի կարող ընտրակաշառք համարվել, երբ փեսան աներոջը քյաբաբի է հրավիրում. Սամվել Կարապետյան
    Այս մասին խմբագիրների հետ հարցազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
    17:02
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ո՞ր ընկերություններից է Արմավիրի մարզպետի աշխատակազմը ապրանքներ ձեռք բերել. ծախսվել է ավելի քան 6,8 մլն դրամ. «Փաստինֆո»
    Տեղեկանում ենք, որ կնքված պայմանագրերով ձեռք է բերվել մանկապարտեզի գույք, այդ թվում՝ տեսակավորման դարակաշարեր, որոնց յուրաքանչյուր դարակի առավելագույն ծանրաբեռնվածությունը 100 կգ է։ Դրանք պետք է լինեն չժանգոտվող պողպատից։
    16:54
    18.06.26
    Ավելին
  • Միջազգային
    Վիրավորներ, պայթյուններ, չեղարկված թռիչքներ՝ Մոսկվայում. Ուկրաինայի զանգվածային հարձակումը
    Մոսկվայի մարզի վրա ուկրաինական դրոնների հարձակման հետևանքով 16 մարդ վնասվածք է ստացել, այդ թվում՝ երկու երեխա: «Վնուկովո», «Շերեմետևո», «Դոմոդեդովո» և «Ժուկովսկի» օդակայաններում հարյուրավոր թռիչքներ են չեղարկվել: Մարդկանց անգամ օդանավերից են տարհանել: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն ավելի վաղ հայտարարել էր, որ ՀՕՊ ուժերը հետ են մղում Ռուսաստանի մայրաքաղաքի վրա ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակումը։
    16:49
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Նարեկ Կարապետյանը տնտեսության մեջ հավասարը չունի. Սամվել Կարապետյանը՝ եղբորորդու մասին
    «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ եղբորորդու մասին:
    16:45
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Լինելով մի քանի երկրի գործակալ՝ առավոտից երեկո գործակալներ է ման գալիս. Սամվել Կարապետյան
    Լինելով մի քանի երկրի գործակալ՝ առավոտից երեկո գործակալներ է ման գալիս. Սամվել Կարապետյան
    16:37
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները կհանդիպեն Շվեյցարիայում․ Al Arabiya
    Նրանց տեղեկություններով՝ կողմերը նախատեսում են դիտարկել Իսլամական Հանրապետության «միջուկային ծրագրի հետ կապված քաղաքական ասպեկտները», հակաիրանական պատժամիջոցների վերացման և իրանական ակտիվների ապասառեցման խնդիրներին վերաբերող «իրավական ասպեկտները», ինչպես նաև Լիբանանի և շիական «Հեզբոլլահ» շարժման գործունեության հետ կապված հարցերը։ Նշվում է, որ հանդիպումները կարող են տեղի ունենալ Ցյուրիխում։ Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ բանակցություններին կմասնակցեն Կատարի և Պակիստանի ներկայացուցիչները, իսկ որոշ հանդիպումներին ներկա կլինեն նաև Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները։ Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Շվեյցարիայի ԱԳՆ-ն, հայտնել էր, որ ԱՄՆ-ը և Իրանը հունիսի 19-ին շվեյցարական Բյուրգենշտոկում կանցկացնեն նախնական բանակցություններ՝ կողմերի ձեռք բերած համաձայնագրի կատարման վերաբերյալ։
    16:30
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆիլիպինների նախագահը Պուտինին հրավիրել է այցելել երկիր
    «Նախագահ Մարկոսը հրավիրել է նախագահ Պուտինին»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ՌԴ նախագահի այցը հանրապետություն մոտ ապագայում։
    16:16
    18.06.26
    Ավելին
  • Տնտեսական
    Սուտ են ասում, ներքին կռիվ ա. հայ գյուղացին պնդում է՝ իր ապրանքը բարձր որակ ունի, թող ստուգեն
    Տանը փչացող ծիրանի և ճյուղի վրա թափոն դարձող ծիրանի միջև շատ էական տարբերություն Փաշինյանը չի՞ հասկանում: Առաջինի դեպքում ֆերմերը չի տուժում: Իսկ այգեգործների դժոգոհության պատճառն այն է, որ բերքն անգամ վաճառակետեր չեն կարողանում հասցնել: Արարատյան դաշտում այս օրերին ծիրանից շատ թութն են հավաքում: Եվրոպա արտահանելու հետ հույս չեն էլ կապում Արմաշի այգեգործները: Չնայած ասում են՝ իրենց աճեցրած մրգի որակի վրա վաստահ են: Ով կասկածում է, կարող է մասնագետի հետ այգի մտնի:
    16:02
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Եթե Փաշինյանը Կարապետյանին չձերբակալեր, նա կմտնե՞ր քաղաքականություն. Սամվել Կարապետյանը անկեղծ պատասխանեց
    Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը:
    15:53
    18.06.26
    Ավելին