Լրահոս
2026-06-18
-
ՄիջազգայինԻրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները կհանդիպեն Շվեյցարիայում․ Al ArabiyaՆրանց տեղեկություններով՝ կողմերը նախատեսում են դիտարկել Իսլամական Հանրապետության «միջուկային ծրագրի հետ կապված քաղաքական ասպեկտները», հակաիրանական պատժամիջոցների վերացման և իրանական ակտիվների ապասառեցման խնդիրներին վերաբերող «իրավական ասպեկտները», ինչպես նաև Լիբանանի և շիական «Հեզբոլլահ» շարժման գործունեության հետ կապված հարցերը։ Նշվում է, որ հանդիպումները կարող են տեղի ունենալ Ցյուրիխում։ Հեռուստաալիքի աղբյուրների տվյալներով՝ բանակցություններին կմասնակցեն Կատարի և Պակիստանի ներկայացուցիչները, իսկ որոշ հանդիպումներին ներկա կլինեն նաև Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները։ Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Շվեյցարիայի ԱԳՆ-ն, հայտնել էր, որ ԱՄՆ-ը և Իրանը հունիսի 19-ին շվեյցարական Բյուրգենշտոկում կանցկացնեն նախնական բանակցություններ՝ կողմերի ձեռք բերած համաձայնագրի կատարման վերաբերյալ։Ավելին16:3018.06.26 -
ՄիջազգայինՖիլիպինների նախագահը Պուտինին հրավիրել է այցելել երկիր«Նախագահ Մարկոսը հրավիրել է նախագահ Պուտինին»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք ՌԴ նախագահի այցը հանրապետություն մոտ ապագայում։Ավելին16:1618.06.26 -
ՏնտեսականՍուտ են ասում, ներքին կռիվ ա. հայ գյուղացին պնդում է՝ իր ապրանքը բարձր որակ ունի, թող ստուգենՏանը փչացող ծիրանի և ճյուղի վրա թափոն դարձող ծիրանի միջև շատ էական տարբերություն Փաշինյանը չի՞ հասկանում: Առաջինի դեպքում ֆերմերը չի տուժում: Իսկ այգեգործների դժոգոհության պատճառն այն է, որ բերքն անգամ վաճառակետեր չեն կարողանում հասցնել: Արարատյան դաշտում այս օրերին ծիրանից շատ թութն են հավաքում: Եվրոպա արտահանելու հետ հույս չեն էլ կապում Արմաշի այգեգործները: Չնայած ասում են՝ իրենց աճեցրած մրգի որակի վրա վաստահ են: Ով կասկածում է, կարող է մասնագետի հետ այգի մտնի:Ավելին16:0218.06.26 -
ՔաղաքականԵթե Փաշինյանը Կարապետյանին չձերբակալեր, նա կմտնե՞ր քաղաքականություն. Սամվել Կարապետյանը անկեղծ պատասխանեցԼրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը:Ավելին15:5318.06.26 -
ՔաղաքականՍկսելու եմ ավելի մեծ թափով. Սամվել ԿարապետյանՍկսելու եմ ավելի մեծ թափով: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը:Ավելին15:4518.06.26 -
Քաղաքական«Արհեստականորեն զրկվել ենք խորհրդարանում ներկայացված լինելուց». ԲՀԿ-ն դիմում է Սահմանադրական դատարանԱյնուհետև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, խախտելով օրենքի պահանջները, չիրականացրեց վերաքվեարկություն այդ տեղամասերում՝ երկրորդ անգամ ոտնահարելով օրենքի գերակայության սկզբունքը և քաղաքացիների ընտրական իրավունքները։ Մենք բազմիցս նշել ենք և այսօր ևս վերահաստատում ենք, որ սա որևէ կերպ միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շահերի պաշտպանության հարց չէ։ Սա պայքար է արդարության վերականգնման համար։ Այդ երեք ընտրատեղամասերում պետք է անցկացվի վերաքվեարկություն, որպեսզի քաղաքացիների կամարտահայտությունն ամբողջությամբ իրացվի, և յուրաքանչյուր քվե ստանա իր իրավական նշանակությունը։Ավելին15:3818.06.26 -
ՀայլուրՀայլուր 15։30 Պրոբլեմ չկա. Փաշինյանը՝ ԱԱԾ-ից աղմկոտ արտահոսքի մասինՀայլուր 15։30 Պրոբլեմ չկա. Փաշինյանը՝ ԱԱԾ-ից աղմկոտ արտահոսքի մասինԱվելին15:3018.06.26 -
ՔաղաքականԻնքը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել ԿարապետյանՄի շարք ԶԼՄ-ների հետ հանդիպմանն ասաց «Ուժեղ Հայաստանի» ղեկավար Սամվել Կարապետյանը։Ավելին15:2718.06.26 -
ՔաղաքականՍկսում ենք ընդդիմադիր ուժերի համախմբում, շուտով ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանԱյս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը:Ավելին15:1818.06.26 -
ՔաղաքականՔՊ-ն ու Փաշինյանը չունեն ժողովրդի մանդատը. Տիգրան ՔոչարյանՍիրելի՛ ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ ու փորձագետներ, մի՛ իջացրեք ժողովրդի՝ ՔՊ-ին հայտնած անվստահության շեմը 400-500 000 ձայնի, որովհետև նույնիսկ ԿԸՀ նկարած թվերով՝ ընտրողների 50,02%-ը գերադասեց ձայն չտալ Նիկոլ Փաշինյանին:Ավելին15:1518.06.26 -
ՄիջազգայինՆա, ով Իրանին միջուկային զենք վաճառի, միջուկային հարված կստանա. Թրամփ«Շատ վտանգավոր է Իրանին միջուկային զենք վաճառելը, քանի որ նա, ով նրանց միջուկային զենք վաճառի, ինքը միջուկային հարված կստանա։ Նրա վրա միջուկային հարված կհասցվի։ Սա շատ վտանգավոր բան է յուրաքանչյուրի համար, ով կհամարձակվի նման քայլի գնալ»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը։Ավելին15:0018.06.26 -
ՄիջազգայինՈւկրաինայի արագացված ընդունումը ԵՄ կարող է պառակտում առաջացնել Բրյուսելի գագաթնաժողովում․ FTԸստ թերթի տեղեկությունների՝ այս շաբաթ եվրոպացի դեսպանների շրջանում տեղի ունեցած քննարկումները ցույց են տվել, որ Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան հատկապես համառորեն են դիմադրում արագացված սխեմայով անդամակցության շուրջ բանակցություններին։ «Ոչ բոլոր երկրներն են պաշտպանում բոլոր [բանակցային] կլաստերների արագ բացումը։ Որոշ անդամ պետություններ բարձրագոչ հայտարարություններ են արել, սակայն ոչ բոլորն են կիսում այն տեսակետը, որ դա պետք է սկսել այդքան արագ»,- հրատարակությանն ասել է դիվանագետներից մեկը։ «Մենք հասկանում ենք, որ Ուկրաինան ցանկանում է ընդլայնման հարցում աշխարհաքաղաքական զեղչ ստանալ, բայց դա այդպես չի աշխատում,- ասել է երկրորդ դիվանագետը,- մենք պետք է այդ մասին ասենք մեր ուկրաինացի ընկերներին»։ Հունիսի 15-ին Ուկրաինան բացել է «հիմնական» կամ «ֆունդամենտալ դրույթների» բանակցային կլաստերը, որը ներառում է 5 բանակցային գլուխ՝ արդարադատություն, ազատություն և անվտանգություն, իրավական և հիմնարար իրավունքներ, ֆինանսական վերահսկողություն, պետական գնումներ, վիճակագրություն։ ԵՄ-ին անդամակցության բանակցությունները կառուցվածքային առումով բաժանված են 33 բանակցային բաժինների։ Այս բոլոր բաժիններով թեկնածու երկրները պետք է իրենց օրենսդրությունը լիովին համապատասխանեցնեն ԵՄ նորմերին։ Դրանից հետո ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը հուլիսին ակնկալում է գործարկել բանակցային գլուխների մնացած չորս կլաստերների շուրջ բանակցությունները։Ավելին14:5418.06.26 -
ԻրավականԿարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորածՀամայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1968 թվականին ծնված Կարեն Սարգսյանը։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել Համայնքային ոստիկանության Մեղրիի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 112:Ավելին14:4918.06.26 -
ՄիջազգայինՍլովակիայի վարչապետը ԵԽ-ին կառաջարկի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ կապի գիծ հաստատել․ TASR«Ֆիցոն ցանկանում է Եվրոպական խորհրդի նիստում առաջարկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ կապի գիծ կազմակերպել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Եվրամիությունը, վարչապետի խոսքով, ի վիճակի չէ վճռորոշ դեր խաղալ Ուկրաինայում խաղաղության շուրջ բանակցություններում։Ավելին14:4518.06.26 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանը պետք է պայմաններ ստեղծի արևմտյանադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար․ Ազիզ ԱլեքբերլիԱյս մասին Օրդուբադում ընթացող «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» երրորդ կոնգրես-փառատոնի շրջանակներում լրագրողներին հայտարարել է «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» վարչության նախագահ Ազիզ Ալեքբերլին։Ավելին14:3918.06.26 -
ՔաղաքականՍԴ-ն ունի արդարությունը վերականգնելու բացառիկ շանս․ Արա ԱյվազյանԵթե քաղաքացին վստահ չէ, որ իր ձայնը վերջնական ազդեցություն ունի արդյունքի վրա, վտանգվում է ամբողջ քաղաքական համակարգի լեգիտիմությունը։ Սակայն խնդիրը միայն դրանում չէ։Ավելին14:3018.06.26 -
ՀասարակականՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱյս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։Ավելին14:1518.06.26 -
ՏարածաշրջանՖիդանը Կազանում հանդիպել է Պուտինի հետԶրույցի ընթացքում Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները շարունակում են կայուն զարգանալ և արդեն դուրս են եկել բացառապես պաշտոնական շփումների շրջանակից՝ ձեռք բերելով ավելի ջերմ բնույթ։ Նա առանձնահատուկ ընդգծել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում։Ավելին14:0018.06.26 -
ՔաղաքականՓաշինյանը «ջախջախել» կարող է միայն ընդդիմությանը, իսկ Ադրբեջանի իշխանությանը՝ միայն հյուրընկլալել. Հակոբ Բադալյան«Հիշեցնեմ, կրթության ու գիտության նախարարությունը Ադրբեջանի պետական կառուցվածքում՝ պետական ինստիտուտ է, ոչ թե հանրային: Դա Ադրբեջանի կառավարության պորտֆել է: Ահա այդ պորտֆելի կրողը ասում է, որ Արեւմտյան Ադրբեջանի թեման ռազմավարական է, եւ հայտարարում է, որ այդ հարցում չափազանց մեծ է Իլհամ Ալիեւի դերը:Ավելին13:4818.06.26 -
ՄիջազգայինԻսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է, որ խզում է կապերը ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասի հետԸստ Սաարի վարկածի, որը նա շարադրել է X-ի իր էջում, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչը «արդեն որոշ ժամանակ է՝ ցուցաբերում է Իսրայել պետության հանդեպ պարտադրված և աղաղակող անարդարություն»։ Նախարարը նշել է, որ Մեքսիկա կատարած վերջին այցի ժամանակ Կալլասը Իսրայելում տիրող իրավիճակը և պաղեստինցիների նկատմամբ նրա գործողությունները համեմատել է Հարավային Աֆրիկայում ապարտհեյդի ռեժիմի հետ՝ 1948-ից 1994 թվականներին այնտեղ իրականացված ռասայական սեգրեգացիայի քաղաքականության հետ։ Սաարը նշել է, որ որոշ եվրոպացի քաղաքական գործիչներ դատապարտել են Կալլասի այս հայտարարությունը, սակայն ինքը՝ Կալլասը, «հանդես չի եկել ոչ հերքումով, ոչ պարզաբանմամբ, ոչ էլ արձագանքով այս լուրջ հայտարարության վերաբերյալ»։Ավելին13:3718.06.26