Լրահոս
2026-06-17
-
ՔաղաքականՓաշինյանը բացեց Պանդորայի արկղը, որի պարունակությունն Ադրբեջանն օգտագործում է Փաշինյանի դեմ. քաղաքագետ«Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Հաջիեւի հետ Արմեն Գրիգորյանի հանդիպումը «այդ պատերազմի» ռիսկերը կառավարելու համար էր, երբ նրան հարցրել են նախընտրական շրջանում պատերազմի վերաբերյալ հայտարարությունների մասին:Ավելին23:5417.06.26 -
ԻրավականԵրևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվելՄասնավորապես, Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն թաղամասում գտնվող գերեզմանատանը հայտնաբերել, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել 23-ամյա մի երիտասարդի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված։Ավելին23:3517.06.26 -
ՀասարակականՄուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտումՀունիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 24-ամյա Ռաֆայել Մ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան և Երևանի բնակիչ 70-ամյա Յուրիկ Ն․-ի վարած «Գազել» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում՝ բախվելով բետոնե էլեկտրասյանը։Ավելին23:1717.06.26 -
ՄիջազգայինՊուտինն ընդունել է Հաքան Ֆիդանին«Ռուսաստանի և Թուրքիայի միջև շփումները վաղուց դադարել են պաշտոնական լինելուց, դրանք բարեկամական բնույթ են կրում՝ մեծ մասամբ Էրդողանի դիրքորոշման շնորհիվ»,-հանդիպմանն ասել է Պուտինը։Ավելին23:0017.06.26 -
ՔաղաքականԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել Կարապետյան (Տեսանյութ)Ես հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին. Սամվել ԿարապետյանԱվելին22:5617.06.26 -
ՀասարակականԵվրոպայի հրատապ օգնությունը Հայաստանում սոցիալական բունտը կանխելու համա՞ր է. հայկական «ծանր» բերքըՄինչ Ռուսաստանը վստահեցնում է, թե Հայաստանից սննդամթերքի ներմուծման սահմանափակումները քաղաքական պատճառներ չունեն, արտադրանքի որակն է խնդիրը, եվրոպական մամուլը լցվում է պնդումներով, թե ծանր պահին մենակ չի մնա Հայաստանը: Եվրոպական հանձնաժողովը հրատապ կարգով աջակցության փաթեթ է պատրաստում Հայաստանի հետ առևտուրն աշխուժացնելու համար. այսպիսի տեղեկություն է հայտնել «Financial Times»-ը` չհերքելով Հայաստանից արտահանվող մի շարք ապրանքներ, մասնավորապես՝ կոնյակը, խնդիրներ են ստեղծում: Խնդրահարույց է նաև փչացող ապրանքների տեղափոխումը Հայաստանից Եվրոպա: Եվրամիության աջակցության խոստումները, Հայաստանի գործատուների միության նախագահի կարծիքով, այս պահին միայն քաղաքական խնդիր են լուծում:Ավելին22:5117.06.26 -
Հասարակական«Անկախ դիտորդ»-ը կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը«Անկախ դիտորդ» դաշինքը, ելնելով ՀՀ Սահմանադրության, Ընտրական օրենսգրքի, Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիայի, ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումների ուսումնասիրությունից, գտնում է, որ 10/51, 12/13 և 35/65 տեղամասերում հունիսի 7-ին Ընտրական օրենսգրքի կարգավորումներին համապատասխան քվեարկություն իրականացրած ընտրողների իրավունքները խախտված են։Ավելին22:4317.06.26 -
ԻրավականԴատեք՝ ըստ ճշմարտության. Միքայել սրբազանի վերջին ելույթը՝ վերաքննիչ դատարանում«Ինձ մեղավոր չեմ ճանաչում և չեմ ճանաչի, վիրավորական է, որ դատվում եմ հանուն Հայաստանի Հանրապետության»,- այսօր վերաքննիչ դատարանի նիստին հայտարարել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Պաշտպանների խոսքով՝ Միքայել սրբազանը շուրջ մեկ տարի է՝ անազատության մեջ է նախկինում հայտնած կարծիքը պատմելու համար, մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլև՝ ապօրինի:Ավելին22:1717.06.26 -
ՀասարակականՄիասնական ժամերգություն՝ Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում«Հունիսի 19-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կկատարվի մեր թեմի կյանքի գեղեցիկ ավանդույթ դարձած միասնական ժամերգությունը»,- հայտնում են Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմից:Ավելին22:0617.06.26 -
Իրավական«Հայասատան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանին ևս զրկեցին անձեռնմխելությունիցԿԸՀ-ն բավարարեց դատախազի միջնորդությունը Ռուսլան Ռաֆիկի Բարսեղյանի («Հասատան» դաշինք) նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։Ավելին21:4917.06.26 -
ԻրավականՌոբերտ Քոչարյանի դեմ քրեական հետապնդում կսկսվի. 22 տարվա մի գործարք են հիշել իրավապահներըՀետընտրական Հայաստանը մտնում է ներքաղաքական տուրբուլենտության նոր փուլ: Ռոբերտ Քոչարյանին, Սամվել Կարապետյանին ու Գագիկ Ծառուկյանին բանտելու՝ Փաշինյանի ֆեյսբուքյան հրահանգին է արձագանքում, ընդդիմության կարծիքով, իրավապահ համակարգը՝ թափ տալով ժամկետանց քրեական պատմությունների գզրոցների փոշին՝ փորձելով արդիականացնել, հարմարեցնել այդ պատմությունները ընդդիմության երեք առաջնորդներին: Մոտ 2 ժամ քննությունից հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվել է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն:Ավելին21:2617.06.26 -
ՔաղաքականՆիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն․ Քրիստինե Վարդանյան«Նիկոլի հիստերիան մի պարզ պատճառ ունի. նա Ալիևին խոսատացել է սահմանադրական մեծամասնություն, խոստացել է պայքարի իր ու Ալիևի պատկերացրած ռևանշիզմի, իրականում հայկական շահերն առաջ տանողների դեմ:Ավելին21:1517.06.26 -
ՀասարակականՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմ«Հայաստանի էլեկտրական ցանցերի» օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթն անցնում է Հայաստանի՝ իրավազորության վերաբերյալ առարկությունների քննարկմանը։Ավելին21:0117.06.26 -
ՀասարակականԻսրայել Հակոբկոխյանը դադարեցրել է հացադուլըԲռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ էր հայտարարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց՝ ի նշան բողոքի ընտրությունների արդյունքների դեմ.Ավելին20:4917.06.26 -
ՀասարակականՈ՞վ է կառավարության՝ վաղեմությունն անցած որոշման համար նախագահին մեղադրող դատախազըԴատախազությունը դիմել է ԿԸՀ և, բնականաբար, ստացել համաձայնություն ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրգործ հարուցելու համար։ Քրեական գործը ոչ 22 տարի առաջ տեղի ունեցած և վաղեմության ժամկետն անցած որոշման մասով է, և՝ ուշադրություն՝ կառավարության որոշման, ոչ թե նախագահի։Ավելին20:3617.06.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Սկանդալային նախագիծ. ո՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքիցՀայլուր 20։30 Սկանդալային նախագիծ. ո՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքիցԱվելին20:3017.06.26 -
ՀասարակականԱզգի ճակատագիր են որոշում՝ գողանալով. ԿԸՀ-ի մոտ շարունակում է հացադուլը հայտնի բռնցքամարտիկըՍպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանն արդեն 4-րդ օրն է՝ հացադուլ է անում ԿԸՀ-ի շենքի մոտ: Հանձնաժողովի անդամներից որևէ մեկը 4 օրում գոնե մի անգամ չի մոտեցել նրան: Բռնցքամարտիկն ուզում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անվավեր ճանաչված 213 ձայները վերականգնի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:Ավելին20:1517.06.26 -
ՀասարակականԹաթիկին կպա, հետո շունչս պահած՝ իջա, հանեցի. ինչպե՞ս են գետից հանել 7-ամյա աղջկա մարմինըԾանր որոնումների երրորդ օրը ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինն են գտել: Փամբակ գետից իբրև կամրջակ ծառայող մահաբեր խողովակից 500 մետրի վրա է Սևանից ժամանած ջրասուզակը հայտնաբերել Նարե Մարտիրոսյանի մարմինը՝ ծառերի արմատների մեջ: Նրա 13-ամյա քրոջը գտնել դեռ չի հաջողվել, բայց փրկարարները հիմա սանրում են այն հատվածը, որտեղ գտել են փոքր քրոջը:Ավելին19:5617.06.26 -
ՀասարակականՎանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժենԱյսօր՝ հունիսի 17-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարի տեղակալ, Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արամ Ղազարյանն ու Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հերթական այցելությունը կատարեցին Վանաձոր քաղաքի Փամբակ գետի այն վայրը, որտեղից 7 և 13-ամյա քույրերն անզգուշաբար ընկել էին Փամբակ գետը։Ավելին19:4817.06.26 -
ՀասարակականՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ կխախտի Արբիտրաժային դատարանի որոշումները. ՀԷՑ վերահսկողական կոմիտեՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալի արբիտրները որոշեցին, որ ՀՀ կառավարության առարկությունները կքննարկվեն առանձին փուլում՝ առանց որևէ եզրակացություն անելու այդ առարկությունների էության վերաբերյալ։Ավելին19:3017.06.26