Լրահոս

2026-06-18
  • Img default alt hy
    Միջազգային
    Fox-ը բացահայտել է ամերիկա-իրանական հուշագրի բովանդակությունը
    Միացյալ Նահանգները չեն կրճատի իրենց ուժերը Մերձավոր Արևելքում, քանի դեռ Իրանի հետ կարգավորման վերջնական համաձայնագիր չի ստորագրվել։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը՝ մեջբերելով ամերիկա-իրանական երկուջյա հուշագրի տեքստը։
    10:42
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գազ չի լինելու․ հասցեներ
    Հունիսի 19-ին, ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Արգավանդ բնակավայրի Կենտրոնական, Կենտրոնական 1, 2, 3, 4, 5 փողոցների, Սարալանջի, Գետափնյա, Սուրբ Սարգիս Զորավարի, Պ.Սևակի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
    10:36
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սա Փաշինյանի քաղաքական հանցավոր սխալի հետևանք է․ Սուրեն Սուրենյանց
    Փաշինյանի ելույթներում այլևս դժվար է գտնել որևէ ռազմավարական գաղափար Հայաստանի ապագայի մասին։ Փոխարենը, նա շարունակում է հասարակությունը բաժանել «ճիշտերի» և «սխալների», «խաղաղության կողմնակիցների» և «պատերազմի ջատագովների»։ Նրա գնահատմամբ՝ կես միլիոնից ավելի քաղաքացիներ, որոնք ընտրել են ընդդիմությանը, փաստորեն քվեարկել են պատերազմի, Ղարաբաղյան շարժման շարունակության և խաղաղության տապալման օգտին։
    10:26
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փամբակ գետում փրկարարները շարունակում են 13-ամյա երեխայի որոնումները
    Հիշեցնենք, որ հունիսի 15-ին՝ ժամը 17։05-ին, 112 ահազանգ էր ստացվել, որ 7 և 13 տարեկան երկու երեխա Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի հասցեներից մեկից դուրս էին եկել և չէին հասել նախատեսված վայր։ 
    10:16
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ եղանակ է սպասվում
    Քամին`հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
    10:11
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ալիևը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին․ «Հրապարակ»
    Սխեման, ըստ մեր աղբյուրի, լինելու է այսպիսին․ Ադրբեջանը գազը գնելու է Ռուսաստանից եւ համեմատաբար էժան գնով տրամադրելու է Հայաստանին, իսկ թե ինչպես է դա իրականացվելու, տեխնիկական մանրամասների վերաբերյալ մեր աղբյուրները լռում են։ Միայն ենթադրում են, որ գազի գնի էժանացումը, հավանաբար, սուբսիդավորելու է Ալիեւը։
    10:06
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օբյեկտը՝ ԱԱԾ ուշադրության ներքո. «Հրապարակ»
    Մեզ հասած տվյալներով, ԱԱԾ-ն հաշվետվություն է ներկայացրել Անվտանգության խորհրդի գրասենյակին, որտեղ նշված է, որ 2026 թ․ ապրիլից ի վեր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան պաշտպանության հարցերով ավագ խորհրդական Մեթյու Քրոուն չորս անգամ այցելել է Հրազդանում կառուցվող տվյալների մշակման կենտրոն։ Առաջին անգամ նրան ուղեկցել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեւորգ Մելիքսեթյանը։
    10:02
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ»
    Վերջին ընտրություններում նույնիսկ ԿԸՀ հրապարակած տվյալներով հազիվ 49 տոկոս քվե ստացած Նիկոլ Փաշինյանը «ընտրական սեգրեգացիայի», պարզ ասած՝ քաղաքացիների զտման կամ սորտավորման նոր եղանակներ է մտմտում: Այսինքն՝ ի՜նչ «մտմտալ», մի ամբողջ օրենքի նախագիծ են կազմել: Այն, եթե հակիրճ ու պատկերավոր ասենք, յուրօրինակ քաղաքական ռասիզմի դրսևորում է:
    09:58
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Մեղրիի համայնքապետարանում բուռն կրքեր են շիկացել․ «Հրապարակ»
    Այս համայնքում, հիշեցնենք, ՔՊ-ն պարտվել է, որեւէ ուժ մեծամասնություն չի ստացել, ուստի պայմանավորվել էին ռոտացիոն սկզբունքով համայնքը կառավարել։ Ասում են՝ վերջին տարաձայնությունների պատճառն այն է, որ Բագրատ Զաքարյանն այս ընթացքում չի համակերպվել իր գահազուրկ վիճակի հետ եւ անընդհատ խորհուրդներ է տվել գործող քաղաքապետին, վերջինս ծանր է տարել այդ միջամտությունները։
    09:55
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»
    Ժողովրդավարական համակարգի կայունության և պետականության կենսունակության կարևորագույն նախապայմաններից մեկը անկախ, հավասարակշռված և օրենքի գերակայության սկզբունքով առաջնորդվող իրավապահ համակարգի առկայությունն է։ Բայց եթե իրավապահ համակարգը սկսում է օրենքի փոխարեն ծառայել քաղաքական նպատակահարմարությանը, հիմնովին քայքայվում են հանրային վստահությունը, պետական ինստիտուտների հեղինակությունը և քաղաքացիների անվտանգության զգացումը։ Նման իրավիճակում ամենավտանգավորը ոչ թե առանձին իրավախախտումներն են, այլ այն մտահոգիչ իրողությունը, որ օրենքը դադարում է լինել բոլորի համար միատեսակ կանոն։ Այն դառնում է իշխանության ձեռքում ընտրովի կիրառվող գործիք, իսկ իրավապահ մարմինները՝ քաղաքական ազդեցության միջոց։
    09:50
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Արդարադատության նախարարությունը մերժել է Արթուր Ղազինյանի կուսակցության գրանցումը. «Ժողովուրդ»
    Նախարարության փոխանցմամբ՝ մերժման հիմքը եղել է «Կուսակցությունների մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը։ Այդ կետը սահմանում է հետևյալը. «Կուսակցության հիմնադիրների թիվը չի համապատասխանում սույն օրենքի պահանջներին, կամ կուսակցության հիմնադիր համագումարում որոշում չի ընդունվել կուսակցության ստեղծման կամ կուսակցության ծրագրի ընդունման կամ կանոնադրության հաստատման կամ ղեկավար կամ վերահսկողություն իրականացնող մարմինների կազմավորման մասին, ինչպես նաև ընտրված չէ մշտապես գործող ղեկավար մարմնի ղեկավար (կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար)»։
    09:46
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»
    Հունիսի 7-ից հետո Հայաստանում ամենից նկատելի կերպով փոխվել է միայն այն, որ ընդդիմադիր լիդերների ու ոչ միայն լիդերների դեմ հաշվեհարդարի նախընտրական սպառնալիքները սահուն դարձան «հետընտրական սպառնալիքներ» ու քաղաքական հետապնդումներ: Գիտեք, Փաշինյանը կամ իր դատախազությունը դիմել էր ԿԸՀ՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև Դավիթ Ղազինյանին՝ «Ուժեղ Հայաստանից», ու ևս երեք անձի անձեռնմխելիությունից զրկելու և նրանց դեմ քրեական վարույթ իրականացնելու թույլտվության համար: ԿԸՀ-ն, բնականաբար, բավարարեց միջնորդությունները: Ով էլ կասկածեր:
    09:42
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով
    ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարեց Հակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։
    09:38
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ»
    Արդեն տեւական ժամանակ է՝ Ռուսաստանն արգելել է Հայաստանից պտուղ-բանջարեղենի ներմուծումն իր տարածք։ Իշխանական շրջանակները փորձում են կրկին խաբել մարդկանց, թե ռուսական արգելքները շրջանցելու ուղիներ են գտել։ Բացի այն, որ մի քանի ֆուռ մթերք է ուղարկվել տարբեր երկրներ՝ որպես փորձանմուշ, զարտուղի ճանապարհ էլ են գտել։ Իշխանական միջանցքներում պարծենում են, թե հայկական ելակը տանում են Վրաստան եւ այնտեղից թուրքականի անվան տակ արտահանում Ռուսաստան։ Ի դեպ, նշվում է, որ այդ այլընտրանքային ճանապարհից բոլորը չէ, որ օգտվում են։
    09:34
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լույս չի լինի. հասցեներ
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով
    Հրազդանի ամերիկյան Firebird AI ընկերությունը,  որը զբաղվում է արհեստական բանականության համակարգերի տվյալների մշակմամբ, հատուկ դիտարկման ներքո է ուժային կառույցների կողմից։ Նման վերահսկողություն սովորաբար հատուկ ծառայությունների կողմից իրականացվում է, եթե պաշտպանական օբյեկտի մասին է խոսքը։
    09:25
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը. «Ժողովուրդ»
    Բացի դրանից, Մանասյանը եվրոյով և շվեյցարական ֆրանկով եկամուտներ է ստացել միջազգային կառույցներից, այդ թվում՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամից, Ռաուլ Վալենբերգի անվան ինստիտուտից և ՄԱԿ-ից։
    09:20
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ»
    Հայաստանի ընտրական համակարգը հերթական լրջագույն փորձության առջև է կանգնած, որտեղ քաղաքական նպատակահարմարությունը փորձ է արվում փաթեթավորել իրավական հիմնավորումներով։ Խնդիրը վերաբերում է ընտրություններից հետո ստեղծված այն իրավիճակին, երբ պաշտոնապես արձանագրվել են լուրջ խախտումներ, սակայն պատասխանատու պետական ինստիտուտները ոչ միայն չեն շտկում դրանք, այլև փորձում են միջազգային կառույցների զեկույցների կամայական մեկնաբանությամբ արդարացնել սեփական անգործությունը։ Այս ամենը հարվածի տակ է դնում հազարավոր քաղաքացիների ընտրական իրավունքը և սպառնում դառնալ անպատժելիության վատագույն նախադեպ։
    09:15
    18.06.26
    Ավելին
  • Հասարակական
    Երջանկություն բերող նոր ծրագրեր՝ ARGO Realty-ի նոր և ավելի մեծ գրասենյակում
    Անշարժ գույքի շուկա բեկում մտցնող ծրագրեր է խոստանում «ԱՐԳՈ Ռիելթի» ընկերությունը: Նոր, ավելի մեծ գրասենյակ ունի ԱՐԳՈ-ի թիմը: Ընդարձակ գրասենյակն առավել գրավիչ են դարձրել երիտասարդ դեմքերը, որոնք զբաղեցրել են անշարժ գույքի ոլորտում առաջատար ընկերության աշխատատեղերը: Նրանց շնորհիվ կկարողանաք ձեռք բերել ձեր երազանքի բնակարանը:
    09:00
    18.06.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 10-16-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
    00:05
    18.06.26
    Ավելին