Լրահոս
2026-06-16
-
ՄիջազգայինԻրանի հետ համաձայնագիրն արդեն իսկ դրական ազդեցություն է ունեցել նավթի շուկայի և բաժնետոմսերի վրա․ ՄերցՄիևնույն ժամանակ, նա պնդել է, որ «այժմ անհրաժեշտ է հնարավորինս շուտ անցնել բանակցությունների երկրորդ փուլին»։ «Մասնավորապես, Հորմուզի նեղուցը պետք է բացվի արագ և առանց որևէ սահմանափակման, իսկ Իրանը պետք է ավարտի իր միջուկային ծրագիրը՝ հետագա ստուգումներ իրականացնելու հնարավորությամբ։ Համաձայնեցված խաղաղությունը պարզապես պետք է հաստատուն լինի, այդ թվում՝ Լիբանանում»,- պնդել է ԳՖՀ կառավարության ղեկավարը։ Նա նշել է, որ խոստացել է ԱՄՆ նախագահին, որ «Գերմանիան ցանկանում է իր ներդրումն ունենալ այդ խաղաղության կայացման գործում»։ «Դա կարող է ներառել նաև մեր օգնությունը ռազմական միջոցներով՝ Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունը երկարաժամկետ հիմունքներով ապահովելու համար, հենց որ դրա համար ստեղծվեն համապատասխան պայմաններ, որոնք ձեզ բոլորիդ հայտնի են»,- ամփոփել է ԳՖՀ կանցլերը։Ավելին22:3016.06.26 -
ՀասարակականՏանջվում ենք, հետո քոռ ու փոշման նստում. ռուսական շուկայից զրկված հայ գյուղացին ապրելու խնդիր ունիՌուսական շուկայից զրկված արմավիրցիները հրաշքի են սպասում: Այս տարի Արմավիրի գրեթե ոչ մի գյուղ բեռնատար չի մտել, կեռասի մեծ մասը ճյուղերին չորանում է, մի մասը ջրի գնով հայտնվում հայկական շուկայում:Ավելին22:1516.06.26 -
Հասարակական7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները օրվա մթության պատճառով դադարեցվել են․ այն կվերսկսվի վաղըԴեպքի փաստով էլ ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում «սպանություն» (դժբախտ պատահար) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին22:0016.06.26 -
Քաղաքական«Հայաստան» դաշինքը ԵԱՀԿ դիտորդներին է ներկայացրել հետընտրական խախտումների վերաբերյալ գնահատականներԿԸՀ որոշումը մեր կողմից գնահատվել է ոչ իրավաչափ և ժողովրդավարության սկզբունքներին դեմ, քանի որ տվյալ տեղամասերի արդյունքները չեղյալ համարելուն զուգահեռ, չորդեգրելով կամ չսահմանելով կրկնակի ընտրություններ, ԿԸՀ-ն ոտնահարում է ՀՀ հազարավոր քաղաքացիների ընտրության իրավունքը և ԱԺ ձևավորման մեջ նրանց դերակատարությունը։Ավելին21:4616.06.26 -
ԻրավականԲիրտ ուժ կիրառելով հայտնի կարմիր բերետավորը՝ դատարանում. Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործըԱզգային ժողովի պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստին այսօր որպես վկա հարցաքննվել է կարմիր բերետավոր, կապիտան Միքայել Այվազյանը: Նա կցկտուր է պատասխանել փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հարցին, թե արդյոք ինքը հատուկ հրահանգել է կարմիր բերետավորներին Լևոն Քոչարյանին առանձին մեքենայով բերման ենթարկել:Ավելին21:3716.06.26 -
ՄիջազգայինԲրիջիտ Մակրոնն իր ամուսնու փոխարեն արժանացավ Թրամփի ամուր ձեռքսեղմմանը․ ՖիլիպոՖրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն ուշադրություն է հրավիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆրանսիայի առաջին տիկին Բրիջիտ Մակրոնի հետ ունեցած երկարատև ողջույնի վրա և հայտարարել, որ վերջինս արժանացել է ամուր ձեռքսեղմման՝ իր ամուսնու՝ նախագահ Էմանյուել Մակրոնի փոխարեն։Ավելին21:2516.06.26 -
ՔաղաքականՄահացած ծնված երեխա է TRIPP-ը. ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մշուշոտ է դարձնում Թրամփի ուղու ճակատագիրըԻրան-Միացյալ Նահանգներ խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո տարածաշրջանում սպասվող մեծ փոփոխությունների ազդեցությունը կզգա նաև Հայաստանը: Առավելապես վտանգի տակ է TRIPP նախագիծը, կարծում են վերլուծաբանները: Իրանի պահանջներից մեկն այն է, որ Միացյալ Նահանգները զերծ մնա իր սահմանների մոտ լարվածության օջախներ ստեղծելուց:Ավելին21:1516.06.26 -
ՄիջազգայինԼա Մանշում ռուսական ֆրեգատը նախազգուշական կրակոցներ է արձակել. Մեծ Բրիտանիան հետաքննում է դեպքըԻնչպես նշում է BBC-ն, միջադեպը իբր տեղի է ունեցել հունիսի 16-ին՝ Վայթ կղզուց դեպի հարավ մոտ 20 ծովային մղոն (37 կմ) հեռավորության վրա՝ Մեծ Բրիտանիայի տարածքային ջրերից դուրս։ Նախազգուշական կրակոցները, ըստ պնդումների, արձակվել են Մեծ Բրիտանիայում գրանցված զբոսանավից մոտ 500 յարդ (460 մ) հեռավորության վրա։ Վերջինիս անվանումը չի նշվում, սակայն հստակեցվում է, որ նավը վնասվածքներ չի ստացել, և ոչ ոք չի տուժել։ Հաղորդվում է նաև, որ միջադեպի պահին ռուսական ֆրեգատին ուղեկցել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի HMS Mersey պարեկային նավը։ Բրիտանացի զինվորականները կատարվածը չեն կապում Լա Մանշ նեղուցում ռուսական այսպես կոչված «ստվերային նավատորմին» պատկանող Smyrtos տանկերը գրավելու գործողության հետ։ Ավելի ուշ պաշտպանական գերատեսչության աղբյուրը Sky News հեռուստաալիքին հայտնել է, որ ռուսական ռազմանավը, ամենայն հավանականությամբ, մի քանի կրակոց է արձակել՝ հնարավոր բախման մասին նախազգուշացնելու համար։ Նրա անձնակազմը զբոսանավին համապատասխան ազդանշան է տվել, սակայն այն չի փոխել ընթացքը։ Դրանից հետո, ըստ պնդումների, արձակվել են նախազգուշական կրակոցներ, ընդ որում՝ ոչ թե զբոսանավի ուղղությամբ։Ավելին21:0916.06.26 -
ՀայաստանՈտնահարվել է ավելի քան 3000 քաղաքացու ընտրական իրավունքը. Նուբարաշենում ուզո՞ւմ են վերաքվեարկելՔվեարկության արդյունքները անվավեր ճանաչված երեք ընտրատեղամասերից 10/51-ում է այսօր եղել «Հայլուր»-ի նկարահանող խումբը: Նուբարաշենի այդ թաղամասի ընտրողներն ամենաշատը արդարություն են ուզում: Սակայն կասկածում են, թե վերաքվեարկությունը արդյունքների վրա էական ազդեցություն կունենա:Ավելին21:0016.06.26 -
ԻրավականՏիրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցվեց․ «Փաստինֆո»Խաչատրյանին մեղադրանք է ներկայացվել՝ խուլիգանության հատկանիշներով՝ 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի էթնիկ զտման օրերին, Երեւանում տեղի ունեցած միջադեպի գործով։ Նշենք, որ այդ օրերին Երևանում բողոքի ակցիաներ էին տեղի ունենում, որի ժամանակ վարորդներից մեկը մեքենան վարել է դեպի ցուցարարները, ինչի ժամանակ էլ Տիրան Խաչատրյանը ձեռքով հարվածել է։ Նշված գործով Խաչատրյանը 2023թ նոյեմբերին կասկածանքի շուրջ հրավիրվել էր հարցաքննության, հրաժարվել ցուցմունք տալուց, ինչից հետո շուրջ երեք տարի գործը «մոռացվել» է, Խաչատրյանն ունեցել է փաստացի հետապնդման ենթարկվող անձի կարգավիճակ։Ավելին20:4816.06.26 -
ՔաղաքականՆոր քրեական գործի մասին որևէ տեղեկություն չունի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակըԵրկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը արձագանքել է Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազության միջնորդությանը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը հայտնել է, որ տեղեկություն չունեն, թե ինչ քրեական գործի հիմքով է Աննա Վարդապետյանի ղեկավարած կատույցը Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն ստանալու միջնորդություն ներկայացրել, եթե ընդամենը երկու օր առաջ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա:Ավելին20:3816.06.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Ռոբերտ Քոչարյանի դեմ հետապնդումը նոր թափ է ստանում. միջնորդություն է ներկայացվել ԿԸՀՀայլուր 20։30 Ռոբերտ Քոչարյանի դեմ հետապնդումը նոր թափ է ստանում. միջնորդություն է ներկայացվել ԿԸՀԱվելին20:3016.06.26 -
ՔաղաքականԻսրայել Հակոբկոխյանը շարունակում է հացադուլըԲռնցքամարտի աշխարհի 1989 թ. չեմպիոն, Բարի կամքի խաղերի կրկնակի, Եվրոպայի եռակի, ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի կրկնակի, ԽՍՀՄ վեցակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը շարունակում է հացադուլը։Ավելին20:2616.06.26 -
ՀասարակականՔանաքեռավանում 41-ամյա վարորդը «Mercedes» մակնիշի բեռնատարով բախվել է քարե պարսպին և գազատար խողովակներինԱյսօր՝ հունիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում Կոտայքի մարզի բնակիչ, 41-ամյա Արման Ղ․-ն, իր վարած «Mercedes» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին և գազատար խողովակներին։Ավելին20:1916.06.26 -
ՔաղաքականԻսկ Դիլիջանը դարձել է մի քաղաք, որտեղ կարող ես հանդիպել Հաջիևին. Տիգրան ՔոչարյանԿամ դրանից ավելի բեթար՝ Անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանին»։Ավելին20:1516.06.26 -
ՏնտեսականՌիսկային շրջան է մտել Հայաստանի տնտեսությունը. վտանգավոր գնանկման ու դրամի արժեզրկման վտանգ կաՌուսաստանի հետ հարաբերություններից է կախված Հայաստանի տնտեսության հնարավոր փոփոխությունները՝ ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի: Մարտին Գալստյանի գնահատմամբ՝ ռուսական շուկա արտահանումների սահմանափակումների պատճառով վտանգված է Հայաստանի համախառն ներքին արդյունքի 2 տոկոսը: Նա այսօր հրավիրած ասուլիսում անդրադաձել է նաև դրամի արժեզրկմանը:Ավելին20:0016.06.26 -
ՀասարակականԱվտոմեքենա է այրվելՀունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք բնակավայրի եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:22-ին, մարվել՝ 14:30-ին։Ավելին19:4516.06.26 -
ՀասարակականՄահաբեր խողովակի վրայով են փորձել անցնել փոքրիկ աղջիկները. ցնցող մանրամասներՎաղ առավոտից վերսկսվել են գետում և ափամերձ տարածքներում որոնումները: Հարևաններն ու հարազատները պատմում են, որ երեկ «Օրրան» բարեգործական հիմնադրամ գնալիս են եղել 7 և 13 տարեկան աղջիկները: Վանաձորի երրորդ մաս թաղամասում հայտնի «մահաբեր խողովակով» են հավանաբար փորձել վարարած գետն անցնել երեխաները:Ավելին19:3316.06.26 -
Քաղաքական«Փաշինյանը հանցակից է դարձնում իրավապահներին». Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատախազության միջնորդությանըՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է: Փաստորեն, երկու օր առաջ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա, և, հետևաբար, նախագահի ելքը սահմանափակվել էր ուղղակի հանցագործություն կատարելու միջոցով․ իսկ այսօր կառավարությանը կից դատախազությունն ինչ-որ գործ է «կարել» ու դիմել ԿԸՀ:Ավելին19:2016.06.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա Բյուրգենշտոկում․ Շվեյցարիայի ԱԳՆ«Վերջին մի քանի օրվա ընթացքում ԱԳՆ-ն սերտ կապի մեջ է եղել ԱՄՆ-ի, Իրանի, Պակիստանի և Կատարի հետ՝ կապված Շվեյցարիայի տարածքում ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի հնարավոր ստորագրման հետ։ Ներկայումս այս փաստաթղթի ստորագրումը նախատեսված է ուրբաթ օրը՝ հունիսի 19-ին, Նիդվալդեն կանտոնի Բյուրգենշտոկում»,- ասել է նա՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցման։ Էլչինգերը նշել է, որ հանդիպման վայրը «առաջարկվել է միջնորդների՝ Պակիստանի և Կատարի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Իրանի կողմից»։ «Շվեյցարիան հանդես է գալիս որպես միջնորդ այս բանակցություններում և դիվանագիտական պայմաններ է ստեղծում, որպեսզի այդ հանդիպումը կարողանա կայանալ Շվեյցարիայի տարածքում»,- հավելել է նա։ Ավելի վաղ հանդիպման մասին հայտնել էր Schweiz heute լրատվական պորտալը՝ հղում անելով չնշված աղբյուրների։ Նրանց տեղեկություններով՝ միջոցառման նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են լիարժեք թափով։ Հստակեցվում է, որ հանգստավայրի բոլոր հյուրանոցները պատվիրված են մինչև կիրակի։Ավելին19:1516.06.26