Լրահոս
2026-06-17
-
ՀասարակականՎթարային ջրանջատում` Արարատում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված հունիսի 17-ին ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Արարատ գյուղի ջրամատակարարումը:Ավելին10:5817.06.26 -
ԱշխարհG7-ի երկրները համատեղ հայտարարությամբ աջակցություն են հայտնել ԱՄՆ-ին և ԻրանինՖրանսիայում անցկացվող Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովի մասնակիցները համատեղ հայտարարությամբ աջակցություն են հայտնել Միացյալ Նահանգների և Իրանի միջև համաձայնագրի մասին հայտարարությանը՝ նշելով, որ այն «պատմական հնարավորություն» է ընձեռում՝ «կանխելու Իրանի կողմից որևէ միջուկային զենքի ձեռքբերումը և դիմակայելու նրա տարածաշրջանային և բալիստիկ գործունեության հետ կապված սպառնալիքներին», տեղեկացնում է «Արմենպրես»-ը։Ավելին10:4717.06.26 -
ՀասարակականՎանդալի՞զմ, թե՞ նոր կարգեր՝ Երևանում. հերոսների նկարներն անհետանում են շենքերի պատերիցԵրևանի պետական համալսարանի գետնանցումի պատից ջնջել են պատերազմի հերոսների նկարները: 10 տարի անց Ռոբերտ Աբաջյանի գրաֆիտե դիմանկարը վերանորոգման անվան տակ հեռացրել են պատից:Ավելին10:3017.06.26 -
Մամուլի տեսությունՊետական աշխատողներին գաղտնալսում են․ «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Պետական գերատեսչություններից մեկի աշխատակիցը մեզ պատմեց, որ ընտրություններից հետո իրենց անմիջական վերադասը ժողով է հրավիրել եւ աշխատակիցներին սպառնացել, որ ԱԱԾ-ն գաղտնալսել է իրենց հեռախոսազրույցները, և իրենք գիտեն, թե որ աշխատակիցը որ ուժի օգտին է քվեարկել:Ավելին10:2117.06.26 -
ՀասարակականՋրասուզակը Փամբակ գետում հայտնաբերեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինըԱյսօր՝ ժամը 9․30-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորության վրա, հայտնաբերվել է հունիսի 15-ից որոնվող 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։Ավելին10:1517.06.26 -
Մամուլի տեսությունԱԱԾ շենքի վրա պայթուցիկ նետածի գործով ընդդիմադիրի են հարցաքննել. ՔՊ-ն ստվերում է. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԱԾ շենքի ուղղությամբ դյուրավառ շշեր նետած 31-ամյա Րաֆֆի Մանդալյանի դեմ հարուցված քրեական գործով Քննչական կոմիտեն վկայի կարգավիճակով հարցաքննել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակից Ալիկ Ալեքսանյանին։Ավելին10:0617.06.26 -
Մամուլի տեսությունԿադրային փոփոխություններ են սպասվում մարզպետաց աշխարհում. «Իրավունք»«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարական աղբյուրների փոխանցմամբ կադրային փոփոխություններ են սպասվում մարզպետաց աշխարհում: Մասնավորապես նոր Կառավարության ձեւավորումից հետ մի շարք մարզպետներ կհեռացվեն պաշտոններից` ցուցակի առաջին հերթում են Շիրակի եւ Արագածոտնի մարզպետները, որոնց վերաբերյալ ՔՊ ակտիվ ամենաշատ դժգոհություններն են հայտնում»։Ավելին10:0117.06.26 -
Մամուլի տեսությունՔաոսային իրավիճակ. հայ վարորդներն անելանելի վիճակում են․ «Հրապարակ»«Հրապարակ» օրաթերթի տեղեկացմամբ, Վերին Լարսում արդեն մոտ քսան օր է քաոսային իրավիճակ է։ ՌԴ-ից Հայաստան վերադարձող բեռնատարների կիլոմետրանոց շարք է կուտակվել, հարյուրավոր մեքենաներ օրերով սպասում են ռուս-վրացական սահմանը հատելու։Ավելին09:5217.06.26 -
Մամուլի տեսությունԱրևմուտքը թույլ չի տալիս զիջումների գնալ. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ Արեւմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։ Բանն այն է, որ ակնկալել են, թե իրենց կողմից Արցախի վաճառքից հետո Հայաստանում հրահրած հակառուսական տրամադրությունները շոշափելի արդյունք կտան, եւ հունիսի 7-ին ռուսամետ համարվող ուժերը համատարած կմերժվեն, սակայն պարզվեց` հասարակությունն այնքան է մերժում Նիկոլ Փաշինյանին, որ պատրաստ է անգամ ռուսամետ կողմնորոշում ունեցող ընդդիմադիր ուժերին ձայն տալ: Կես միլիոնից ավելի ձայնն անակնկալի է բերել արեւմտյան կենտրոններին։Ավելին09:4817.06.26 -
Մամուլի տեսությունՀոգեհանգստի դեմքով «հաղթածները»․ «Հրապարակ»«Հրապարակ»-ը գրում է․ Հունիսի 7-ի ընտրություններից հետո երեկ խորհրդարանի առաջին նիստն էր, որին նաեւ Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում: Բայց ԱԺ դահլիճը հոգեհանգստի սրահ էր հիշեցնում․ ՔՊ-ական պատգամավորները եւ նախորդ տարվա բյուջեի կատարողականի քննարկմանը եկած կառավարության անդամները շատ մռայլ էին ու մտահոգ: «Հաղթած» իշխանականները բոլորովին հաղթողի տեսք չունեին, ընկճված էին ու անտրամադիր։Ավելին09:4117.06.26 -
Մամուլի տեսություն129 կուսակցություն՝ 2,9 մլն. բնակչության համար. ո՞ւմ են ներկայացնում քաղաքական բանակները. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում քաղաքական կուսակցությունների թիվը շարունակում է աճել։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարությունից ստացված տեղեկանքի համաձայն, 2026 թվականի հունիսի 9-ի դրությամբ Հայաստանում պետական գրանցում ունի 129 քաղաքական կուսակցություն։Ավելին09:3917.06.26 -
ՀասարակականԼույս չի լինի. հասցեներՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3017.06.26 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 4 կարևոր լուրովՕրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Հարություն Մնացականյանի հետ:Ավելին09:2417.06.26
2026-06-16
-
ՍփյուռքԱրամ Ա-ն Ղպտի Ուղղափառ եկեղեցու առաջնորդի հետ հանդիպմանը վերահաստատել է աջակցությունը Երուսաղեմի եկեղեցիներին«Այս առաւօտ՝ Երեքշաբթի, 16 Յունիս 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Երուսաղէմի ղպտի առաջնորդ Անթոնիոս Արքեպիսկոպոսը՝ ընկերակցութեամբ ղպտի համայնքի հոգեւորականներու։Ավելին23:5416.06.26 -
ԱշխարհԷստոնիայում հինգ երեխա է վարակվել սալմոնելոզով ուկրաինական լապշայի պատճառով․ ԶԼՄՆշվում է, որ մասնագետները վարակի հնարավոր աղբյուր են համարում ուկրաինական «Reeva» ընկերության արագ պատրաստման լապշան։ Ըստ ERR-ի տվյալների՝ այս ընկերության լապշայի օգտագործման հետ կապված վարակման դեպքեր են հայտնաբերվել Եվրոպայի տասը երկրներում, տուժածների թիվն արդեն անցնում է 80-ից։Ավելին23:4516.06.26 -
ՄիջազգայինԻրանը սպառնացել է կոշտ պատասխանով, եթե Իսրայելը շարունակի խախտել Լիբանանում հրադադարըԸստ նրանց տվյալների՝ վերջին երկու օրվա ընթացքում իսրայելական բանակը Լիբանանում արդեն 84 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը։Ավելին23:3016.06.26 -
ՄիջազգայինՈւկրաինայում կործանվել է Սու-24Մ ռմբակոծիչ. անձնակազմը զոհվել է«2026 թվականի հունիսի 16-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Ուկրաինայի զինված ուժերի օդային ուժերի Պետրո Ֆրանկոյի անվան տակտիկական ավիացիայի 7-րդ բրիգադի Սու-24Մ ռազմաճակատային ռմբակոծիչի ավիավթար է տեղի ունեցել։ Սու-24Մ-ի անձնակազմը՝ օդաչուն և շտուրմանը, առաջադրանք էին կատարում Խմելնիցկիի մարզում։ Ցավոք, երկու օդաչուներն էլ զոհվել են»,- ասվում է հաղորդագրության մեջ։Ավելին23:1516.06.26 -
ՄիջազգայինԱՄՆ-ում բենզինի գները շարունակում են չափազանց բարձր մնալ․ Վենս«Իհարկե, մեկ գալոնի (3,8 լիտր) դիմաց 4,06 դոլար արժողությամբ բենզինի գինը չափազանց բարձր է»,- ասել է Վենսը ABC հեռուստաալիքին։ Փոխնախագահը խոստովանել է, որ վարչակազմն անում է հնարավոր ամեն ինչ, սակայն նրանք դեռ շատ անելիքներ ունեն։ «Մենք դեռ շատ բան ունենք կատարելու, բայց կարծում եմ՝ մենք անում ենք այն ամենը, ինչ կարող ենք»,- հավելել է նա։ Վենսը նաև ընդունել է, որ Վաշինգտոնը ձգտելու է նավթի գների հետագա նվազմանը։ Նրա խոսքով՝ դա կհանգեցնի վառելիքի և պարենի արժեքի նվազմանը։ «Բայց մենք դեռ շատ անելիքներ ունենք»,- նշել է նա։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի տեղակալը նաև ուշադրություն է հրավիրել չափազանց բարձր գնաճի վրա։ «Այժմ գնաճը 3,5% է, սա չափազանց շատ է։ Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այն իջեցնենք մինչև 2,5%»,- հավելել է Վենսը։ Այնուամենայնիվ, նրա խոսքով՝ «դա որոշակի ժամանակ կպահանջի»։ ԱՄՆ-ում բենզինի գները կտրուկ բարձրացել են փետրվարին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության մեկնարկից հետո։ Նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկ ամսվա ընթացքում «Regular» մակնիշի (ռուսական ԱԻ-92-ի անալոգը) բենզինի գինը մեկ գալոնի դիմաց նվազել է մոտ 50 ցենտով, այն դեռևս գրեթե մեկ դոլարով բարձր է, քան մեկ տարի առաջ։Ավելին23:0016.06.26 -
Հասարակական5 մեքենա է բախվել Ապարանում․ 3 վիրավոր կաԱյսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։55-ի սահմաններում Ապարան քաղաքում բախվել են «Honda» մակնիշի, «Opel Astra» մակնիշի, «Chevrolet» մակնիշի, «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները և «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը։Ավելին22:4816.06.26 -
Հասարակական1 զոհ․ 4 վիրավոր․ Արարատի մարզում բախվել են են իրանական համարանիշներով բեռնատարը և «Mercedes»-ըԱյսօր՝ հունիսի 16-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 84 կմ հատվածում, Լանջառ գյուղի վարչական տարածքում բախվել են իրանական համարանիշներով «Volvo» մակնիշի կցորդիչով բեռնատարը և «Mercedes» մակնիշի ավտոմեքենան։Ավելին22:3616.06.26