Լրահոս
2025-07-21
-
ՔաղաքականՀայաստանն անհամբեր սպասում է ՀՀ-Բելգիա փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդմանը․ ԱԳՆՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Ազգային օրվա կապակցությամբ։Ավելին11:5021.07.25 -
ՍպորտԼևոն Արոնյանը դարձել է Freestyle Chess Grand Slam Tour մրցաշարի հաղթողԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի եզրափակչում հաղթել է Հանս Մոկե Նիմանին ու դարձել մրցաշարի հաղթող, այս մասին հայտնում է chess.com-ը։Ավելին11:1621.07.25 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`Ավելին10:5121.07.25 -
ԻրավականԿարծում եմ՝ քրիստոնեության վրա հարձակման հարցը նրանց կարո՛ղ է հետաքրքրել. Ռուբեն ՄելիքյանՎարչապետի աթոռը գրկածի՝ դեպի Սբ.Էջմիածին հայտարարած արշավանքն աննորմալ բան է նույնիսկ այսօրվա աննորմալ աշխարհի չափանիշներով։ Խնդիրն այն է, որ այդ աննորմալությունը մնում է «մեր մեջ». դրսի շատ ուժեր կա՛մ պատշաճ ձևով տեղեկացված չեն լինում բուն փաստերի մասին, կա՛մ մեր պասիվության ու լռութայն պատճառով շարունակում են «սովորական» հարաբերություններն իշխող վարչախմբի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։Ավելին10:3221.07.25 -
ՔաղաքականՀայաստանը հանելո՛ւ ենք աշխարհաքաղաքական զոհի վիճակից․ Սամվել ԿարապետյանԿորցնել կամ չօգտագործել բոլոր այն ամուր բանակցային դիրքերը, որոնք դեռևս ունեինք 44-օրյա պատերազմից հետո։ Այդ դիրքերից ճիշտ ու սրտացավ բանակցելու դեպքում հնարավոր էր պահպանել Արցախը, չունենալ գերիներ Բաքվի բանտերում, պահպանել Հայաստանի տարածաշրջանային զգալի քաշը, պայմաններ թելադրել խաղաղության պայմանագիր ստորագրելիս։Ավելին10:1521.07.25 -
ՔաղաքականՔՊ-ի ղեկավարն իր սադրիչ քայլերով, թշնամանքով լի բառապաշարով ակնհայտորեն բախում է հրահրում. ԹաթոյանՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է․ «Վարչապետի պաշտոնը բացահայտ չարաշահող ՔՊ կուսակցության ղեկավարն իր սադրիչ քայլերով, թշնամանքով լի բառապաշարով ակնհայտորեն բախում է հրահրում։Ավելին10:0121.07.25 -
ԱրցախԱրցախի իշխանությունները արել են հնարավոր ամեն ինչ՝ ռազմական տեխնիկան ադրբեջանական կողմին չթողնելու նպատակով. Ռոման ԵրիցյանՇարունակում եմ հրապարակել հետաքրքիր տեղեկություններ. Օր չորրորդ: Այս մասին գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել։Ավելին09:4521.07.25 -
Հասարակական«BMW»-ն վրաերթի է ենթարկել 9-ամյա աղջնակի․ վարորդը դիմել է փախուստի․ երեխան հիվանդանոցում մահացել էԱյսօր՝ հուլիսի 20-ին, ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Բերդիկ գյուղի խաչմերուկում «BMW» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 9-ամյա Ա․ Հ․-ին։Ավելին09:3021.07.25 -
ՀասարակականԵրկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիսՀուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։Ավելին00:3221.07.25
2025-07-20
-
ՀասարակականՀայրենիքի նկատմամբ անսակարկ սիրով ու ազգային նկարագրով երիտասարդն է հայրենիքի ամրությունը և ազգի հարատևությունը. ՎեհափառՀուլիսի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայ Հեղափոխական Դաշնակցության երիտասարդական և ուսանողական 12-րդ Համահայկական բանակումի մասնակիցներին՝ ուղեկցությամբ ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։Ավելին23:1820.07.25 -
ՀասարակականՀՀ քաղաքացիները ոչ թե սպասում են, որ Դուք հրապարակներում «հոգևոր հանդիպում» կազմակերպեք, այլ լսել Ձեր պատասխանը Ալիևի հոխորտանքներին. Սերովբե ՍրբազանՀայաստանյայց Առաքելական Եկեղեցին ապրող ու գործող կառույց է, հայ եկեղեցականներն էլ` այդ սրբազան հաստատության սպասավորները։ Մենք ծառայում ենք Աստծուն եւ մեր հավատավոր ժողովրդին։ Մեր ծառայության ճամփին վստահաբար ունենում ենք բազում սայթաքումներ, սխալներ ու բացթողումներ, գործում ենք մեղքեր (հուսամ` ոչ աններելի)։ «Ով իցէ մարդ, որ կեցցէ եւ ոչ մեղիցէ»,- ասում է Սուրբ Գիրքը։Ավելին22:5920.07.25 -
ՀասարակականԳեղարքունիքի մարզում 26-ամյա վարորդը «Toyota Alphard»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա 6 տուժածԱյսօր՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Թ․-ն իր վարած «Toyota Alphard» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել։Ավելին22:4820.07.25 -
ՀասարակականԻրավապաշտպան կառույցներին կոչ է արվում արձագանքել եկեղեցու ինքնավարության նկատմամբ այս՝ մամլիչի նմանվող պետական ճնշմանը. հայտարարությունՀայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է Նիկոլ Փաշինյանի հուլիսի 19-ի ֆեյսբուքյան գրառումը, որը նպատակաուղղված է հերթական անգամ վարկաբեկելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրագույն հոգեւորականությանը եւ սերմանելու անվստահություն ու ատելություն հասարակության ներսում։Ավելին22:2120.07.25 -
ՔաղաքականՓաշինյանը հուլիսի 22-ին նախատեսում է առաջին «հանրահավաք-հարձակումը» Մայր Աթոռի դեմ. «Հրապարակ»Վերջին օրերին նույնպես Նիկոլ Փաշինյանը գրառումներ է անում Հայ առաքելական եկեղեցու դեմ, իսկ վերջին գրառման մեջ նշել էր` «պատրաստվեք հանդիպման Էջմիածնի հրապարակում»:Ավելին21:5820.07.25 -
ՄշակույթԷդուարդ Գևորգյանը՝ Santa Cecilia միջազգային մրցույթի դափնեկիրՀայ պատանի դաշնակահար Էդուարդ Գևորգյանը մեծ հաջողությամբ հանդես եկավ Պորտուգալիայի Պորտո քաղաքում անցկացված Santa Cecilia International Junior Piano Competition մրցույթում՝ արժանանալով երրորդ մրցանակի։Ավելին21:2020.07.25 -
ՔաղաքականՊաշտոնապես հայտարարում է ՀԱԵ-ի և Վեհափառի նկատմամբ ոտնձգության ցանկության մասին. Արամ Վարդևանյան«Սահմանադրությունը կրկին պետք է նշել՝ երաշխավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ կարգավիճակը: Նշվածը երաշխավորում է նաև պետական մարմինների հստակ պարտականություն չմիջամտելու մեր Մայր Աթոռին, այդ թվում Վեհափառ Հայրապետի գործունեությանը:Ավելին20:5320.07.25 -
Միջազգային«Ռոսավիացիա»-ի ներկայացուցիչը մեկնաբանել է ռուսական օդանավակայաններում ստեղծված իրավիճակը«Ռոսավիացիա»-ի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն տեսանյութ է ձայնագրել օդանավակայաններում սահմանափակումների պատճառով ստեղծված իրավիճակի ֆոնին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, «Ռոսավիացիա»-ի ներկայացուցիչն ասել է, որ ինքը նույնպես մի քանի ժամ է, ինչ ինքնաթիռում է և համբերատար սպասում է մեկնմանը, քանի որ դա կապված է անվտանգության հետ։Ավելին20:2020.07.25 -
ՀասարակականՍևանա լճում ջրափրկարարներն ափ են դուրս բերել դեռահասինՀուլիսի 20-ին, ժամը 14։30-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են դեռահասի, ով ջրային ներքնակով ափից հեռացել է մոտ 2 կմ։Ավելին19:5420.07.25 -
ՀասարակականԱրագածոտնի մարզում «Opel»-ը բռնկվել է. 5 անչափահասներից 1-ը մահացել է, 4-ը՝ տեղափոխվել հիվանդանոցԱյսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Թաթուլ գյուղից դեպի Հացաշեն գյուղ տանող ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացած վիճակում տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։ Ավտոմեքենայում եղել են 5 անչափահասներ։ Մահացածին հիվանդանոց է տեղափոխել քաղաքացին՝ իր անձնական ավտոմեքենայով, սակայն ճանապարհին երեխան մահացել է։ 4 հոգի էլ տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ 3 հոգին անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ մեկ հոգի ըստ բժիշկների ունի վնասվածքներ և պետք է մնա իրենց հսկողության տակ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և հիվանդանոց տեղափոխված 4 երեխաների ինքնությունը։Ավելին19:1220.07.25 -
ՀասարակականԽոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում․ բախվել են «Honda Elysion»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա 9 վիրավորԵրեկ՝ հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Սիսան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում՝ Անգեղակոթ գյուղի վարչական տարածքում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 35-ամյա Տիգրան Ն․-ի վարած «ՎԱԶ 2106» և 39-ամյա Արա Ա․-ի վարած «Honda Elysion» մակնիշի ավտոմեքեաները։Ավելին18:4220.07.25