Լրահոս

2025-07-19
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Հրդեհ՝ Իրանում նավթավերամշակման գործարանում
    «Արտակարգ իրավիճակների արձագանքման ուժերը ներկայումս աշխատում են հրդեհը մարելու ուղղությամբ», - ասվում է հայտարարության մեջ։
    23:40
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արմավիրի մարզում փլուզում է տեղի ունեցել
    Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան խոշորացված համայնքի Քարակետ բնակարվայրի Հովհաննես Շիրազի փողոցի շենքերից մեկում հերթական փլուզումն է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը: 
    23:20
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանում ձերբակալվել է «Մազդա» մակնիշի մեքենաներից կողային հայելիներ գողացող երիտասարդը
    ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հուլիսի 15-ին է զանգահարել Երևանի Արմենակյան փողոցի տներից մեկի բնակիչը և հայտնել, որ ժամը 18-ից 19․30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են բակում կայանված իր «Մազդայի» կողային հայելու ապակին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։ 
    23:00
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա
    Այսօր՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան փողոցից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:    Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգու էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:   Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, վիրավորի և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:
    22:40
    19.07.25
    Ավելին
  • Աշխարհ
    Սիրավեպի «պայթյունից» մինչև հրաբխի ժայթքում. համաշխարհային իրարանցում
    Սիրավեպի «պայթյունից» մինչև հրաբխի ժայթքում. համաշխարհային իրարանցում
    22:20
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վթար` Սիսիան-Երևան ավտոճանապարհին․ 9-ը քաղաքացի հոսպիտալացվել է
    Հուլիսի 19-ին, ժամը 13։30-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
    22:00
    19.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Իր վախերն է ցույց տալիս Փաշինյանը. ռեպրեսիաների նոր ալիք կամ Ռուբեն Հակոբյանի կալանավորումը
    Իր վախերն է ցույց տալիս Փաշինյանը. ռեպրեսիաների նոր ալիք կամ Ռուբեն Հակոբյանի կալանավորումը
    21:45
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակին
    Այսօր՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Հոմպլեքս մոլ»-ի դիմաց, Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա գազատար խողովակին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ «Tesla»-ի վարորդ Հ․ Հովհաննիսյանը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննություն, եղել է ոչ սթափ, իսկ դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ վթարի պատճառներից է եղել նաև «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը, որի վարորդը հետադարձ է կատարել նշված վայրում։
    21:30
    19.07.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Հայ-ադրբեջանական ի՞նչ հրաշք է տեսել Թրամփը. ամերիկյան շոո՞ւ, թե՞ թուրքական խաղաղ ներխուժում՝ Սյունիք
    Հայ-ադրբեջանական ի՞նչ հրաշք է տեսել Թրամփը. ամերիկյան շոո՞ւ, թե՞ թուրքական խաղաղ ներխուժում՝ Սյունիք
    21:15
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մարդիկ հավատալով ռեժիմի հյուսած հեքիաթներին՝ համագործակցում են նրա հետ իրենց ընծայած հավատով․ Ավետիսյան
    Նման անձինք օրվա իշխանության վարած քաղաքականությունից բողոքելու որևէ իրավունք չունեն: Քանզի հավատալով ռեժիմի հյուսած հեքիաթներին՝ համագործակցում են նրա հետ իրենց ընծայած հավատով»:
    21:00
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բաքուն և Երևանը շատ մոտ են խաղաղության պայմանագրի ստորագրմանը․ Ալիև
    Այսինքն՝ մի բան է համաձայնության բանավոր արտահայտումը, մեկ այլ բան՝ փաստաթղթի յուրաքանչյուր էջի նախաստորագրումը։ Կարծում եմ՝ մենք շատ մոտ ենք խաղաղության պայմանագրի ստորագրմանը»,- ասել է Ալիևը։
    20:45
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Թեժ է անցնում Փաշինյանի արձակուրդը. 389 բառ՝ սիրավեպի և կուսակրոնության ուխտի մասին
    Հայլուր 20։30 Թեժ է անցնում Փաշինյանի արձակուրդը. 389 բառ՝ սիրավեպի և կուսակրոնության ուխտի մասին
    20:30
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ծառերի ու թփերի մեջ
    Երեկ՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Սարատովկա գյուղի վարչական տարածքում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել թփերի ու ծառերի մեջ։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
    20:15
    19.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    ՔՊ-ական պայքար՝ շուրջ 7000 ձայն ստանալու համար.Ռոմանոս Պետրոսյանի «լուսավոր» առաքելությունը՝ ՀԷՑ-ում
    ՔՊ-ական պայքար՝ շուրջ 7000 ձայն ստանալու համար.Ռոմանոս Պետրոսյանի «լուսավոր» առաքելությունը՝ ՀԷՑ-ում
    20:00
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    «Վագներ»-ի վերահսկողության տակ գտնվող աֆրիկյան հանքում հրաձգության հետևանքով սպանվել է տեղի առնվազն 11 բնակիչ
    Ըստ հաղորդագրության՝ զոհվածների թվում են մոտակա գյուղերի երիտասարդներ, որոնք եկել էին հանք ոսկու և մանրախիճի մնացորդներ որոնելու։ Տեղաբնակ Սերժ Պունեմատչին, որի որդին զոհվածների թվում էր, պատմել է, որ հանքի տարածքը արգելված է քաղաքացիների մուտքի համար, սակայն գործազուրկ երիտասարդները հաճախ գիշերային ժամերին մեկնում են այնտեղ՝ ապրուստի միջոց որոնելու։
    19:45
    19.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Գլուխը պատով ա տվել ասողը. ՀՀ քաղաքացիների ու ԱԳՆ-ի պատասխանը՝ թուրքական սադրանքին
    Գլուխը պատով ա տվել ասողը. ՀՀ քաղաքացիների ու ԱԳՆ-ի պատասխանը՝ թուրքական սադրանքին
    19:30
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Մայր Հայաստանը» շարունակելու է պայքարը իրավական «բեսպրեդելի» դեմ. հայտարարություն
    Հակոբյանի «հանցագործությունը» Հ2 հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության քննադատությունն է: Այս մասին ասվում է «Մայր Հայաստան» շարժման հայտարարությունում՝  Ռուբիկ Հակոբյանի կալանավորման վերաբերյալ: «Հայաստանի օրվա իշխանության պարագլխի կողմից շարունակվում են ապօրինի հարձակումները քաղաքական ընդդիմախոսների դեմ: Նիկոլ Փաշինյանին ենթակա իրավապահ համակարգի և դատավորի ձեռամբ գործ է հարուցվել և երկամսյա կալանքի որոշում է կայացվել քաղաքական գործիչ, ԱԺ մի քանի գումարումների պատգամավոր, 2000-2008թթ. ՌԴ-ում ՀՀ գլխավոր հյուպատոս Ռուբիկ Հակոբյանի մասով: Հակոբյանի «հանցագործությունը» Հ2 հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության քննադատությունն է: Ներկայացված մեղադրանքն աբսուրդի ժանրից է և ցույց է տալիս փաշինյանական իշխանության իրական էությունը: «Մայր Հայաստանը» խստորեն դատապարտում է օրվա իշխանության հակաիրավական գործունեությունը և շարունակելու է պայքարը իրավական «բեսպրեդելի» դեմ: Մենք կոչ ենք անում հանրությանը միասնական ջանքերով հաղթահարել մեր երկրին սպառնացող ներքին ու արտաքին մարտահրավերները: 19.07.2025թ»:
    19:15
    19.07.25
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Տարանցիկ երկիր դառնալու Հայաստանի հնարավորությունները նվազում են. Ալիև
    Երբ մենք խոսում ենք Զանգեզուրում տրանսպորտային երթուղու մասին, խոսքը միայն Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապելու մասին չէ։ Խոսքը միջազգային նշանակության տրանսպորտային միջանցքի մասին է»,- նշել է նա։
    19:10
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ․ փաստաբան
    «Ստորև ներկայացված է ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության տեքստային առաջարկը, որը Արցախի նախագահը փոխանցել է Ադրբեջանի ղեկավարությանը։ Նկատելի է, որ առաջարկվող հայտարարության մեջ չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ զինված ուժերի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը հրաժարվել է ընդունել այս հայտարարության ձևաչափը»,- գրել է նա։
    19:07
    19.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արցախի հայկական պահելուն օժանդակելը կլիներ ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի փոքրիկ փոխհատուցումը․ քաղաքագետ
    Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բելգիայի Ներկայացուցիչների պալատը Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել, հայտնել է Բելգիայում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։ Բանաձևում անդրադարձ կա նաև Բաքվի կողմից Արցախի նախկին ղեկավարների ապօրինի պահմանն ու անհասկանալի դատավարություններին։ Խստորեն դատապարտելով Ադրբեջանի այս քաղաքականությունը՝ կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին և երաշխավորել արդար դատավարություն։ Ներկայացուցիչների պալատը Ադրբեջանից պահանջում է ապահովել Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը և կոչ է անում թույլատրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը մուտք գործել տարածք՝ վնասների գնահատման նպատակով։ @ArmeniaSputnik. Եվ այսպես շարունակ, արդեն մոտ երկու հարյուր տարուց էլ ավելի, հատկապես Բեռլինի կոնգրեսից հետո մինչև այժմ, եվրոպական մայրաքաղաքներում դատապարտում են, դատափեդում են, քննադատում են, քննարկում են, մտահոգված են, սարսափած են, բողոքում են, կոչ են անում, հորդորում են և ….: Դրանից անմիջապես հետո նետվում են բազմապիսի համոգործակցության Թուրքիայի, ներկայումս նաև Ադրբեջանի հետ: Կնքում են երկարաժամկետ էներգետիկ տնտեսական համաձայնագրեր, շոյում ու փաղաքշում են ժողովրդավարությունից և եվրոպական իրենց իսկ հռչակած արժեհամակարգից շատ հեռու պետական ղեկավարներին: Հետո նորից հիշում են «Ասիայի եվրոպացիներ» հորջորջվող խեղճ հայերին, նորից արցունքոտ աչքերով ճանաչում են հայոց ցեղասպանությունը քաղաք առ քաղաք, նահանգ առ նահագ, գյուղ առ գյուղ, շուտով նաև երևի նաև տնե տուն: Ոչ մի պատժամիջոց, ոչ մի կոնկրետ գործողություն: Արցախի հայկական պահելուն օժանդակելը և այնտեղի էթնիկ զտումը կանխելը կլիներ ցեղասպանության ենթարկված հայ ժողովրդի փոքրիկ փոխհատուցումը: Բայց դա երբեք չի լինի: Պատճառը մեկն է: Եվրոպական լիդերների և նաև նրանց գործընկեր ամերիկյան ստրատեգների համար ցանկացած երկիր և ժողովուրդ արժեք ունի միայն և միայն մեկ չափանիշով. որքան է այն պիտանի հակառուսական քաղաքականության տարբեր ոլորտներում օգտագործելու համար: Եթե պիտանի չէ, ուրեմն պետք է արհամարհվի և պատժվի: Սա է Արևմուտքի պարզ տրամաբանությունը: Եվ դա նոր չէ: Սկսած 19-րդ դարից այդպես է: Պատմությունն է ապացուցել: Իրենք չեն էլ թաքցնում: Իրենք մեղավոր չեն, որ ուրիշները չեն հասկանում: Օրինակ ասենք ՀՀ եվրաքվեականներն ու փորձանքագետները: Իմ կարծիքով լավ էլ հասկանում են, բայց դե գրանտի համը ուրիշ է: Ասում են շատ քաղցր բան է: Ես երբեք չեմ ստացել, չգիտեմ»:
    19:00
    19.07.25
    Ավելին