Լրահոս

2025-07-18
  • Img default alt hy
    Հասարակական
    Փաշինյանի ասուլիսը կեղծիքով, զավեշտով, մանիպուլյացիայով ու գռեհկաբանությամբ լեցուն խոսույթ է. Տեր Քերովբե քահանա Բարսեղյան
    Մոսկվայի Սբ. Պայծառակերպություն եկեղեցու հոգևոր սպասավոր՝ տեր Քերովբե քահանա Բարսեղյանը գրում է․ «ՀՀ վարչապետի երեկվա ասուլիսը ոչ այլ ինչ էր, քան կեղծիքով, զավեշտով, մանիպուլյացիայով ու գռեհկաբանությամբ լեցուն խոսույթ: Թերևս մեզ ծանոթ է վարչապետի այս նկարագիրը, որը նաև փորձում է աստվածաբանի ու քրիստոնյայի բարի կերպար ստեղծել՝ ասելով, թե Հայ Եկեղեցու հետևորդ է և Հիսուս Քրիստոսն իր իդեալն է: Պարզաբանում ենք, թե ինչ է նշանակում լինել Հայ Եկեղեցու հետևորդ. Ա․ անձը պետք է մկրտված լինի Հայ Եկեղեցում, Բ․ անվերապահորեն ընդունի Հայ Եկեղեցու դավանությունը, Գ․ ընդունի Հայ Եկեղեցու նվիրապետությունը (հոգևոր իշխանությունը), Դ․ Սուրբ Պատարագի միջոցով մշտապես հաղորդության մեջ լինի Մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Իրեն Հայ Եկեղեցու հետևորդ համարող վարչապետը ե՞րբ է վերջին անգամ մասնակցել Սուրբ Ծննդյան կամ զատկական պատարագներին, տարվա մեջ քանի՞ անգամ է հաղորդակից եղել Տիրոջ կենդանարար մարմնին և արյանը։ Չէ որ Ավետարանն է պատվիրում․ «Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու Որդու Մարմինը և չըմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա» (Հովհ․ 6․ 54): Հայ հասարակությունը տեղյակ չէ, հետևաբար նա ոչ միայն անհաղորդ է Հիսուս Քրիստոսին, այլև դուրս է Հայ Եկեղեցուց: Նման մարդկանց համար է Հակոբոս առաքյալն ասում. «Դու հավատում ես, որ մեկ է Աստված․ լավ ես անում։ Դևերն էլ են հավատում և դողում»։ Զարհուրելի ու եղկելի, ամեն ստորության ու նենգության ընդունակ, ոչ մի սրբություն չունեցող վարչապետն ամեն օր իր գրառումներով ու անօրինական գործողություններով դիվային քայլեր է անում և դրանք փաթեթավորում ազգային շահավետ գաղափարախոսությամբ: Զորօրինակ երեկվա ասուլիսը, բայց հայ ժողովուրդն արթուն է ու դեռ կասի իր խոսքը»:
    23:58
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հրավիրվել է ՔԿ
    Նման ճնշումների վերջին օրինակն այն էր, որ այսօր ՀՀ Քննչական կոմիտե է հրավիրվել Արցախի պետական նախարար Նժդեհ Իսկանդարյանը։ Նպատակ է դրվել վերաբացել մի քրեական գործ, որը նախկինում արդեն փակվել էր։ Մեր համոզմամբ՝ այս գործընթացը ակնհայտորեն կրում է անձնական ու քաղաքական հետապնդման բնույթ և ուղղակիորեն պայմանավորված է հուլիսի 12-ի հանրահավաքին պետնախարարի ակտիվ ներգրավվածությամբ։
    23:52
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Պայթյուն` Սևանի փողոցում գործող սննդի կետում
    Այսօր՝ հուլիսի 18-ին, պայթյուն-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սասունցի Դավիթ մետրոպոլիտենի կայարանի Սևանի փողոցի թիվ 30/3 հասցեում գործող սննդի կետում պայթյուն է տեղի ունեցել հրդեհի բռնկումով։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Դեպքի վայր է ժամանել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյուն-հրդեհի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են սննդի կետի սեփականատիրոջ ինքնությունը։
    23:30
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դժվարությունները կարող ենք հաղթահարել ոգի և կամք դրսևորելով․ Վեհափառ Հայրապետ
    Տեսա, որ մեր կյանքի դժվարությունները մեծապես հետևանք են առ Աստված մեր ունեցած հարաբերության և դեպի Աստված ունեցած մեր կեցվածքի: Կյանքը օր օրի դժվարանում է և ոչ ուրիշի մեղքով. բացառաբար մեր մեղքով: Քանզի մեր ճանապարհը չի առաջնորդում մեզ դեպի Աստված: Փորձենք մեր կյանքը կազմակերպել Աստծուն և աղոթքին ապավինած»։
    23:15
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական խոսքը լռեցնելու հերթական դրսևորումն է. հայտարարություն
    Ընդդիմադիր քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը քաղաքական խոսքը լռեցնելու հերթական դրսևորումն է։ Այս մասին հայտարարություն է տարածել Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը։ «Ռ.Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել շաբաթներ առաջ հնչեցրած քաղաքական գնահատականների համար, որոնք վերաբերել են ոչ թե ապագային, այլ անցյալին։ Այս պայմաններում առողջ տրամաբանության ներքո անհնար է խոսել «կոչ» երևույթի մասին՝ ո՛չ լեզվաբանորեն, ո՛չ իրավաբանորեն։ Քննադատական խոսքի արգելքները դեպք առ դեպք անընդհատ ընդարձակելով՝ իշխանությունները փորձում են ստանալ «մեկ դարպասով խաղ», երբ իշխանականներին ամեն ինչ կարելի է, իսկ ընդդիմադիրներից յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող է շինծու մեղադրանքով կալանավորվել»,–ասված է հայտարարության մեջ։
    23:00
    18.07.25
    Ավելին
  • Միջազգային
    Էրդողանը փչացած և արյունարբու է անվանում Իսրայելին. Սիրիայում պայթյունավտանգ իրավիճակ է
    Էրդողանը փչացած և արյունարբու է անվանում Իսրայելին. Սիրիայում պայթյունավտանգ իրավիճակ է
    22:45
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ներքին գործերի նախարարը զայրացել է. մութ ամպեր են կուտակվել որոշ պաշտոնյաների գլխին
    Նախարարի հանձնարարականով ուսումնասիրություններ են իրականացվում համայնքային ոստիկանության բաժինների, ՊԾ Երևան քաղաքի գնդի և ՊԾ մարզերի գումարտակների աշխատանքների վերաբերյալ։
    22:37
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բագրատ Սրբազանը հոգեպես, ֆիզիկապես ամուր է. նա հիշեցնում է՝ հաղթանակն այլընտրանք չունի
    Սրբազանը ինչպես միշտ շատ լավ տրամադրությամբ էր, հոգեպես և ֆիզիկապես ամուր, հետաքրքրվում էր իր բարեկամների, աջակիցների և համախոհների որպիսությամբ, իր ողջույններն էր հղում և հիշեցնում էր, որ հաղթանակն այլընտրանք չունի և Հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին, Եռագույնը` սև ու սպիտակին, Տաճարը` փողոցին:
    22:30
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հակապետական իշխանությունը ձեռնամուխ է եղել հերթական վտանգավոր արկածախնդրությանը․ Մհեր Մելքոնյան
    Սա ոչ թե կարգավորման գործընթաց է, այլ՝ բացահայտ քաղաքական ճնշում՝ ուղղված Հայաստանի էներգետիկ անկախության և մասնավոր սեփականության դեմ։
    22:15
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Քննիչը Ռուբեն Հակոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
    Ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը։
    22:10
    18.07.25
    Ավելին
  • Միջազգային
    Սմարտֆոնը՝ խոպանչու կարևոր գործիք. Ռուսաստանը խստացնում է միգրացիոն օրենքները
    Սմարտֆոնը՝ խոպանչու կարևոր գործիք. Ռուսաստանը խստացնում է միգրացիոն օրենքները
    22:00
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուշադրություն. սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ +38․․․+40 աստիճան տաքություն
    Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 21-23-ին Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն. ցերեկը՝ ժամը 16։00-17:00- ն ընկած ժամանակահատվածում, +38․․․+40 աստիճան տաքություն, այս մասին հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Նշված հատվածներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,- նշել է նա։
    21:45
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արագածոտնի մարզում կինը ապակե շշով հարվածել է ամուսնու գլխին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
    Հուլիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ապարանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Գլխի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ «Ապարան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոցում ոստիկանները ու պարեկները պարզել են, որ հուլիսի 2-ին ժամը 22։40-ի սահմաններում Արագածոտնի մարզի գյուղերից մեկում ընտանեական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 30-ամյա կինը ապակե շշով 1 անգամ հարվածել է 31-ամյա ամուսնու գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածք։ Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժին։
    21:30
    18.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    ՀԷՑ-ը ժամանակավոր կառավարիչ ունի. հոսանքի անջատումների համար մեղավոր կլինի Ռոմանոս Պետրոսյանը
    ՀԷՑ-ը ժամանակավոր կառավարիչ ունի. հոսանքի անջատումների համար մեղավոր կլինի Ռոմանոս Պետրոսյանը
    21:15
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Միքայել Սրբազանի պաշտպանների կողմից հատուկ վերանայման բողոքներ են ներկայացվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան
    2) Բացի այդ, սույն վարույթով, ի թիվս այլնի, վիճարկվում է նաև քրեական հետապնդումը բացառող հանգամանքի (կրկին դատվելու արգելքի սկզբունքի շրջանակներում) առկայություն, որն առանցքային նշանակություն ունի և պահանջում է մանրակրկիտ և խորը քննարկում: Բանավոր ընթացակարգի ժամանակ հնարավորություն կստեղծվի, որ կողմերը կարողանան լիարժեք իրացնեն իրենց իրավունքն, այդ թվում՝ արձագանքել մյուս կողմի փաստարկներին կամ դատարանի հարցերին: Սա նաև թույլ կտա դատարանին ստանալ ամբողջական և համոզիչ տեղեկատվություն, ինչը կնպաստի նաև, որ դատարանը որոշում կայացնի՝ հաշվի առնելով վարույթի ամբողջ առանձնահատկությունը, քանի որ, այն կարող է հանգեցնել բողոքի բավարարմանը:
    21:06
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
    Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանին և հանձնել պետական բարձր պարգև։ Երվանդ Զորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է Երվանդ Զորյանին և մեծապես գնահատել նրա գործունեությունը՝ ընդգծելով, որ վերջինիս կատարած աշխատանքն անգնահատելի է ոչ միայն բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, այլև Հայաստանի հզորացման գործում: «Դուք օրինակելի ճանապարհ եք անցել և Ձեր գործունեության ընթացքում մշտապես գործել եք հայրենիքին և պետությանը ծառայելու բարձր գիտակցությամբ»,- նշել է Հանրապետության նախագահը։ Երվանդ Զորյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նման պարգևի և գնահատանքի համար՝ նշելով, որ հայրենիքը իր համար միշտ եղել է առանձնահատուկ արժեք և շարունակելու է ծառայել՝ նույն նվիրումով և պատասխանատվությամբ։
    21:00
    18.07.25
    Ավելին
  • Մշակույթ
    Ազնավուրը հավերժ կմնա Երևանում. աշխարհահռչակ շանսոնյեի արձանը՝ կյանքով լի հրապարակում
    Ազնավուրը հավերժ կմնա Երևանում. աշխարհահռչակ շանսոնյեի արձանը՝ կյանքով լի հրապարակում
    20:45
    18.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Խոպանում՝ միայն սմարթֆոնով. նոր գլխացավանք՝ Մոսկվայում աշխատող միգրանտների համար
    Հայլուր 20։30 Խոպանում՝ միայն սմարթֆոնով. նոր գլխացավանք՝ Մոսկվայում աշխատող միգրանտների համար
    20:30
    18.07.25
    Ավելին
  • Արցախ
    Արցախից խլում են վերջին ունեցվածքը. ներկայացուցչության շենքը՝ պետական գո՞ւյք, թե՞ միավորման հասցե
    Արցախից խլում են վերջին ունեցվածքը. ներկայացուցչության շենքը՝ պետական գո՞ւյք, թե՞ միավորման հասցե
    20:15
    18.07.25
    Ավելին