Լրահոս
2025-07-18
-
ՄիջազգայինԾանր պատիժով է սպառնում Թրամփը՝ Մոսկվային. իրավիճակը թեժ է մնում ռուս-ուկրաինական ռազմաճակատումԾանր պատիժով է սպառնում Թրամփը՝ Մոսկվային. իրավիճակը թեժ է մնում ռուս-ուկրաինական ռազմաճակատումԱվելին17:0018.07.25 -
ՔաղաքականԵրբ պաշտոնյան անպատիվ է խոսում, ամբողջ պետությունն է ամաչում․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական պետություն է, սակայն ժողովրդավարությունը լկտիության և բարոյազրկման լիցենզիա չէ։ Ժողովրդավարությունը ենթադրում է, որ իշխանավորն ավելի է զսպում իրեն, քան հասարակ քաղաքացին, որովհետև նրա խոսքն ավելի ուժ ունի։Ավելին16:4518.07.25 -
ԻրավականՁերբակալվածի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները հուլիսի 15-ին Չեխովի փողոցում ձերբակալել և, «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 43 և 29 տարեկան երկու տղամարդու։ 29-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամինի նմանվող զանգված։ «Օպելի» սրահում հայտնաբերվել են մեթադոնային լուծույթով սրվակներ, որոնք, ըստ 29-ամյա երիտասարդի՝ իրենն են։ «Օպելը» տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ձերբակալվածներն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։Ավելին16:3018.07.25 -
ՀայաստանԵկեղեցին քաղաքական կազմակերպություն կամ կառույց չէ, որի նպատակը կարող է լինել «իշխանություն նվաճելը». Տեր Արարատ«Ն․ Փաշինյանը անմիջականորեն ուղղորդում է այս գործընթացը, այն դարձնում կեղծ օրակարգ և հայտարարում, թե ինչպես 2018 թվականին ժողովուրդը հեռացրեց վարչապետ Սերժ Սարգսյանին, այնպես և այսօր կարելի է «ազատվել» կաթողիկոսից։ Սակայն այս մոտեցումն ինքնին բացահայտում է բացարձակ անտեղյակություն և անտեսում այն հիմնարար տարբերությունները, որոնք գոյություն ունեն Եկեղեցու և քաղաքական կուսակցության, կաթողիկոսի և վարչապետի միջև։Ավելին16:1518.07.25 -
ՀասարակականՄասիսում բախվել են 2 «Mercedes»-ներ. կա վիրավորԱյսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 13:20-ի սահմաններում Մասիս քաղաքի Հերացի և Արարատյան փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 40-ամյա Արմեն Գ.-ի վարած «Mercedes» մակնիշի և 22-ամյա Արամ Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վիրավորի ինքնությունը:Ավելին16:0018.07.25 -
ՔաղաքականՌոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչԱվելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռոմանոս Պետրոսյանին ազատել է ՊՎԾ պետի պաշտոնից։Ավելին15:5018.07.25 -
ՀասարակականՕդի ջերմաստիճանը կբարձրանաՔամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Հուլիսի 18-23-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։Ավելին15:4518.07.25 -
ՀայաստանԵրևանի սրտում բացվեց մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանըԵրևանում այսօր աշխարհահռչակ հայի՝ Շառլ Ազնավուրի արձանն է բացվել՝ շանսոնյեի անվան հրապարակում: Ազնավուրի ամենահայտնի բեմական կերպարն է քանդակել Դավիթ Մինասյանը: «Բոհեմը» երգի կատարումը Ազնավուրի բեմական կյանքի ամենաէպատաժային դրվագներից է արդեն 60 տարի: Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել է նաև Ազնավուրի թոռը՝ հոր Նիկոլա Ազնավուրի և Երևանի քաղաքապետի հետ արձանի վրայից հանելով սպիտակ սավանը: «Կրքոտ սիրով էր հայրս սիրում Հայաստանը», - ասել է Նիկոլա Ազնավուրը՝ համոզմունք հայտնել, որ արձանի համար ընտրված վայրը կհավաներ հռչակավոր շանսոնյեն, քանի որ «Ազնավուր»-ի անվան հրապարակը լեցուն է կյանքով:Ավելին15:1518.07.25 -
ՔաղաքականԱյսպիսի ողբերգական դեպքից հետո պետք էր պարզապես հրաժարական տալ․ Քրիստինե ՎարդանյանՆախ կարելի էր կանգնել, պարզապես կանգնել, ոչ թե նույն հիստերիկ ազդանշաններով ու խելագար արագությամբ շարունակել երթևեկությունը։Ավելին15:0018.07.25 -
ՔաղաքականՄհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ:Ավելին14:4518.07.25 -
Իրավական«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին«Տաշիր» հիմնադրամը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին։ Հիմնադրամը դատարանից պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել «Դալմա Գարդեն մոլ»-ում Սամվել Կարապետյանի լուսանկարով պաստառների հեռացնելը։ Դատարանը գործ է ստացել երեկ՝ հուլիսի 17-ին։ Այն նույն օրը մակագրվել է դատավոր Ռուզաննա Ազրոյանին։Ավելին14:3418.07.25 -
ՀասարակականԳավառում 72-ամյա վարորդը «ՎԱԶ 2115»-ով վրաերթի է ենթարկել թույլատրելի հատվածով անցնող հետիոտնինՀուլիսի 8-ին վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Գավառ քաղաքի Ազատության և Շահումյան փողոցների խաչմերուկում Գեղարքունիքի մարզի բնակիչ 72-ամյա Վանիկ Սուքիասյանը իր վարած «ՎԱԶ 2115» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 71-ամյա Գագիկ Աղլամազյանին, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Գավառ» բժշկական կենտրոն։ Դեպքի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Ավելին14:3018.07.25 -
ԻրավականՀամագյուղացու տնից ոսկյա զարդեր և փող գողացած երիտասարդը ձերբակալվել էԲնակարանային գողության վերաբերյալ ահազանգը Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում ստացվել էր հունիսի 29-ին: Գողթ գյուղի բնակչի տնից գողացել էին ոսկյա զարդեր ու 200 հազար դրամ։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ ոստիկանությունը: «Կոտայքի մարզի քրեական ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է Գողթ գյուղի 28-ամյա բնակիչը, որը հուլիսի 15-ին հայտնաբերվել և ներկայացվել է նախաքննական մարմին: Գողթ գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Ձեռնարկվում են միջոցներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին14:1518.07.25 -
ՍփյուռքՇվեդիայի հայ համայնքն անընդունելի է համարում Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումըԳործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ ՀՀ-ում հետապնդումն անընդունելի է, իշխանությունների նման գործողությունները խաթարում են ինստիտուտների նկատմամբ վստահությունը և վնասում հայ ժողովրդի միասնությանը, «ՌԻԱ Նովոստի»-ին նշել է Շվեդիայի Հայ Ազգային Միության փոխնախագահ Անահիտ Ասատրյանը։ «Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի իրավիճակին, մենք այն համարում ենք անընդունելի՝ հետապնդել մի մարդու, ով հսկայական ներդրում է ունեցել ինչպես Արցախի (Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը – խմբգր.), այնպես էլ Հայաստանի զարգացման գործում։ Նրա աջակցությունը հումանիտար և ենթակառուցվածքային ծրագրերին, օգնությունը դժվարին ժամանակներում, ինչպես նաև իր մշտական նվիրվածությունը հայկական ազգային արժեքներին, արժանի են հարգանքի, ոչ թե քրեական հետապնդման», – գրել է Ասատրյանը՝ РИА Новости-ի գրավոր հարցմանն ի պատասխան։ Նրա խոսքով՝ իշխանությունների կողմից նման քայլերը ոչ միայն խաթարում են պետական ինստիտուտների հանդեպ հանրային վստահությունը, այլև վտանգում են հայ ժողովրդի միասնականությունը։Ավելին14:0018.07.25 -
Հասարակական«Երևանի ավտոբուս»-ի խոսնակը՝ ավտոբուսի վարորդի և hարբած ուղևորի միջև տեղի ունեցած միջադեպի մասինԵրեկ համացանցում տարածվել է հանրային տրանսպորտում նկարահանված մի տեսանյութ, որտեղ տղամարդ ուղևորը ենթադրյալ անպարկեշտ գործողություններ է կատարել կին ուղևորների նկատմամբ։ Այս մասին գրել է Երևանի ավտոբուս ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը: «Նշված դեպքի վերաբերյալ ցանկանում եմ հայտնել հետևյալը՝ դեպքը տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, թիվ 5 երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցում Մաշտոցի պողոտա-Պուշկինի խաչմերուկ հատվածում։ Ավտոբուսի վարորդը, լսելով ուղևորների բարձրացրած աղմուկը, կանգնեցնում է տրանսպորտային միջոցը և ամոթանք տալով նշված գործողությունն իրականացրածին` վերջինիս և նրա հետ եղած մյուս տղամարդուն հորդորում է իջնել ավտոբուսից։ Այդ ընթացքում ավտոբուսի վարորդը ստացել է հարվածներ նշված տղամարդկանցից մեկի կողմից, սակայն երթևեկությունը չի շարունակել մինչև վերջիններիս չի իջեցրել ավտոբուսից»,- գրել է նա:Ավելին13:4518.07.25 -
ՀասարակականԷջմիածնում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից վերահսկողություն է իրականացվել անհատ ձեռնարկատեր Սուրիկ Զարբաբյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Արմավիրի մարզ, քաղաք Էջմիածին, Պատկանյան փողոց): Արդյունքում պարզվել, որ արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով: Հայտնում են ՍԱՏՄ-ից: Այսպես՝ արտադրական շինության հատակների ու պատերի մակերևույթները եղել են վնասված, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, արտահանվող նյութերից, առաստաղի արտաքին մակերևույթի վրա առկա են եղել բորբոսի և կեղտի կուտակումներ, դռները հարթ չեն եղել, պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները պատրաստված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել բարվոք վիճակում: Վերահսկող մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:Ավելին13:3018.07.25 -
ՀայաստանԵթե մեկն այդքան հանդգնություն ունի վայրահաչելու եկեղեցու ու Կաթողիկոսի դեմ, ես ևս նրան թույլ չեմ տա դեր ստանձնել մեր ծիսական կյանքում. Տեր ՄարկոսՏեր Մարկոս քահանա Մանգասարյանը գրել է. «Որպես Հայ Եկեղեցու սպասավոր եմ ասում. եթե մեկը այդքան հանդգնություն ունի վայրահաչելու Հայոց Եեղեցու նվիրապետական կարգի ու այդ նվիրապետության գլուխ հանդիսացող Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, ես ևս նրան թույլ չեմ տա որևէ դեր ստանձնել մեր ծիսական կյանքում և ոչ էլ հաղորդ կդարձնեմ որևէ սրբության: Միակ բանը, որ տվյալ անձն ունի անելու, ապաշխարության խորհրդով անցնելն է: Եվ բնավ կապ չունի՝ այդ անձը ՔՊ-ակա՞ն է, թե՞ ոչ: Ոչ ոք չի ասում, որ ամենքդ պիտի ուշագնաց սիրով սիրեք ինձ կամ որևէ այլ աստիճանի հոգևորականի կամ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, սակայն հարգանք նվիրապետական կարգի հանդեպ պարտավոր եք ունենալ: Չունեք այդ հարգանքը և լկտիություն ունեք եկեղեցում այդ մասին մեծաբերան խոսելու, ուրեմն պատրաստ եղեք նույն այդ նվիրապետական կարգի ներկայացուցչի կողմից կարգի հրավիրվելու կամ առնվազն մերժում ստանալու: Տեր Սեբեոսի որոշումը՝ թույլ չտալ ՔՊ-ական պատգամավորին, որ դառնա կնքահայր, ճիշտ է և արդարացի: Տեր Հայրը ոչ թե մերժել է կատարել մկրտությունը, այլ թույլ չի տվել, որ այդ կեցվածքն ունեցող անձը դառնա կնքահայր: Այլ կնքահայր ընտրելու դեպքում մկրտությունը կարվեր»:Ավելին13:1518.07.25 -
ՄիջազգայինՀորդառատ անձրևը հեղեղել է Հարավային Կորեայի կենտրոնական հատվածըՀորդառատ անձրևը հեղեղել է Հարավային Կորեայի կենտրոնական հատվածըԱվելին13:0618.07.25 -
ՀասարակականԿարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռական բնույթի լուսանկարներԿարապի լճում 53-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան ցույց է տվել սեռական բնույթի լուսանկարներ: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 53-ամյա մի կին ոստիկաններին հայտնել է, որ ինքը իր 14-ամյա դստեր հետ գտնվելիս է եղել Երևանի Կարապի լճում, որտեղ մի տղամարդ մոտեցել է իր աղջկան՝ իբրև թե ինչ-որ հասցե ճշտելու պատրվակով, զրուցել երեխայի հետ, ապա նրան է ցույց տվել սեռական բնույթի լուսանկարներ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ ստահակի ինքնությունը ճշտելու, նրան հայտնաբերելու և քննչական բաժին ներկայացնելու ուղղությամբ:Ավելին13:0018.07.25 -
ԻրավականՔանդված շինության հետնամասում հայտնաբերել են զենք-զինամթերքԲնակչության շրջանում տարվող բացատրական աշխատանքի արդյունքում քաղաքացիները պարբերաբար ապօրինի պահվող զենք-զինամթերք են կամավոր հանձնում ոստիկանություն: Հուլիսի 15-ին 911 է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Ջրամբար գյուղի քանդված շինության հետնամասում զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնից մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է պարկ, որի մեջ կար որսորդական ողորկափող հրացան, նռնակ, տարբեր տրամաչափի փամփուշտներ, նռնակի պայթուցիչ և պայթուցիկ նյութեր։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից:Ավելին12:4518.07.25