Լրահոս

2025-07-13
2025-07-12
  • Img default alt hy
    Հայաստան
    Կենսական կարևորություն է պահպանել քրիստոնեությունը՝ ամուր ու կազմակերպ․ Արամ Ա
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը ընդունեց Հունաստանի փոխարտգործնախարարին, հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից։ Այս առաւօտ, Շաբաթ, 12 Յուլիս 2025-ին, Լիբանան կատարած իր պաշտօնական այցելութեան ծիրին մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ հանդիպում ունեցաւ Յունաստանի արտաքին գոծոց փոխ նախարար Եանիս Լովէրտոս։ Հանդիպումին ներկայ էին Լիբանանի մօտ Յունաստանի դեսպան Տեսփինա Քուքուլոփուլու, դեսպանատան քաղաքական հարցերու պատասխանատուն եւ Հիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Գեղամ Արքեպիսկոպոս Խաչերեան։ Աւելի քան ժամ մը տեւած հանդիպման ընթացքին քննարկուեցան ընդհանրապէս Յունաստանի ու Միջին Արեւելքի եւ յատկապէս Լիբանանի ու Սուրիոյ հետ յարաբերութեանց առնչուած հարցեր, որոնց գծով փոխ նախարարը պարզեց Յունաստանի տեսակէտները, միշտ շեշտելով քրիստոնեայ համայնքներուն նկատմամբ Յունաստանի յատուկ զօրակցութիւնը։ Վեհափառ Հայրապետը, իր կարգին, գնահատելով Յունաստանի պետութեան հետզհետէ նոր ծաւալ ստացող գործակցութիւնը միջին արեւելեան երկիրներուն հետ, ինչպէս նաեւ անոր զօրակցութիւնը յատկապէս քրիստոնեայ համայնքներուն, շեշտեց շրջանէն ներս քրիստոնէութեան ամուր ու կազմակերպ պահպանման կենսական կարեւորութիւնը՝ կրօնական, քաղաքական ու մշակութային առումով մասնաւորաբար։ Յայտնենք, որ Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շուրջ երկու ամիս առաջ Յունաստան կատարած իր հովուապետական ու պաշտօնական այցելութեան ընթացքին հանդիպում ունեցած էր վարչապետին, Յունաստանի եկեղեցւոյ հոգեւոր պետին եւ պետական բարձրաստիճան պատասխանատուներու հետ։
    23:58
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ազգերը հաջողության են հասնում, եթե նրանց առաջնորդում են անհատները և ոչ երբեք պատահականությունները. Սենոր Հասրաթյան
    «Հետևելով աշխարհում և, հատկապես, մեզ մոտ տեղի ունեցող իրադարձությունների ներկա ընթացքին, ավելի ու ավելի եմ համոզվում, որ թե՜ հաղթանակի և թե՜ պարտության ճարտարապետը եղել է, կա ու միշտ լինելու է անհատը… Ժողովուրդն, ըստ իս, ոչ ավելին է, քան անհատի մտքի կրողն ու կենսագործողը…
    23:45
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    68-ամյա վարորդը «ՎԱԶ 2106»-ով բախվել է երկաթե էլեկտրասյանը և տապալել այն․ կան վիրավորներ
    Հուլիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Նորապատ գյուղում Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Հովիկ Գևորգյանը իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը և տապալել այն։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։
    23:30
    12.07.25
    Ավելին
  • Միջազգային
    Թեժ մարտեր՝ օդում, փլուզված շենքեր՝ գետնի վրա. նոր զենքեր կստանա Ուկրաինան
    Թեժ մարտեր՝ օդում, փլուզված շենքեր՝ գետնի վրա. նոր զենքեր կստանա Ուկրաինան
    23:15
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՄՆ-ն և առհասարակ՝ ՆԱՏՕ-ի որևէ երկիր մեզ անվտանգության երաշխիքներ չի տալու. Սուրենյանց
    Պետքարտուղարության չեզոք, զգուշավոր արձագանքը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը, մի կողմից, չի ցանկանում առայժմ պաշտոնապես հանդես գալ որպես կոնկրետ նախաձեռնության հեղինակ, մյուս կողմից՝ փորձում է պահել դիվանագիտական դաշտը բաց՝ հետագա զարգացումներում հնարավոր ակտիվ ներգրավման համար։ 
    23:00
    12.07.25
    Ավելին
  • Հայաստան
    Ով խոսի, գալու են հետևից. ինչո՞ւ են աշխատանքից ազատել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանին
    Ով խոսի, գալու են հետևից. ինչո՞ւ են աշխատանքից ազատել ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանին
    22:45
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրդեհ՝ Աբովյանում. փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն
    Հուլիսի 12-ին, ժամը 14:55-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:30-ին, մարվել՝ 16:11-ին: Այրվել է մոտ 100 հատ փայտե տակդիր և տանիքը ( մոտ 70 քմ): Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։
    22:30
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «Jeep Compass»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ վերջինի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
    Այսօր՝ հուլիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Կարմիր կամրջի» վրա, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ 67-ամյա Հայկ Կ․-ի վարած «Jeep Compass» մակնիշի և 22-ամյա Արմեն Ն․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
    22:15
    12.07.25
    Ավելին