Լրահոս

2025-07-12
  • Իրավական
    Դաժան գիշեր՝ բանտում. մորը և 8 ամսական երեխային կալանավորելու որոշումը բողոքարկվելու է
    Դաժան գիշեր՝ բանտում. մորը և 8 ամսական երեխային կալանավորելու որոշումը բողոքարկվելու է
    22:00
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ
    Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: «Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Հայաստանի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության պաշտպանության, տնտեսական զարգացման, դիմակայության ամրապնդման հարցերում անսասան աջակցության համար` նշելով, որ Հայաստանում բարձր են գնահատում եղբայրական Ֆրանսիայի քայլերը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։ Ժերար Լարշեն իր հերթին վերահաստատել է Հայաստանին Ֆրանսիայի շարունակական աջակցության պատրաստակամությունը: Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ հարաբերություններին եւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը: Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային իրավիճակին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման անհրաժեշտությանը վերաբերող հարցերին»,-ասված է հաղորդագրության մեջ:
    21:45
    12.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Հանձնվելո՞ւ էր գնացել Փաշինյանը. Աբու Դաբիի հանդիպման միջազգային արձագանքը
    Հանձնվելո՞ւ էր գնացել Փաշինյանը. Աբու Դաբիի հանդիպման միջազգային արձագանքը
    21:30
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դու չես կարողանալու կոտրել արցախցիներին․ Արշակ Աբրահամյանը` Փաշինյանին
    «Բոլոր այն անձինք, ովքեր կփորձեն հրաժարվել Արցախից, հայոց պատմությունը նրանց բազմապատկելու է զրոյով և թողնելու է լուսանցքից դուրս։ Հարգելի՛ արցախցիներ, Հայաստանի Հանրապետության պետականամետ մտածող հայերը և ողջ Սփյուռքը կանգնած է ձեր կողքին և մենք պայքարելու ենք հանուն հայկական Արցախի։ Հայաստանի իշխանությունների հեռանալուց կարճ ժամանակ անց հնարավոր է լինելու արցախցիների վերադարձի իրավունքը բերել բանակցային սեղան»,- նշեց նա։
    21:20
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արման Բաբաջանյանը՝ դատարանի վճռով զրկպարտիչ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ քաջալերող․ Լիլիթ Գալստյան
    Անցնող չորս տարիներին երեք պաշտոնական նամակ եմ ուղղել Գլխավոր դատախազին, ամեն անգամ խորհրդարանում ներկայացվող տարեկան զեկույցների քննարկման ընթացքում հարց բարձրացրել, թե Գլխավոր դատախազությունն ինչ միջոցներ է ձեռք առնում՝ զրպարտողի նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու, ինչպես նաև վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:
    21:15
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվեց
    ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվեց 2 ամսով:
    21:00
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ում ձերբակալել են Իրանի քաղաքացու
    «Միացյալ Նահանգներում օրինական հիմունքներով մշտապես բնակվող Իրանի քաղաքացին ձերբակալվել է չորս դրվագից բաղկացած դաշնային մեղադրանքով։ Նա մեղադրվում է Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքի (IEEPA) և Իրանի հետ  գործարքների իրականացման և պատժամիջոցների կիրառման կանոնակարգի (ITSR) խախտմամբ ԱՄՆ-ից Իրան անօրինական ճանապարհով էլեկտրոնիկա  արտահանելու համար»,- նշված է նախարարության տարածած մամուլի հաղորդագրությունում։
    20:45
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Բանտախցում չոչ անող երեխայի մոր ցնցող պատմությունը. խիղճ և իրավունք
    Հայլուր 20։30 Բանտախցում չոչ անող երեխայի մոր ցնցող պատմությունը. խիղճ և իրավունք
    20:30
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Թուրքը մեր բողազին ա նստել․ Նիկոլը գնում-գալիս է ու նրանց կամքը կատարում է․ Հարություն Աղա֊Սարգսյան
    Տարբերութունը չեմ տեսնում, թե ոնց կարղ է էն ժամանակ հոգևորականին համարեին նվիրյալ, որովհետև վիրավոր է բուժել փամփուշտ ա պահել, իսկ էսօր․․․ Պարսիկն ու Իսրայելը որ կռվում են, եթե իմ Վեհափառը խառնվի, դա քաղաքականություն է, բայց եթե իմ Վեհափառը անհանգիստ է էսօրվա իրավիճակից և ձայն է բարձրացնում, մեր սրբազանները, որ տեսնում են էս ամենը, ձայն են բարձրացնում, դառնում են քաղաքական գորիչներ, ոչ թե հայրնասերներ, մտավորականներ։
    20:15
    12.07.25
    Ավելին
  • Արցախ
    Արցախի 50 մետրանոց դրոշ՝ Ազատության հրապարակում. արցախահայերի ակցիան
    Արցախի 50 մետրանոց դրոշ՝ Ազատության հրապարակում. արցախահայերի ակցիան
    20:00
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տպավորություն ունեմ, որ Հինգ իրավապաշտպաններս ՄԻՊ-ի հետ խոսում ենք տարբեր լեզուներով․ Բաբայան
    Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է․ «Տպավորություն ունեմ, որ մենք, հատկապես Հինգ իրավապաշտպաններս, ՄԻՊ-ի հետ խոսում ենք տարբեր լեզուներով: Մենք հայտարարությամբ քննադատում ենք ՄԻՊ-ին, որ 8 ամսական երեխայի մոր գործով գլխավորը թողել ու փաստաբանին է մեղադրում երեխայի նկարը հրապարակելու համար, ՄԻՊ-ը հայտարարում է, թե Հինգի նախաձեռնությունը խոչընդոտում է իր լիազորությունը… Իսկապես հնարավոր չի հասկանալ. Մենք այդ ինչպե՞ս ենք խոչընդոտել: Մեր ո՞ր գործողությամբ ենք խոչընդոտել: Իսկ հնարավո՞ր է, որ մեզ զրպարտում է ՄԻՊ-ը»:
    19:45
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Խաղաղություն, որը ԼՂ-ից տեղահանված 150,000 հայերին թողնում է մշտական անորոշության մեջ, չի կարող լինել կայուն․ Օսկանյան
    Այս շաբաթվա սկզբին Վաշինգտոնում էի շվեյցարացի երկու խորհրդարանականների՝ Դաշնային-դեմոկրատական միության անդամ Էրիխ Ֆոնթոբելի և Շվեյցարիայի Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Լուկաս Ռայմաննի, ինչպես նաև «Քրիստոնեական Համերաշխություն» կազմակերպության ներկայացուցիչ դոկտոր Ջոն Էյբների հետ։ Մենք միասին ներկայացրինք Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնությունը ԱՄՆ-ին՝ կոչ անելով աջակցել այս ջանքերին։ Այս մասին գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։ «Երեքօրյա այցի ընթացքում հանդիպումներ ունեցանք ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վանսի ազգային անվտանգության թիմի, Ներկայացուցիչների պալատի խոսնակի ազգային անվտանգության խորհրդականի, Պետդեպարտամենտի երկու փոխնախարարների, ինչպես նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան մի տասնյակ բարձրաստիճան աշխատակիցների հետ։ Հանդիպեցինք նաև ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի հետ։ Բացի այդ, մեզ ընդունեց Շվեյցարիայի դեսպանը Վաշինգտոնում, և նաև հանդես եկանք զեկույցներով Capitol Hill-ում, որին մասնակցեցին ավելի քան 150 խորհրդարանական աշխատակիցներ, քաղաքական որոշում կայացնողներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնությունը հիմնված է Շվեյցարիայի խորհրդարանի՝ 2025 թ. մարտին ընդունած բանաձևի վրա, որով Դաշնային Խորհրդին հանձնարարվում է հնարավորինս շուտ՝ ոչ ուշ քան մեկ տարվա ընթացքում, կազմակերպել միջազգային խաղաղության համաժողով՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։ Նախաձեռնության նպատակը բաց երկխոսության հնարավորություն ստեղծելն է՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հայերի ներկայացուցիչների միջև՝ միջազգային վերահսկողությամբ կամ դերակատարների ներկայությամբ, որպեսզի քննարկվեն պատմականորեն այնտեղ բնակվող հայ բնակչության անվտանգ ու հավաքական վերադարձի հնարավորությունները։ Ստորև կիսվում եմ իմ անձնական տպավորություններով հանդիպումներից, որոնք չպետք է վերագրվեն մեր զրուցակից որևէ պաշտոնյայի։ Առաջին՝ որպես ընդհանուր քաղաքականություն, ԱՄՆ-ը առաջնորդվում է Նախագահ Թրամփի վճռականությամբ՝ հնարավորինս արագ խաղաղություն հաստատել որքան հնարավոր է շատ հակամարտություններում՝ օգտագործելով իր ազդեցությունը՝ խոչընդոտները հաղթահարելու և լուծման ճանապարհ հարթելու համար։ Հայաստան-Ադրբեջան այսպես կոչված խաղաղության գործընթացը այդ քաղաքականության թիրախներից մեկն է։ Երկրորդ՝ Վաշինգտոնում Հարավային Կովկասը դիտարկվում է որպես ռազմավարական միջանցք՝ կենսական նշանակության էներգետիկ տարանցիկ ուղի, Իրանի սահմանին հարող բուֆերային գոտի և տարածաշրջան ինչպես նաև Ոուսաստանի և Իրանի, թեև թուլացող, ազդեցության ոլորտ։ Այս համատեքստում Ադրբեջանը դիտարկվում է որպես կարևոր գործընկեր՝ ոչ միայն որպես այլընտրանքային էներգիայի մատակարար, այլև՝ որպես երկիր, որը համագործակցում է Իսրայելի հետ անվտանգության ոլորտում և դաշնակից է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային։ Այս գործոններն Ադրբեջանին դարձնում են ԱՄՆ տարածաշրջանային ռազմավարության առանցքային, թեև բարդ դերակատար։ Հայաստանը դիտարկվում է որպես երկիր, որն այլևս չունի խաղաքարտեր, սակայն անհրաժեշտ է նրան աջակցություն՝ խուսափելու համար նոր կորուստներից և ծայրահեղ զիջումներից։ Երրորդ՝ մեր բոլոր զրուցակիցները ըմբռնումով էին մոտենում Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնությանը, հատկապես՝ վերադարձի իրավունքին։ Հանդիպումներից յուրաքանչյուրում հնչում էր նույն հարցը՝ արդյո՞ք այս նախաձեռնությունը կարող է խանգարել Հայաստան-Ադրբեջան ընթացիկ բանակցություններին։ Մեր պատասխանը հստակ էր․ խաղաղություն, որը Լեռնային Ղարաբաղից տեղահանված 150,000 հայերին թողնում է մշտական անորոշության մեջ, չի կարող լինել կայուն։ Ավելին, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնագաղթին և ինքնակառավարման համակարգի լուծարմանը լռությամբ արձագանքելը խաթարում է միջազգային իրավունքի հիմքերը և վտանգավոր նախադեպ է ստեղծում ամբողջ աշխարհում։ Վերադարձի իրավունքը քաղաքական զիջում չէ, այլ իրավական և բարոյական պարտավորություն՝ ամրագրված ՄԱԿ-ի կոնվենցիաներով և միջազգային մարդու իրավունքների փաստաթղթերով։ Այս առումով Շվեյցարական նախաձեռնությունը ոչ թե մրցակից կամ խանգարող գործընթաց է, այլ լրացնող հնարավորություն՝ ապահովելու չեզոք և սկզբունքային հարթակ երկխոսության համար, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ, արժանապատիվ և հավաքական վերադարձը։ Կարծում եմ, որ մեր այցը Վաշինգտոն շատ ժամանակին էր, իսկ քննարկումները առնվազն հուշեցին ԱՄՆ-ին, որ գոյություն ունեն այլընտրանքային տեսակետներ այն մոտեցումներին, որոնք պայմանավորված են կարճաժամկետ շահերով, նեղ հեռանկարով և արհեստական արագ լուծումներով»,- գրել է նա։
    19:37
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը
    Հուլիսի 12-ին, ժամը 13:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները քաղաքացուն պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Ժամը 14:46-ին Լոռու մարզային փրկարարական վարչություն ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է երկրորդ ահազանգը՝ վնասվածք ստացած քաղաքացու վերաբերյալ։ Փրկարարներն օգնություն են ցուցաբերել ևս 1 քաղաքացու՝ պատգարակով իջեցրել (մոտ 300 մետր) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
    19:30
    12.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Գլուխները պատով են տվել. ամոթ և զայրույթ Երևանում՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո
    Գլուխները պատով են տվել. ամոթ և զայրույթ Երևանում՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո
    19:15
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ոչ մի ահաբեկչություն արցախցիների կողմից չի ձեռնարկվում և չի պլանավորվում. Գագիկ Բաղունց
    Ես անձամբ, ինչպես արցախցիներից մեծամասնությունը, առնվազն երկու պատերազմների մասնակից եմ և վախենալու բան չկա։ Այս մասին «Հանուն բռնի տեղահանված արցախցիների իրավունքների» հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զորւյցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցը՝ արձագանքելով իշխանությունների կողմից դրսևորվող ճնշումների մասին հարցին։ Արցախցի գործիչը վստահեցրել է, որ հակասահմանադրական, հակաօրինական ոչ մի քայլ չեն անում, այլ օրենքի, միջազգային նորմերի շրջանակներում պաշտպանում են իրենց իրավունքները։ Լրագրողի դիտարկմանը, որ արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանին մեղադրում են ծրագրվելիք ահաբեկչությանը արցախցիներին ներգրավելու մեջ՝ Բաղունցն արձագանքել է․ «Որևէ մեկը կարո՞ղ է կոնկրետ մեղադրանք, կոնկրետ փաստ նշի, որ այդ մարդը ահաբեկչական ինչ-որ գործունեություն է ծավալել, ես օրինակ չգիտեմ»։ Գագիկ Բաղունցը պնդել է, որ արցախցիներին ներգրավում են միայն ու միայն ամբողջ հայ ազգի իրավունքների պաշտպանության, ազգային անվտանգության ապահովման խնդրում։ «Ոչ մի ահաբեկչություն արցախցիների կողմից չի ձեռնարկվում և չի պլանավորվում»,- նշել է գործիչը։
    19:10
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ. Sputnik Արմենիա
    Նշենք, որ Սիրիայի Լաթաքիա նահանգում մոլեգնող հրդեհները մոտեցել են Քեսաբի հայաբնակ գյուղերից մեկին։
    19:00
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Սերգեյ Լավրովն ու Կիմ Չեն Ինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու ձեռք բերված պայմանավորվածությունները
    «Սա միշտ մեզ խթան է տալիս զարգացնել հարաբերությունները նախագահ Պուտինի հետ ձեռք բերված այն պայմանավորվածություններին համահունչ, որոնք դուք ձեռք եք բերել, առաջին հերթին, խոսքը ռազմավարական գործընկերության պայմանագրի մասին է»,-ասել է Լավրովը։  
    18:45
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Պայքարի նոր փուլ են սկսում արցախցիները. մեծ թվով ոստիկաններ՝ Երևանի կենտրոնում
    Հայլուր 18։30 Պայքարի նոր փուլ են սկսում արցախցիները. մեծ թվով ոստիկաններ՝ Երևանի կենտրոնում
    18:30
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչո՞ւ են ադրբեջանական ինքնաթիռները սկսել թռչել նաև Սյունիքի վրայով․ Sputnik Արմենիա
    Սովորաբար AZAL-ի չվերթերն իրականացվում են Հայաստանի Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերով, սակայն վերջերս որոշ չվերթեր երբեմն սկսել են իրականացվել Սյունիքի մարզի վրայով։ ՀՀ քաղավիացիայի կոմիտեն, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, բացատրել է «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերության որոշ ինքնաթիռների թռիչքի երթուղիների փոփոխության պատճառը։ Սովորաբար Բաքվից Նախիջևան և հակառակ ուղղությամբ քաղաքացիական չվերթերն իրականացվում են Հայաստանի Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերով։ Սակայն մենք նկատել էինք, որ վերջերս որոշ չվերթեր երբեմն սկսել են իրականացվել Սյունիքի մարզի վրայով։ Քաղավիացիայի կոմիտեից մեզ պատասխանել են, որ քաղաքացիական ինքնաթիռների օդային երթևեկության ապահովումն իրականացվում է միջազգային ընդունված չափանիշներին և ընթացակարգերին համապատասխան։ «Օդանավերի ուղղորդումները (rerouting) սովորական և ընդունված պրակտիկա են՝ պայմանավորված մի շարք գործոններով, ինչպիսիք են անբարենպաստ օդերևույթները, օդանավի անձնակազմի կողմից ներկայացված խնդրանքները, անվտանգության ապահովման նպատակով նվազագույն տարանջատման պահանջները, ինչպես նաև օդային տարածքում առկա ժամանակավոր սահմանափակումները», -ասվում է հաղորդագրության մեջ։ Նշված գործոնների ազդեցությամբ հնարավոր է, որ օդանավերը որոշ դեպքերում շեղվեն իրենց նախանշված երթուղուց։ «Բացառություն չեն կազմում նաև Ադրբեջանի քաղաքացիական օդանավերը, որոնց երթուղուց դուրս գալու հնարավոր պատճառները ևս կարող են վերագրվել վերը նշված հանգամանքներից որևէ մեկին»,- նշել են կոմիտեում։ Նման դեպքերում բոլոր գործողություններն իրականացվում են Հայաստանի Հանրապետության Օդային երթևեկության սպասարկման (ՕԵՍ) և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) մարմինների միջև նախապես սահմանված ընթացակարգերի համաձայնությամբ և սերտ համագործակցությամբ՝ ապահովելով օդային երթևեկության անվտանգությունը և վերահսկելիությունը։ Կոմիտեից հայտնել են նաև, որ հարևան Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքում պարբերաբար կիրառվող օպերատիվ սահմանափակումների հետևանքով արձանագրվում է տարանցիկ չվերթերի աշխարհագրության փոփոխություն, ինչն իր հերթին հանգեցնում է ՀՀ օդային տարածքով տարանցիկ թռիչքների քանակի նկատելի աճի։ Կոմիտեում ընդգծել են, որ խոսքը բացառապես տեխնիկական, մասնագիտական և անվտանգության նկատառումներից ելնելով կայացվող որոշումների մասին է։
    18:25
    12.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տաքսու վարորդների իրավունքներն անտեսվում են․ Հրայր Կամենդատյան
    Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան էջում գրում է. «Տաքսու վարորդների անտեսված իրավունքների և հարթակային շահագործման մասին Սիրելի՛ հայրենակիցներ, սիրելի՛ վարորդներ, ում կյանքը շարժման մեջ է, բայց սոցիալական վիճակը՝ սառեցված։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ամեն օր հազարավոր մարդիկ, դեռ լույսը չբացված, նստում են ղեկին՝ մեզ տանելու աշխատանքի, հիվանդանոցի, դպրոց։ Նրանք մեր կողքին են անձրևին, ձմռանը, շոգին։ Բայց երբ նրանք են օգնության կարիք ունենում, պետությունը լուռ է։ Այդ մարդիկ՝ մեր տաքսու վարորդները, գոյատևում են՝ առանց իրավունքների, առանց թոշակային երաշխիքների, առանց վաղվա հույսի: Վարորդը ստվերում է, թոշակն՝ օդում: Այսօր տաքսու վարորդների ճնշող մեծամասնությունը կա՛մ Ֆիզիկական անձ ձեռնարկատեր է (ՖԱՁ), կա՛մ գործում է որպես «ինքնազբաղված», կա՛մ ընդհանրապես որևէ կարգավիճակ չունի։ Ի՞նչ դա տալու։ Թոշակային ֆոնդ չվճարելու դեպքում՝ չունի որևէ հաշվառված ստաժ։ Եթե վճարում է, ապա՝ նվազագույնով, քանի որ եկամուտը ցածր է, իսկ հարկային համակարգը բարդ է։ Իսկ տարիները անցնում են, առողջությունը մաշվում է, ու մի օր այդ մարդը կանգնում է վահանակից հեռու, բայց չունի թոշակ, չունի կուտակում, չունի պետական երաշխիք: Սա պարզապես անարդար չէ։ Սա՝ խայտառակություն է պետական քաղաքականության տեսանկյունից։ Այս ամենին ավելանում է մեկ այլ վտանգավոր երևույթ՝ մոնոպոլիստ հարթակների կողմից վարորդների շահագործումը։ Այդ հարթակները գործում են որպես ամբողջ համակարգի անտես «տերեր»․ պարտադրում են գրանցվել իրենց պլատֆորմում՝ հաճախ որպես «ձեռնարկատեր», բայց երբ վարորդը խնդիր ունի՝ ասում են՝ «դու մեր աշխատողը չես»։ Վերցնում են հասույթի զգալի մասը՝ մինչև 25-30% միջնորդավճար, իսկ որոշ դեպքերում նաև տուգանքներ ու անհասկանալի «բոնուսային համակարգեր», որոնք մոլորեցնում են մարդուն։ Հարթակները որևէ սոցիալական պարտավորություն չունեն վարորդի նկատմամբ՝ ո՛չ թոշակային վճարում, ո՛չ ապահովագրություն, ո՛չ նվազագույն աշխատավարձ։ Այսինքն՝ մարդը տարիներ շարունակ աշխատում է «պլատֆորմի» միջոցով, բայց ո՛չ հարթակը, ո՛չ պետությունը պատասխանատվություն չի կրում տարեցության, հիվանդության կամ դժբախտ պատահարի դեպքում։ Հարցն օդում չէ, այլ ճակատագրերի հարց է։ Մենք այլևս չենք կարող ձևացնել, թե սա տեխնիկական խնդիր է։ Սա մարդկանց ճակատագրերի հարց է։ Սա այն հարցն է, որի շուրջ պետությունը պարտավոր է դիրքորոշում ունենալ։ Որքա՞ն մարդ պիտի ծերանա առանց թոշակի։ Որքա՞ն վարորդ պիտի ապրի օրավարձով ու վախենա հիվանդանալուց։ Որքա՞ն երկար պիտի հարթակները շահագործեն մարդկանց՝ առանց որևէ սոցպարտավորության։ Ի՞նչ ենք առաջարկում մենք՝ որպես սոցիալական ու արդար պետության կողմնակիցներ Սահմանել պետական հատուկ կարգավիճակ՝ «սոցիալապես ապահովված վարորդ» անվամբ։ Սա կլինի միջանկյալ կարգավիճակ, որը կներառի՝ Ստաժի հաշվառում Թոշակային ֆոնդի ավտոմատ փոխանցում Հասանելի առողջապահական ծառայություններ Օրենսդրական կարգավորում՝ տաքսու հարթակների գործունեության համար։ Ներկայումս հարթակներն են թելադրում պայմանները։ Մենք առաջարկում ենք՝ Միջնորդավճարների առավելագույն շեմ (օրինակ՝ 10–15%) Պարտադիր թափանցիկ հաշվետվություն յուրաքանչյուր վարորդի հասույթի վերաբերյալ Պարտադիր սոցիալական փաթեթ՝ վարորդների համար Ստեղծել պետական կամ համայնքային հարթակ՝ շահույթ չհետապնդող սկզբունքով, որտեղ վարորդը կլինի ոչ թե շահագործվող, այլ գործընկեր։ Մեր քաղաքական տեսլականը հենվում է մեկ սկզբունքի վրա՝ Ով ամեն օր աշխատանքի է գնում, պետք է վստահ լինի, որ պետությունը իր կողքին է։ Ոչ մի մարդ, ով աշխատել է ամբողջ կյանքում, չպետք է ծերության օրով սպասի օգնության հեռավոր բարեկամից։ Դա պետության պարտականությունն է։ Մեր՝ բոլորիս պարտականությունը։ Սիրելի՛ հայրենակիցներ, մենք չենք խոսում հնարավորությունների մասին, այլ պարտքի։ Պարտք՝ մարդկանց, ովքեր տարիներ շարունակ եղել են մեր կողքին՝ որպես վարորդ, որպես քաղաքացի, որպես ընտանիքի հայրը, եղբայր։ Եկե՛ք վերջ տանք օդում կախված վիճակին։ Եկե՛ք երաշխավորենք, որ ոչ մի տաքսու վարորդ՝ վաղվա օրը չտեսնող ճակատագրով չապրի։ Սա մեր խղճի հարցն է»։
    18:15
    12.07.25
    Ավելին