Լրահոս

2025-07-08
  • Քաղաքական
    Հայաստանում այսօր ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել. Նարեկ Կարապետյան
    Հայաստանում այսօր ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել. Նարեկ Կարապետյան
    15:19
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Նիկոլը բոլորին հարվածում է, բացի իրեն հեռացնելու «միակ ճիշտ ճանապարհն իմացող խմբից»․ Վարոսյան
    Մեկ այլ գրառմամբ փաստաբանը հեգնել է․ « Այսօր ԱԺ-ում ծեծ չէր, ՔՊ-ները իմպիչմենտի թուղթն էին փնտրում, որ շուտ ստորագրեն, ընդդիմությունն էլ պահել էր թուղթը, որ Նիկոլին պահի»։
    15:15
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Վիճաբանություն և դանակահարություն՝ գիշերային ակումբներից մեկում․ 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց
    Երեկ՝ հուլիսի 7-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, ձախ բազկի կտրած վերք» ախտորոշմամբ մի քաղաքացի է տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։
    15:09
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ԵՀԽ խոր մտահոգություն է հայտնում Հայ Առաքելական Եկեղեցու հետ կապված վերջին զարգացումների կապակցությամբ
    Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին առանձնահատուկ և պաշտելի նշանակություն ունի հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում։ Այն նաև համաշխարհային Քրիստոնեական ընտանիքի էական ու անփոխարինելի անդամ է և մեծապես նպաստում է էկումենիկ շարժմանը և Եկեղեցու համատեղ վկայությանն ամբողջ աշխարհում։
    15:06
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կահիրեի հեռահաղորդակցության գլխավոր շենքում հրդեհի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ
    Կապի նախարարության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է շենքի հարկերից մեկում, որտեղ տեղակայված են կապի օպերատորները, ինչից հետո մեծ ինտենսիվության պատճառով սկսել է տարածվել մյուս հարկերում։ 
    15:00
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համակարգում ներառվել է ապրանքների տեղեկատվության հայաֆիկացում (տեսանյութ)
    Նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման համակարգում ներառվել է ներմուծվող ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը։ Մասնավորապես, Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել դրոշմավորման ծածկագրերի վերաբերյալ տեղեկատվության ձևաչափում, ինչի արդյունքում տեղեկատվության մեջ ներառվել է նաև «Ապրանքի տեղեկատվության հայաֆիկացումը»։ Այսինքն, ներմուծվող ապրանքների վերաբերյալ հայերեն տեղեկատվությունը հնարավոր է ներառել նույնականացման միջոցների տեղեկատվության մեջ և առանձին հայաֆիկացման պիտակներ չփակցնել ներմուծվող ապրանքների վրա։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման գործընթացի նոր կարգավորումներով սահմանվել են նաև ապրանքների դրոշմավորման ծածկագրերի կարգավիճակները, ինչպես նաև հետաձգվել են նույնականացման միջոցներով ապրանքների պարտադիր դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքախմբերի ժամկետները։
    14:48
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իրավապահները ձերբակալել են ՀԷՑ-ի Մուսալեռի մասնաճյուղի գլխավոր ինժեներին. փաստաբան․ «Ազատություն»
    Իրավապահները ձերբակալել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի Մուսալեռի մասնաճյուղի (Արմավիրի և Արագածոտնի մարզեր) գլխավոր ինժեներ Արա Ավագյանին և տեղափոխել Զեյթունի քննչական բաժին, հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը: Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
    14:43
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փաստաբանները ահազանգում են. ՔԿ-ն նրանց թույլ չի տալիս մտնել ներս․ ArmLur
    Մեզ փաստաբանները ահազանգում են նշելով, որ ժամը 09:30-ից փաստաբաններին թույլ չեն տալիս տեսակցել իրենց վստահորդներին, ներգրավվել նրանց մասնակցությամբ իրականացվող քննչական գործողություններին։ Ահազանգ է հնչել ՄԻՊ, սակայն ՄԻՊ-ը որհւէ քայլ այս պահին ահազանգ չի իրականացնում։
    14:35
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թուրքիան ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլի անցկացման համար սպասում է Ուկրաինայի պատասխանին
    Ֆիդանը խոսել է նաև պաղեստինա-իսրայելական հակամարտությունից՝ նշելով, որ թուրքական կողմը «պատրաստ է անել հնարավոր ամեն բան խնդրի դիվանագիտական լուծման համար»։ Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ այս մասին իրենք բազմիցս տեղեկացրել են գործընկեր երկրներին։ «Մեր ցանկությունն այն է, որ հրադադար հաստատվի, րոպե առաջ սկսվի մարդասիրական օգնությունը և դադարի այս ցեղասպանությունը»,- ասել է Ֆիդանը։ 
    14:30
    08.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Գնում եմ եկեղեցի. ԱԺ-ում ծեծկռտուքը սկսվեց Արթուր Սարգսյանի ելույթից հետո
    Գնում եմ եկեղեցի. ԱԺ-ում ծեծկռտուքը սկսվեց Արթուր Սարգսյանի ելույթից հետո
    14:25
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պետդեպարտամենտում քննարկվել են ԼՂ-ից տեղահանված հայերի իրավունքները. Վարդան Օսկանյան
    Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը (Դաշնային Դեմոկրատական Միություն) և Լուկաս Ռայմանը (Շվեյցարական Ժողովրդական Կուսակցություն), «Միջազգային Քրիստոնեական Համերաշխություն» կազմակերպության նախագահ դոկտոր Ջոն Այբները, ինչպես նաև Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն այս շաբաթ այցելում են Վաշինգտոն՝ ներկայացնելու Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Շվեյցարական Խաղաղության Նախաձեռնությունը և խթանելու ԱՄՆ-ի ավելի ակտիվ ներգրավվածությունը՝ արդարության և Հարավային Կովկասում երկարաժամկետ կայունության հաստատման գործում։ Այս մասին հայտնել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: «2025 թ. մարտին Շվեյցարիայի խորհրդարանը պատմական բանաձև ընդունեց, որով պարտավորեցրեց Դաշնային Խորհրդին կազմակերպել միջազգային խաղաղության համաժողով։ Համաժողովի նպատակն է միջազգային վերահսկողությամբ ուղիղ երկխոսության նախաձեռնում Ադրբեջանի իշխանությունների և Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության ներկայացուցիչների միջև՝ ուղղված կամավոր, հավաքական և արժանապատիվ վերադարձի շուրջ բանակցություններին։ Հուլիսի 7-ի՝ երկուշաբթի առավոտյան, պատվիրակությունն այցելել է ԱՄՆ Պետդեպարտամենտ և հանդիպել պետքարտուղարի տեղակալների օգնականներ Ջեյք ՄաքԳիի և Մոնիկա Ագեր Յակոբսենի հետ։ Քննարկումների առանցքում եղել են Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայերի իրավունքները, ինչպես նաև Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում ընթացող զարգացումները։ Պատվիրակությունը Վաշինգտոնում շարունակելու է հանդիպումները Կոնգրեսի անդամների, մարդու իրավունքների կազմակերպությունների և վերլուծական կենտրոնների հետ՝ նպատակ ունենալով ապահովել աջակցություն Շվեյցարական նախաձեռնությանը և պահպանել տեղահանված բնակչության շարունակվող ճգնաժամը միջազգային օրակարգում»,- նշել է նա:
    14:15
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչքան ուզում են, թող կալանավորեն․ Հայաստանում այսօր մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել․ Նարեկ Կարապետյան
    «Մենք հասկանում ենք, որ ամեն ինչ ծրագրավորած ինչ-որ պրոցես են ուզում սկսել։ Դեռ չեն կարողանում նորմալ կպնել, բայց պրոցես են սկսել, ուզում են զանգվածային ճնշումների դիմել։ Հայաստանում այլևս ձերբակալությունից, կալանավորումից ոչ ոք չի վախենում։ Ինչքան ուզում են, թող կալանավորեն, ձերբակալեն։ Հայաստանում այսօր ավելի մեծ պատիվ է ճաղերի այն կողմում լինել։ Միշտ գալիս են պահեր, որ դու պետք է ցույց տաս կամ քո կամքը ու գնաս ալիքին դեմ, որպեսզի հետո գլուխդ բարձր ապրես։ Սա այդ պահն է ու մեզ համար մեծ պատիվ է, եթե անգամ այդպիսի իրավիճակ լինի, ճաղերից այն կողմ լինել։ Դրանից ոչ ոք չի վախենում»,– նշել է նա։
    14:04
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սարի թաղի բնակչի հողամասում հայտնաբերվել է կանեփի 1335 բույս․ 54-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)
    Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Սարի թաղի մի բնակիչ հողամասում, նաև տարաների մեջ աճեցնում է կանեփ: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու հատկանիշներով։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից: Քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ տղամարդու տան բակում հայտնաբերվել է մոտ 400 գրամ թմրանյութի նմանվող բուսական չորացրած զանգված, ինչպես նաև կանեփի 1335 բույս: 54-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
    14:00
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ՀԷՑ-ում քննչական գործողություններն ավարտվել են. Նարեկ Կարապետյանը դուրս եկավ շենքից
    «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում անհետաձգելի քննչական գործողություններն ավարտվեցին։ 
    13:45
    08.07.25
    Ավելին
  • Քաղաքական
    Ա՛յ տղա, դու ո՞վ ես, որ իմ վիզը պոկես. վեճ՝ ԱԺ նիստերի դահլիճում և միջանցքներում
    Ա՛յ տղա, դու ո՞վ ես, որ իմ վիզը պոկես. վեճ՝ ԱԺ նիստերի դահլիճում և միջանցքներում
    13:40
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Օդի ջերմաստիճանը կբարձրանա
    Քամին՝ հարավարևմտյան ՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 8-13-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում, Երևանում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ։
    13:35
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դատավոր Մասիս Մելքոնյանին նկատողություն է հայտարարվել
    Այսօր՝ հուլիսի 8-ին, ԲԴԽ-ն հրապարակել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանին կարգապահական պատասխանտվության ենթարկելու վերաբերյալ որոշումը։ Խորհուրդը որոշել է բավարարել Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը և Մասիս Մելքոնյանին հայտարարել նկատողություն։
    13:25
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    ԱԺ-ում ծեծկռտուքի դեպքով պետք է վարույթ նախաձեռնվի․ փաստաբան
    Փաստաբան Վարդուհի Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր ԱԺում բառիս ուղիղ իմաստով ծեծկռտուքի դեպքով պետք է վարույթ նախաձեռնվի քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և մի շարք պատգամավորներ պետք է ենթարկվեն քրեական հետապնդման: Բայց, հաշվի առնելով, որ տիկին Վարդապետյանն ու պարոն Պողոսյանը աշխատավարձ չեն ստանում երկրում` այդ թվում ԱԺ դահլիճում «կարգուկանոն հաստատելու» համար, նրանք պարզապես լուռ կժպտան և կանցնեն առաջ»։
    13:18
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Երևանի և Բաքվի միջև արդեն խաղաղություն է. ակնկալում ենք, որ Հայաստանը կփոխի իր Սահմանադրության տեքստը․ Հաջիև
    «Ամեն դեպքում, լավ է, որ մենք պահպանում ենք հայերի հետ երկկողմանի հաղորդակցության ալիքը։ Մենք խնդրահարույց հարցերը քննարկում ենք բացարձակապես բացահայտ, առանց որևէ միջնորդության։ Եվ մեր զրույցների օրակարգում կգտնեք իսկապես կարևոր գլուխներ։ Հիմնական փաստն այն է, որ ռազմական բախման տարրերը մնում են բացարձակապես օրակարգից դուրս։ Այո, մեր միջև վեճ կա։ Բայց հարևան երկրների միջև վեճերը երբեմն բացարձակապես նորմալ են։
    13:10
    08.07.25
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «ՀայաՔվե»-ն հաղորդում է ներկայացրել դատախազություն
    «Եկեղեցու դեմ այս վարչախմբի բազմադրվագ հանցանքները` որպես հաղորդում, ներկայացվեցին ՀՀ գլխավոր դատախազություն»։
    13:00
    08.07.25
    Ավելին